Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 11 ...

 

 

040.1339.271109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 2009 թվականի N 1339-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1172-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «2009 թվականի նոյեմբերի 22-ին կայանալիք` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աչաջրի գյուղական համայնքում համայնքի ղեկավարի, Բերդի քաղաքային, Այգեհովտի, Ենոքավանի, Բերդավանի, Ջուջևանի, Վերին Կարմիր աղբյուրի և Չորթանի գյուղական համայնքներում ավագանիների անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 1172-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «5.322.935» թիվը փոխարինել «6.235.685» թվով.

2) որոշման 2-րդ կետում «նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների» բառերը փոխարինել «նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 4 հավելվածների:

3) որոշման N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1172-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ N 41 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԲԵՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐԻ, ՉՈՐԹԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

________________________________________________________________

     NN                   Ծախսերը                         Գումարը

     ը/կ                                                  (դրամ)

________________________________________________________________

     1.  Աշխատողների աշխատավարձեր և  հավելավճարներ        120000

 

այդ թվում`

 

          1) հանձնաժողովի նախագահի                         60000

          2) հանձնաժողովի նախագահի տեղակալի                30000

          3) հանձնաժողովի քարտուղարի                       30000

 

     2.  Փաստացի սոցիալական ապահովության վճարներ           30000

________________________________________________________________

         Ընդամենը                                          15000».

 

4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 4 հավելվածով.

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1172-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ N 40 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԱՉԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԱՅԳԵՀՈՎՏԻ, ԵՆՈՔԱՎԱՆԻ, ԲԵՐԴԱՎԱՆԻ, ՋՈՒՋԵՎԱՆԻ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

________________________________________________________________

     NN                   Ծախսերը                         Գումարը

     ը/կ                                                  (դրամ)

________________________________________________________________

     1.  Աշխատողների աշխատավարձեր և  հավելավճարներ        905000

 

այդ թվում`

 

          1) հանձնաժողովի նախագահի                        300000

             (2 ամիս x 150000)

          

          2) նախագահի տեղակալի                            220000

             (2 ամիս x 110000)

          

          3) հանձնաժողովի քարտուղարի                      220000

             (2 ամիս x 110000)

          4) հանձնաժողովի անդամների

             (1 ամիս x 3 անդամ x 5500 դրամ)               165000

 

     2.  Փաստացի սոցիալական ապահովության վճարներ          157750

________________________________________________________________

         Ընդամենը                                        1062750»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

---------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - Որոշման N 1 հավելվածում Նախահաշվի «Ընդամենը» տողում «150000»-ի

փոխարեն գրված է «15000»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.11.2009
N 1339-Ն
Որոշում