Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅ ...

 

 

010.0212.071209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2009 թվականի նոյեմբերի 18-ին

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի 1-ին հոդվածը «Հանրապետության մաքսային ծառայության» բառերից հետո լրացնել «, որպես պետական ծառայության հատուկ տեսակ,» բառերով, «կարգավիճակի,» բառից հետո` «մաքսային ծառայության առանձնահատկությունների,» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով`

«4. Մաքսային ծառայությունը կազմակերպվում է ռոտացիայի սկզբունքով: Մաքսային մարմինների կամ մաքսային մարմնի ստորաբաժանումների մաքսային ծառայողները տեղափոխվում են մեկ մաքսային մարմնից մյուսը կամ մաքսային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով`

«3.1. Մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում (հղիության և ծննդաբերության արձակուրդ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչում), ինչպես նաև մաքսային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության և օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնը կարող են զբաղեցնել մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող և տվյալ պաշտոնի նկարագրին բավարարող անձինք, որոնց հետ կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր, իսկ դրա անհնարինության դեպքում հաշվի առնելով սույն օրենքի 8-րդ, 9-րդ հոդվածների և 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երրորդ պարբերությունը լրացնել «, բացի վերադաս մաքսային մարմնի վարչության պետի և մաքսատան պետի պաշտոն զբաղեցնող անձանցից» բառերով.

2) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«9. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով`

1) փաստաթղթային.

2) թեստավորման և հարցազրույցի միջոցով, իսկ վերադաս մաքսային մարմնի օպերատիվ ստորաբաժանումներում ծառայություն անցնողների համար նաև ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման գծով` ատեստավորման հանձնաժողովի սահմանած կարգով:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ և 9.2-րդ մասերով`

«9.1. Այն մաքսային ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար նախատեսված առավելագույն հատուկ կոչում, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:

Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է մաքսային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրի դրույթների շրջանակներում` նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր մաքսային ծառայողի համար քվեարկության է դնում սույն մասի չորրորդ պարբերության 1-ին կետով նախատեսված որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն մասի չորրորդ պարբերության 2-րդ կետով նախատեսված որոշումը:

Փաստաթղթային ատեստավորման արդյունքի հիման վրա ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:

9.2. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն մաքսային ծառայողները`

1) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.

2) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 9.1-րդ մասի չորրորդ պարբերության 2-րդ կետում նշված որոշումը:

Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է ատեստավորման հանձնաժողովը` սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:».

4) 12-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ կետերով`

«4) զբաղեցրած պաշտոնին մաքսային ծառայողի համապատասխանության մասին.

5) մաքսային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու մասին:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը «վերադաս մաքսային» բառերից հետո լրացնել «մարմնի» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը «մաքսային ծառայության գեներալ-մայոր,» տողից առաջ լրացնել «մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտ,» տողով:

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «Մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչումը» բառերը փոխարինել «Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի և մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչումները» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով`

«5. Մաքսային ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնները խախտելու կամ ծառայողական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչման ներկայացնելը կարող է պատճառաբանված մերժվել` ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ և 11-րդ կետերով`

«10) աշխատանքի, վարձատրության, առողջության պաշտպանության, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածության.

11) սոցիալական և իրավական պաշտպանության ու ապահովության:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետը «կատարումը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տիրապետել մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ այլ գիտելիքների» բառերով.

2) 6-րդ կետը «հետաքննության» բառից հետո լրացնել «և նախաքննության» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով`

«9) պահպանել մաքսային ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնները, որոնք հաստատվում են վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ կետերով`

«8) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

9) որպես պետության ներկայացուցիչ` գույքային գործարքներ կնքել սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը «պայմանագրով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 37-րդ հոդվածում`

1) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են գանգատարկվել վերադաս մաքսային մարմնի գանգատարկման հանձնաժողովին կամ բողոքարկվել դատարան:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունների, անգործության, ինչպես նաև մաքսային ծառայությանն առնչվող վեճերի լուծման նպատակով վերադաս մաքսային մարմնում մշտապես գործում է գանգատարկման հանձնաժողով:

Վերադաս մաքսային մարմնի գանգատարկման հանձնաժողովը (այսուհետ` Գանգատարկման հանձնաժողով) վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող, վերադաս մաքսային մարմնում մշտապես գործող մարմին է, որը բաղկացած է նախագահից և վեց անդամից, որոնք իրենց աշխատանքը հանձնաժողովում համատեղում են զբաղեցրած մաքսային ծառայության պաշտոնների հետ: Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե դրանց կայացմանը մասնակցել է առնվազն հինգ անդամ: Որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնության ձևով:

Գանգատարկման հանձնաժողովին դիմում-գանգատ ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին նախապես ծանուցվում է: Գանգատարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-գանգատ ներկայացրած անձը և (կամ) վերջինիս լիազորած անձը: Դիմում-գանգատները վերադաս մաքսային մարմնի կողմից քննության են առնվում, որոնց վերաբերյալ դիմում-գանգատի ընդունման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում, ընդունվում են որոշումներ: Առանձին դեպքերում վերադաս մաքսային մարմնի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 օրով, որի մասին իրազեկվում է դիմումատուն: Գանգատարկման հանձնաժողովի նիստի ավարտից հետո Գանգատարկման հանձնաժողովը դիմում-գանգատ ներկայացնողին ուղարկում է դիմում-գանգատի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշումը:

Գանգատարկման հանձնաժողովի աշխատակարգը և անհատական կազմը սահմանում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.1-րդ հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 37.1. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

Քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված մաքսային ծառայողի պաշտոնական լիազորությունները կասեցվում են հիմնական աշխատավարձի պահպանմամբ մինչև մեղադրանքի հանվելը:

Մեղադրանքի հանվելու դեպքում մաքսային ծառայողի պաշտոնական լիազորությունների կասեցումը վերացվում է:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 41.1-րդ հոդվածի 5-րդ մասի աղյուսակում «Մաքսային ծառայության հատուկ կոչումը» սյունակը «Մաքսային ծառայության գեներալ-մայոր» տողից առաջ լրացնել «Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտ» տողով, իսկ հաջորդ սյունակը` «35» թվով:

 

i

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 45-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետը «մինչև 500.000 դրամ» բառերից հետո լրացնել «և (կամ) իջեցվում պաշտոնից» բառերով, 2-րդ կետը «մինչև 1000.000 դրամ» բառերից հետո` «և (կամ) իջեցվում պաշտոնից» բառերով, իսկ 3-րդ կետի «և (կամ) ազատվում են» բառերը փոխարինել «և (կամ) իջեցվում պաշտոնից կամ ազատվում» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին կետը «նկատողություն» բառից հետո լրացնել «և (կամ) իջեցվում հատուկ կոչումից» բառերով.

3) 3-րդ մասի «2-րդ և 4-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ, 4-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերով.

4) 4-րդ մասի 3-րդ կետը «կոչումից» բառից հետո լրացնել «կամ իջեցվում պաշտոնից» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 46-րդ հոդվածի 1.1-րդ մասում`

1) 1-ին կետը «իրավախախտում» բառից հետո լրացնել «կամ վարքագծի (էթիկայի) կանոնների խախտում» բառերով.

2) 2-րդ կետը «իրավախախտման» բառից հետո լրացնել «կամ վարքագծի (էթիկայի) կանոնների խախտման» բառերով.

3) 3-րդ կետը «իրավախախտում» բառից հետո լրացնել «կամ վարքագծի (էթիկայի) կանոնների խախտում» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 46.1-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը «լիազորությունները» բառից հետո լրացնել «` հիմնական աշխատավարձի պահպանմամբ» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) 10-րդ կետը «ծառայողական կարգապահական» բառերից հետո լրացնել «և վարքագծի (էթիկայի)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով`

«18) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 20. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 48.2-րդ հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 48.2. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԻՋԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

1. Մաքսային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու հիմքերն են`

1) ատեստավորման արդյունքում սույն օրենքի 15-րդ հոդվածի 12-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքը.

2) սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկվելը.

3) սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված պաշտոնից իջեցնելու դեպքերը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 51-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով`

«4) մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք:».

2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում մաքսային ծառայողները գտնվում են մինչև`

1) սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետի լրանալը.

2) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ, 14-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ և 14-րդ հոդվածի 3.1-րդ մասով սահմանված կարգով մաքսային ծառայության թափուր պաշտոնի նշանակվելը.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարումը.

4) սույն օրենքի 9-րդ և 25-րդ հոդվածների պահանջների խախտման հիմքերի առաջացումը.

5) մաքսային ծառայության կադրերի ռեզերվից դուրս գալու մասին քաղաքացու դիմումի հիման վրա վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից համապատասխան որոշման ընդունումը:»:

 

ՀՈԴՎԱԾ 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

7 դեկտեմբերի 2009 թվականի

ՀՕ-212-Ն

 

 

pin
ՀՀ 18.11.2009
N ՀՕ-212-Ն օրենք