Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի ԹԻՎ 174 Ո ...

 

 

040.0516.250898

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 1998 թվականի թիվ 516

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի ԹԻՎ 174 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առողջապահության բնագավառում պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման աշխատանքների ֆինանսավորման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 1998 թվականի պետական պատվերի և առողջապահական պետական նպատակային ծրագրերի մասին» թիվ 174 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) որոշման 6-րդ կետում «եռամսյակային կողմնորոշիչ ծավալների 35 տոկոսի չափով` ամսական հավասարաչափ բաշխումով» բառերը փոխարինել «նախորդ ամսվա փաստացի կատարված աշխատանքների 35 տոկոսի չափով» բառերով.

բ) որոշման թիվ 6 հավելվածի`

i

6-րդ կետում «եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա մինչև 10-ը» բառերը փոխարինել «ամսվան հաջորդող ամսվա մինչև 20-ը» բառերով.

i

7-րդ կետում «երկրորդ ամսվա մինչև 20-ը» բառերը փոխարինել «ամսվա մինչև 30-ը» բառերով:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր առողջապահության գործակալությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի թիվ 174 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կողմից 1998 թվականի հոկտեմբերի 1-ից իրականացվելիք փորձարարական ծրագրի պահանջներից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.08.1998
N 516
Որոշում