Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 268-Ն Ո ...

 

 

040.1497.281209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2009 թվականի N 1497-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձումը կազմակերպություններին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» N 268-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`

i

1) 11-րդ կետը «գանձված պետական տուրքի գումարների,» բառերից հետո լրացնել «պետական բյուջե փաստացի փոխանցված պետական տուրքի գումարների,» բառերով.

i

2) 12-րդ կետը «գանձված պետական տուրքի գումարների,» բառերից հետո լրացնել «պետական բյուջե փաստացի փոխանցված պետական տուրքի գումարների,» բառերով.

i

3) 13-րդ կետը «գանձված պետական տուրքի գումարների,» բառերից հետո լրացնել «պետական բյուջե փաստացի փոխանցված պետական տուրքի գումարների,» բառերով.

i

4) կարգի 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին կետով.

«13.1. Հայաստանի Հանրապետության ավիափոխադրողները և օդանավակայան շահագործող կազմակերպությունները յուրաքանչյուր շաբաթվա համար մինչև հաջորդող շաբաթվա երրորդ աշխատանքային օրը փաստաթղթային տեսքով կամ էլեկտրոնային եղանակով («Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում տեղեկություններ, այդ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից մեկնած ուղևորների թվի, այդ թվում` պետական տուրքի արտոնություններից օգտվողների և կանխիկ գանձման անդորրագրերով մեկնողների մասին, յուրաքանչյուր օրվա դրությամբ ըստ առանձին ավիափոխադրողների` համաձայն N 6 ձևի:».

i

5) N 2 ձևը «գանձված պետական տուրքի,» բառերից հետո լրացնել «պետական բյուջե փաստացի փոխանցված պետական տուրքի,» բառերով, իսկ «գանձվել է պետական տուրք`» տողերից հետո` հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«Պետական բյուջե փաստացի փոխանցվել է պետական տուրք`

 

__________________________________________________________ դրամ:».

(թվերով և բառերով)

 

6) N 3 ձևը «գանձված պետական տուրքի,» բառերից հետո լրացնել «պետական բյուջեի փաստացի փոխանցված պետական տուրքի,» բառերով, իսկ «գանձվել է պետական տուրք`» տողերից հետո` հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

«Պետական բյուջե փաստացի փոխանցվել է պետական տուրք`

 

__________________________________________________________ դրամ:».

(թվերով և բառերով)

 

7) N 4 ձևը «գանձված պետական տուրքի,» բառերից հետո լրացնել «պետական բյուջե փաստացի փոխանցված պետական տուրքի,» բառերով, իսկ «գանձվել է պետական տուրք`» տողերից հետո` հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«Պետական բյուջե փաստացի փոխանցվել է պետական տուրք`

 

__________________________________________________________ դրամ:».

(թվերով և բառերով)

 

8) կարգը լրացնել N 6 ձևով` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի դեկտեմբերի 24-ի

N 1497-Ն որոշման

 

Ձև N 6

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

.____________________________________________________________________.

|Ամսաթիվը|Ավիափոխադրողի|Ընդամենը |Անդորրագրերով պետական|Արտոնություն |

|        |անվանումը    |մեկնել են|տուրք վճարած         |ունեցող      |

|        |             |         |ուղևորների  թիվը     |ուղևորների   |

|        |             |         |                     |թիվը         |

|________|_____________|_________|_____________________|_____________|

|________|_____________|_________|_____________________|_____________|

|________|_____________|_________|_____________________|_____________|

|________|_____________|_________|_____________________|_____________|

|________|_____________|_________|_____________________|_____________|

.____________________________________________________________________.

 

Պատասխանատու անձ ____________________ _________________________

                       (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)

 

Կազմակերպության  ____________________ _________________________

    տնօրեն             (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2009
N 1497-Ն
Որոշում