Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2 ...

 

 

050.0319.151209

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        12            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05009456

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 նոյեմբերի 2009 թվականի թիվ 319-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ հոդվածների դրույթները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի «Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, գործունեության կարգավորումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 16-ը հաստատելու մասին թիվ 240-Ն որոշմամբ հաստատված «Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, գործունեության կարգավորումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 16-ում (այսուհետ` Կանոնակարգ 16)` կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Կանոնակարգ 16-ը 3-րդ կետից հետո լրացնել նոր 3.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«3.1. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն: Ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության իրավասու անձի կողմից, ընդ որում, պատճենները պետք է ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:»:

i

2) Կանոնակարգ 16-ի 4-րդ կետի «գ» ենթակետում «հավակնորդները» բառը փոխարինել «թեկնածուները» բառով:

3) Կանոնակարգ 16-ի 5-րդ կետի`

i

ա. «բ» ենթակետում «կանոնադրության պատճենները` երեք օրինակից» բառերը փոխարինել «կանոնադրությունը և դրա պատճենները երկու օրինակից» բառերով,

բ. «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության մասնակիցների մասին տեղեկանքները` համաձայն հավելված 2.1-ի և հավելված 2.2-ի,»,

գ. «զ» ենթակետը «գործունեության կանոնակարգը» բառերից հետո լրացնել «ինչպես նաև դրամական միջոցների ինկասացիայի իրականացման ընթացակարգը,» բառերով,

դ. «է» ենթակետից հետո լրացնել նոր «ը» ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«ը) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության ղեկավարների մասին տեղեկություններ` համաձայն հավելված 9-ի:»:

i

4) Կանոնակարգ 16-ի 9-րդ կետից հանել «ինչպես նաև լիցենզիայով նախատեսված ղեկավարների լիցենզիայի ներդիր(ներ)ը` համաձայն հավելված 3.2-ի» բառերը:

5) Կանոնակարգ 16-ի 8-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ԳԼՈՒԽ 8. ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

40. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները և դրանց մասնաճյուղերը պետք է ունենան սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքով վերցված տարածք: Տարածքի վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրից բխող իրավունքները պետք է գրանցված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, և պայմանագիրը պետք է կնքված լինի Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն մեկ տարի ժամկետով:

40.1. Շարժական բջջային կապի կամ ֆիքսված հեռախոսակապի օպերատորի (այսուհետ` հեռահաղորդակցման օպերատոր) տարածքում մասնաճյուղերի գրանցման նպատակով 40-րդ կետով նշված տարածքի վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագիր չի պահանջվում, եթե ապահովվում են ստորև նշված բոլոր պահանջները.

ա) առկա է պայմանագիր հեռահաղորդակցման օպերատորի հետ` տվյալ տարածքում փոխանցումների կատարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ,

բ) մասնաճյուղի տարածքում կատարվում է տեսագրում, որն ապահովում է վճարումը կատարող անձի և գործարքի կատարման ընթացքի նկարահանումը,

գ) սույն կետի «բ» ենթակետով նախատեսված տեսագրությունները պահպանվում են առնվազն 90 օր և հասանելի են առաջին իսկ պահանջի դեպքում:

Սույն կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված պահանջները պետք է ներառվեն հեռահաղորդակցման օպերատորի հետ կնքված պայմանագրում:

40.2. Գյուղական համայնքի նստավայրի (այսուհետ` գյուղապետարան) շենքում մասնաճյուղերի գրանցման նպատակով 40-րդ կետով նշված տարածքի վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագիր չի պահանջվում, եթե առկա է պայմանագիր` տվյալ տարածքում փոխանցումների կատարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ:

41. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության գլխամասի և դրա մասնաճյուղերի տարածքը (գործունեության վայրը), որտեղ լիցենզիայով նախատեսված գործունեության հետ կապված գործառնությունները իրականացվում են կանխիկ, պետք է գտնվի փակ տարածքում:

Կազմակերպության գլխամասի և մասնաճյուղերի տարածքը պետք է առանձնացված լինի վերջինիս հարող այլ տարածքներից: Գլխամասը հարակից տարածքներից պետք է առանձնացված լինի քար-բետոնե հիմքից պատերով, իսկ մասնաճյուղը` առնվազն շինանյութից կառուցված պատերով` սույն գլխով սահմանված դրամապահոցին (չհրկիզվող պահարանների սենյակին) ներկայացվող պահանջների համաձայն` բացառությամբ սույն կանոնակարգի 41.1-րդ և 41.2-րդ կետերով նախատեսված դեպքերի:

41.1. Հեռահաղորդակցման օպերատորի տարածքում գտնվող մասնաճյուղը պետք է առանձնացված լինի հարակից տարածքներից` սույն կանոնակարգի 42.1-րդ կետով դրամարկղին ներկայացվող պահանջների համաձայն, եթե մասնաճյուղում առկա չէ դրամապահոց (չհրկիզվող պահարանների սենյակ):

41.2. Գյուղական համայնքի նստավայրի (այսուհետ` գյուղապետարան) շենքում բացվող մասնաճյուղը վերջինիս հարող այլ տարածքներից պետք է առանձնացված լինի պատերով (քար-բետոնե հիմքով):

41.3. Գյուղապետարանի շենքում բացվող մասնաճյուղը պետք է առանձնացված լինի հարակից տարածքներից, ունենա կողպվող դուռ, արտաքին պատի պատուհանները պետք է լինեն ճաղապատված: Մասնաճյուղի դուռը պետք է լինի երկաթյա, իսկ եթե մասնաճյուղի մուտքը գյուղապետարանի շենքի ներսից է, այն կարող է լինել փայտե, եթե լրացուցիչ կողպվում է վանդակաճաղ դռնով: Մասնաճյուղի տակ նկուղային հարկի առկայությունն անթույլատրելի է, իսկ առաստաղը, պատերը և հատակը պետք է լինեն քար-բետոնե հիմքով:

41.4. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների և դրանց մասնաճյուղերի տարածքը (կանխիկ միջոցներով գործառնությունների իրականացման դեպքում) պետք է ունենա.

ա) գործառնական դրամարկղ (այսուհետ` դրամարկղ),

բ) դրամապահոց (իր նախադրամապահոցով) կամ չհրկիզվող պահարանների սենյակ:

Դրամապահոցը (չհրկիզվող պահարանների սենյակը) և գործառնական դրամարկղը միասին կազմում են դրամարկղային հանգույցը, որը նախատեսված է կանխիկ դրամով գործառնություններ կատարելու, հաճախորդների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի ու այլ արժեքների հուսալի պահպանության համար,

գ) հաճախորդի սպասարկման սրահ,

դ) անվտանգության ազդարարման գործող համակարգ:

42. Դրամարկղը հարակից տարածքներից պետք է լինի առանձնացված: Այն պետք է ունենա առանձին մուտք` կողպվող դռնով, պայմանով, որ տվյալ տարածք հնարավոր է մուտք գործել միայն հիշյալ դռնով: Դրամարկղի դիմային մասի պատը պետք է ունենա 1-1.2 մ բարձրություն, որից հետո սկսվում է ապակե մասը: Դրամարկղի դիմային ապակին պետք է տեղակայված լինի այնպես, որ բացառի հաճախորդի և գանձապահի անմիջական շփումը, ինչպես նաև ապահովի կանխիկ դրամը հաշվելու դիտողական հսկողություն` թե մեկ, թե մյուս կողմից (հաճախորդի հսկողությունը գանձապահի նկատմամբ և գանձապահի հսկողությունը հաճախորդի նկատմամբ):

42.1. Հեռահաղորդակցման օպերատորների տարածքում բացվող մասնաճյուղերի համար սույն կանոնակարգի 42-րդ կետի պահանջը կհամարվի բավարարված, եթե դրամարկղը հարակից տարածքներից լինի առանձնացված, ունենա առանձին ծառայողական մուտք, որը կարող է լինել ընդհանուր հեռահաղորդակցման օպերատորի աշխատակիցների համար: Դրամարկղի դիմային մասը պետք է ունենա 1-1.2մ բարձրություն, իսկ ապակե մասը կարող է բացակայել:

42.2. Գյուղապետարանի շենքում բացվող մասնաճյուղի համար սույն կանոնակարգի 42-րդ կետի պահանջը կհամարվի բավարարված, եթե դրամարկղի դիմային մասը ունենա 1-1.2մ բարձրություն, դիմային մասում սպասարկման սեղանն ունենա 0.4-0.5մ լայնություն, իսկ ապակե մասը կարող է բացակայել:

43. Դրամապահոցի կամ չհրկիզվող պահարանների սենյակի առկայությունը պարտադիր չէ, եթե ինկասացիոն ծառայության կամ ինկասացիոն ծառայություն ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկի (բանկի մասնաճյուղի) հետ կնքված են համապատասխան պայմանագրեր կանխիկ դրամի ամենօրյա տեղափոխման և հանձնման վերաբերյալ: Դրամական միջոցները կարող են պահպանվել նաև բանկի (բանկի մասնաճյուղի) դրամապահոցում համապատասխան պայմանագրի առկայության դեպքում, կամ իր գլխամասային գրասենյակում, որտեղ առկա է դրամապահոց (չհրկիզվող պահարանների սենյակ): Նշված պայմանագրերի ժամկետները լրանալուց հետո անմիջապես կնքվում են նոր պայմանագրեր, և 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ են ներկայացվում դրանք կամ նախկին պայմանագրերի ժամկետների երկարաձգումը հավաստող փաստաթղթեր:

Կանխիկ դրամական միջոցները մինչև ինկասացիայի իրականացումը պետք է պահվեն դրամարկղում գտնվող չհրկիզվող պահարանում:

43.1. Չհրկիզվող պահարանների սենյակը պետք է ունենա մեկ կողպվող դուռ, իսկ մուտքը լինի միայն դրամարկղից: Չհրկիզվող պահարանների սենյակը պետք է առանձնացված լինի հարակից տարածքներից, պատերը լինեն քար-բետոնե հիմքով, արտաքին պատի պատուհանները (առկայության դեպքում) պետք է լինեն ճաղապատված:

43.2. Դրամապահոցը կառուցվում է առանց պատուհանների, քար-բետոնե հիմքով և պետք է ունենա մեկ զրահապատ չհրկիզվող դուռ: Դրամապահոցի մուտքը պետք է լինի միայն դրամարկղից:

43.3. Դրամապահոցը չպետք է ունենա ընդհանուր պատ շենքի արտաքին և նույն շենքում տեղակայված այլ հաստատությունների պատերի հետ: Դրամապահոցը շենքի արտաքին կամ այլ հաստատությունների պատերին կից կառուցելու դեպքում դրանց միջև պետք է լինի դիտողական միջանցք, որը հնարավորություն կտա դիտել և հսկել դրամապահոցի պատերի ամբողջականությունը (հսկելու անվտանգությունը):

Շենքի առաջին հարկում դրամապահոցի տակ նկուղային հարկի առկայությունն անթույլատրելի է: Եթե դրամապահոցի վերևում տեղակայված է այլ կազմակերպություն (կամ այն գտնվում է շենքի վերջին հարկում), ապա դրամապահոցը առաստաղից պետք է բաժանված լինի դիտողական միջանցքով, որը հնարավորություն կտա դիտել և հսկել առաստաղի ամբողջականությունը:

43.4. Դրամապահոցի բացակայության պարագայում կազմակերպությունը կարող է չիրականացնել դրամարկղում առկա կանխիկ դրամի ինկասացում, եթե դրամարկղում կանխիկ դրամի մնացորդը օրվա վերջում չի գերազանցում 3 միլիոն ՀՀ դրամը (գյուղապետարաններում գործող մասնաճյուղերի համար 2 միլիոն ՀՀ դրամը), և տեղադրված է հատուկ չհրկիզվող պահարան, որն ամրացված է դրամարկղի հատակին և/կամ պատին:

44. Հաճախորդի սպասարկման սրահը պետք է գտնվի փակ տարածքում, առանձնացված լինի արտաքին միջավայրից և ապահովի հաճախորդի անվտանգությունը գործարքի ժամանակ: Այդ ենթատարածքի առկայությունը պարտադիր չէ հեռահաղորդակցման օպերատորի տարածքում բացվող մասնաճյուղերի համար:

45. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը պետք է ունենա շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման և շուրջօրյա անվտանգության ահազանգման համակարգեր: Ընդ որում, շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգը պետք է միացված լինի համապատասխան կազմակերպությանը, իսկ շուրջօրյա անվտանգության ահազանգման համակարգը պետք է միացված լինի ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի հետ` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

Եթե կազմակերպության գլխամասը/մասնաճյուղերը գտնվում են ներքին շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայություն կամ շուրջօրյա անվտանգության ահազանգման կամ պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգ ունեցող տարածքներում, ապա սույն կետի պահանջը կհամարվի ապահովված, եթե դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության տարածքի շուրջօրյա ահազանգման և պահպանիչ-հակահրդեհային համակարգերը միացված են շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայությանը կամ շուրջօրյա անվտանգության ահազանգման համակարգին և պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

45.1. Գյուղապետարանի շենքում բացվող մասնաճյուղի վրա սույն կանոնակարգի 45-րդ կետի պահանջը չի տարածվում: Այդ մասնաճյուղերում պարտադիր է կրակմարիչների առկայությունը, որոնք պետք է տեղադրվեն հակահրդեհային կանոնների համաձայն:

45.2. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության գլխամասի և մասնաճյուղի տարածքում պետք է կատարվի տեսագրում, որն ապահովում է վճարում կատարող անձի և գործարքի կատարման ընթացքի նկարահանումը: Տեսագրությունները պետք է պահպանվեն առնվազն 90 օր և հասանելի լինեն առաջին իսկ պահանջի դեպքում:

Սույն կետի պահանջը պարտադիր չէ գյուղապետարանի շենքում բացվող մասնաճյուղերի համար:

46. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների գլխամասի և դրանց մասնաճյուղերի համար անհրաժեշտ է հետևյալ տեխնիկական հագեցվածությունը`

ա) չհրկիզվող պահարան (եթե գործառնություններն իրականացնում են կանխիկ),

բ) դրամանիշի իսկությունը ստուգող սարք (եթե գործառնություններն իրականացնում են կանխիկ),

գ) վահանակ, որտեղ նշվում են լիցենզավորված անձի անվանումը, աշխատանքային օրերը և ժամերը,

դ) կապ տվյալ մասնաճյուղի և իր գլխամասի միջև, որը թույլ կտա ապահովել մասնաճյուղում կատարվող գործարքների արտացոլումը ընդհանուր տեղեկատվական բազայում և կազմակերպության հաշվեկշռում,

ե) տեխնիկածրագրային միջոցները (համակարգիչ, սերվեր և այլն) պետք է լինեն կապարակնքված, բացառելով/սահմանափակելով անմիջապես աշխատակցի կողմից տեղեկատվության և ծրագրային ապահովման դուրսբերումը, տեղադրումը արտաքին կրիչների, ինչպես նաև այլ միջոցներով:

46.1. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության հաճախորդների սպասարկման սրահում, իսկ կանխիկով գործառնությունների կատարման դեպքում` դրամարկղի դիմային մասում, հաճախորդների համար տեսանելի տեղում պետք է փակցված լինեն Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիայի պատճենը (լիցենզավորումից հետո), դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության անվանումը (վահանակի տեսքով), մատուցվող ծառայությունների տեսակները և սակագները, աշխատանքային օրերը և ժամերը, հեռախոսահամարը, ինչպես նաև սույն կանոնակարգի 104.1-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետերում սահմանված փոխարկման գործառնությունների իրականացման դեպքում` արտարժույթի փոխարկման փոխարժեքները:

47. Դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպության գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի համար պարտադիր է սույն գլխի դրույթներով սահմանված պահանջների ապահովումը: Սահմանված պահանջներն ըստ կիրառելիության և ըստ սուբյեկտների ամփոփ տեսքով բերված են հավելված 13-ում, որը կրում է ուղեցուցային բնույթ:

47.1. Սույն գլխի պահանջները չեն տարածվում կազմակերպության գլխամասից և մասնաճյուղերից դուրս տեղակայված ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումների վրա:»:

6) Կանոնակարգ 16-ի 9-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ԳԼՈՒԽ 9. ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԾՐԱԳՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

 

48. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունն իր ընթացիկ կամ հիմնական գործառնությունների կատարումը, հաշվառումը և տվյալների պահպանումը ապահովում է «Գործառնական օր» ծրագրի միջոցով, որն առնվազն պետք է առկա լինի գլխամասային գրասենյակում:

«Գործառնական օր» ծրագրային համակարգն իրենից ներկայացնում է ավտոմատ եղանակով հաղորդագրությունների մշակման, փոխանցումների իրականացման, հաշվառման և այլ գործառնությունների իրականացման տեխնիկածրագրային համալիր:

48.1. Այն դեպքում, երբ կազմակերպության ծրագրային համակարգերը մշակվել են այլ կազմակերպության կողմից (մշակումը պատվիրակվել է այլ կազմակերպության), պետք է առկա լինեն.

ա) կազմակերպության կողմից կիրառվող ծրագրային ապահովման վերաբերյալ տվյալ կազմակերպության և մշակող կազմակերպության միջև կնքված պայմանագիրը,

բ) նոր մշակված ծրագրային ապահովման տեստավորման արձանագրությունը և այլ փաստաթղթեր, որոնք պարունակում են տեստավորման արդյունքները, տեստավորող խմբի մասնակիցների եզրակացությունը, գործադիր տնօրենի և մնացած մասնակիցների ստորագրությունները,

գ) կազմակերպության և ծրագրային ապահովումը մշակող կազմակերպության կողմից ստորագրված ընդունման-հանձնման ակտը,

դ) մշակող կազմակերպության տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը (որտեղ հստակ պետք է նշվի, որ անցկացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտ, և դրա վերաբերյալ տրված մանրամասն եզրակացությունը) կամ մշակող կազմակերպության` միջազգային ընդունված չափանիշներին (ԻՍՕ27000:2005/8` տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության սերտիֆիկատ) համապատասխանությունը հավաստող վկայագիր կամ գրանցված որևէ ապահովագրական ընկերությունում ծրագրային համակարգի որպես ոչ նյութական ակտիվի ապահովագրվածությունը հավաստող փաստաթուղթ:

Ընդ որում, աուդիտորական եզրակացությունը պետք է տրված լինի ՀՀ տարածքում գործող աուդիտորական կազմակերպության կամ միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպության կողմից: ՀՀ տարածքում գործող աուդիտորական կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 3 տարվա աուդիտորական աշխատանքի փորձ:

48.2. Ծրագրային ապահովման պատվիրակման պայմանագրերը պետք է ներառեն դրույթներ հետևյալ պահանջների մասին.

ա) մշակող կազմակերպության կողմից ծրագրային ապահովման սպասարկման պայմանագրից հրաժարվելու դեպքում` մշակող կազմակերպությունն առնվազն 3 ամիս առաջ տեղեկացնում է կազմակերպությանը,

բ) համակարգի սպասարկման աշխատանքների հետ կապված հարցումների կատարման նվազագույն ժամանակահատվածի մասին,

գ) կազմակերպության և մշակող կազմակերպության միջև ծրագրային տեքստերի սեփականության իրավունքի մասին,

դ) համակարգը մշակող կազմակերպությունը կազմակերպում է ուսուցում և (կամ) տրամադրում է համակարգի օգտագործման ձեռնարկներ:

48.3. Այն դեպքում, երբ կազմակերպությունն ինքնուրույն է մշակել իր կողմից շահագործվող ծրագրային համակարգերը, պետք է առկա լինեն.

ա) հստակ մշակված տեխնիկական առաջադրանքը և պահանջները,

բ) ծրագրային համակարգի մշակման մասնակիցների ցուցակը, մասնակիցների զբաղեցրած պաշտոնները և մասնագիտական կրթությունը,

գ) ծրագրի մշակման լեզուն,

դ) ծրագրային կոդի գտնվելու վայրը,

ե) ծրագրային կոդի մեջ փոփոխություններ կատարելու հնարավորություններ ունեցող աշխատակիցների ցուցակը,

զ) տեստավորող խմբի անդամների ցուցակը, մասնագիտական որակավորումը, տեստավորման արձանագրությունը, տեստավորող խմբի մասնակիցների եզրակացությունը, գործադիր տնօրենի և մնացած մասնակիցների ստորագրությունները,

է) այդ ծրագիրը օգտագործող ստորաբաժանումների աշխատակիցների` տեստավորմանը մասնակցությունը հավաստող փաստաթղթերը,

ը) ծրագրային ապահովման օգտագործողների ուղեցույցը կամ այլ ուղղորդող գրքեր, փաստաթղթեր:

49. Կազմակերպությունը պետք է ապահովի նաև հետևյալ պահանջների ապահովումը.

1) Արխիվների պահպանման համար նախատեսված չհրկիզվող պահարանի առկայություն:

2) Սերվերների առկայության դեպքում`

ա. կազմակերպության կողմից դրանք ինքնուրույն սպասարկման/կառավարման դեպքում պահանջվում է առանձին սերվերային սենյակ, որը պետք է համապատասխանի հետևյալին.

- Առանձնացված լինի կազմակերպության ընդհանուր տարածքից,

- ՈՒնենա կողպվող դուռ,

- Հակահրդեհային համակարգ, շարժման տվիչներ, պատուհանների առկայության դեպքում` կոտրման տվիչներ,

- Օդի ջերմության կարգավորիչ համակարգ, օդափոխման համակարգ,

- Պատուհանի առկայության դեպքում` ճաղավանդակներ,

բ. դրանք ի պահ հանձնելու (պատվիրակման) դեպքում` կազմակերպությունը պետք է ունենա պատվիրակման պայմանագիր և տեսահսկման համակարգ, որը տեղադրված կլինի սերվերային սենյակում և կնկարահանի առնվազն կազմակերպության սերվեր համակարգիչ(ներ)ը, հարակից տարածքը այնպես, որ տեսանելի լինեն այդ համակարգիչ(ներ)ին մոտեցող անձինք, տվյալ նկարահանումները պետք է կատարվեն և արխիվացվեն լիցենզավորվող կազմակերպության կողմից և պահպանվեն առնվազն 90 օր:

3) Պահուստային սերվեր կամ համակարգիչ, որի տեղեկատվությունը պետք է թարմացվի ամեն օր:

4) Էլեկտրասնուցման պահուստային համակարգ (գեներատոր շարժիչ, արևային մարտկոց կամ այլ հավասարազոր համակարգ):

5) Հիմնականից պահուստային էլեկտրասնուցման համակարգի անցման տեստավորման արդյունքները (փաստաթղթավորված):

6) Անխափան էներգասնուցման սարքեր (յու-փի-էս), որոնց ինքնուրույն աշխատանքի ժամանակը պետք է թույլատրի իրականացնելու անցումը էլեկտրասնուցման հիմնականից պահուստային տարբերակի:

7) Բոլոր համակարգիչներում պետք է առկա լինի հակավիրուսային որևէ համակարգ, որի տվյալների հենքը պետք է լինի թարմացված առնվազն երկշաբաթյա ժամկետով:

8) Եթե կազմակերպության աշխատակիցները ունեն միջազգային համակարգչային ցանցից (ինտերնետ) օգտվելու հնարավորություն, ապա պետք է առկա լինեն միջցանցային էկրաններ (ֆայերվոլ), համապատասխան կանոններով սահմանված, որը կկատարի որոշակի տիպի տեղեկատվության հոսքի ֆիլտրացում:»:

i

7) Կանոնակարգ 16-ը 9-րդ գլխից հետո լրացնել նոր գլուխ 9.1-ով` հետևյալ բովանդակությամբ.

 

«ԳԼՈՒԽ 9.1. ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԾՐԱԳՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

50. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը պարտավոր է բավարարել Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 18-ի թիվ 71-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանների» գլուխ VII-ով սահմանված պահանջներին:

50.1. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունն իր գործունեությունը պարտավոր է համապատասխանեցնել սույն կանոնակարգի 50-րդ կետով սահմանված պահանջներին Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստանալուց հետո եռամսյա ժամկետում, եթե Կենտրոնական բանկի կողմից այլ ժամկետ չի սահմանվել տվյալ կազմակերպության լիցենզավորման ընթացքում:»:

8) Կանոնակարգ 16-ի 11-րդ գլխի վերնագրից հանել «կամ ներդիրի» բառերը:

i

9) Կանոնակարգ 16-ի 56-րդ, 57-րդ և 58-րդ կետերից հանել «կամ ներդիրի», «կամ ներդիրը», «կամ ներդիրների» բառերը:

i

10) Կանոնակարգ 16-ի 66-րդ կետը վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության գլխամասի, մասնաճյուղերի գրանցումը (հաշվառումը) կատարվում է «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կանոնակարգի դրույթների համաձայն, իսկ տեղադրված (կազմակերպության համակարգին միացված) ավտոմատ ինքնասպասարկման տերմինալների հաշվառումը կատարվում է Կենտրոնական բանկ համապատասխան հաշվետվության ներկայացման միջոցով:»:

i

11) Կանոնակարգ 16-ը լրացնել նոր 66.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«66.1. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը կարող է գործունեություն իրականացնել միայն Կենտրոնական բանկում գրանցված իր գլխամասի և մասնաճյուղերի տարածքում, ինչպես նաև տեղադրված ավտոմատ ինքնասպասարկման տերմինալներով, որի միջոցով գործարքների կատարումը իրականացվում է ավտոմատ` հաճախորդի կողմից մուտքագրված անմիջական հրահանգների համաձայն:»:

i

12) Կանոնակարգ 16-ի 73-րդ կետի «ա» ենթակետը «վավերացված կազմակերպության կնիքով» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով:

13) Կանոնակարգ 16-ի 80-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«80. Նշված պաշտոններում առանց որակավորման վկայականի որպես ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետ կարող է սահմանվել ոչ ավելի, քան 3 ամիս, ընդ որում` նշված եռամսյա ժամկետը սահմանվում է տվյալ ղեկավարի պաշտոնին նշանակվող բոլոր ժամանակավոր պաշտոնակատարների համար, այսինքն` միևնույն պաշտոնին նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը եռամսյա ժամկետի ընդհատում և վերսկսում չի նշանակում:»:

14) Կանոնակարգ 16-ի 81-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«81. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության ղեկավարներին գրանցելու կամ փոփոխելու համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.

ա) ղեկավարներին գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին միջնորդագիրը` համաձայն հավելված 9-ի,

բ) իրավասու մարմնի որոշումը ղեկավարների նշանակման կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին:

Միջնորդագիրը և իրավասու մարմնի որոշման սքան արված տարբերակը կազմակերպության կողմից ներկայացվում են միայն էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ ցանցի միջոցով:»:

i

15) Կանոնակարգ 16-ը 81-րդ կետից հետո լրացնել նոր 81.1-րդ, 81.2-րդ, 81.3-րդ և 81.4-րդ, 81.5-րդ, 81.6-րդ և 81.7-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«81.1. Որպես դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության ղեկավար գրանցվելու համար անձը պետք է ունենա Կենտրոնական բանկի կողմից տրամադրված համապատասխան որակավորման վկայական:

81.2. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության ղեկավարի գրանցման համար առաջարկվող թեկնածուի հետ անցկացվում է հարցազրույց Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստում: Գրանցման պահին դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության ղեկավարը պետք է իրազեկ լինի դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներին, այլ իրավական ակտերին, ինչպես նաև տվյալ կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին ակտերին: Բացի այդ, գրանցման պահին ղեկավարի թեկնածուն (գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը) պետք է ունենա բարձրագույն կրթություն և առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:

81.3. Եթե ղեկավարի թեկնածուն չունի սույն կանոնակարգի 81.2-րդ կետով նախատեսված աշխատանքային փորձ և (կամ) բարձրագույն կրթություն, ապա նա իրավունք ունի Կենտրոնական բանկ ներկայացնել համապատասխան պաշտոններում աշխատելու համար իր մոտ բավարար գիտելիքների ու հմտությունների առկայության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, տեղեկություններ և (կամ) այլ հիմնավորումներ: Ներկայացված փաստաթղթերի, տեղեկությունների և (կամ) այլ հիմնավորումների հիման վրա Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում` Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ ղեկավարի թեկնածուն գրանցվում է համապատասխան պաշտոնում:

81.4. Եթե ղեկավարը, որը նախկինում գրանցվել է Կենտրոնական բանկում` հետագայում դիմում է գրանցման ղեկավար պաշտոնում (նույն կազմակերպությունում կամ մեկ այլ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունում), ապա նա հրավիրվում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստին, եթե Կենտրոնական բանկը դա անհրաժեշտ է համարում:»:

81.5. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության մասնաճյուղը կարող է չունենալ գլխավոր հաշվապահ, եթե տվյալ մասնաճյուղի և գլխամասի միջև առկա է կապ, որը հնարավորություն է տալիս գործունեությունը ծավալել իրական ժամանակի ռեժիմով, այսինքն` ապահովում է մասնաճյուղում կատարվող գործարքների արտացոլումն ընդհանուր տեղեկատվական բազայում և կազմակերպության հաշվեկշռում տվյալ աշխատանքային օրվա ընթացքում:

81.6. Կազմակերպության մասնաճյուղի ղեկավարների որակավորման վկայականի առկայության, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից մասնաճյուղի ղեկավարների գրանցման պահանջը չի տարածվում կազմակերպության մասնաճյուղերի գրանցման գործընթացի վրա:

81.7. Կազմակերպության մասնաճյուղի ղեկավարների գրանցում ՀՀ կենտրոնական բանկի կողմից չի կատարվում: Սակայն կազմակերպությունը պարտավոր է մասնաճյուղերի ղեկավարների նշանակման և փոփոխման մասին իրավասու մարմնի կողմից որոշում ընդունելու պահից տասը աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:»:

16) Կանոնակարգ 16-ի 82-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«82. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության ղեկավարները գրանցվում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ, սույն կանոնակարգի 81-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալուց տասնօրյա ժամկետում:»:

i

17) Կանոնակարգ 16-ը 83-րդ կետից հետո լրացնել նոր 83.1-րդ, 83.2-րդ և 83.3-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«83.1. Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության ղեկավարը հանվում է գրանցումից, եթե.

1) որակավորման վկայականի ժամկետը լրացել է, և ղեկավարը չի ստացել նոր որակավորման վկայական,

2) ղեկավարը զրկվել է որակավորման վկայականից,

3) կազմակերպությունը դիմել է համապատասխան միջնորդությամբ,

4) ի հայտ են եկել «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը:

Կազմակերպությունն իր ղեկավարներին աշխատանքից ազատելու դեպքում, տասը աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է դիմել Կենտրոնական բանկ` ղեկավարին գրանցումից հանելու միջնորդությամբ:

83.2. Կազմակերպության միջնորդությամբ ղեկավարին Կենտրոնական բանկում գրանցումից հանելու համար այդ կազմակերպությունը պարտավոր է փոփոխություններ կատարելու վերաբերյալ իրավասու մարմնի կողմից որոշում ընդունելու պահից տասը աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1) ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր (գրանցումից հանելու պատճառների հիմնավորումներով)` կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված կազմակերպության կնիքով (առկայության դեպքում),

2) իրավասու մարմնի որոշումը կամ համապատասխան արձանագրությունից քաղվածք` փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման վերաբերյալ` թեկնածուի առկայության դեպքում:

83.3. Եթե դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության ղեկավարը զրկվել է որակավորման վկայականից, ապա ղեկավարին որակավորման վկայականից զրկելու մասին Կենտրոնական բանկի որոշման ընդունման պահից երեք տարվա ընթացքում նա չի կարող գրանցվել որպես դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության ղեկավար:»:

i

18) Կանոնակարգ 16-ի 84-րդ կետը «գլուխ 18-ով» բառերից հետո լրացնել «կամ գլուխ 19-ով» բառերով:

i

19) Կանոնակարգ 16-ի 85-րդ կետը լրացնել նոր «գ» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«գ) սույն կանոնակարգի 81.2-րդ կետի համաձայն Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովում հարցազրույցի արդյունքում տրվել է դրական եզրակացություն:»:

20) Կանոնակարգ 16-ի 102-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«102. Սույն կանոնակարգի 9-րդ կետի համաձայն` կազմակերպությանը դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու լիցենզիա տրամադրելիս կազմակերպության ղեկավարների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի հիման վրա Կենտրոնական բանկը միաժամանակ գրանցում է դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության ղեկավարին սույն կանոնակարգի 85-րդ կետով սահմանված չափանիշների բավարարման դեպքում: Ընդ որում, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության ղեկավարի փոփոխության դեպքում` նոր ղեկավարը աշխատելու իրավունք է ստանում սույն կանոնակարգի գլուխ 16-ի համաձայն Կենտրոնական բանկում գրանցվելու պահից:»:

i

21) Կանոնակարգ 16-ը լրացնել նոր 108.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«108.1. Կազմակերպության կողմից Կենտրոնական բանկ ներկայացված լիցենզիայի գործողության կասեցման դիմումի մեջ նշված առավելագույն ժամկետը 12-ամիս է:

Լիցենզիայի գործողության կասեցման մասին Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու համար կազմակերպությունն իր դիմումին կից Կենտրոնական բանկ է ներկայացնում նաև կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցման գործընթացը հիմնավորող և բացահայտող տեղեկություններ` կազմված ամփոփ տեղեկանքի ձևով, որը պետք է ներառի.

- կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցման պատճառները` տնտեսագիտական հիմնավորմամբ,

- կազմակերպության կողմից լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշման ընդունման պահին հաշվապահական հաշվեկշիռը,

- այլ տեղեկությունները` ըստ անհրաժեշտության կամ Կենտրոնական բանկի պահանջի:»:

i

22) Կանոնակարգ 16-ի Հավելված 1-ում «Գտնվելու վայրը» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.

«Փոստային հասցեն (հասցե, փոստային ինդեքս) _______________»:

23) Կանոնակարգ 16-ի Հավելված 2-ը ճանաչել ուժը կորցրած:

i

24) Կանոնակարգ 16-ը լրացնել նոր Հավելված 2.1-ով և Հավելված 2.2-ով համաձայն NN 1 և 2 Հավելվածների /կցվում են/:

25) Կանոնակարգ 16-ի Հավելված 3.2-ը ճանաչել ուժը կորցրած:

i

26) Կանոնակարգ 16-ի Հավելված 7-ը «գործունեության վայրը» բառերից հետո լրացնել «, փոստային ինդեքսը» բառերով:

i

27) Կանոնակարգ 16-ի Հավելված 9-ը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն N 3 Հավելվածի /կցվում է/:

i

28) Կանոնակարգ 16-ի Հավելված 11-ը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն N 4 Հավելվածի /կցվում է/:

i

29) Կանոնակարգ 16-ը լրացնել նոր Հավելված 13-ով համաձայն N 5 Հավելվածի /կցվում է/:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ որոշման 1-ին կետի 17-րդ ենթակետով լրացվող` Կանոնակարգ 16-ի 81-րդ կետի վերջին պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի նոյեմբերի 4-ի

թիվ 319-Ն որոշման

 

Հավելված 2.1

«Դրամական (փողային) փոխանցումներ

իրականացնող կազմակերպությունների

լիցենզավորումը, մասնաճյուղերի և

ներկայացուցչությունների հաշվառումը,

գործունեության կարգավորումը,

ղեկավարների որակավորումը»

Կանոնակարգ 16-ի

 

ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

 

.__________________________________________________________________.

|1. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության    |

|մասնակից հանդիսացող իրավաբանական անձանց տվյալներ                  |

|__________________________________________________________________|

|1.1. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության  |

|անվանումը, որում իրավաբանական անձն ունի նշանակալից մասնակցություն.|

|                                                                  |

|1.2. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության  |

|մասնակից հանդիսացող իրավաբանական անձի անվանումը.                  |

|                                                                  |

|1.3. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության  |

|նշանակալից մասնակցի նշանակալից մասնակից հանդիսացող անձի անվանումը |

|                                                                  |

|1.4. Գործունեության վայրը / ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)             |

|                                                                  |

|1.5. Գրանցման ամսաթիվը   ________________  վայրը _____________    |

|                          օր/ամիս/տարի                            |

|                                                                  |

|1.6. Հիմնական գործունեության նկարագիրը                            |

|__________________________________________________________________|

|2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում 10 և      |

|ավելի տոկոս մասնակցությունների վերաբերյալ.                        |

|__________________________________________________________________|

|Կազմակերպության անվանումը,||Գտնվելու||Մասնակցության||Մասնակցության|

|ՀՎՀՀ (ռեզիդենտների համար) ||վայրը   ||չափը (դրամով)||չափը (%)     |

|__________________________||________||_____________||_____________|

|1.                        ||        ||             ||             |

|__________________________||________||_____________||_____________|

|2.                        ||        ||             ||             |

|__________________________||________||_____________||_____________|

|__________________________||________||_____________||_____________|

|__________________________________________________________________|

|3. Տեղեկություններ կազմակերպության մասնակիցների վերաբերյալ        |

|__________________________________________________________________|

|3.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և  ավելի տոկոս ունեցող   |

|իրավաբանական անձինք                                               |

|__________________________________________________________________|

|Կազմակերպության անվանումը,||Գտնվելու||Մասնակցության||Մասնակցության|

|ՀՎՀՀ (ռեզիդենտների համար) ||վայրը   ||չափը (դրամով)||չափը (%)     |

|__________________________||________||_____________||_____________|

|1.                        ||        ||             ||             |

|__________________________||________||_____________||_____________|

|2.                        ||        ||             ||             |

|__________________________||________||_____________||_____________|

|__________________________||________||_____________||_____________|

|__________________________________________________________________|

|3.2. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և  ավելի տոկոս ունեցող   |

|ֆիզիկական անձինք.                                                 |

|__________________________________________________________________|

|Անունը, ազգանունը,     ||Բնակության ||Մասնակցության||Մասնակցության|

|անձնագրի համարը,       ||վայրը      ||չափը (դրամով)||չափը (%)     |

|սոցիալական քարտի համարը||           ||             ||             |

|(առկայության դեպքում)  ||           ||             ||             |

|_______________________||___________||_____________||_____________|

|1.                     ||           ||             ||             |

|_______________________||___________||_____________||_____________|

|2.                     ||           ||             ||             |

|_______________________||___________||_____________||_____________|

|_______________________||___________||_____________||_____________|

|__________________________________________________________________|

|4. Այլ տեղեկություններ                                            |

|__________________________________________________________________|

|4.1. Արդյո՞ք կազմակերպությունն ունի դրամային      Այո .__. Ոչ .__.|

|(կամ այլ) պարտավորություններ որևէ  բանկի կամ                      |

|վարկային կազմակերպության նկատմամբ:                                |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպության անվանումը,    |

|պարտավորության տեսակը, չափը, մարման ժամկետները (բացառությամբ`     |

|օվերդրաֆտների և  վարկային քարտերի)                                |

|__________________________________________________________________|

|4.2. Արդյո՞ք կազմակերպությունն ունի սույն         Այո .__. Ոչ .__.|

|տեղեկանքի 1.1 կետում նշված բանկի հետ կնքված                       |

|որևէ  պայմանագիր (բացառությամբ` 4.1 կետում                        |

|նշված դեպքերի):                                                   |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպության անվանումը,    |

|պայմանագրի բնույթը                                                |

|__________________________________________________________________|

|4.3. Արդյո՞ք կազմակերպության ղեկավարները          Այո .__. Ոչ .__.|

|(գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի                               |

|տեղակալը կամ գլխավոր հաշվապահը) ունեն                             |

|դրամային (կամ այլ) պարտավորություններ                             |

|ՀՀ որևէ  բանկի                                                    |

|կամ վարկային կազմակերպության նկատմամբ:                            |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել անձի անունը, ազգանունը,       |

|պաշտոնը, կազմակերպության անվանումը, պարտավորության տեսակը, չափը,  |

|մարման ժամկետները (բացառությամբ` օվերդրաֆտների և  վարկային        |

|քարտերի)                                                          |

|__________________________________________________________________|

|4.4. Արդյո՞ք կազմակերպության նշանակալից           Այո .__. Ոչ .__.|

|մասնակիցն ունի դրամային (կամ այլ)                                 |

|պարտավորություններ որևէ  ՀՀ բանկի կամ վարկային                    |

|կազմակերպության նկատմամբ:                                         |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մասնակցի անունը (անվանումը),  |

|կազմակերպության անվանումը, պարտավորության տեսակը, չափը, մարման    |

|ժամկետները (բացառությամբ` օվերդրաֆտների և  վարկային քարտերի)      |

|__________________________________________________________________|

|4.5. Արդյո՞ք կազմակերպության ղեկավարը             Այո .__. Ոչ .__.|

|(գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի                               |

|տեղակալը կամ գլխավոր հաշվապահը)                                   |

|հանդիսանում է նաև  ղեկավար ՀՀ որևէ  բանկում                       |

|կամ վարկային կազմակերպությունում:                                 |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպության անվանումը, այդ|

|կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնը                             |

|__________________________________________________________________|

|4.6. Արդյո՞ք սույն տեղեկանքի 2-րդ կետում նշված    Այո .__. Ոչ .__.|

|կազմակերպությունները ունեն պարտավորություններ                     |

|կամ այլ պայմանագրային հարաբերություններ ՀՀ որևէ                   |

|բանկի կամ վարկային կազմակերպության հետ:                           |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպությունների          |

|անվանումները, պարտավորության տեսակը, չափը, մարման ժամկետները      |

|(բացառությամբ` օվերդրաֆտների և  վարկային քարտերի) կամ պայմանագրի  |

|բնույթը                                                           |

|__________________________________________________________________|

|4.7. Այլ` Ձեր կարծիքով կարևոր  տեղեկատվություն                    |

|                                                                  |

|__________________________________________________________________|

|5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող             |

|տեղեկատվությունը արժանահավատ է և  ամբողջական: Գիտակցում եմ, որ    |

|որևէ  փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է |

|օրենքով սահմանված քրեական և  վարչական պատասխանատվության:          |

|                                                                  |

|Տնօրենի անունը, ազգանունը  _________________________________      |

|                                                                  |

|Ստորագրություն ___________________  Ամսաթիվ  _______________      |

|                                              օր/ամիս/տարի        |

|                                                                  |

|Կ. Տ.                                                             |

.__________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի նոյեմբերի 4-ի

թիվ 319-Ն որոշման

 

Հավելված 2.2

«Դրամական (փողային) փոխանցումներ

իրականացնող կազմակերպությունների

լիցենզավորումը, մասնաճյուղերի և

ներկայացուցչությունների հաշվառումը,

գործունեության կարգավորումը,

ղեկավարների որակավորումը»

Կանոնակարգ 16-ի

 

ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

 

.__________________________________________________________________.

|1. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության    |

|մասնակից հանդիսացող ֆիզիկական անձանց տվյալներ                     |

|__________________________________________________________________|

|1.1. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության  |

|անվանումը, որում ֆիզիկական անձն ունի նշանակալից մասնակցություն.   |

|                                                                  |

|1.2. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության  |

|մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը. __________  |

|                                                                  |

|1.3. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության  |

|մասնակցի նշանակալից մասնակից հանդիսացող անձի անունը, ազգանունը    |

|                                                                  |

|1.4. Սեռը ___ 1.5. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը  ____________|

|                                                      օր/ամիս/տարի|

|1.6. Ծննդավայրը       ____________________________________________|

|1.7. Քաղաքացիությունը ____________________________________________|

|1.8. Անձնագրի համարը և  սերիան, ում կողմից և  երբ է տրված ________|

|Սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում) ____________________|

|1.9. Բնակության վայրը (մշտական և  բնակության տվյալ պահին),        |

|հեռախոսահամարը                                                    |

|                                                                  |

|                                                                  |

|__________________________________________________________________|

|2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում 10 և      |

|ավելի տոկոս մասնակցությունների վերաբերյալ.                        |

|__________________________________________________________________|

|Կազմակերպության անվանումը,||Գտնվելու||Մասնակցության||Մասնակցության|

|ՀՎՀՀ (ռեզիդենտների համար) ||վայրը   ||չափը (դրամով)||չափը (%)     |

|__________________________||________||_____________||_____________|

|1.                        ||        ||             ||             |

|__________________________||________||_____________||_____________|

|2.                        ||        ||             ||             |

|__________________________||________||_____________||_____________|

|__________________________||________||_____________||_____________|

|__________________________________________________________________|

|3. Աշխատանքային գործունեություն (վերջին 5 տարվա դրությամբ)        |

|Այս կետը լրացնելու փոխարեն ֆիզիկական անձը կարող է ներկայացնել իր  |

|ռեզյումեն, որում նվազագույնս պետք է ներկայացվի սույն կետով        |

|սահմանված տեղեկատվությունը.                                       |

|__________________________________________________________________|

|Կազմակերպության անվանումը,||Աշխատանքի         ||Պաշտոնը||Պարտակա- |

|գտնվելու վայրը, հեռախոսը  ||ընդունման և       ||       ||նություն-|

|                          ||ազատման ժամկետները||       ||ները     |

|__________________________||__________________||_______||_________|

|__________________________||__________________||_______||_________|

|__________________________||__________________||_______||_________|

|__________________________||__________________||_______||_________|

|__________________________________________________________________|

|4. Այլ տեղեկություններ                                            |

|__________________________________________________________________|

|4.1. Արդյո՞ք մասնակիցն ունի դրամային              Այո .__. Ոչ .__.|

|(կամ այլ) պարտավորություններ որևէ  բանկի կամ                      |

|վարկային կազմակերպության նկատմամբ:                                |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպության անվանումը,    |

|պարտավորության տեսակը, չափը, մարման ժամկետները (բացառությամբ`     |

|օվերդրաֆտների և  վարկային քարտերի)                                |

|__________________________________________________________________|

|4.2. Արդյո՞ք մասնակիցն ունի սույն                 Այո .__. Ոչ .__.|

|տեղեկանքի 1.1 կետում նշված բանկի հետ կնքված                       |

|որևէ  պայմանագիր (բացառությամբ` 4.1 կետում                        |

|նշված դեպքերի):                                                   |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպության անվանումը,    |

|պայմանագրի բնույթը                                                |

|__________________________________________________________________|

|4.3. Արդյո՞ք սույն տեղեկանքի 2-րդ կետում նշված    Այո .__. Ոչ .__.|

|կազմակերպություններն ունեն պարտավորություններ                     |

|կամ այլ պայմանագրային հարաբերություններ ՀՀ որևէ                   |

|բանկի կամ վարկային կազմակերպության հետ:                           |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպությունների          |

|անվանումները, պարտավորության տեսակը, չափը, մարման ժամկետները      |

|(բացառությամբ` օվերդրաֆտների և  վարկային քարտերի) կամ պայմանագրի  |

|բնույթը                                                           |

|__________________________________________________________________|

|4.4. Այլ` Ձեր կարծիքով կարևոր  տեղեկատվություն                    |

|                                                                  |

|__________________________________________________________________|

|5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող             |

|տեղեկատվությունը արժանահավատ է և  ամբողջական: Գիտակցում եմ, որ    |

|որևէ  փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է |

|օրենքով սահմանված քրեական և  վարչական պատասխանատվության:          |

|                                                                  |

|                                                                  |

|Ստորագրություն ___________________  Ամսաթիվ  _______________      |

|                                              օր/ամիս/տարի        |

|                                                                  |

.__________________________________________________________________.

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
04.11.2009
N 319-Ն
Որոշում