Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 233 ՈՐՈՇՄԱՆ ...

 

 

041.0064.050210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 փետրվարի 2010 թվականի N 64-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 233 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 233 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման վերնագրում, տեքստում, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրում «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» բառերը փոխարինել «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում», «Ոռոգման համակարգերի հրատապ վերականգնում», «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» և «Սևանա լճի բնապահպանական ծրագիր» բառերով.

i

2) որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2010 թվականի փետրվարի 5-ի

N 64-Ն որոշման

 

«ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ», «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀՐԱՏԱՊ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ», «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ» ԵՎ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Ա. Անդրեասյան     - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային

                        տնտեսության պետական կոմիտեի նախագահ

                        (խորհրդի նախագահ)

 

    Գ. Խաչատրյան      - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային

                        տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ

                        («Սևանա լճի բնապահպանական ծրագիր» ծրագրի մասով)

 

    Ռ. Դավթյան        - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային

                        ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության պետ

 

    Ա. Ներսիսյան      - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                        ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ

 

Վ. Հովհաննիսյան  - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ

(«Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի

զարգացում» և «Ոռոգման համակարգերի հրատապ

վերականգնում» ծրագրերի մասով)

 

    Ա. Ղուկասյան      - ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ («Սևանա  լճի

                        բնապահպանական ծրագիր» ծրագրի մասով)

 

    Ա. Ղազարյան       - «Ջրային տնտեսության զարգացման և  բարեփոխումների

                        ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի

                        տնօրեն («Պատվարների անվտանգություն», «Ոռոգման

                        համակարգի զարգացում», «Ոռոգման համակարգերի հրատապ

                        վերականգնում» և «Համայնքային ջրամատակարարում

                        և ջրահեռացում» ծրագրերի մասով)

 

    Պ. Լորեն          - «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության

                        գլխավոր տնօրեն («Համայնքային ջրամատակարարում և

                        ջրահեռացում» և «Սևանա լճի բնապահպանական ծրագիր»

                        ծրագրերի մասով)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.02.2010
N 64-Ն
Որոշում