Սեղմել Esc փակելու համար:
{13.04.2013 - 05.11.2022} ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{13.04.2013 - 05.11.2022} ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.04.2013  -ից մինչեւ   05.11.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2009 թվականի N 48-Ն

 

i

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ, ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԿԱՄ ՏԻՐԱՊԵՏՈՂԻ` ԻՐ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

i

1. Սահմանել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի, սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը` համաձայն հավելվածի (կցվում է):

(1-ին կետը փոփ. 19.03.13 թիվ 621-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 19.03.13 թիվ 621-Ն որոշում)

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2009 թվականի դեկտեմբերի 2-ի

N 48-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ, ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԿԱՄ ՏԻՐԱՊԵՏՈՂԻ` ԻՐ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ

 

i

1. Սույն կարգով (այսուհետ` Կարգ) սահմանվում է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը և պայմանները (այսուհետ` պարտադիր բարեկարգում):

(1-ին կետը փոփ. 19.03.13 թիվ 621-Ն որոշում)

2. Պարտադիր բարեկարգումը` միջոցառումների համալիր է, որն ուղղված է Երևանի սանիտարական վիճակի և գեղագիտական տեսքի պահպանմանն ու բարելավմանը, բնակչության բնակվելու պայմանների հարմարավետության բարձրացմանը, ինչպես նաև քաղաքի ճարտարապետական տեսքի պահպանմանը, որոնք իրականացվում են անշարժ գույքի պարտադիր ընթացիկ նորոգման, ընդհանուր օգտագործման տարածքների պարբերաբար մաքրման և բարեկարգման միջոցով:

3. Պարտադիր բարեկարգման օբյեկտներն են` շենքերը, շինությունները և այլ կառույցները, ինչպես նաև անշարժ գույքին հարակից ընդհանուր օգտագործման հողամասերը և տարածքները:

i

4. Սույն կարգի գործողությունը տարածվում է Երևան քաղաքի վարչական սահմաններում տեղակայված (գտնվող)`

1) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի առաջին, կիսանկուղային և նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների (այսուհետ` օբյեկտներ) սեփականատերերի կամ տիրապետողների վրա,

2) առանձին տեղակայված հասարակական, արտադրական և այլ ոչ բնակելի նշանակության շենքերի, շինությունների և կառույցների (այսուհետ` օբյեկտներ) սեփականատերերի կամ տիրապետողների վրա,

3) այգիներում, պուրակներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում գտնվող սրճարանների, բարերի, ռեստորանների և զվարճանքի այլ օբյեկտների (այսուհետ` օբյեկտներ) սեփականատերերի կամ տիրապետողների վրա,

4) ավտոկանգառների և ավտոկայանատեղերի սեփականատերերի կամ տիրապետողների վրա,

5) բացօթյա շուկաների և տոնավաճառների սեփականատերերի կամ տիրապետողների վրա:

(4-րդ կետը փոփ. 19.03.13 թիվ 621-Ն որոշում)

5. Պարտադիր բարեկարգման աշխատանքներն են`

i

1) անշարժ գույքի արտաքին մասի պատշաճ պահպանման, այդ թվում` լվացման, և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարբերաբար մաքրման, բարեկարգման (սալիկապատման կամ ասֆալտապատման) աշխատանքները և մաքրության պահպանումը.

2) կանաչապատման համար նախատեսված տարածքների, սիզամարգերի, բուսածածկերի կանաչապատումը և դրանց անհրաժեշտ խնամքն ու պահպանումը.

3) անհրաժեշտ լուսավորություն` անշարժ գույքի մուտքի համար.

4) շենքերին ու շինություններին հարակից բակային տարածքների պարբերաբար մաքրումը և կանաչապատում.

5) թեթև կոնստրուկցիաներով (մետաղյա խողովակ, ցանց, ճաղեր և այլն) ցանկապատում և դրանց փոխում, փոխարինում.

6) քաղաքային նշանակության փողոցներում գտնվող առևտրային նշանակության օբյեկտների տոնական զարդարումը` Ամանորի և Ծննդյան տոներին` յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 13-ը ներառյալ:

(5-րդ կետը փոփ. 19.03.13 թիվ 621-Ն որոշում)

6. Շինարարության թույլտվություն չպահանջող բարեկարգման աշխատանքներն ապահովում են տարածքների կանաչապատումը, ծառատնկումը, ինչպես նաև բարեկարգման տարրերի վերականգնումը, նորոգումը, փոխումը, փոխարինումը:

i

7. Շինարարության թույլտվություն պահանջող և չպահանջող բարեկարգման աշխատանքների ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշմամբ:

(7-րդ կետը փոփ. 19.03.13 թիվ 621-Ն որոշում)

8. Բարեկարգման աշխատանքների կազմակերպման համար անշարժ գույքի սեփականատերերի և տիրապետողների կողմից կարող են կատարվել տարածքների չափագրում, կազմվել անհրաժեշտ աշխատանքների ցանկ, իսկ վերականգնման, նորոգման, փոխարինման աշխատանքների դեպքում` թերությունների մասին արձանագրություն:

9. Քաղաքաշինական օրենսդրությամբ նախատեսված կարգով` համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության առկայությամբ միայն կարող են իրականացվել հետևյալ աշխատանքները.

1) շենքի ճակատի նոր ճարտարապետական տարրեր, դրանց փոխարինում կամ վերացում.

2) տանիքի ձևի, ծածկույթի նյութի և գույնի փոփոխում.

3) լոջիաների ապակեպատում կամ ներքին մակերևույթների գունային փոփոխություններ.

4) պատշգամբների բազրիքաճաղերի նկարվածքի և գույնի փոփոխություններ.

5) բնական քարե շարվածքով իրականացված շենքերի ճակատների նյութի, ֆակտուրայի փոփոխություն և ներկում, ինչպես նաև նոր բացվածքների բացում կամ գոյություն ունեցողների փակում:

i

10. Գործող ընթացակարգերով սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետի (կամ նրա կողմից լիազորված անձի) կողմից համաձայնեցված ձևավորման նախագծին և (կամ) հատակագիծ-սխեմային համապատասխան: Նախագիծը անվճար մշակվում և տրվում է Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից:

(10-րդ կետը փոփ. 19.03.13 թիվ 621-Ն որոշում)

i

11. Պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված շենքերի և կառույցների ճակատների վերակառուցումը և նորոգումն իրականացվում է հուշարձանների պահպանության պետական լիազոր մարմնի համաձայնությամբ: Ընդ որում` պետական լիազոր մարմնի կողմից կարող են տրվել նորոգման կամ վերակառուցման լուծումների վերաբերյալ հանձնարարականներ, որոնք ներառվում են Երևանի քաղաքապետարանի կողմից տրվող ձևավորման նախագծում կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքում:

(11-րդ կետը փոփ. 19.03.13 թիվ 621-Ն որոշում)

i

12. Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից Կարգի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացքում շենքի կամ շինության սեփականատիրոջը կամ տիրապետողին կարող են տրվել ցուցումներ շենքի ճակատների, օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների վերականգնման կամ նորոգման աշխատանքների իրականացման վերաբերյալ, հիմնավորելով դրանց անհրաժեշտությունը և նշելով ժամկետները:

(12-րդ կետը փոփ. 19.03.13 թիվ 621-Ն որոշում)

13. Պարտադիր բարեկարգման պահանջներն են`

i

1) խանութների, հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման և այլ նմանատիպ օբյեկտների ցուցափեղկերը պետք է սարքավորված և ձևավորված լինեն պատշաճ ձևով և շահագործվեն սահմանված պահանջներին համապատասխան.

2) մայթերի բարեկարգման դեպքում պետք է կատարվեն հետևյալ պահանջները.

ա. ապահոված լինի տեսանելի մաքրությունը (փոշուց, աղբից, տերևներից և այլն) և անհրաժեշտ թվաքանակով աղբարկղերի առկայությունը, ընդ որում` մաքրման աշխատանքները պետք է կատարվեն առավոտյան ժամը 08.00-ից մինչև 09.00-ն և երեկոյան ժամը 18.00-ից մինչև 19.00-ն.

բ. ձմռանը պետք է իրականացվի տեղացած ձյան ամենօրյա մաքրումը` տեղումները դադարելուց 4 ժամ հետո կամ մինչև առավոտյան ժամը 11.00-ն, եթե ձյունը դադարել է նախորդ երեկո ժամը 21.00-ին և դրանից հետո.

գ. ձյան տեղումների ընդհատման ընթացքում մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և (կամ) սալիկապատված հատվածները պետք է ամբողջությամբ մաքրվեն ձյան և սառույցի կուտակումներից.

դ. ձյան մաքրման ընթացքում արգելվում է ձյան և սառույցի կույտերը կուտակել ճանապարհի երթևեկելի մասում: Թույլատրվում է միայն ժամանակավորապես կույտերը տեղավորել հասարակական տրանսպորտի կանգառների հետնամասում, սիզամարգերում, կամ ճամփեզրին.

ե. ճանապարհների, փողոցների եզրաքարերը պետք է ամբողջությամբ մաքրված լինեն ձնից և սառույցից.

3) Կիսանկուղային և նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների մուտքերի աստիճաններին կից հատվածներում (աստիճանների բացվածքի եզրերին) անցորդների անվտանգությունը ապահովելու նպատակով պետք է տեղադրվեն (կառուցվեն) մայթի նիշից 60-90 սմ բարձրությամբ թեթև կոնստրուկցիաներով ճարտարապետական կառուցվածքներ: Կիսանկուղային և նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների մուտքերը սույն կարգի 5-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն պետք է ապահովված լինեն անհրաժեշտ լուսավորությամբ:

(13-րդ կետը փոփ. 19.03.13 թիվ 621-Ն, 18.10.2022 թիվ 650-Ն որոշումներ)

i

14. Երևանի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգումը իրականացնում է անշարժ գույքի սեփականատեր կամ տիրապետող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը:

(14-րդ կետը փոփ. 19.03.13 թիվ 621-Ն որոշում)

i

15. Կանաչապատման աշխատանքները ենթակա են պարտադիր կատարման միայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության կողմից տրամադրված ֆիտոնախագծի համաձայն:

(15-րդ կետը փոփ. 19.03.13 թիվ 621-Ն որոշում)

i

16. Անշարժ գույքի սեփականատերը կամ տիրապետողը անշարժ գույքի արտաքին ճարտարապետական ցանկացած փոփոխություն համաձայնեցնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության ու արտաքին ձևավորման և գովազդի վարչությունների հետ:

(16-րդ կետը փոփ. 19.03.13 թիվ 621-Ն որոշում)

17. Անշարժ գույքի սեփականատերը կամ տիրապետողը Կարգի համապատասխան` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման աշխատանքներն իրականացնում է ինքնուրույն կամ իր հաշվին` մասնագիտացված կազմակերպությունների ներգրավման միջոցով:

18. Այն դեպքում, երբ անշարժ գույքի սեփականատեր կամ տիրապետող են հանդիսանում մի քանի անձ, ապա դրանցից յուրաքանչյուրի մասնակցությունը պարտադիր բարեկարգման աշխատանքներին որոշվում է անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ տիրապետման իրավունքում նրանց մասնակցության բաժնին համամասնորեն:

i

19. Այն դեպքում, երբ հատկացված հողամասի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքները, ինչպես նաև շենքի, շինության կամ դրանց տարածքի սեփականության կամ օգտագործման կամ այլ գույքային իրավունքները չեն ենթարկվել պետական գրանցման, ապա պարտադիր բարեկարգման և մաքրման է ենթակա այն տարածքը, որը փաստացի տիրապետվում է անշարժ գույքի տիրապետողի կողմից:

(19-րդ կետը փոփ. 19.03.13 թիվ 621-Ն որոշում)

20. Անշարժ գույքին հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման աշխատանքների ծավալը որոշվում է`

1) կրպակների, տաղավարների կամ մանրածախ առևտուր իրականացնող այլ օբյեկտների, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների, բնակչության կենցաղային և այլ սպասարկման օբյեկտների, ինչպես նաև առևտրի այլ օբյեկտների, ավտոտնակների համար` հատկացված կամ զբաղեցրած տարածքի պարագծից 5 մետր, կառույցից դուրս` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,

2) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի առաջին, կիսանկուղային և նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների համար` դրանց զբաղեցրած պարագծով` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,

3) առանձնատների համար` դրանց զբաղեցրած հողամասի պարագծով` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,

4) ավտոկանգառների և ավտոկայանատեղերի համար` հատկացված և (կամ) զբաղեցված ամբողջ տարածքի պարագծից 10-50 մետր (կախված օբյեկտի տարողականությունից և հզորությունից),

5) արդյունաբերական և շինարարական օբյեկտների համար` հատկացված և (կամ) զբաղեցված ամբողջ տարածքի պարագծից առնվազն 50 մետր` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,

6) առողջապահական և կրթական օբյեկտների համար` հատկացված և (կամ) զբաղեցված ամբողջ տարածքի պարագծից առնվազն 10 մետր` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,

7) շուկաների, տոնավաճառների, առևտրի կենտրոնների համար` հատկացված և (կամ) զբաղեցված տարածքի պարագծից 50-100 մետր` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը:

i

21. Սույն կարգով նախատեսված դրույթների խախտումն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն:

(21-րդ կետը լրաց. 19.03.13 թիվ 621-Ն որոշում)

 

 

pin
Երևանի ավագանի
02.12.2009
N 48-Ն
Որոշում