Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.03.2010  -ից մինչեւ     -ը:
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2010 թվականի N 02-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ ենթակետով, հինգերորդ մասով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «ժգ» ենթակետերով` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի օգոստոսի 30-ի ««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 01-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման հավելված 1-ում 38-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«38. Կազմակերպաիրավական վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) նախապատրաստում և կազմում է Դատարանների նախագահների խորհրդի և Դատավորների ընդհանուր ժողովի որոշումների նախագծերն ու վերջնական տարբերակները.

բ) ապահովում է Դատարանների նախագահների խորհրդի և Դատավորների ընդհանուր ժողովի, նրա հանձնաժողովների նիստերի նախապատրաստական, կազմակերպական աշխատանքները.

գ) փորձաքննության է ենթարկում և եզրակացություն է տալիս ՀՀ օրենքների, կառավարության որոշումների, ՀՀ վճռաբեկ դատարանի նորմատիվ հրամանների և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

դ) Իրականացնում է դատական հանձնարարությունների փոխանցման հետ կապված աշխատանքներ.

ե) ուսումնասիրում է Սահմանադրական դատարան ներկայացված դիմումները և անհրաժեշտության դեպքում դրանց վերաբերյալ վճռաբեկ դատարանի նախագահին ներկայացնում է պարզաբանումներ.

զ) դատավորների հայտերի հիման վրա տեղեկանք է տալիս`

. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի մասին,

. Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների մասին,

. Միջազգային պայմանագրերի վերաբերյալ առկա մեկնաբանությունների մասին,

. Իրավունքի կոնկրետ բնագավառում տեսական մոտեցումների և նոր զարգացումների մասին,

. Իրավունքի զարգացման նոր ուղղությունների մասին,

. Սահմանադրական դատարանի որոշումների մասին,

. Հայտով ներկայացված հարցը կարգավորող ՀՀ օրենսդրության դրույթների մասին.

է) վարում է Հայաստանի Հանրապետության օրենքների, ենթաօրենսդրական և գերատեսչական ակտերի շտեմարանը, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի ժամանակագրական օրինակները.

ը) կազմում է քաղաքացիների դիմումների պատասխան-գրությունների նախագծերը.

թ) իրականացնում է իր լիազորություններից բխող և Դատարանների նախագահների խորհրդի գործունեության արդյունավետությունն ապահովող այլ գործառույթներ:»:

i

2) Որոշման հավելված 1-ում 42-րդ կետում «Ֆինանսաբյուջետային վարչությունը Ֆինանսաբյուջետային վարչության Հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժնի միջոցով» բառերը փոխարինել «Հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժինը» բառերով:

3) Որոշման հավելված 1-ում 42-րդ կետի «է» ենթակետից հանել «Ֆինանսաբյուջետային վարչությանը վերապահված» բառերը:

i

4) Որոշման հավելված 1-ում 44-րդ կետում «վերլուծության» բառը փոխարինել «ֆինանսական» բառով:

i

5) Որոշման հավելված 2-ում «Կազմակերպական» բառը փոխարինել «Կազմակերպաիրավական» բառով, «համայնքների» բառը` «վարչական շրջանների», «համայնքի» բառը` «վարչական շրջանի» բառով:

 

 

pin
Վճռաբեկ դատարանի նախագահ
11.02.2010
N 02-Ն
Որոշում