Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 65 ...

 

 

040.0240.170310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մարտի 2010 թվականի N 240-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 656 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

1) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության, Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության» բառերով.

2) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգի`

i

ա. 5-րդ կետում «համայնքներին ու մարզպետներին (Երևանում` Երևանի քաղաքապետին և թաղապետերին)» բառերը փոխարինել «համայնքների ղեկավարներին ու մարզպետներին» բառերով,

բ. 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9. Համայնքի ղեկավարը կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը, այն համաձայնեցնում է համայնքի ավագանու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման (Երևանի քաղաքապետը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի) հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 10-ը ներկայացնում համապատասխան մարզպետին (բացառությամբ Երևանի քաղաքապետի):

10. Մարզպետը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված համակարգչային ծրագրավորման միջոցով ամփոփում է համայնքների ղեկավարների ներկայացրած հողային հաշվեկշիռները` ընդգրկելով նաև համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` մարզի վարչական սահմաններում առկա հողերը, կազմում մարզի հողային հաշվեկշիռը, իսկ Երևանի քաղաքապետն ամփոփում է Երևան քաղաքի հողային հաշվեկշիռը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը թղթային տեսքով, ինչպես նաև էլեկտրոնային կապի միջոցներով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:»,

i

գ. 11-րդ կետը «մարզպետների» բառից հետո լրացնել «և Երևանի քաղաքապետի» բառերով, նույն կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության ու Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության» բառերով, իսկ «սեպտեմբերի» բառը` «հոկտեմբերի» բառով,

i

դ. 12-րդ կետում «(թաղապետերը, մարզպետները, Երևանում` Երևանի քաղաքապետը)» բառերը փոխարինել «և մարզպետները» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.03.2010
N 240-Ն
Որոշում