Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ...

27.11.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.09.1998  -ից մինչեւ   27.11.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 09.02.03 թիվ 84-Ն հրաման)

i

115.0123.030998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

20 օգոստոսի 1998 թ. թիվ 123-Պ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ

i

(ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների մասին» թիվ 276 և 1997 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 562 որոշումների

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել «Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների օրինակելի (ժամանակավոր) կանոնադրությունը»:

2. Սոցիալական աջակցության վարչությանը` սահմանված կարգով կանոնադրությունը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն գրանցման:

 

      ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է                         ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

  ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ         ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ) ՀԵՏ               «20» օգոստոսի 1998թ. թիվ 123-Պ  հրամանով

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները (այսուհետև` Կենտրոն) կազմակերպվում են համաձայն ՀՀ կառավարության 1996թ. սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների մասին» թիվ 276 որոշման:

2. Կենտրոնը կոչված է հայտնաբերելու, հաշվառելու և օգնելու իր սպասարկման տարածքում բնակվող անապահով ընտանիքներին և սոցիալապես խոցելու խմբերին պատկանող անձանց (միայնակ ծերեր, հաշմանդամներ, փախստականներ, միգրանտներ, անչափահաս երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքներ, ծնողազուրկ և հաշմանդամ երեխաներ, միայն կենսաթոշակառուներից կազմված և այլ տիպի ընտանիքներ):

3. Կենտրոններն իրենց կազմում ունեն տեղեկատու վերլուծական, սոցիալական աջակցության բաժիններ: Կենտրոններում կարող են ստեղծվել նաև տնային բուժսոցիալական սպասարկման և խորհրդատվության ստորաբաժանումներ:

Տեղեկատու վերլուծական բաժինը զբաղվում է սոցիալական անապահով ընտանիքների և սոցիալական խոցելի խմբերին պատկանող անձանց մասին անհրաժեշտ սոցիալական տեղեկությունների հավաքագրմամբ, վերլուծությամբ և տեղական նշանակության սոցիալական ծրագրերի մշակմանը:

Սոցիալական աջակցության բաժինը զբաղվում է սոցիալական օգնության հանրապետական և տեղական կոնկրետ ծրագրերի իրականացմամբ:

4. Կենտրոններն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով, ՀՀ Նախագահի հրամանագրերով, ՀՀ կառավարության, մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշումներով, ՀՀ սոցիալական ապահովության նախարարության հրամաններով, հրամանագրերով, ցուցումներով և սույն կանոնադրությամբ:

5. Կենտրոնների միջոցով սոցիալական պաշտպանության բնագավառում միասնական քաղաքականության վարումը, նրանց մեթոդական օգնությունը, կադրերի մասնագիտական պատրաստման, վերապատրաստման աշխատանքները կազմակերպում է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը:

6. Կենտրոնը գլխավորում է ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենը, որին նշանակում և ազատում է մարզպետը (Երևանի քաղաքապետը):

7. Կենտրոնի տնօրենն իր գործունեության ընթացքում.

ա) ղեկավարում է կենտրոնի գործունեությունը, ապահովում է նրա առջև դրված խնդիրների կատարումը, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) և ՀՀ սոցիալական ապահովության նախարարության քննարկմանն է ներկայացնում կենտրոնի աշխատանքների կատարելագործմանն ուղղված կարևորագույն հարցերի լուծման նախագծեր,

բ) Կենտրոնի իրավասության սահմաններում արձակում է հրամաններ ՀՀ գործող օրենսդրության, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի), ՀՀ սոցիալական ապահովության նախարարության որոշումների և հրամանների հիման վրա և ապահովում է դրանց կատարումը,

գ) տնօրինում է Կենտրոնին տրամադրված վարկերն ու միջոցները` նախահաշիվներով հաստատված հատկացումներով, ինչպես նաև արտաբյուջետային աղբյուրներից գոյացած միջոցները` նպատակաուղղելով դրանք Կենտրոնի գործունեության կանոնադրական խնդիրների արդյունավետ իրագործմանը,

դ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում կենտրոնի աշխատողներին:

8. Կենտրոնն իրավաբանական անձ է, ունի ՀՀ զինանշանը պատկերող և իր լրիվ անվամբ կլոր կնիք, ինչպես նաև բանկային առանձին հաշվարկային հաշիվներ:

Կենտրոնները ֆինանսավորվում են հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

9. Կենտրոնը կարող է ունենալ արտաբյուջետային հաշվարկային համարներ, որտեղ միջոցները գոյանում են կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և մասնավոր անձանց բարեգործական նվիրատվություններից, մուծումներից, ինչպես նաև օրենքով չարգելված տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտներից:

10. Կենտրոնի արտաբյուջետային միջոցների ծախսման հիմնական ուղղություններն են`

ա) սոցիալական պաշտպանության տարածքային ծրագրերի իրականացում,

բ) անհետաձգելի օգնության կարիք ունեցող քաղաքացիներին միանվագ դրամական օգնության հատկացում:

 

III. Սոցիալական ծառայությունների տարածքային

կենտրոնների հիմնական խնդիրները

 

11. Կենտրոնի հիմնական խնդիրներն են

ա) իրականացնել ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կազմակերպման աշխատանքները.

բ) մասնակցել իր սպասարկման տարածքում գտնվող քաղաքային և գյուղական համայնքների սոցիալական զարգացման ծրագրերի մշակմանը և դրանց իրականացմանը.

գ) իրականացնել սոցիալական օգնության կարիք ունեցող անձանց և ընտանիքների հայտնաբերում, հաշվառում,

դ) սահմանված կարգով հաշվառել ընտանիքների կարիքավորության աստիճանի գնահատման «ՓԱՐՈՍ» համակարգի կարիքավոր ընտանիքների մասին անհրաժեշտ սոցիալական տեղեկություններ,

ե) մարդասիրական օգնության կենտրոնական և մարզային հանձնաժողովներին, նախարարությանը տրամադրել տեղեկություններ իրենց սպասարկման տարածքների առավել անապահով ընտանիքների վերաբերյալ և նրանց կողմից կայացրած որոշումների հիման վրա իրականացնել մարդասիրական օգնության բաշխման տեղական և հանրապետական ծրագրերը,

զ) քաղաքացիների համար ապահովել սոցիալական սպասարկման համար հավասար հնարավորություններ,

է) ապահովել սոցիալական սպասարկման մատչելիություն և կողմնորոշվածություն դեպի սպասարկվողների անհատական պահանջմունքները,

ը) աջակցել միջազգային և տեղական կազմակերպություններին կազմակերպելու անվճար սննդի ծառայություն,

թ) աջակցել անօթևան անձանց ժամանակավոր կացարան ապահովելու գործում,

ժ) համապատասխան մարմինների հետ համատեղ միջոցառումներ թափառաշրջիկության ու մուրացկանության խնդիրների վերաբերյալ,

ժա) Կենտրոն դիմած անձանց ապահովել նրանց անհրաժեշտ տեղեկատվությամբ և պարզաբանմամբ,

ժբ)իրականացնել խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում սպասարկվողներին ցուցաբերել հրատապ հոգեբանական օգնություն, առավել խորը մասնագիտական օգնության կարիքի դեպքում սպասարկվողներին ուղարկել այլ կազմակերպություններ, որտեղ կարող է ցուցաբերվել ավելի բարձրորակ մասնագիտական օգնություն,

ժզ) հաշվառել ՀՀ սոցիալական ապահովության նախարարության տուն-ինտերնատներ ուղարկելու հարցով դիմած անձանց, ուսումնասիրել նրանց ընտանեկան ու նյութական պայմանները, աջակցել նրանց փաստաթղթերի ձևակերպմանը և առաջարկություններ ներկայացնել ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն,

ժդ) հաշվառել որդեգրման, խնամակալության և հոգեբարձության հարցերով համայնքներ դիմած անձանց, ուսումնասիրել նրանց ընտանեկան ու նյութական պայմանները, աջակցել նրանց փաստաթղթերի ձևակերպմանը և առաջարկություններ ներկայացնել համայնք,

ժե) հաշվառել կենտրոնի սպասարկման տարածքում ապրող հաշմանդամներին և օժանդակել նրանց համար մշակված անհատական վերականգնողական ծրագրերի իրականացմանը,

ժզ) համապատասխան մարմինների հետ համատեղ մշակել միջոցառումներ բարոյահոգեբանական լարված իրավիճակում հայտնված ընտանիքներում ծանր սոցիալական և հոգեբանական վիճակի մեջ գտնվող անդամների աջակցության վերաբերյալ:

 

3. Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների

և սպասարկվողների իրավունքները և պարտականությունները

 

12. Կենտրոնն իրավունք ունի.

ա) անհրաժեշտության դեպքում համապատասխան մարմիններից ստանալ տեղեկություններ Կենտրոնի կողմից սպասարկվող անձանց մասին և սահմանված կարգով կասեցնել ցույց տրվող ծառայությունների մատուցումն ու նշանակված նպաստների վճարումը համապատասխան հանգամանքների առաջացման դեպքում,

բ) Կենտրոնի աշխատակիցները պարտավոր են պահպանել սպասարկման ժամանակ սպասարկվողների մասին իրենց հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը:

13. Սպասարկվողներն իրավունք ունեն.

ա) ստանալ հավաստի տեղեկություններ սոցիալական օգնության ձևերի և տեսակների, դրանց տրամադրման պայմանների, ինչպես նաև սոցիալական սպասարկման հետ առնչվող այլ հարցերի մասին,

բ) սպասարկվողները, ինչպես նաև նրանց օրինական ներկայացուցիչներն իրավունք ունեն հրաժարվելու սոցիալական օգնությունից: Կենտրոնը պարտավոր է պարզաբանել հրաժարման հնարավոր հետևանքները:

Սոցիալական օգնությունից հրաժարվելը, որը կարող է հանգեցնել քաղաքացու առողջական վիճակի վատթարացմանը կամ նրա կյանքից վտանգ սպառնալ, ձևակերպվում է քաղաքացու կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումով, որտեղ նշվում է հրաժարվելու հետևանքների վերաբերյալ տեղեկացման մասին:

14. Սոցիալական օգնություն տրամադրելու վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են դրա համար պատասխանատու աշխատանքի կողմից, կենտրոն դիմած քաղաքացիներին ինչպես նաև մինչև 18 տարեկան անչափահաս երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց օրինական ներկայացուցիչներին: Առանձին դեպքերում սոցիալական սպասարկման վերաբերյալ տեղեկությունները հայտնվում են այն անձանց, որոնք ներկայացնում են սպասարկվողների օրինական շահերը:

15. Սոցիալական օգնությունը տրամադրվում է քաղաքացիներին միայն քաղաքացիների կողմից այդպիսի օգնություն ստանալու համաձայնության դեպքում: 18 տարին լրացված և օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց սոցիալական օգնություն ստանալու վերաբերյալ համաձայնությունը տրվում է նրանց օրինական ներկայացուցիչների կողմից:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                «03»          09          1998 թ.

                   ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 16980178

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
20.08.1998
N 123-Պ
Հրաման