Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 370 ՈՐՈՇՄ ...

 

 

041.0269.230410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2010 թվականի N 269-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 370 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն որոշումը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 20-ի «Որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 370 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման վերնագրից հանել «ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ» բառերը.

i

2) որոշման նախաբանում «2000 թվականի փետրվարի 12-ի «Երեխայի որդեգրման կարգը հաստատելու մասին» N 64» բառերը փոխարինել «2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն» բառերով.

i

3) որոշման 1-ին կետի «ա» ենթակետից հանել «և անհատական կազմը» բառերը, իսկ «(կցվում են)» բառերը փոխարինել «(կցվում է)» բառերով.

4) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի կանոնադրության`

i

ա. 1-ին կետում «օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ` օտարերկրյա քաղաքացի)» բառերը փոխարինել «օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրացի) և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերով,

i

բ. 2-րդ կետը «օրենքներով,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով,» բառերով,

i

գ. 7-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում «օտարերկրյա քաղաքացիների» բառերը փոխարինել «օտարերկրացիների և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերով,

դ. 7-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

ե. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս` պարտավոր է`

«ա) ուսումնասիրել «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված կենտրոնական մարմնից (այսուհետ` կենտրոնական մարմին) ստացված` որդեգրմանը վերաբերող փաստաթղթերը և մեկամսյա ժամկետում կայացնել որդեգրման հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն, որն ուժի մեջ է տալու օրվանից 12 ամիս.

բ) որդեգրման հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն կայացնելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել կենտրոնական մարմնին.

գ) որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացություն կայացնելու դեպքում որդեգրմանը վերաբերող փաստաթղթերը և դրական եզրակացության մեկ օրինակը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` կենտրոնացված հաշվառում իրականացնելու նպատակով.

դ) կատարել սույն կանոնադրությունից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ:»,

զ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս` իրավունք ունի`

ա) կենտրոնական մարմնից և (կամ) օտարերկրացիներից ու Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից պահանջելու որդեգրմանը վերաբերող փաստաթղթերի լիարժեք քննարկումն ապահովելու համար անհրաժեշտ տեղեկություններ.

բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից և այլ մարմիններից պարբերաբար ստանալու տեղեկատվություն որդեգրման ենթակա երեխաների մասին.

գ) իրականացնելու սույն կանոնադրությունից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:»,

i

է. ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.04.2010
N 269-Ն
Որոշում