040.0484.110510
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մայիսի 2010 թվականի N 484-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. 2010 թվականին բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների կազմակերպման նպատակով «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 7,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի մայիսի 6-ի
N 484-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բ |Խ |Դ |Բյուջետային ծախսերի գործառական |Ցուցանիշների փոփոխությունը|
|ա |ու|ա |դասակարգման բաժինների, խմբերի և |(ավելացումները նշված են |
|ժ |մ |ս |դասերի, բյուջետային ծախսերի |դրական նշանով, իսկ |
|ի |բ |ը |տնտեսագիտական դասակարգման |նվազեցումները` |
|ն |ը | |հոդվածների, ֆինանսավորվող |փակագծերում) |
|ը | | |ծրագրերի և դրանք իրականացնող |__________________________|
| | | |մարմինների անվանումները |առաջին |ինն ամիս| տարի |
| | | | |կիսամյակ| | |
|__|__|__|_________________________________|________|________|________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 0.0| 0.0| 0.0|
|__|__|__|_________________________________|________|________|________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|_________________________________|________|________|________|
|09| | |ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |(7000.0)|(7000.0)|(7000.0)|
|__|__|__|_________________________________|________|________|________|
| | | | այդ թվում` | | | |
|__|__|__|_________________________________|________|________|________|
| |06| |Կրթությանը տրամադրվող օժանդակ |(7000.0)|(7000.0)|(7000.0)|
| | | |ծառայություններ | | | |
|__|__|__|_________________________________|________|________|________|
| | |01|Կրթությանը տրամադրվող օժանդակ |(7000.0)|(7000.0)|(7000.0)|
| | | |ծառայություններ | | | |
|__|__|__|_________________________________|________|________|________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|_________________________________|________|________|________|
| | | |02. Բարձրագույն ուսումնական |(7000.0)|(7000.0)|(7000.0)|
| | | |հաստատությունների ընդունելության | | | |
| | | |քննությունների կազմակերպում | | | |
|__|__|__|_________________________________|________|________|________|
| | | |- ՀՀ կրթության և գիտության |(7000.0)|(7000.0)|(7000.0)|
| | | |նախարարություն | | | |
|__|__|__|_________________________________|________|________|________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|_________________________________|________|________|________|
| | | |Ընդհանուր բնույթի այլ |(4650.0)|(4650.0)|(4650.0)|
| | | |ծառայություններ | | | |
|__|__|__|_________________________________|________|________|________|
| | | |Գրասենյակային նյութեր և հագուստ |(2350.0)|(2350.0)|(2350.0)|
|__|__|__|_________________________________|________|________|________|
|11| | |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ | 7000.0 | 7000.0 | 7000.0 |
| | | |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ | | | |
|__|__|__|_________________________________|________|________|________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|_________________________________|________|________|________|
| |01| |ՀՀ կառավարության և համայնքների | 7000.0 | 7000.0 | 7000.0 |
| | | |պահուստային ֆոնդ | | | |
|__|__|__|_________________________________|________|________|________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|_________________________________|________|________|________|
| | |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ| 7000.0 | 7000.0 | 7000.0 |
|__|__|__|_________________________________|________|________|________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|_________________________________|________|________|________|
| | | |01. ՀՀ կառավարության պահուստային | 7000.0 | 7000.0 | 7000.0 |
| | | |ֆոնդ | | | |
|__|__|__|_________________________________|________|________|________|
| | | |ՀՀ կառավարություն | 7000.0 | 7000.0 | 7000.0 |
._____________________________________________________________________.