Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱ ...

11.08.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.03.2010  -ից մինչեւ   11.08.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 10.07.2019 թիվ 01-Ն հրաման)

i

110.0060.030310

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»        03            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010120

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

19 փետրվարի 2010 թվականի N 60-Ն

 

i

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետը և ՀՀ կառավարության «Բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու մասին» 2005 թ. ապրիլի 14-ի N 449-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել բարձրագույն մասնագիտական կրթության բակալավրի որակավորման պետական կրթական չափորոշիչները` համաձայն հավելվածի:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը /պետի ժ/պ` Ռ. Սուքիասյան/, օրենսդրության և իրավաբանական վարչությանը /պետ` Մ. Գրիգորյան/, սահմանված կարգով սույն չափորոշիչները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2010 թ. ___ N ___ հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

Մասնագիտությունը` 310102 Ագրոնոմիա

 

Որակավորման աստիճանը` Գյուղատնտեսության բակալավր

 

310102-Ագրոնոմիա

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

1.1. 310102- Ագրոնոմիա մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ին թ. 1038 -Ն որոշմամբ:

 

1.2. Շրջանավարտի որակավորումը` գյուղատնտեսության բակալավր:

310102- Ագրոնոմիա մասնագիտությամբ գյուղատնտեսության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը 4 տարի 8 ամիս է:

 

1.3. Շրջանավարտի որակավորման բնութագիրը:

 

310102-Ագրոնոմիա մասնագիտությամբ ագրոնոմ բակալավրը ԲՈՒՀ-ն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները`

1. Լայն պրոֆիլի ագրոնոմ

1.1. Բուսաբույծ (դաշտային մշակաբույսեր)

1.2. Պտղաբույծ

1.3. Խաղողագործ

1.4. Բանջարաբույծ

1.5. Գյուղատնտես

1.6. Գիտական աշխատող

 

2. Արտադրատնտեսական գործունեություն` արտադրական կոլեկտիվների կազմակերպում և ղեկավարում:

 

3. Գիտահետազոտական գործունեություն:

 

1.3.1. Մասնագիտական գործունեության բնագավառը.

 

310102-Ագրոնոմիա մասնագիտությունը առնչվում է գիտության (տեխնիկայի, տեխնոլոգիաների, կառավարման և այլն) այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների այն ամբողջությունը, որն ուղղված է դաշտային, բանջարանոցային, պտղատու մշակաբույսերի և դրանց սորտերի, հողի և դրա բերրիության, բուսաբուծական մթերքների արտադրության տեխնոլոգիաների ստեղծմանը, կիրառմանը և գիտա-գործնական խնդիրների լուծմանը:

 

1.3.2. Մասնագիտական գործունեության օբյեկտները.

 

Մասնագետը նախատեսվում է աշխատելու ագարակային, ֆերմերային, գյուղացիական, պետական տնտեսություններում և գիտահետազոտական հիմնարկներում:

 

1.3.3. Մասնագիտական գործունեության տեսակները.

 

310102-Ագրոնոմիա մասնագիտությամբ գյուղատնտեսության բակալավրը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված հիմնարար և մասնագիտական պատրաստությանը համապատասխան կարող է իրականացնել մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները.

արտադրա-տեխնոլոգիական

կազմակերպա-տնտեսական

գիտա-հետազոտական

 

1.3.4. Մասնագիտական գործունեության ընդհանրական խնդիրները.

 

310102-Ագրոնոմիա մասնագիտությամբ գյուղատնտեսության բակալավրը կապված մասնագիտական գործունեության տեսակից, պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները.

ա/ մասնագիտական գործունեության`

. ագրոլանդշաֆտների պիտանելիության գնահատում

. գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության տեխնոլոգիայի իրականացում և հողի բերրիության պահպանում

. պարարտանյութերի, բույսերի քիմիական պաշտպանության միջոցների, գյուղատնտեսական տեխնիկայի, գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի, սորտերի և հիբրիդների արդյունավետ կիրառում, բուսաբուծական արտադրանքի օգտագործում և որակի գնահատում

բ/ փորձարարական-հետազոտական գործունեության`

. գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման հեռանկարների սահմանում, հողի բերրիության վերարտադրություն

. դաշտային փորձերի կատարում; դաշտային փորձերի արդյունքների ամփոփում, ստացված տվյալների վիճակագրական մշակում, եզրակացությունների ձևակերպում

գ/ կազմակերպա-կառավարչական գործունեության`

. ագարակային, ֆերմերային, գյուղացիական տնտեսությունների կազմակերպում և ղեկավարում

. դաշտային աշխատանքների կազմակերպում և կառավարման որոշումների մշակում տարբեր կլիմայական և նյութատեխնիկական պայմաններում

. տնտեսագիտական և էներգետիկ արդյունավետության սահմանում:

 

1.3.5. Որակավորման պահանջները.

 

Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով գյուղատնտեսության բակալավրը կատարում է հետևյալ գործառությունները` վար (խորը, կրկնավար, երեսվար), ցանք (գարնանային, ամառային, աշնանային), պարարտացում (հիմնական, ցանքակից, սնուցումներ), ոռոգում, բույսերի քիմիական պայքարի միջոցառումներ, բուսաբուծական մթերքների պահպանում և վերամշակում:

 

. մասնակցում է գյուղատնտեսության արտադրության մասնագիտական խնդիրների առաջադրման, ծրագրերի կազմմանն և լուծմանն ուղղված աշխատանքների բոլոր փուլերին.

. իրականացնում է հողի բերրիության բարձրացման, հողերի մելիորացման և պահպանման միջոցառումներ

. ելնելով կոնկրետ հողակլիմայական պայմաններից մշակում է ցանքերի և տնկարկների նպատակահարմար կառուցվածքը, կատարում է մշակաբույսերի և նրանց սորտերի ճիշտ ընտրություն, կիրառում դրանց նկատմամբ տարբերակված ագրոտեխնիկա

. մշակում է ցանքաշրջանառությունների, հողի մշակության, բույսերի պաշտպանության, պարարտացման համակարգեր

. իրականացնում է դաշտային, բանջարանոցային և պտղաբուծական արտադրանքի որակի հսկողություն

. արդյունավետ է օգտագործում պարարտանյութերը և թունաքիմիկատները, որոշում նրանց ազդեցությունը գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության, բերքի որակի և շրջակա միջավայրի վրա: Կոնկրետ պայմաններից ելնելով կազմում նրանց մշակության գիտականորեն հիմնավորված տեխնոլոգիական քարտերը և սահմանում հսկողություն աշխատանքների կատարման ժամկետների և որակի նկատմամբ, որոշում կիրառվող միջոցառումների տեխնիկական և տնտեսական արդյունավետությունը

. արդյունավետ կազմակերպում դաշտային մշակաբույսերի սերմնաբուծությունը, հսկողություն սահմանում ցանքանյութի և տնկանյութի պահպանման և որակի նկատմամբ

. իրականացնում է դաշտային մշակաբույսերի բերքի, խաղողի և պտուղների պահպանման և առաջնային վերամշակման տեխնոլոգիաները և իրացումը կապված շուկայական հարաբերությունների պահանջներից

. կազմակերպում է նյութերի, միջոցների, սարքավորման տեխնոլոգիական գործընթացների արդյունավետ օգտագործման գործառություններ

. մասնակցում է գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման իրականացման և արդյունքների մշակման բոլոր փուլերին

. ուսումնասիրում է մասնագիտական գրականությունը և գիտա-տեխնիկական ինֆորմացիան, ծանոթանում է բնագավառի գիտա-տեխնիկական նորույթներին և նվաճումներին

. օգտվում է ինֆորմացիոն տեխնոլոգիաներից, տվյալների բազաներից, փորձագիտական համակարգերից և կիրառական ծրագրերի փաթեթներից

. կազմակերպում է իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանման աշխատանքը:

. իրագործում է անհրաժեշտ միջոցառումներ աշխատանքի պաշտպանության արտադրական տրավմատիզմի և պրոֆեսիոնալ հիվանդությունների կանխման ուղղությամբ:

 

Գյուղատնտեսության բակալավրը պետք է ծանոթ լինի`

. իր մասնագիտական գործունեության բնագավառին առնչվող իրավական ակտերին, որոշումներին, կարգադրություններին, մեթոդական և նորմատիվային նյութերին,

. գործող չափորոշիչներին, բնագավառի սարքավորումներին, ինֆորմատիկայի միջոցներին, տեխնիկա-տնտեսական ցուցանիշներին, տեխնոլոգիաներին, դրանց շահագործման կարգացույցներին,

. գիտահետազոտական աշխատանքների իրականացման արդյունքում ստացված տվյալների ներկայացման, հաշվետվությունների և տեխնիկական փաստաթղթերի կազմման եղանակներին,

. աշխատանքային օրենսդրության հիմունքներին, աշխատանքի պաշտպանության նորմերին և կանոններին:

 

1.3.6. Մասնագիտական հարմարման հնարավորությունը.

 

Գյուղատնտեսության բակալավրը կարող է հարմարվել հարակից մասնագիտական գործունեության հետևյալ տեսակներին`

- Բույսերի պաշտպանություն

- Ագրոէկոլոգիա

- Գյուղ. մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա

- Գյուղ. մեքենայացում

- Գյուղ. մելիորացիա

- Անասնաբուծություն

 

1.4. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը

 

310102 «Ագրոնոմիա» մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած ագրոնոմ-բակալավրը պատրաստ է կրթությունը շարունակելու` մագիստրատուրայում, ասպիրանտուրայում:

- կրճատված ժամկետներում ստանալու բակալավրի որակավորման աստիճան 2-րդ մասնագիտության գծով,

- մագիստրատուրայում ստանալու ագրոնոմ-մագիստրոսի որակավորման աստիճան,

- ասպիրանտուրայում (միայն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի հիմնական կրթական ծրագիրը յուրացնելուց հետո)` ստանալու գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 

2. ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

2.1. Դիմորդի նախորդող կրթական մակարդակը`

միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն:

 

2.2. Դիմորդը պետք է ունենա`

պետական նմուշի վկայական միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստանալու մասին, կամ բարձրագույն մասնագիտական կրթության մասին:

 

310102 ԱԳՐՈՆՈՄԻԱ

3. __________________________________ դասիչ, մասնագիտության անվանում

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ Գյուղատնտեսության բակալավր -ի ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ

____________________________

                        որակավորման աստիճան

 

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3.1. Գյուղատնտեսության բակալավր պատրաստման հիմնական կրթական ծրագիրը

__________________________

            որակավորման աստիճան

մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչով և ներառում է` մասնագիտության ուսումնական դասընթացների և պրակտիկաների ծրագրերը:

 

3.2. Գյուղատնտեսության բակալավր պատրաստման հիմնական կրթական ծրագրի

__________________________

            որակավորման աստիճան

բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշիչով:

 

3.3. Գյուղատնտեսության բակալավր պատրաստման հիմնական կրթական ծրագիրը

___________________________

            որակավորման աստիճան

ձևավորվում է հանրապետական, բուհական, ուսանողի կողմից ընտրովի և ֆակուլտատիվ բաղադրիչների դասընթացներից:

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացները յուրաքանչյուր կրթաբլոկում բովանդակորեն պետք է լրացնեն հանրապետական բաղադրիչում նշված դասընթացները:

 

3.4. Գյուղատնտեսության բակալավր պատրաստման հիմնական կրթական ծրագիրը

__________________________

            որակավորման աստիճան

պետք է նախատեսի հետևյալ կրթաբլոկներում ընդգրկված դասընթացների ուսումնասիրումը`

 

ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական` ՀՍՏ,

 

    ընդհանուր մաթեմատիկական և  բնագիտական`         ԸԲ,

 

    ընդհանուր մասնագիտական`                       ԸՄԴ,

 

    մասնագիտացման`                                 ՄԴ,

 

    ֆակուլտատիվ                                     Ֆ

 

Ինչպես նաև եզրափակիչ պետական որակավորումը:

 

3.5. Գյուղատնտեսության բակալավր պատրաստման հիմնական կրթական

__________________________

            որակավորման աստիճան

ծրագրի բուհական բաղադրիչի բովանդակությունը պետք է ապահովի շրջանավարտի պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված որակավորման բնութագրի համաձայն:

 

Բուհական բաղադրիչում ընդգրկված դասընթացները երաշխավորական բնույթ են կրում:

 

4. 310102 ԱԳՐՈՆՈՄԻԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ

 

1. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ ժամ 240

 

Ֆիզիկական կուլտուրան ուսանողների ընդհանուր կուլտուրական և մասնագիտական պատրաստվածության գործընթացում: Նրա սոցիալ կենսաբանական հիմքերը: Ֆիզիկական կուլտուրան և սպորտը որպես հասարակական երևույթներ:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ֆիզիկական կուլտուրայի մասին: Անհատի ֆիզիկական կուլտուրան:

ՈՒսանողի առողջ կենսակերպի հիմքերը: Աշխատունակության օպտիմալացման նպատակով ֆիզիկական կուլտուրայի միջոցների օգտագործման առաձնահատկությունները:

Ընդհանուր ֆիզիկական և հատուկ պատրաստությունը ֆիզիկական դաստիարակության համակարգում:

ՍՊՈՐՏ. Սպորտի կամ ֆիզիկական վարժությունների համակարգի անհատական ընտրություն:

ՈՒսանողների մասնագիտական-կիրառական ֆիզիկական պատրաստություն:

Ինքնուրույն պարապմունքների մեթոդիկայի հիմունքները, օրգանիզմների վիճակի ինքնավերահսկումը:

 

2. ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ժամ 120  Կրեդիտ 4

 

Պատմական գիտության էությունը, մեթոդները: Առարկայի պարբերացումը, ուսումնասիրության մեթոդները: Հայ ժողովրդի ծագումը և կազմավորումը:

Հին հայկական պետության կազմավորման ու զարգացման փուլերը:

Հայ ժողովրդի պայքարը հանուն անկախության վերականգնման 5-18-րդ դարերում: Ազատագրական պատերազմներն Արցախում և Սյունիքում 1720-ական թվ. և դրանց վախճանը: Հայաստանի ազատագրության ծրագրերը: Հայկական մշակույթը 15-18-րդ դարերում:

Հայաստանը 19-րդ դարի առաջին կեսին: Հայ ժողովրդի սոցիալ-տնտեսական ու քաղաքական դրությունը 19-րդ դարի երկրորդ կեսին:

Հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին: Հայոց ցեղասպանության թուրքական ծրագիրն ու իրագործման փուլերը: Մեծ եղեռնը: 1917 թ. փետրվարյան, հոկտեմբերյան հեղափոխությունները և Հայաստանը:

Հայաստանի առաջին հանրապետությունը (1918-1920 թթ.): Հայաստանի խորհրդային Հանրապետությունը 1920-1940 թթ.: Հանրապետության սոցիալ-տնտեսական, հասարակական, քաղաքական կյանքը:

Հայ ժողովուրդը երկրորդ աշխարհամարտի տարիներին: Հայաստանի Հանրապետությունը 1991-2003 թթ.:

 

3. ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ժամ 120  Կրեդիտ 4

 

Լեզվի հիմնական գործառությունները. լեզուն որպես մարդկային մտածողության արտահայտման ու մտքերի ձևավորման միջոց, որպես հաղորդակցության միջոց, որպես մշակութային արժեքների ստեղծման,պահպանման ու կուտակման միջոց, որպես հասարակական-քաղաքական միտումների կրող:

Աշխարհի լեզուները և լեզվաընտանիքները, հայոց լեզվի տեղը հնդեվրոպական լեզվաընտանիքում:

Հայոց լեզվի զարգացման պատմական շրջանները /գրաբար, միջին հայերեն, ժամանակակից հայոց լեզու` արևելահայ և արևմտահայ գրական լեզուներ/: Հայոց գիրը և գրչությունը: Մեսրոպյան այբուբենի ստեղծման համազգային պատմական նշանակությունը:ՈՒղղագրության, կետադրության և ուղղախոսության ժամանակակից համակարգերը որպես գրավոր և բանավոր խոսքի կարևորագույն չափանիշներ:

Խոսքի կուլտուրայի հիմքերն ու բաղկացուցիչները. ոճաբանություն և ճարտասանական արվեստի հիմունքները:Ժամանակակից հայերենում ոճի հիմնական տեսակների բնութագրումը. գործառական, իրադրական և անհատական ոճեր:

Գործառական ոճեր:

Առօրյա խոսակցական ոճի ընդհանուր բնութագիրը: Գրական լեզվի ներկա վիճակի և նրա հետագա զարգացման ընթացքի առումով առօրյա խոսակցական ոճի ազդեցության դրական և բացասական միտումները: Ժամանակակից հայոց գրական լեզվի անաղարտության պահպանման հիմնական խնդիրները:

Գիտական ոճի ընդհանուր բնութագիրը: Գիտական և կրթական-ուսումնական ոլորտների գործունեության լեզվական-խոսքային չափանիշները:

Վարչագործարարական ոճի ընդհանուր բնութագիրը: Վարչատնտեսական օրենսդիր, օրինաստեղծ և պետական կառավարման, ինչպես նաև քաղաքական, միջազգային, դիվանագիտական ոլորտներում կիրառվող լեզվական-խոսքային չափանիշների առանձնահատկությունները: Այդ ոլորտներին վերաբերող փաստաթղթերի կազմման և դրանց համակարգման հիմնական սկզբունքները: Գովազդային տեքստերի ձևավորման և դրանց մատուցման հիմնական եղանակները:

Հրապարակախոսական ոճի ընդհանուր բնութագիրը: Հուզական-հոգեբանական ներգործության և փաստարկվածության ու տրամաբանականության մոտեցումների համադրումը որպես այդ ոճի գործառության հիմնական սկզբունք:

Գեղարվեստական ոճի ընդհանուր բնութագիրը: Այդ ոճի հիմնական չափանիշների /գրական լեզվի մաքրությունն ու կատարելությունը, գեղագիտականությունը և այլն/ պարզաբանումը հայ և համաշխարհային գրական մեծագույն արժեքների օրինակով:

Ճարտասանական արվեստի պատմության և հիմնական սկզբունքների համառոտ ակնարկ:

Ճարտասանական արվեստի կազմախոսական-բնախոսական հիմքերը, ձայնի դրվածքը, շնչառության տեխնիկան, հնչյունի ձևավորման և արտաբերման տեխնիկան ու կուլտուրան: Խոսքի կազմակերպման հոգեբանական, հուզական և տրամաբանական մեխանիզմները:

Ըստ գյուղատնտեսության ոլորտի առանձին մասնագիտացումների` մասնագիտական տերմինների հատուկ բառացանկեր և տեքստեր:

 

4. ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԽՈՍՔԻ ՄՇԱԿՈՒՅԹ  ժամ 120  Կրեդիտ 4

 

Գյուղատնտեսության համար մասնագետներ պատրաստելու խնդիրները որոշում են «Ռուսաց լեզու» դասընթացի հաղորդակցական և պրակտիկ բնույթը. անհատական խոսքի և երկխոսության, ընթերցելու և գրելու, ընկալման և խոսակցական ունակությունների ձևավորումը և զարգացումը:

Գործառական-իմաստաբանական հիմքի վրա խմբավորված քերականական գիտելիքների ուսուցումը դիդակտիկ սկզբունքների և ուսումնական նյութի բաշխվածության հաշվառմամբ:

Նվազագույնի հասցված բառային-քերականական նյութի մատուցումը որպես խոսքի կուլտուրայի կատարելագործման, խոսակցական սխալների կանխատեսման և դրանց վերացման լեզվական հիմք:

ՈՒսուցանվող լեզվի երկրի մշակույթը և ավանդույթները:

Խոսքի բարեկանոնության /կանոնավարության/ տարբեր միջոցների կիրառումը որոշակի իրավիճակներում:

Խոսելու ունակությունը. անհատական խոսքի և երկխոսության կազմակերպումը օգտագործվող պարզ բառային-քերականական միջոցների կիրառմամբ:

Հրապարակային խոսքի հիմունքները /բանավոր հաղորդում, զեկույց և այլն/:

Խոսքի ընկալումը. անհատական խոսքի և երկխոսության ըմբռնումը կենցաղային և մասնագիտական հաղորդակցման ոլորտներում:

Ընթերցանություն. տեքստերի տեսակները,ոչ բարդ տեքստեր և մասնագիտական ուղղվածության տեքստեր:

Գրավոր խոսքի ունակություն. համառոտագրում, ռեֆերատ, հաղորդում, դրույթներ:

Վարչագործարարական ոճ /դիմում,ստացական,արձանագրություն,տեղեկանք և այլն/:

Ըստ գյուղատնտեսության ոլորտի առանձին մասնագիտացումների` մասնագիտական տերմինների հատուկ բառացանկեր և տեքստեր:

 

5. ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ (ԱՆԳԼԵՐԵՆ, ԳԵՐՄԱՆԵՐԵՆ, ՖՐԱՆՍԵՐԵՆ) ժամ 240 Կրեդիտ 8

 

Հնչյունների արտասանության, ինտոնացիայի, շեշտադրական համակարգի և ուսուցանվող լեզվում խոսքի ռիթմի յուրահատկությունը, տառադարձության ընթերցանությունը:

Ընդհանուր և տերմինաբանական բնույթի 2000 ուսուցողական բառային միավորով բառապաշարի նվազագույն:

Ըստ կիրառման բնագավառի (կենցաղային, տերմինաբանական, ընդհանուր գիտական, պաշտոնական և այլն (հասկացություն բառապաշարների տարբերակման մասին:

Հասկացություն բառակազմական հիմնական միջոցների մասին:

Հասկացություն ազատ և կայուն բառակապակցությունների, դարձվածքաբանական միավորների մասին:

Գրավոր և բանավոր հաղորդակցության ժամանակ առանց իմաստի աղճատման ընդհանուր բնույթի հաղորդակցումը ապահովող քերականական երևույթներ:

ՈՒսումասիրվող լեզվի երկրների մշակույթն ու սովորույթները:

Բանավոր խոսքը: Պաշտոնական և ոչ պաշտոնական շփման ընդհանուր հաղորդակցական իրադրություններում առավել չափով օգտագործվող և հարաբերականորեն պարզ բառային-քերականական միջոցների օգտագործումը երկխոսության մեջ և անհատական խոսքում: Հրապարակային խոսքի հիմունքները (բանավոր հաղորդում, զեկույց):

ՈՒնկնդրում: Կենցաղային և մասնագիտական հաղորդակցման բնագավառներում երկխոսության և անհատական խոսքի ըմբռնումը:

Ընթերցանություն: Տեքստերի տեսակները. ոչ բարդ գործնական բնույթի և լայն մասնագիտական ուղղվածության տեքստեր:

Գրավոր խոսքը: Խոսքային ստեղծագործությունների տեսակները, կենսագրություն, փոքր զեկույցներ, անձնական նամակ, գործնական նամակ, ռեֆերատ:

 

    6. ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ   ժամ 60    Կրեդիտ 2

 

Մշակութաբանություն և մշակույթի պատմություն: Մշակութաբանական տեսություններ: Մշակույթի կառուցվածք և գործառույթներ: Հոգևոր մշակույթը և նրա տարրերը: Մշակութային ժառանգորդում, նորարարություն, ավանդապահություն: Զանգվածային և էլիտար մշակույթ: Արևելք-Արևմուտք մշակութային առնչություններ: Մշակույթ և քաղաքակրթություն:

Նախնադարի մշակույթ և դիցաբանական աշխարհայացք: Արվեստի տեսակների առաջացումը:

Հին աշխարհի մշակույթը. Միջագետք, Հնդկաստան, Չինաստան, Եգիպտոս, Հայաստան: Կրոնա-դիցաբանական, կրոնա-փիլիսոփայական համակարգեր և արվեստ:

Անտիկ Աշխարհի մշակույթը. Հունաստան, Հռոմ: Կրոնա-դիցաբանական հավատալիքներ և արվեստ:

Միջնադարյան մշակույթ և գեղարվեստական ոճեր: Վերածննդի մշակույթ: Հումանիզմ և արվեստ: Մշակույթը 17-20-րդ դարերում: Դարաշրջաններ և գեղարվեստական ուղղություններ:

«Մշակութաբանություն» առարկայի դասընթացը նպատակ է հետապնդում ուսանողության մշակութաբանական զգացողության դաստիարակության գործում, ձևավորում նրանց մեջ մի նոր գիտակցություն, առանց որի անհնար է մարդկային կյանքը, մարդու գործունեությունը մշակույթից դուրս:

 

    7. ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ    ժամ 90    Կրեդիտ 3

 

Քաղաքագիտության օբյեկտը և առարկան, մեթոդները և գործառույթները: Քաղաքագիտության և այլ հասարակագիտական առարկաների փոխհարաբերությունները, քաղաքական ուսմունքների զարգացման հիմնական փուլերը:

Քաղաքագիտություն և քաղաքական իշխանություն:

Քաղաքական համակարգ: Քաղաքական ռեժիմ (վարչակարգ): Դեմոկրատիայի ժամանակակից տեսություններն ու մոդելները: Պետություն, գործառույթները, ձևերը: Պետական իշխանության մարմինները Հայաստանում: Իրավական և սոցիալական պետություն: Խորհրդարան և խորհրդարանականություն: Կառավարման նախագահական, կիսանախագահական և խորհրդարանական ձևերի համեմատական վերլուծությունը:Քաղաքական իշխանության սոցիալական սուբյեկտները: Շահերի խմբեր, քաղաքական լիդերություն և քաղաքական լիդերներ, էլիտա: Ընտրություններ և ընտրական համակարգեր: ՀՀ ընտրական համակարգը: Քաղաքական կուսակցություններ և կուսակցական համակարգեր: Բազմակուսակցական համակարգի կայացումը Հայաստանում: Համաշխարհային քաղաքական գործընթացներ և միջազգային հարաբերություններ:

Քաղաքական գլոբալիստիկա: Քաղաքական կանխատեսում:

 

8. ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ  ժամ 120  Կրեդիտ 4

 

Պետությունն ու իրավունքը: Դրանց դերը հասարակության կյանքում: Պետության և իրավունքի ծագումը, էությունը, հատկանիշները, գործառույթները, կառուցակարգը, ձևերը:

Իրավունքի նորմերը և աղբյուրները: Նորմատիվային իրավական ակտերի հասկացությունը, տեսակները: Օրինականության հասկացությունը:

Հայաստանի Հանրապետության իրավունքի համակարգը: Իրավունքի ճյուղերը:

Սահմանադրական իրավունք:

Քաղաքացիական իրավունք:

Հեղինակային իրավունք:

Աշխատանքային իրավունք:

Վարչական իրավունք:

Քրեական իրավունք:

Հողային իրավունք: ՀՀ Հողային օրենսդրությունը:

Իրավակարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարող մարմինների խնդիրներն ու համակարգը: Արտադրությունը և դրա խնդիրները:

Քաղաքացիական դատավարության իրավունքը: Քրեական դատավարության իրավունքը:

Միջազգային իրավունք: Միջազգային իրավունքի սկզբունքները և սուբյեկտները: Միջազգային պայմանագրեր: Միջազգային իրավունքի աղբյուրները:

 

9. ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ  ժամ 120  Կրեդիտ 4

 

Փիլիսոփայության առարկան: Փիլիսոփայության ձևավորումը: Փիլիսոփայական գիտելիքների կառուցվածքը: Փիլիսոփայության տեղը և դերը գիտության ու մշակույթի ոլորտում:

Փիլիսոփայության զարգացման հիմնական փուլերը:

ՈՒսմունք կեցության մասին: Օրենք և օրինաչափություն:

Գիտակցություն: Նյութականը և իդեալականը: Գիտակցականը և անգիտակցականը: Լեզու և մտածողություն:

Ճանաչողություն:

Ճշմարտության հիմնախնդիրը:

Գիտական ճանաչողության կառուցվածքը:

Մարդու կեցության իմաստը: Մարդը սոցիալական միջավայրի արդյունք, կենսաբանական, հոգեկան նախահիմքերի ամբողջություն:

Բնություն և հասարակություն: Հասարակության դասային շերտավորման հիմքերը: Քաղաքացիական հասարակություն և պետություն: Ազատություն և անհրաժեշտություն: Հասարակության զարգացման օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները: Սոցիալական հեղափոխություն:

Փիլիսոփայության հիմնական ուղղությունները և դպրոցները: 20-րդ դարի փիլիսոփայական հիմնական հոսանքները:

Կենսաբանության և էկոլոգիայի փիլիսոփայական հիմնախնդիրները: Էկոլոգիան և քաղաքականությունը: Էկոլոգիական աղետ: Բնապահպանական շարժումներ:

 

10. ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ  ժամ 120  Կրեդիտ 4

 

Տնտեսագիտության հիմունքները:

Միկրոտնտեսագիտություն: Շուկա: Առաջարկ և պահանջարկ:

Ձեռնարկություն: Հասույթը և շահույթը: Ձեռնարկատիրություն: Շահույթի մաքսիմալացման սկզբունքը, կատարյալ մրցակցային ֆիրմայի և ճյուղի առաջարկը: Մրցակցային շուկաների արդյունավետությունը: Մենաշնորհ: Մենաշնորհատիրական մրցակցություն: Օլիգոպոլիա: Հակամենաշնորհային կարգավորում: Արտադրության գործոնների նկատմամբ պահանջարկը:

Աշխատանքի շուկա: Աշխատանքի առաջարկը և պահանջարկը: Աշխատավարձ և զբաղվածություն: Կապիտալի շուկա: Տոկոսադրույք և ներդրում: Հողի շուկա: Ռենտա: Ընդհանուր հավասարակշռություն և բարեկեցություն: Եկամուտների բաշխում: Անհավասարություն: Արտաքին էֆեկտներ և հասարակական բարիքներ: Պետության դերը:

Մակրոտնտեսագիտություն: Ազգային տնտեսությունը որպես ամբողջություն: ՀՆԱ-ն և նրա չափման եղանակները: Ազգային եկամուտ: Տնօրինվող անձնական եկամուտ: Գների ինդեքսները: Գործազրկությունը և նրա ձևերը: Ինֆլյացիան և նրա տեսակները: Տնտեսական պարբերաշրջանները: Մակրոտնտեսական հավասարակշռություն: Ամբողջական առաջարկ և ամբողջական պահանջարկ: Կայունացման քաղաքականություն: Հավասարակշռությունը ապրանքային շուկայում:

Սպառում և խնայողություն: Ներդրում: Պետական ծախսեր և հարկեր: Մուլտիպլիկատորի էֆեկտը: Հարկաբյուջետային քաղաքականություն:

Փողը և նրա ֆունկցիաները: Հավասարակշռությունը փողի շուկայում: Փողային մուլտիպլիկատորը: Բանկային համակարգ: Դրամավարկային քաղաքականություն: Տնտեսական աճ և զարգացում: Միջազգային տնտեսական հարաբերություններ: Արտաքին առևտուր և արտաքին քաղաքականություն: Վճարային հաշվեկշիռ: Տարադրամի փոխարժեքը:

Անցման շրջանի առանձնահատկությունները Հայաստանում: Սոցիալական ոլորտի վերափոխումները: Տնտեսության կառուցվածքային տեղաշարժերը: Բաց էկոնոմիկայի ձևավորումը:

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ

 

1. Բարձրագույն մաթեմատիկա  ժամ 120  Կրեդիտ 4

 

Նախաբան. մաթեմատիկայի դերը բնական գիտությունների զարգացման գործում: Անալիտիկ երկրաչափության և գծային հանրահաշվի տարրերը: Մաթեմատիկական անալիզի հիմունքները, սահմանների տեսությունը: Մեկ և մի քանի փոփոխականների ֆունկցիայի դիֆերենցիալ հաշիվ: Ինտեգրալ հաշվի հիմունքները և դրանց կիրառությունները: Առաջին կարգի դիֆերենցիալ հավասարումներ: Հավանականության տեսության հիմունքները:

 

    2. Ինֆորմատիկա     ժամ 150   Կրեդիտ 5

 

Ինֆորմատիկայի զարգացման հիմնական փուլերը, ուղղություններն ու բովանդակությունը: Ընդհանուր տեղեկություններ դասընթացի մասին: Դասընթացի առարկան, խնդիրները, նպատակը և դերը:

Գաղափար ինֆորմացիայի և տվյալների մասին: Տվյալների տեսակները: Հաշվիչ (հաշվողական) մեքենայի, տեխնիկայի և ցանցերի բնութագրերը: Համակարգիչների թվաբանական հիմունքները: Համակարգիչների տրամաբանական հիմունքները: Ինֆորմացիայի չափման ու պահպանման միավորները:

Համակարգիչների հիմնական տարրերը, հանգույցները, բլոկները և ֆունկցիոնալ սարքերը, դրանց նշանակությունը, հիմնական բնութագրերը և ընդհանուր կառուցվածքը: Կենտրոնական պրոցեսոր, հիշասարքեր, արտաքին սարքեր: Տեսատիպ, ստեղնաշար, տպիչ, մոդեմ, ֆաքս-մոդեմ, ջոյստիկ, մկնիկ, սկաներ: Համակարգչի միացման, սկզբնական բեռնավորման և անջատման կարգը:

Ալգորիթմի հասկացողությունը և հատկությունները, հաշվողական պրոցեսների տեսակները: Ալգորիթմի ներկայացման բառային, բառաբանաձևային, գծապատկերային և ծրագրային եղանակները: Գծային, ճյուղային և ցիկլային կառուցվածքով ալգորիթմների նկարագրում: Ալգորիթմի մշակման փուլերը:

Համակարգային ծրագրային ապահովումը, նշանակությունն ու ֆունկցիաները: Օպերացիոն համակարգեր, Windows օպերացիոն համակարգ, կիրառական ծրագրեր (Word, Excel, Paint), ծրագրավորման համակարգեր (BASIC, C++): Դրանց նշանակությունը, գործածման և կիրառման մեթոդները: Ծրագրավորման լեզուների դասակարգումը: Ծրագրավորման լեզուների տարրերը: Basic լեզվի այբուբենը, տվյալների տեսակները, նույնարկիչները, ծառայողական բառերը և ստանդարտ ֆունկցիաները: Լեզվի արտահայտությունները, օպերատորները:

 

    3. Ֆիզիկա` կենսաֆիզիկայի հիմունքներով    ժամ 150   Կրեդիտ 5

 

Կինեմատիկա, դինամիկա, հարաբերականության տեսության էլեմենտները: Հեղուկների և գազերի շարժումը, մոլեկուլյար ֆիզիկա, էլեկտրաստատիկա: Հաստատուն հոսանքի օրենքները: Էլեկտրամագնիսականություն, օպտիկա, ատոմի և միջուկային ֆիզիկա: Հիդրո-դինամիկա: Պուազեյլի և Ստոքսի օրենքները, լամինար և տուրբուլենտ հոսքեր: Ակուստիկայի ֆիզիկական հիմունքները, ուլտրաձայնը և նրա ազդեցությունը կենսաբանական համակարգերի վրա: Ստացիոնար վիճակները կենդանի օրգանիզմներում: Էնտրոպիայի փոփոխությունը կենդանի օրգանիզմներում: Կոնդենսատորներ: Կենսաբանական կոնդեսատոր: Բևեռացման երևույթները կենսաբանական հյուսվածքներում: Հասկացողություն ֆոտոկենսաբանական ռեակցիաների մասին: Լազեր, լազերային ճառագայթումը կենսաբանության մեջ:

 

4. Անօրգանական քիմիա  ժամ 120  Կրեդիտ 4

 

Ատոմի կառուցվածք, կապերի տեսակները, V խմբի տարրեր, նրանց միացությունները: Ազոտական և ֆոսֆորական պարարտանյութեր: Օքսիդա-վերականգման ռեակցիաներ, օքսիդացման աստիճան: Քիմիական կինետիկա, կատալիզ, ֆոտոքիմիական ռեակցիաներ: Լուծույթներ: Քիմիական հատկությունները, կոնցենտրացիաների արտահայտման ձևերը:

 

    5. Անալիտիկ քիմիա    ժամ 60    Կրեդիտ 2

 

Որակական անալիզ: Կատիոնների և անիոնների անալիտիկ խմբերը: Խմբակային ռեակտիվները: Կատիոնների և անիոնների մասնակի ռեակցիաներ: Քանակական անալիզ: Թթվա-հիմնային տիտրում: Թթվաչափություն և հիմքաչափություն: Տիտրման վերօքս եղանակներ: Պերմանգանատաչափություն: Յոդաչափություն:Կոմպլեքսոնոմետրիա: Հասկացություն անալիզի ֆիզիկա-քիմիական եղանակների վերաբերյալ:Կոլորիմետրիա:

 

6. Օրգանական քիմիա  ժամ 120  Կրեդիտ 4

 

Ածխաջրածիններ: Սպիրտներ: Օքսոմիացություններ: Կարբոնաթթուներ (միահիմն, երկհիմն, հագեցած, չհագեցած, օքսի-, օքսոթթուներ), ճարպեր: Ածխաթթվի ածանցյալները: Ածխաջրեր: Ազոտի միացություններ: Ամիններ, ամինաթթուներ, սպիտակուցներ: Հետերոցիկլեր: Ալկալոիդներ:

 

    7. Ֆիզկոլոիդ քիմիա    ժամ 60    Կրեդիտ 2

 

Քիմիական թերմոդինամիկա, թերմոքիմիա: Ռեակցիաների կինետիկական դասակարգումը: Լուծույթների հատկությունները` էլեկտրահաղորդականություն: Էլեկտրաքիմիա: Դիսպերս համակարգեր: Ադսորբիցիա, նրա տեսակները: Զոլերի ստացումը, հատկությունները: Միցելի կառուցվածքը, կոագուլում: Բարձրամոլեկուլային միացությունների լուծույթները, նրանց հատկությունները: Կոպիտ-դիսպերս համակարգեր` սուսպենզիաներ, էմուլսիաներ, փոշիներ, փրփուրներ, ծուխ - ստացումը, հատկությունները:

 

    8. Ագրոէկոլոգիա և  շրջակա միջավայրի պահպանություն    ժամ 120   Կրեդիտ 4

 

Կենսոլորտը և մարդը: Էկոհամակարգեր, օրգանիզմների և միջավայրի փոխհարաբերությունները: Ագրոէկոհամակարգերը և դրանց գործելակերպը տեխնոգենեզիսի պայմաններում: Շրջակա միջավայրի գլոբալ հիմնախնդիրները: Բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և բնության պահպանության էկոլոգիական սկզբունքները: Միջազգային համագործակցությունը և շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրները: Մթնոլորտի օդի, ջրի, հողերի, բուսական ու կենդանական աշխարհի պահպանությունը և դրանց արդյունավետ օգտագործման հիմնախնդիրները: Քիմիացման էկոլոգիական հիմնախնդիրները: Հողակենսաբանական համալիրը և ագրոէկոհամակարգերի կայունությունը: Բույսերի պաշտպանության կենսաբանական պայքարը և շրջակա միջավայրը: Երկրագործության ավանդական և այլընտրանքային համակարգերը: Կենսաբազմազանությունը և էկոհամակարգերի կայունությունը: Էկոլոգիական տեսակետից անվտանգ գյուղատնտեսական մթերքների արտադրության տեխնոլոգիաները: Կայուն էկոհամակարգերի ստեղծման սկզբունքները: Ռեսուրսախնայողական տեխնոլոգիաները գյուղատնտեսության մեջ: Ագրոէկոլոգիական մոնիթորինգ, տարածքների էկոլոգիական վիճակի գնահատումը: Էկոլոգիական քաղաքականությունը և գյուղատնտեսության էկոլոգիացման հիմնախնդիրները:

 

    9. Գենետիկա    ժամ 120     Կրեդիտ 4

 

Գենետիկա առարկան, համառոտ պատմությունը, հետազոտությունների մեթոդները, գիտագործնական նշանակությունը և կապը մյուս կենսաբանական գիտությունների հետ: Գենետիկայի բջջբանական և մոլեկուլային հիմունքները: Հատկանիշների ժառանգման օրինաչափությունները սեռական և անսեռ բազմացման ժամանակ: Մենդելիզմ, ալելային և ոչ ալելային գեների փոխազդեցության ձևերը: Ժառանգականության քրոմոսոմային տեսությունը: Մորգանի օրենքը, հատկանիշների լրիվ և ոչ լրիվ շղթայակցման ձևով ժառանգումը: Փոփոխականությունը,դասակարգումը, պոպուլյացիոն գենետիկան: Հեռավոր հիբրիդացում: Գենետիկական գործընթացները պոպուլյացիայի մեջ: Ինբեդային դեպրեսիա և հետերոզիս: Օնթոգենեզի գենետիկական հիմունքները:

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ

 

1. Բուսաբանություն  ժամ 240  Կրեդիտ 8

 

Սերմնավոր բույսերի անատոմիա և ձևաբանություն (մորֆոլոգիա): Բուսական բջիջ: Կառուցվածքային մասերը, օրգանոիդները և կենսագործունեությունը: Հյուսվածքաբանություն (հիստոլոգիա): Հյուսվածքների տիպերը, նրանց կատարած ֆունկցիաները: Բույսերի վեգետատիվ օրգանները: Արմատ, ընձյուղ, տերև և ցողուն, դրանց կառուցվածքը ու ձևափոխությունները (մետամորֆոզները): Բույսերի բազմացման եղանակները: Վեգետատիվ, անսեռ և սեռական բազմացումներ: Բույսերի կարգաբանություն (սիստեմատիկա): Բուսական աշխարհի համակարգը և նրա էվոլյուցիան: Ստորակարգ բույսեր (բակտերիաներ, ջրիմուռներ, լորձուկներ (միքսոմիցենտներ), սնկեր և քարաքոսեր): Բարձրակարգ սաղմնավոր բույսեր (մամռանմաններ, պտերանմաններ, սոճանմաններ և մագնոլիանմաններ): Ծաղիկներ, ծաղկաբույլեր, սերմեր և պտուղներ, դրանց կառուցվածքը ու տիպերը: Ծաղկավոր բույսերի դասերը, դրանց մեջ մտնող ընտանիքները: Բույսերի էկոլոգիա (միջավայրագիտություն): Աբիոտիկ, բիոտիկ և անթրոպոգեն գործոններ: Բույսերի աշխարհագրություն (ֆլորիստիկա): Տարրերը: Հայաստանի ֆլորան:

 

2. Բույսերի Ֆիզիոլոգիա  ժամ 210  Կրեդիտ 7

 

Բուսական բջիջի ֆիզիոլոգիան և կենսաքիմիան, առանձնահատկությունները, ֆոտոսինթեզ, շնչառություն, ջրային փոխանակություն, բույսերի հանքային սննդառություն, աճ և զարգացում, հարմարվողականություն և տոկունություն, բերքի որակի ձևավորում:

 

3. Բույսերի կենսաքիմիա  ժամ 120  Կրեդիտ 4

 

Բջջի քիմիական կազմ: Նյութափոխանակության պրոցես: Կենսաքիմիական պրոցեսների ընդհանրություն: Օրգանիզմների կենսասինթետիկ ակտիվություն: Ժառանգական ինֆորմացիայի փոխանակում: Օրգանիզմի հարմարվողական և պաշտպանողական մեխանիզմներ:

 

4. Մանրէակենսաբանություն  ժամ 120  Կրեդիտ 4

 

Ներածություն: Մանրէների մորֆոլոգիան և ֆիզիոլոգիան, մանրէների մետաբոլիզմը, դասակարգումը: Արտաքին միջավայրի գործոնների ազդեցությունը մանրէների կենսագործունեության վրա: Մանրէների միջոցով ածխածնային, ազոտային և այլ միացությունների փոխակերպումը:

Հողի մանրէները և նրանց դերը բերրիության բարձրացման համար: Ագրոտեխնիկական տարբեր միջոցառումների ազդեցությունը մանրէների կենսագործունեության վրա: Մանրէների միջոցով բակտերիալ պարարտանյութերի ստացումը և օգտագործումը: Հողում պեստիցիդների քայքայումը մանրէների միջոցով: Ջրի և օդի միկրոֆլորան: Գոմաղբի հասունացման միկրոբիոլոգիական հիմունքները:

Էպիֆիտային և ռիզոսֆերային միկրոֆլորան, նրանց նշանակությունը: Կենսապատրաստուկները և նրանց օգտագործումը բույսերի պաշտպանությունում: Կերերի միկրոբիոլոգիան, պտուղների և բանջարեղենների էպիֆիտ միկրոֆլորան, դրանց նշանակությունը պահպանման և վերամշակման համար:

 

5. Ագրոօդերևութաբանություն  ժամ 120  Կրեդիտ 4

 

Մթնոլորտ, մթնոլորտային ճնշում, ճնշման փոփոխությունը ըստ բարձրության և հորիզոնական ուղղությամբ, ճնշումային համակարգեր, օդային հոսանքներ, արեգակնային ճառագայթարձակումը և նրա արդյունավետ օգտագործման ուղիները գյուղատնտեսական արտադրությունում, հողի և օդի ջերմաստիճանների գյուղատնտեսական նշանակությունը, ակտիվ և էֆեկտիվ ջերմաստիճաններ, ջուրը մթնոլորտում և հողում, գոլորշիացում, ամպեր, տեղումներ, եղանակը և նրա կանխատեսումը, Հայաստանի բնակլիմայական առանձնահատկությունները, գյուղատնտեսության համար վտանգավոր երևույթները և պայքարը նրանց դեմ, ագրոօդերևութաբանական կանխագուշակումներ:

 

6. Հողագիտություն երկրաբանության հիմունքներով  ժամ 288  Կրեդիտ 10

 

Երկրաբանության հիմունքները: Հողագոյացման գործընթաց: Հողի մորֆոլոգիական (ձևաբանական) հատկանիշները; հողի կազմը, հատկությունները և բերրիությունը, հողերի ծագումը և զարգացումը (էվոլյուցիան); հողերի կարգաբանման սկզբունքները; հողային ծածկույթի ստրուկտուրան (կառուցվածքը); հողերի բնութագիրը, աշխարհագրությունը և գյուղատնտեսական օգտագործումը; հողի էրոզիան; հողային քարտեզներ և քարտոգրամներ; հողերի ագրո-էկոլոգիական գնահատականը, հողային տիպերի կարգաբանումը, պրակտիկա:

 

7. Գեոդեզիա հողաշինարարության հիմունքներով  ժամ 90  Կրեդիտ 3

 

Հասկացողություն երկրի ձևի և չափերի մասին: Գեոիդ, պտտման էլիպսոիդ: Երկրակեղևի կետերի դիրքերի արտահայտումը գեոիդի և պտտման էլիպսոիդի վրա: Բացարձակ բարձրություն: Երկրի կորության ազդեցությունը ուղղաձիգ և հորիզոնական հեռավորությունների որոշման վրա: Հատակագիծ, քարտեզ, պրոֆիլ: Գեոդեզիայում կիրառվող կոորդինատային համակարգ: Մասշտաբ, մասշտաբի ճշտությունը: Տեղագրական քարտեզների ճշտությունը: Ռելիեֆի և իրադրության արտահայտումը պայմանական նշաններով, մակագրություններ քարտեզների և հատակագծերի վրա: Հատակագծերի ներքին ձևավորումը: Քարտեզների միջազգային համարակալումը: Հանույթների տեսակներն ու եղանակները: Տեղամասի գծի նախապատրաստումը չափման համար: Գծի նշաձողումը տարբեր պայմաններում, չափող սարքերը, նրանց ստուգաչափումը:

Գծի չափման ճշտությունը, թեքման անկյուն, գծի պրոյեկցիայի որոշումը: Գծի հորիզոնական պրոյեկցիայի անմիջական չափումը տեղավայրում: Գծի կողմնորոշումը: Աշխարհագրական և մագնիսական ազիմուտ, ռումբ, դիրեկցիոն անկյուն, կապը նրանց միջև: Մագնիսական սլաքի շեղումը, միջօրեականների մերձեցումը, ուղիղ և հակադարձ ազիմուտների միջև եղած կապը, մագնիսական ազիմուտները չափող սարքեր: Բուսոլ, նրա աշխատանքի սկզբունքը:

Հորիզոնական հանույթ: Թեոդոլիտ, հիմնական մասերը, աշխատանքը և ստուգումները: Հորիզոնական ու ուղղաձիգ անկյունների չափումը թեոդոլիտով: Հեռավորությունների չափումը հեռաչափով: Պլանային աշխատանքային հիմք և նրա կազմման եղանակները: ՈՒղիղ և հակադարձ գեոդեզիական խնդիրներ: Աշխատանքային հիմքի կետերի կոորդինատների որոշումը թեոդոլիտային բաց և փակ ընթացքների դեպքում: Բարձրությունների գեոդեզիական հիմք: Բացարձակ և հարաբերական բարձրություններ: Վերազանցումների չափման եղանակները: Երկրաչափական նիվելիրացում: Նիվելիրային ձող: Նիվելիրացում «դեպի աջ» և «մեջտեղից» եղանակներով: Նիվելիրացման ժամանակ երկրի կորության և ռեֆրակցիայի ազդեցության հաշվառումը: Բարդ նիվելիրացում: Նիվելիրային կայաններ: Նիվելիրների տիպերը, աշխատանքը և ստուգումները:

Հատակագծի վրա մակերեսների չափումը և հողաշինարարական նախագծումներ:

 

8. Գյուղ. մեքենայացման հիմունքներ  ժամ 60  Կրեդիտ 2

 

Գյուղ.արտադրությունում օգտագործվող տրակտորների ընդհանուր կառուցվածքը, տեխնիկատնտեսական ցուցանիշները: Հողամշակող, ցանքի ու տնկման, բույսերի խնամքի ու պաշտպանության, կերերի հավաքման ու հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի, հացահատիկի զտման ու տեսակավորման, ինչպես նաև մելիորատիվ մեքենաների կառուցվածքը և աշխատանքը: Գյուղ. տեխնիկայի շահագործումը:

 

9. Դաշտային փորձերի մեթոդիկա  ժամ 120  Կրեդիտ 4

 

Գիտական ագրոնոմիայի հետազոտությունների մեթոդները: Ընդհանուր հասկացություն հետազոտությունների և դրանց դասակարգման մասին: Դաշտային փորձերի մեթոդիկայի հիմնական տարրերը: Գյուղատնտեսական փորձերի պլանավորումը, դիտումներ և հաշվառումներ: Փորձերի տեղադրումը և կատարումը: Փաստաթղթերի ձևակերպումը և հաշվետվություններ: Վիճակագրական մեթոդների անալիզի կիրառումը, ամբողջություն և ընտրանք, տեսական և փորձնական բաշխումներ: Գիտական երկրագործության (հիպոթեզ) վիճակագրական ստացումը: Դիսպերսիոն անալիզ: Պրակտիկա:

 

10. Անտառագիտություն և բնակավայրերի կանաչապատում  ժամ 90  Կրեդիտ 3

 

Հասկացողություն անտառի մասին: Անտառը որպես բուսական ծածկույթի հիմնական տիպերից մեկը: Հասկացողություն անտառային ֆոնդի մասին: ՀՀ անտառային ռեսուրսները: Անտառպատվածություն: Անտառների հիմնական կատեգորիաները: Անտառը և էկոլոգիական գործոնները: Անտառը և կլիման: Անտառը և ջերմությունը: Անտառը և խոնավությունը: Անտառը և հողագրունտային պայմանները: Անտառային համակեցությունների ձևավորման և զարգացման օրինաչափությունները: Մաքուր և խառը ծառուտների առաջացումը, պարզ և բարդ ծառուտներ: Ծառուտների հասակային փոփոխությունները և կառուցվածքը: Ծառուտների կազմի փոփոխությունը և հերթափոխությունը անտառում: Անտառի կենսաէկոլոգիական և անտառտնտեսական հատկությունները: Անտառային ծառատեսակների աճման ու զարգացման առանձնահատկությունները, դրանց դասակարգումը: Հասկացողություն կցվածության ու լրիվության, ծառուտի խտության և ծագման մասին: Անտառի տնտեսական հատկությունները` բոնիտետ, ապրանքայնություն, բնափայտի պաշար և այլն:

Անտառի պահպանման, վերականգնման և օգտագործման հիմնախնդիրները: Անտառի վերականգնման եղանակները` սերմնային, վեգետատիվ: Անտառի հատումները, դրանց եղանակները: Տեսակների և սերունդների հերթափոխությունը անտառում: Անտառի տիպոլոգիա:

Հասկացողություն կանաչապատման տիպերի և կատեգորիաների մասին: Կանաչապատման մեջ օգտագործվող հիմնական հասկացողությունները: Կանաչ տնկարկների տիպերը և կատեգորիաները: Ծառերի և թփերի զուգակցման կենսաբանական առանձնահատկությունները: Գեղազարդ կոմպոզիցիաների ստեղծման սկզբունքները և առանձնահատկությունները տարբեր տիպի և կատեգորիայի կանաչ տնկարկներում:

 

11. Գյուղատնտեսական մեքենաներ  60 ժամ  Կրեդիտ 2

 

Հողերի բնութագիրը որպես մշակության օբյեկտ: Հողի մեխանիկական մշակության եղանակները և խնդիրները: Հողի մշակության մեքենաների դասակարգումը: Վարի եղանակները և խնդիրները, ագրոտեխնիկական պահանջները: Գութանների կառուցվածքը, աշխատանքը: Հողի մակերեսային մշակության եղանակները, խնդիրները, մեքենաների տեսակները, կառուցվածքը, աշխատանքը:Պարարտանյութերի ցրման տեխնոլոգիաները և միջոցները: Մեքենաների դասակարգումը և կառուցվածքը: Ցանքի և տնկման եղանակները, մեքենաների դասակարգումը, կառուցվածքը, աշխատանքը: Վնասատուներից և հիվանդություններից գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանության խնդիրները: Մեքենաների դասակարգումը և կառուցվածքը: Սրսկիչներ, փոշոտիչներ, ախտահանիչներ, կառուցվածքը, աշխատանքը: Կերի կուտակման առանձնահատկությունները, մեքենաների նշանակությունը, տիպերը, կառուցվածքը, աշխատանքը:

 

12. Գյուղատնտեսական մելիորացիա  ժամ 90  Կրեդիտ 3

 

Ընդհանուր հասկացողություն մելիորացիա առարկայի մասին: Ոռոգման մելիորացիա: Գումարային ջրասպառում և նրա որոշման մեթոդիկան: Ջրասպառման գործակիցը և նրա որոշման մեթոդիկան: Ոռոգման համակարգը և նրա տարրերը: Ոռոգման համակարգի սխեման: Գյուղ.մշակաբույսերի ջրելու եղանակներն և տեխնիկան: Չորացման մելիորացիա: Տեսակներն ու խնդիրները: Չորացման հիմնական մեթոդները, եղանակներն ու տեխնիկան, ազդեցությունը հողի, բույսի և գյուղ.մշակաբույսերի բերքատվության վրա: Ոռոգելի հողերի աղակալումն ու ճահճացումը կանխելու միջոցառումները: Ոռոգելի հողերի առաջնային և երկրորդական աղակալման և ճահճացման պատճառները: Հողերի մելիորացման խնդիրները: Հողերի ջրային էրոզիան:

 

13. Էնտոմոլոգիա  ժամ 120  Կրեդիտ 4

 

Միջատների մորֆոլոգիան, անատոմիան և ֆիզիոլոգիան, միջատների պոպուլյացիների հատկությունները (միջտեսակային, ներտեսակային և ներպոպուլյացիոն), միջատների բազմացումը և զարգացումը, միջատների էկոլոգիան, նրանց դասակարգումը, գ/տ մշակաբույսերի վնասատուների կենսաբանական առանձնահատկությունները, հասցրած վնասի բնույթը և չափերը, պայքարի մեթոդները և բույսերի պաշտպանության համակարգ վնասատուների դեմ: Պայքարի մեթոդները վնասատուների դեմ: Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսերի (հացահատիկային, թիթեռնածաղկավոր խոտաբույսեր, հատիկաընդեղեններ, տեխնիկական, կարտոֆիլ, բանջար-բոստանային, պտղատու և հատապտղատու, խաղողի վազ) վնասակար էնտոմոֆաունան, առանձին տեսակների հասցրած վնասի բնույթը, կենսաբանական առանձնահատկությունները, էկոլոգիան: Պայքարի միջոցառումների համակարգեր դրանց դեմ:

 

14. Ֆիտոպաթոլոգիա  ժամ 90 Կրեդիտ 3

 

Բույսերի հիվանդությունների դասակարգումը: Ոչ վարակիչ հիվանդություններ, նրանց առաջացման պատճառները, վարակիչ հիվանդությունների գլխավոր խմբերը (ինֆեկցիոն, բակտերիաներ, միկրոպլազմաներ, ճառագայթասնկեր, սնկեր), բույսերի ինֆեկցիոն հիվանդությունների էկոլոգիան և զարգացման դինամիկան, գ/տ մշակաբույսերի հիվանդությունները, հարուցիչների կենսաբանական առանձնահատկությունները, հասցրած վնասի բնույթը և չափերը, բույսերի պաշտպանության համակարգ գ/տ մշակաբույսերի հիվանդությունների դեմ: Լաբորատոր պարապմունքներ:

 

15. Բույսերի քիմիական պաշտպանություն  ժամ 60  Կրեդիտ 2

 

Պեստիցիդների դասակարգումը: Ագրոնոմիական թունագիտության հիմունքները: Պեստիցիդների ազդեցությունը շրջակա միջավայրի և պաշտպանվող բույսերի վրա: Պեստիցիդների կիրառման առանձնահատկությունները: Վնասատուների, հիվանդությունների և մոլախոտային բուսականության դեմ կիրառվող պայքարի քիմիական միջոցներ (ինսեկտիցիդներ, ակարիցիդներ, ֆունգիցիդներ, հերբիցիդներ), դրանց ծախսի նորմաները, կիրառման ժամկետները և եղանակները: Պայքարի ինտեգրացված մեթոդը, դրա դերը:

 

16. Մեղվաբուծություն  ժամ 90  Կրեդիտ 3

 

Մեղվաբուծություն: Մեղվաընտանիքի կազմը, մեղվի մորֆոլոգիական առանձնահատկությունները, աշխատանքի բաժանումը, մեղվի կերը, բազմացումը, մեղվաընտանիքի կյանքը ձմռանը, ձմեռային կծիկի ձևավորումը: Փեթակներ, գույք և մեղվանոցային կառույցներ, մեղվաընտանիքների բուծումը և կառուցվածքը: Մեղուների կերի բազա: Մեղուների միջոցով գյուղատնտեսական բույսերի փոշոտումը, մեղուների հիվանդությունները և վնասատուները, մեղվաբուծական տնտեսությունների կազմակերպումը:

 

17. ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ  ժամ 120  Կրեդիտ 4

 

1. Կենսատեխնոլոգիա առարկան` նպատակը, խնդիրները, բնորոշումը, գիտագործնական նշանակությունը, հեռանկարները:

2. Գենետիկական ինժեներիա: Բակտերիաների, սնկերի և ֆերմենտների դերը կենսատեխնոլոգիայում: Գենային բջջային ինժեներիան որպես գենետիկական ինժեներիայի բաղկացուցիչ մասեր: Գենի նուրբ կառուցվածքը և գործունեությունը: Գենային ինժեներիայի գործնական կիրառումը անթափոն արտադրության կազմակերպում թիթեռնածաղկավոր բույսերի ազոտ ֆիքսող պալարաբակտերիաների գենի փոխատեղումը հացազգիների գենոմի մեջ:

3. Բջջային ինժեներիա: Հասկացողություն բջջի տոտիպոտեստության մասին: Մեկուսացված բջիջների և հյուսվածքների կուլտուրաների մեթոդը բույսերի բերքատվության բարձրացման և մշակաբույսերի վիրուսազերծ սորտերի ստեղծման գործընթացում:

4. Վեգետատիվ հիբրիդացում: Հիբրիդային հզորության շարունակական պահպանումը վեգետատիվ հիբրիդացման մեթոդով:

 

18. ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ  ժամ 90  Կրեդիտ 3

 

Անասնաբուծության հիմունքներ; գյուղ.կենդանիների և թռչնի ֆիզիոլոգիա անատոմիայի հիմունքներով; գյուղ.կենդանիների բուծում; գյուղ.կենդանիների կերակրում; տավարաբուծության և կաթի ու մսի արտադրության տեխնոլոգիա; խոզաբուծություն և խոզի մսի արտադրության տեխնոլոգիա; ոչխարաբուծություն և այծաբուծություն; ոչխարի և բրդի արտադրության տեխնոլոգիա; թռչնաբուծություն, թռչնի և ձվի արտադրության տեխնոլոգիա; ձիաբուծություն:

 

19. ԳԻՆՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ  ժամ 120 Կրեդիտ 4

 

Խաղողի գինիների դասակարգումը: Խաղողը որպես հումք գինեգործության համար: Խաղողի վերամշակումը, քաղծուի և փլուշի մշակումը: Խմորում: Գինենյութերի հնացումը: Գինիների պարզեցումը և կայունացումը: Գինիների կոնդիցիան և դրա ապահովումը:

Բուրավետ գինիներ: Ածխածնի երկօքսիդով հագեցած գինիներ: Պտղամրգային գինիներ: Կոնյակի տեխնոլոգիա: Խաղողի վերամշակումից ոչ ալկոհոլային մթերքների ստացման տեխնոլոգիա: Գինեգործության երկրորդային հումքի վերամշակման տեխնոլոգիա:

 

20. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԿԱՐԳ

ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ     ժամ 150    Կրեդիտ 5

 

Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության համակարգը, խնդիրներն ու նշանակությունը: Քաղաքացիական պաշտպանության կառուցվածքն ու կազմավորումները: Արտակարգ իրավիճակներ, դրանց դասակարգումը: Ռադիացիոն և քիմիական վարակման օջախներ: Տեղանքի ռադիոակտիվ վարակում, ռադիոակտիվ վարակվածության աղբյուրները: Ռադիացիոն և քիմիական իրադրության գնահատման մեթոդներ: Բնակչության և բույսերի պաշտպանության կազմակերպումը արտակարգ և պատերազմական իրավիճակներում: Անհատական պաշտպանական միջոցների տեսակները: Արտակարգ իրավիճակների ռիսկի գնահատումը: Արտակարգ և պատերազմական իրավիճակներում գյուղատնտեսական օբյեկտների գործունեության կայունության ապահովման հիմնական ուղղություններն ու մեթոդները: Գյուղատնտեսության վարումը ռադիոակտիվ աղտոտվածության պայմաններում:

 

21. ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ  ժամ 60  Կրեդիտ 2

 

Մարդ-մեքենա-միջավայր համակարգը:

Կենսագործունեության անվտանգության բնագավառին վերաբերող նորմատիվաիրավական փաստաթղթերը, հիմնական օրենսդրական ակտերը, աշխատանքային, քաղաքացիական և քրեական օրենսգրքերը: Կենսագործնեության անվտանգության ծառայության կառուցվածքը: Արտադրական վնասվածության և մասնագիտական հիվանդությունների ուսումնասիրման մեթոդները: Աշխատատեղերի օդերևութաբանական և միկրոկլիմայական պարամետրերի նորմավորման սկզբունքները: Անվտանգությունը թունաքիմիկատների և պարարտանյութերի տեղափոխման, օգտագործման և պահպանման ընթացքում: Էլեկտրահարվածից պաշտպանվելու կազմակերպչական միջոցառումներ: Ամպրոպապաշտպանություն: Շենքերի և շինությունների հրակայունությունը, դրա բարձրացման եղանակները:

 

22. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱ ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ ժամ 90  Կրեդիտ 3

 

Հողային և արտադրական ֆոնդերը, աշխատանքային ռեսուրսները, արտադրության ծախքերը, ճյուղային էկոնոմիկայի հիմունքները, բուսաբուծական արտադրանքի արտադրության էկոնոմիկան:

Մարքեթինգի դերն ագրոպարենային համակարգում: Մարքեթինգի գործառույթներն ու շուկայաբանական հետազոտությունները:

 

23. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ժամ 90 Կրեդիտ 3

 

Արտադրության կազմակերպման օրինաչափությունները, սկզբունքները և ձևերը: Արտադրության պլանավորման հիմունքները: Արտադրության միջոցների օգտագործումը: Աշխատանքի կազմակերպման հիմունքները: Բուսաբուծության ճյուղերի կազմակերպումը: Ձեռնարկատիրական գործունեության բովանդակությունը և տեսակները: Բիզնես - պլան, լիզինգ և առևտրային գործունեություն:

 

24. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ժամ 90  Կրեդիտ 3

 

Հաշվապահական հաշվառման հասկացությունը: Դրամական միջոցների և հաշվարկների հաշվառման հիմունքները:

Ֆինանսները և ֆինանսական համակարգը: Վարկային համակարգը: Ձեռնարկության ֆինանսները:

 

25. ԱՊՀ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍՆԵՐ  ժամ 90  Կրեդիտ 3

 

Ֆինանսները և ֆինանսական համակարգը: Վարկային համակարգի ընդհանուր բնութագիրը, հարկային ծառայության մարմնի գործունեության կազմակերպման իրավական հիմունքները: Կարճաժամկետ և երկարաժամկետ վարկերի դերը, տնտեսությունների ակտիվների կազմավորման գործում: Վարկավորման գործընթացի կարգավորման ուղիները: Ձեռնարկության ֆինանսները: Ֆինանսական ռեսուրսների կառավարում և կանխատեսում: Ֆինանսական վերահսկողություն: Ֆինանսական վերլուծության անհրաժեշտությունը: Ֆինանսական հաշվետվությունների էությունը և վերլուծությունը: Ընթացիկ և ոչ ընթացիկ ակտիվների էությունն ու օգտագործման արդյունավետության գնահատումը: Ֆինանսական արդյունքները և դրանց գործոնային վերլուծությունը: Ֆինանսական կայունություն, գործարար ակտիվություն և իրացվելիության գնահատումը: Սնանկացումը և դրանից խուսափման ուղիները:

 

26. ԱՊՀ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ  ժամ 60  Կրեդիտ 2

 

Կառավարման գիտության առարկան, մեթոդաբանությունը և սկզբունքները:

Գյուղատնտեսական մթերքներ արտադրող կազմակերպությունների տեսակները, դրանց արտաքին և ներքին միջավայրերի բնութագրումը:

Կառավարման գործառույթները, մեթոդները, կոմունիկացիաները և կառավարչական որոշումները: Հանրային կառավարման էությունը և ՀՀ ագրոպարենային համակարգի կառավարման առանձնահատկությունները:

Խմբերի կառավարումը: Իշխանությունը և առաջնորդումը: Կոնֆլիկտների և սթրեսների կառավարումը: Արտադրության կառավարումը, անձնակազմի կառավարման փուլերը:

Կառավարչական աշխատանքի արդյունավետությունը և դրա բարձրացման հիմնական ուղիները:

 

27. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԻՈՄԵՏՐԻԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ  ժամ 90  Կրեդիտ 3

 

Ծրագրում զետեղվել են այն հիմնական հարցերը, որոնք վերաբերում են ժամանակակից վիճակագրության և բիոմետրիայի հիմունքներին: Նրա առաջին մասում արտացոլված են «Վիճակագրության և բիոմետրիայի ընդհանուր տեսության», իսկ երկրորդ մասում` «Բիոմետրիայի», որպես գիտության, հիմունքները:

«Վիճակագրության և բիոմետրիայի ընդհանուր տեսության» մեջ պարզաբանվում են գիտության առարկան, մեթոդը, խնդիրները, ուսումնասիրվում են վիճակագրական չափորոշիչները, վիճակագրական տվյալների դիտարկման, ամփոփման և խմբավորման մեթոդաբանությունը, միջին և վարիացիայի ցուցանիշների, փոխկապակցությունների և դինամիկայի վերլուծությունը:

Բիոմետրիայում օգտագործվում են մաթեմատիկական - վիճակագրական հետևյալ կարևոր մեթոդները.

- սկզբնական տվյալների խմբավորումը և ընտրանքային մեթոդը, վարիացիայի ցուցանիշները և միջին մեծություններ, բաշխման օրենքների ստուգման հիպոթեզները, կոռելյացիոն և ռեգրեսիոն վերլուծությունը, հետազոտությունների պլանավորման հարցերը:

 

28. ԲՈՒՍԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ժամ 120  Կրեդիտ 4

 

Բուսական հումքի բնութագիրը և որակի գնահատումը, հացահատիկի, լոբազգիների, յուղատու բանջարեղենի, մրգերի և հատապտուղների, շաքարի ճակնդեղի նախապատրաստման և վերամշակման սկզբունքները, դրանց էությունը և արտադրության տարբեր կիրառման առանձնահատկությունները:

Բուսաբուծական արտադրանքի պահպանության սկզբունքները, մեթոդներն ու եղանակները:

Պահածոյագործության և գինեգործության հիմունքները, կոմբինացված կերերի արտադրություն:

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ

 

1. ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ  ժամ 288  Կրեդիտ 10

 

Երկրագործության գիտական հիմունքները, բույսերի կյանքի գործոնները և երկրագործության օրենքները, գյուղատնտեսական բույսերի կյանքի պայմանների օպտիմալացումը, հողերի բերրիության վերարտադրումը երկրագործության մեջ, մոլախոտային բուսականությունը և պայքարի միջոցառումները նրանց դեմ, ցանքաշրջանառություններ, նրանց դասակարգումը և կազմակերպումը, հողի մշակումը և նրա հողապահպան ուղղվածությունը, հողը էրոզիայից պահպանելը, հողի մշակման առանձնահատկությունները լեռնային ռելիեֆի պայմաններում:

 

2. ԱԳՐՈՔԻՄԻԱ  ժամ 270  Կրեդիտ 9

 

Ագրոքիմիայի բնորոշումը: Պարարտանյութերի կիրառման նշանակությունը գյուղ.մշակաբույսերի բերքատվության բարձրացման գործում:

Բույսի ագրոքիմիա: Հանքային տարրերի կենսաբանական նշանակությունը, բույսերի արմատային համակարգի գործունեությունը սննդանյութերի կլանման գործում, պարարտանյութերի ֆիզիոլոգիական ռեակցիաները:

Սննդալուծույթներ: Հիդրոպոնիկա:

Հողի ագրոքիմիա: Ազոտի, ֆոսֆորի և կալիումի ձևափոխությունները հողում:

Հողերի քիմիական մելիորացիա:

ՀՀ հողերի ագրոքիմիական բնութագիրը:

Գործարանային պարարտանյութեր:Տեղական (օրգանական) պարարտանյութեր:

Պարարտացման համակարգի հիմնական օղակները: Առանձին մշակաբույսերի պարարտացման համակարգի նախագծումը ծրագրավորվող բերքի ստացման համար:

 

3. ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ  ժամ 390  Կրեդիտ 13

 

Բուսաբուծությունը որպես գիտություն և գյուղատնտեսական արտադրության ճյուղ: Դաշտային մշակաբույսերի կենսաբանական առանձնահատկությունները, տեսակային և սորտային կազմը, բերքի ձևավորման հիմնական օրինաչափությունները, առավել նվազագույն ծախսերով էկոլոգիապես անվտանգ, բարձր ու որակով բերքի ստացման տեսական հիմունքները և պրակտիկ միջոցառումները: Առանձին բույսերի մշակության տեխնոլոգիաները` դերը ցանքաշրջանառության մեջ, նախորդները, հողի մշակման և պարարտացման համակարգերը, ցանքի համար սերմերի նախապատրաստումը, ցանքի (սածիլման) առանձնահատկությունները, վեգետացիայի ընթացքում բույսերի նկատմամբ կիրառվող խնամքի աշխատանքները, առանձին մշակաբույսերի բերքի նախնական մշակումը և պահպանումը: Կիրառվող տեխնոլոգիաների առանձնահատկությունները ագարակային (ֆերմերային) տնտեսություններում:

 

4. ՊՏՂԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ  ժամ 300  Կրեդիտ 10

 

Պտղաբուծության կենսաբանական հիմունքները` պտղատու ծառերի անատոմիան և մորֆոլոգիան, պտղատու բույսերի աճի և պտղաբերման օրինաչափությունները, էկոլոգիական գործոնների դերը պտղատու տեսակների կյանքում, պտղատուների դասակարգումը, դրանց բուսաբանական և կենսաբանական առանձնահատկությունները, պտղատու և հատապտղատու տնկարան, այգիների հիմնում և պտղատուների արտադրության տեխնոլոգիան` այգու տեղի ընտրություն, հողի մշակման և խնամքի համակարգ, պարարտացում, ոռոգում, ծառերի ձևավորում և էտ, պտղատու և հատապտղատու տնկարկների վերանորոգում և վերականգնում, բերքահավաք, Հայաստանում տարածված պտղահատապտղային բույսերի սորտերի տնտեսատեխնոլոգիական բնութագրումը: Լաբորատոր - գործնական պարապմունքներ:

 

5. ՍԵԼԵԿՑԻԱ ԵՎ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ  ժամ 120  Կրեդիտ 4

 

Սելեկցիայի համառոտ պատմությունը: Գենետիկան որպես սելեկցիայի տեսական հիմունք: Սելեկցիայի ելանյութի աղբյուրները և մեթոդները` անալիտիկ սելեկցիա, սինթետիկ սելեկցիա, ներտեսակային, միջտեսակային, միջցեղային հիբրիդիզացիա: Փորձարարական մուտագենեզի մեթոդի կիրառումը սելեկցիայում: Պոլիպլոիդայի, հապլոիդայի, հետերոզիսի օգտագործումը բույսերի սելեկցիայում: Կենսատեխնոլոգիայի կիրառումը սելեկցիայում: Սելեկցիոն աշխատանքների կազմակերպումը և հերթականությունը:

Սերմնաբուծությունը որպես գյուղատնտեսական արտադրության կարևոր ճյուղ: Սորտափոխում, սորտաթարմացում: Էլիտային սերմերի արտադրությունը, նրանց նկատմամբ առաջադրվող պահանջները: Սերմնաբուծության մեթոդները: Սերմնաբուծության բնագավառում կիրառվող սորտային և սերմային հսկողությունը:

 

6. ԲԱՆՋԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ  ժամ 294  Կրեդիտ 10

 

Բանջարաբուծությունը որպես գյուղատնտեսական արտադրության կարևոր ճյուղ: Բանջարեղենների օգտագործման տարեկան սննդաբաժնի գիտական հիմնավորումը: Բաց դաշտի և պաշտպանված գրունտի բանջարաբուծության զարգացումը: Բանջարաբոստանային մշակաբույսերի կենսաբանական առանձնահատկությունները, տեսակային և սորտային կազմը, նրանց բնութագրումը, նվազագույն ծախսերով, էկոլոգիապես անվտանգ, բարձր ու որակով բերքի ստացման տեսական հիմունքները և պրակտիկ միջոցառումները: Առանձին բույսերի մշակության տեխնոլոգիաները բաց դաշտում և փակ գրունտում, նրանց բերքատվության առանձնահատկությունները: Գիտության դերը բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության տեխնոլոգիաների կատարելագործման և նոր, արժեքավոր սորտերի ստացման գործում

 

7. ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԳՐՈՒՆՏԻ ԲԱՆՋԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ  ժամ 90  Կրեդիտ 3

 

Առարկան կազմված է երկու բաժնից:

1. պաշտպանված հիմնական կառույցների (սնկաբուծարանների) կառուցվածքային (կոնստրուկցիոն) համակարգերը և նրանց ջեռուցման էներգախնայողության եղանակները, շահագործման առանձնահատկությունները, ագրոտնտեսական պահանջները:

2. առանձին բանջարանոցային մշակաբույսերի և ուտելի սնկերի (շամպինիոն, կախակն, կոլցեվիկ, տրյուֆել) տարբեր տեսակների մշակության ագրոտեխնոլոգիաները, ժամանակակից ֆիտոտրոպ կառույցները կուլտուր շրջանառությունների և շրջանակա-շրջանառությունների կազմակերպման և շուրջ տարին թարմ բանջարեղենով ապահովվման խնդիրը:

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
19.02.2010
N 60-Ն
Հրաման