Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.0670.070610

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հունիսի 2010 թվականի N 670-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

i

2. «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Ամասիայի ԱԿ» փակ բաժնետիրական ընկերության, «Արարատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար գծային շտապ բուժօգնության ավտոմեքենաներ, այլ բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 255.800.000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով), որից 63.000.000 դրամը` 2010 թվականի երկրորդ եռամսյակում, 192.800.000 դրամը` 2010 թվականի երրորդ եռամսյակում:

(2-րդ կետը փոփ. 05.08.10 թիվ 1046-Ն որոշում)

3. «McKinsey&Company» գերմանական խորհրդատվական ընկերության կողմից իրականացվող ուռուցքաբանության ոլորտի զարգացմանը վերաբերող ուսումնասիրությունների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 80.000.000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Սևանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հիմնանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին` Սևանի քաղաքային համայնքին նվիրաբերելու պայմանով, 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 9.327.367 դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):

5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Ալավերդու ԲԿ» փակ բաժնետիրական ընկերության շենքի հիմնանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` Ալավերդու քաղաքային համայնքին նվիրաբերելու պայմանով, 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 4.250.000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման 3-րդ կետում նշված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել «McKinsey&Company» գերմանական խորհրդատվական ընկերությանը:

7. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը տրամադրվող միջոցների սահմաններում կատարվող գնումների անվանացանկը` համաձայն N 2 հավելվածի:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի հունիսի 3-ի

N 670-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջե- |Բյուջետային ծախսերի     |Ցուցանիշների փոփոխությունը         |

|տային   |գործառական դասակարգման  |(նվազեցումները նշված են            |

|ծախսերի |բաժինների, խմբերի և     |փակագծերում, իսկ ավելացումները`    |

|գործառա-|դասերի, տնտեսագիտական   |դրական նշանով)                     |

|կան դասա|դասակարգման հոդվածների, |                                   |

|կարգման |ֆինանսավորվող ծրագրերի  |                                   |

|________|և  դրանք իրականացնող    |___________________________________|

|բ |խ |դ |մարմինների անվանումները |առաջին     |ինն ամիս   |   տարի    |

|ա |ու|ա |                        |կիսամյակ   |           |           |

|ժ |մ |ս |                        |           |           |           |

|ի |բ |ը |                        |           |           |           |

|ն |ը |  |                        |           |           |           |

|ը |  |  |                        |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|1 | 2| 3|           4            |      5    |     6     |     7     |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ        |      -    |     -     |     -     |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |այդ թվում`              |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|07|  |  |ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ        |(156,577.4)|(349.377.4)|(349.377.4)|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |այդ թվում`              |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |02|  |Արտահիվանդանոցային      |           |           |           |

|  |  |  |ծառայություններ         |   (37,600)|   (84,300)|   (84,300)|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |այդ թվում`              |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |01|Ընդհանուր բնույթի       |           |           |           |

|  |  |  |բժշկական ծառայություններ|   (10,600)|   (15,500)|   (15,500)|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |01. Բնակչության         |           |           |           |

|  |  |  |առողջության առաջնային   |           |           |           |

|  |  |  |պահպանման               |           |           |           |

|  |  |  |ծառայություններ         |   (10,600)|   (15,500)|   (15,500)|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |ՀՀ առողջապահության      |   (10,600)|   (15,500)|   (15,500)|

|  |  |  |նախարարություն          |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |այդ թվում`              |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |Ընդհանուր բնույթի այլ   |   (10,600)|   (15,500)|   (15,500)|

|  |  |  |ծառայություններ         |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |02|Մասնագիտացված բժշկական  |           |           |           |

|  |  |  |ծառայություններ         |    (1,000)|    (3,100)|    (3,100)|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |07. Օրթոդոնտոլոգիական   |    (1,000)|    (3,100)|    (3,100)|

|  |  |  |բժշկական օգնության      |           |           |           |

|  |  |  |ծառայություններ         |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |ՀՀ առողջապահության      |    (1,000)|    (3,100)|    (3,100)|

|  |  |  |նախարարություն          |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |այդ թվում`              |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |Ընդհանուր բնույթի այլ   |           |           |           |

|  |  |  |ծառայություններ         |    (1,000)|    (3,100)|    (3,100)|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |03|Ստոմատոլոգիական         |           |           |           |

|  |  |  |ծառայություններ         |    (7,000)|   (18,300)|   (18,300)|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |01. Ստոմատոլոգիական     |           |           |           |

|  |  |  |բժշկական օգնության      |           |           |           |

|  |  |  |ծառայություններ         |    (5,000)|   (13,200)|   (13,200)|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |ՀՀ առողջապահության      |    (5,000)|   (13,200)|   (13,200)|

|  |  |  |նախարարություն          |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |այդ թվում`              |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |Ընդհանուր բնույթի այլ   |    (5,000)|   (13,200)|   (13,200)|

|  |  |  |ծառայություններ         |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |02. Երեխաների           |    (2,000)|    (5,100)|    (5,100)|

|  |  |  |ստոմատոլոգիական         |           |           |           |

|  |  |  |առաջնային կանխարգելման  |           |           |           |

|  |  |  |ծառայություններ         |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |ՀՀ առողջապահության      |           |           |           |

|  |  |  |նախարարություն          |    (2,000)|    (5,100)|    (5,100)|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |այդ թվում`              |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |Ընդհանուր բնույթի այլ   |           |           |           |

|  |  |  |ծառայություններ         |    (2,000)|    (5,100)|    (5,100)|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |04|Պարաբժշկական            |           |           |           |

|  |  |  |ծառայություններ         |   (19,000)|   (47,400)|   (47,400)|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |01. Շտապ բժշկական       |   (10,000)|   (24,300)|   (24,300)|

|  |  |  |օգնության               |           |           |           |

|  |  |  |ծառայություններ         |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |ՀՀ առողջապահության      |   (10,000)|   (24,300)|   (24,300)|

|  |  |  |նախարարություն          |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |այդ թվում`              |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |Ընդհանուր բնույթի այլ   |           |           |           |

|  |  |  |ծառայություններ         |   (10,000)|   (24,300)|   (24,300)|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |02. Լաբորատոր-գործիքային|           |           |           |

|  |  |  |ախտորոշիչ               |           |           |           |

|  |  |  |հետազոտություններ       |      -    |    (1,200)|    (1,200)|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |ՀՀ առողջապահության      |           |           |           |

|  |  |  |նախարարություն          |     -     |    (1,200)|    (1,200)|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |այդ թվում`              |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |Ընդհանուր բնույթի այլ   |           |           |           |

|  |  |  |ծառայություններ         |    -      |    (1,200)|    (1,200)|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |03. Զորակոչային և       |           |           |           |

|  |  |  |նախազորակոչային տարիքի  |           |           |           |

|  |  |  |անձանց փորձաքննության և |           |           |           |

|  |  |  |բժշկական օգնության      |           |           |           |

|  |  |  |ծառայություններ         |  (9,000.0)|   (21,900)|   (21,900)|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |ՀՀ առողջապահության      |  (9,000.0)|   (21,900)|   (21,900)|

|  |  |  |նախարարություն          |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |այդ թվում`              |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |Ընդհանուր բնույթի այլ   |  (9,000.0)|   (21,900)|   (21,900)|

|  |  |  |ծառայություններ         |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |03|  |Հիվանդանոցային          |(118,977.4)|(265,077.4)|(265,077.4)|

|  |  |  |ծառայություններ         |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |այդ թվում`              |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |01|Ընդհանուր բնույթի       |(118,977.4)|(265,077.4)|(265,077.4)|

|  |  |  |հիվանդանոցային          |           |           |           |

|  |  |  |ծառայություններ         |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |01. Անհետաձգելի բժշկական|   (60,000)|  (133,400)|  (133,400)|

|  |  |  |օգնության               |           |           |           |

|  |  |  |ծառայություններ         |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |ՀՀ առողջապահության      |   (60,000)|  (133,400)|  (133,400)|

|  |  |  |նախարարություն          |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |այդ թվում`              |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |Ընդհանուր բնույթի այլ   |   (60,000)|  (133,400)|  (133,400)|

|  |  |  |ծառայություններ         |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |02. Սոցիալապես անապահով | (58,977.4)|(131,677,4)|(131,677,4)|

|  |  |  |և  հատուկ խմբերում      |           |           |           |

|  |  |  |ընդգրկվածներին բժշկական |           |           |           |

|  |  |  |օգնության               |           |           |           |

|  |  |  |ծառայություններ         |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |ՀՀ առողջապահության      | (58,977.4)|(131,677,4)|(131,677,4)|

|  |  |  |նախարարություն          |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |այդ թվում`              |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |Ընդհանուր բնույթի այլ   | (58,977.4)|(131,677,4)|(131,677,4)|

|  |  |  |ծառայություններ         |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ     |  156,577.4|  349.377.4|  349.377.4|

|  |  |  |ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ     |           |           |           |

|  |  |  |ՖՈՆԴԵՐ                  |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |այդ թվում`              |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |01|  |ՀՀ կառավարության և      |  156,577.4|  349.377.4|  349.377.4|

|  |  |  |համայնքների պահուստային |           |           |           |

|  |  |  |ֆոնդ                    |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |այդ թվում`              |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |01|ՀՀ կառավարության        |  156,577.4|  349.377.4|  349.377.4|

|  |  |  |պահուստային ֆոնդ        |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |01. ՀՀ կառավարության    |  156,577.4|  349.377.4|  349.377.4|

|  |  |  |պահուստային ֆոնդ        |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |ՀՀ կառավարություն       |  156,577.4|  349.377.4|  349.377.4|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի հունիսի 3-ի

N 670-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ                                    |

|_____________________________________________________________________|

|ՀՀ առողջապահության նախարարություն                                    |

|_____________________________________________________________________|

|Բաժին 11 Խումբ 01 Դաս 01 Ծրագիր 01                                   |

|_____________________________________________________________________|

|            Գնման առարկայի             |Բյուջե-|Գն- | Պայմանագրերի   |

|_______________________________________|տային  |ման |________________|

|    անվանումը     |չափի|քանակը|գումարը |ծախսերի|ձևը |կնքման|կատարման |

|                  |միա-|      |(հազ.   |տնտեսա-|    |ժամ-  |վերջնա-  |

|                  |վորը|      |դրամ)   |գիտական|    |կետը  |ժամկետը  |

|                  |    |      |        |դասա-  |    |      |         |

|                  |    |      |        |կարգման|    |      |         |

|                  |    |      |        |հոդվածի|    |      |         |

|                  |    |      |        |համարը |    |      |         |

|__________________|____|______|________|_______|____|______|_________|

|Գծային շտապ       |հատ |2     | 50000.0| 512900|ՆՄ  |2010թ.|2010 թ.  |

|բուժօգնության     |    |      |        |       |    |մայիս |հունիս   |

|ավտոմեքենա        |    |      |        |       |    |      |         |

|__________________|____|______|________|_______|____|______|_________|

|Գծային շտապ       |հատ |1     | 13000.0| 512900|ՆՄ  |2010թ.|2010 թ.  |

|բուժօգնության     |    |      |        |       |    |մայիս |հունիս   |

|ավտոմեքենա - 1    |    |      |        |       |    |      |         |

|__________________|____|______|________|_______|____|______|_________|

|Բժշկական          |լրա-|1     |158500.0| 512900|ՆՄ  |2010թ.|2010 թ.  |

|սարքավորումներ    |կազմ|      |        |       |    |հունիս|օգոստոս  |

|__________________|____|______|________|_______|____|______|_________|

|Բժշկական կահույք  |լրա-|1     | 34300.0| 512900|ՆՄ  |2010թ.|2010 թ.  |

|                  |կազմ|      |        |       |    |հունիս|օգոստոս  |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.06.2010
N 670-Ն
Որոշում