040.0768.290610
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունիսի 2010 թվականի N 768-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1956-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության փոստային ծառայությունների գծով ծախսերն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2010 թվականին հատկացնել 26,300.0 հազ. դրամ (երկրորդ եռամսյակում` 8740.0 հազ. դրամ, երրորդ եռամսյակում` 8760.0 հազ. դրամ և չորրորդ եռամսյակում` 8800.0 հազ. դրամ)` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայություններ» հոդվածով):
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 13 հավելվածի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պահպանում» բաժնում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի հունիսի 24-ի
N 768-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
._____________________________________________________________________.
| Գնման առարկայի | Պայմանագրերի |Գումարը |
|__________________________________________|_________________|(հազ. |
| անվանումը |չափի|քա- |գըն-|կնքման |կատարման |դրամ) |
| |միա-|նակը|ման |ժամկետը|վերջնա- |(ավելա- |
| |վորը| |ձևը | |ժամկետը |ցումները|
| | | | | | |նշված են|
| | | | | | |դրական |
| | | | | | |նշանով) |
|____________________________________________________________|________|
|ՀՀ արդարադատության նախարարություն | 26300.0|
|____________________________________________________________|________|
|Բաժին |Խումբ N 01|Դաս N 01|ՀՀ կառավարության պահուստային | 26300.0|
|N 11 | | |ֆոնդ | |
|____________________________________________________________|________|
|Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության | |
|փոստային կապի ծառայությունների ֆինանսավորում | 26300.0|
|____________________________________________________________|________|
|ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 26300.0|
|____________________________________________________________|________|
|Փոստային կապի |դրամ|1 |ՄԱ |հունիս |դեկտեմբեր| 26300.0|
|ծառայություններ | | | | | | |
._____________________________________________________________________.