Սեղմել Esc փակելու համար:
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ...

01.08.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.07.2010  -ից մինչեւ   01.08.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 20.06.16 թիվ 05-Ն որոշում)

i

603.0012.160610

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        06            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60310227

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 2010 թվականի թիվ 12-Ն

 

i

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏՈՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և հիմք ընդունելով «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել`

1) «Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից էլեկտրոնային փոստով վիճակագրական փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն ներկայացման կարգը»` համաձայն հավելված 1-ի:

2) «Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից էլեկտրոնային փոստով վիճակագրական փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն ներկայացման համաձայնագրի օրինակելի ձևը»` համաձայն հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2010 թվականի մայիսի 12-ի

թիվ 12-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏՈՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված հավաստագրման կենտրոնից էլեկտրոնային ստորագրություն ստացած վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ էլեկտրոնային փոստի միջոցով վիճակագրական փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն (այսուհետ` ՀՀ ԱՎԾ) ներկայացնելու ընթացակարգը:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

1) վիճակագրական տեղեկություններ տրամադրող` սույն կարգի իմաստով վիճակագրական տեղեկություններ տրամադրողներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ` ՀՀ ՎՊԽ) 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ սահմանված կարգի կետ 1-ում թվարկված այն սուբյեկտները, որոնք ընդգրկված են պետական վիճակագրական դիտարկումներում.

2) վիճակագրական փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական վիճակագրական փաստաթղթեր` պետական վիճակագրական հաշվետվություններ, հետազոտությունների հարցաթերթեր, դիտարկումներին վերաբերող այլ փաստաթղթեր և տեղեկանքներ.

3) ստորագրող անձ` ֆիզիկական անձ (այդ թվում` պաշտոնատար), որի անունով «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքով և այդ օրենքից բխող այլ իրավական ակտերով սահմանված կարգով տրամադրվել է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիր.

4) էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալներ (այսուհետ` ստորագրության ստուգման տվյալներ)` պայմանանշանների ուրույն հաջորդականություն, որն օգտագործվում է էլեկտրոնային փոստով ստացված յուրաքանչյուր վիճակագրական փաստաթղթի էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը հաստատելու համար.

5) ներկայացված վիճակագրական փաստաթուղթ` էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված վիճակագրական փաստաթուղթ, որը վիճակագրական տեղեկություններ տրամադրողի կողմից էլեկտրոնային փոստով ուղարկվել է ՀՀ ԱՎԾ և որում առկա էլեկտրոնային ստորագրության ստուգման արդյունքում չի բացահայտվել փաստաթղթերում զետեղված ստորագրված տեղեկատվության փոփոխում, ինչպես նաև էլեկտրոնային թվային ստորագրության անհամապատասխանություն հավաստագրին:

3. Սույն կարգում կիրառվող այլ հասկացությունները համապատասխանում են «Պետական վիճակագրության մասին» և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքներում և այդ օրենքներից բխող այլ իրավական ակտերում օգտագործված հասկացություններին:

 

II. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂԻ ԵՎ ՀՀ ԱՎԾ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4. Վիճակագրական փաստաթղթերն Էլեկտրոնային փոստի միջոցով էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառմամբ ներկայացնելու նպատակով վիճակագրական տեղեկություններ տրամադրողները կնքում են համաձայնագիր ՀՀ ԱՎԾ հետ:

5. Համաձայնագրի կնքման նպատակով վիճակագրական տեղեկություններ տրամադրողները էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման համար էլեկտրոնային կրիչի միջոցով ՀՀ ԱՎԾ են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ տեղեկատվությունը.

1) վիճակագրական տեղեկություններ տրամադրողների անունից վիճակագրական փաստաթղթերը ստորագրելու իրավունք ունեցող անձի (անձանց) նույնականացման համար անհրաժեշտ տվյալներ (անուն, ազգանուն, պաշտոն, անձնագրային տվյալներ).

2) վիճակագրական տեղեկություններ տրամադրողների անունից վիճակագրական փաստաթղթերը ստորագրելու իրավունք ունեցող անձի (անձանց) էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները:

6. Թվային ստորագրությունների հետ կապված փոփոխությունների կամ ստորագրող անձի տվյալների փոփոխման դեպքում, վիճակագրական տեղեկություններ տրամադրողները (մինչև վիճակագրական փաստաթղթերը ներկայացնելը) տեղեկացնում են ՀՀ ԱՎԾ-ին` սույն կարգի 5-րդ կետում սահմանված ընթացակարգով:

7. Վիճակագրական փաստաթղթերն էլեկտրոնային փոստով էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ ՀՀ ԱՎԾ ներկայացնելիս վիճակագրական տեղեկություններ տրամադրողներն ազատվում են այդ վիճակագրական փաստաթղթերը թղթային եղանակով ՀՀ ԱՎԾ ներկայացնելու պարտականությունից:

8. Ներկայացվող վիճակագրական փաստաթղթերն էլեկտրոնային փոստով չներկայացնելու դեպքում վիճակագրական տեղեկություններ տրամադրողները այդ վիճակագրական փաստաթղթերը ներկայացնում են ՀՀ ԱՎԾ թղթային եղանակով` դրանց մեջ նշված ժամկետներում:

 

III. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԼՐԱՑՈՒՄԸ, ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

9. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողը ներբեռնում է անհրաժեշտ վիճակագրական փաստաթուղթը` ՀՀ ԱՎԾ ինտերնետային կայքէջի (www.armstat.am) «Վիճակագրական հաշվետվության ձևեր» բաժնից, որտեղ առկա է նաև դրա լրացման հրահանգը (ցուցումը և այլն):

10. Վիճակագրական փաստաթղթերը լրացվում են դրանց լրացման հրահանգներին (ցուցումներին և այլն) համապատասխան:

11. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողն էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրում է յուրաքանչյուր լրացված վիճակագրական փաստաթուղթը և էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում ՀՀ ԱՎԾ` [email protected] հասցեով:

12. Վիճակագրական փաստաթղթերից յուրաքանչյուրը ՀՀ ԱՎԾ ուղարկվում է առանձին էլեկտրոնային նամակով` «սաբջեքթ» (subject) կամ «տեմա» (տեմա) տողում նշելով ՀՀ ԱՎԾ հետ կնքված համաձայնագրի համարը, հաշվետվական ձևի կրճատ անվանումը, պարբերականությունը և հաշվետու ժամանակաշրջանը` թվարկված հաջորդականությամբ:

 

IV. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ

 

13. Էլեկտրոնային փոստով ՀՀ ԱՎԾ ստացված վիճակագրական փաստաթուղթը համարվում է ներկայացված, եթե այն համապատասխանում է սույն կարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետում սահմանված պահանջներին:

14. ՀՀ ԱՎԾ-ն վիճակագրական տեղեկություններ տրամադրողին 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում համաձայնագրում ամրագրված էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցում է վիճակագրական փաստաթուղթը ներկայացված համարվելու մասին:

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2010 թվականի մայիսի 12-ի

թիվ 12-Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ N___ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏՈՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

    ք.                                          «» ___________ 20 թ.

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (այսուհետ` ՀՀ ԱՎԾ)` ի դեմս _____________________________, ով ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2010թ. մայիսի 12-ի թիվ 12-Ն որոշմամբ լիազորված է կնքելու սույն համաձայնագիրը, մի կողմից, և ________________________________________, այսուհետ` Վիճակագրական տեղեկություններ տրամադրող, որը գործում է ____________________ հիման վրա, ի դեմս _______________________-ի, մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

 

1. Համաձայնագրի առարկան

 

1) Սույն համաձայնագրի առարկան Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված հավաստագրման կենտրոնից էլեկտրոնային ստորագրություն ստացած վիճակագրական տեղեկություններ տրամադրողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական վիճակագրական փաստաթղթերը` պետական վիճակագրական հաշվետվություններ, հետազոտությունների հարցաթերթեր, դիտարկումներին վերաբերվող այլ փաստաթղթեր և տեղեկանքներ (այսուհետ` վիճակագրական փաստաթղթեր) էլեկտրոնային եղանակով ՀՀ ԱՎԾ ներկայացնելն է:

2) Սույն համաձայնագրում օգտագործված հասկացությունները համապատասխանում են «Պետական վիճակագրության մասին» և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքների և այդ օրենքներից բխող այլ իրավական ակտերի դրույթներին:

3) Վիճակագրական փաստաթղթերն էլեկտրոնային փոստով էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ ՀՀ ԱՎԾ ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողին ազատում է այդ վիճակագրական փաստաթղթերը թղթային եղանակով ՀՀ ԱՎԾ ներկայացնելու պարտականությունից:

4) Էլեկտրոնային վիճակագրական փաստաթղթերը համարվում են սահմանված կարգով ՀՀ ԱՎԾ ներկայացված, եթե այդ վիճակագրական փաստաթղթերը ստորագրված են էլեկտրոնային թվային ստորագրությամբ, վիճակագրական տեղեկություններ տրամադրողի կողմից էլեկտրոնային փոստով ուղարկվել են ՀՀ ԱՎԾ, որոնցում առկա էլեկտրոնային ստորագրության ստուգման արդյունքում չի բացահայտվել փաստաթղթերում զետեղված ստորագրված տեղեկատվության փոփոխում, ինչպես նաև էլեկտրոնային թվային ստորագրության անհամապատասխանություն հավաստագրին և ՀՀ ԱՎԾ կողմից համաձայնագրում ամրագրված էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցվել է վիճակագրական փաստաթուղթը ներկայացված համարվելու մասին:

 

2. Վիճակագրական փաստաթղթերի էլեկտրոնային փոստով

ներկայացման կարգն ու պայմանները

 

5) Վիճակագրական տեղեկություններ տրամադրողն էլեկտրոնային փոստով վիճակագրական փաստաթղթերը ներկայացնելու նպատակով ներբեռնում է ներկայացման ենթակա վիճակագրական փաստաթղթերի ձևերը ՀՀ ԱՎԾ պաշտոնական կայքէջի (www.armstat.am) «Վիճակագրական հաշվետվության ձևեր» բաժնից, որտեղ առկա են նաև դրանց լրացման հրահանգները (ցուցումները և այլն):

6) Վիճակագրական տեղեկություններ տրամադրողը լրացված վիճակագրական փաստաթղթերը էլեկտրոնային թվային ստորագրության միջոցների կիրառմամբ ստորագրում է և դրանցում նշված ժամկետներում ու պարբերականությամբ ուղարկում [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Այդ վիճակագրական փաստաթղթերից յուրաքանչյուրը ՏՏԱՎԾ ուղարկվում է առանձին էլեկտրոնային նամակով` «սաբջեքթ» (subject) կամ «տեմա» (տեմա) տողում նշելով ՀՀԱՎԾ հետ կնքված համաձայնագրի համարը, հաշվետվական ձևի կրճատ անվանումը, պարբերականությունը և հաշվետու ժամանակաշրջանը` թվարկված հաջորդականությամբ:

7) Էլեկտրոնային փոստով ներկայացված վիճակագրական փաստաթղթերի ներկայացման ժամկետ է համարվում report.armstat.am սերվերում ամրագրված ժամկետը:

 

3. Կողմերի պարտականությունները և իրավունքները

 

8) ՀՀ ԱՎԾ-ն պարտավոր է`

ա) ընդունել էլեկտրոնային փոստով ներկայացված վիճակագրական փաստաթղթերը, եթե դրանք ներկայացված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով.

բ) ապահովել իր կողմից տնօրինվող տեղեկատվական համակարգում էլեկտրոնային փոստով ստացված վիճակագրական փաստաթղթերի տվյալների պաշտպանվածությունը` համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված վիճակագրական գաղտնիքի պահպանման վերաբերյալ դրույթների.

գ) էլեկտրոնային փոստով վիճակագրական փաստաթուղթը ՀՀ ԱՎԾ ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում վիճակագրական տեղեկություններ տրամադրողին ծանուցել` այն ՀՀ ԱՎԾ ներկայացված համարվելու մասին.

դ) էլեկտրոնային փոստով վիճակագրական փաստաթղթերի ներկայացման համար ապահովել ՀՀ ԱՎԾ-ի տեխնիկական միջոցների սարքինությունը:

9) ՀՀ ԱՎԾ-ն իրավունք ունի

ա) սույն համաձայնագրի 4-րդ կետում նշված պահանջներին չհամապատասխանող վիճակագրական փաստաթղթերը համարել չներկայացված:

10) Վիճակագրական տեղեկություններ տրամադրողը պարտավոր է`

ա) ՀՀԱՎԾ ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական վիճակագրական փաստաթղթերը` պետական վիճակագրական հաշվետվություններ, հետազոտությունների հարցաթերթեր, դիտարկումներին վերաբերող այլ փաստաթղթեր և տեղեկանքներ (այսուհետ` վիճակագրական փաստաթղթեր) էլեկտրոնային եղանակով` համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ` ՀՀ ՎՊԽ) 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշման և ՀՀՎՊԽ 2010 թվականի մայիսի 12-ի թիվ 12-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից էլեկտրոնային փոստով վիճակագրական փաստաթղթերի ՀՀԱՎԾ ներկայացման կարգի».

բ) սույն համաձայնագիրը կնքելու նպատակով էլեկտրոնային կրիչի միջոցով

ՀՀ ԱՎԾ ներկայացնել վիճակագրական փաստաթղթերը ստորագրելու իրավունք ունեցող անձի (անձանց) նույնականացման համար անհրաժեշտ տվյալներ (անուն, ազգանուն, պաշտոն, անձնագրային տվյալներ), ինչպես նաև այդ անձի (անձանց) էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները` մինչև էլեկտրոնային եղանակով վիճակագրական փաստաթղթեր ներկայացնելը.

գ) թվային ստորագրությունների հետ կապված փոփոխությունների կամ ստորագրող անձի տվյալների փոփոխման դեպքում (մինչև վիճակագրական փաստաթուղթը ներկայացնելը) տեղեկացնել ՀՀ ԱՎԾ-ին սույն համաձայնագրի 3-րդ բաժնի 10)-րդ կետի բ) ենթակետում սահմանված ընթացակարգով.

դ) վիճակագրական փաստաթղթերն էլեկտրոնային փոստով չներկայացնելու դեպքում դրանցում նշված ժամկետներում վիճակագրական փաստաթղթերը ներկայացնել ՀՀ ԱՎԾ` թղթային եղանակով:

11) Վիճակագրական տեղեկություններ տրամադրողն իրավունք ունի`

ա) կոդավորել (ծածկագրել) իր կողմից էլեկտրոնային փոստով ներկայացվող վիճակագրական փաստաթղթերը` նախապես համաձայնեցնելով ՀՀ ԱՎԾ-ի հետ.

բ) փոխել համաձայնագրում ամրագրված էլեկտրոնային փոստի հասցեն` այդ մասին նախապես տեղյակ պահելով ՀՀ ԱՎԾ-ին.

գ) առանց պատճառաբանություն ներկայացնելու հրաժարվել էլեկտրոնային փոստով վիճակագրական փաստաթղթերը ներկայացնելուց` անցնելով դրանց թղթային եղանակին` այդ մասին նախապես տեղեկացնելով ՀՀ ԱՎԾ-ին:

 

4. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ - ՄԱԺՈՐ)

 

12) Սույն համաձայնագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն համաձայնագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն համաձայնագրով պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է

3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել համաձայնագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

5. Համաձայնագրի գործողության ժամկետը

 

13) Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և անժամկետ է:

 

6. Եզրափակիչ դրույթներ

 

14) Համաձայնագիրը կնքված է 2 (երկու) օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

15) Համաձայնագրի բոլոր փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են լրացուցիչ համաձայնագրերով և ստորագրվում կողմերի կողմից: Լրացուցիչ համաձայնագրերն ուժի մեջ են մտնում կողմերից վերջինի կողմից ստորագրելու պահից, եթե այդ լրացուցիչ համաձայնագրում ուժի մեջ մտնելու այլ ժամկետ սահմանված չէ:

 

7. Կողմերի գտնվելու վայրերը և վավերապայմանները

 

Վիճակագրական տեղեկություններ տրամադրող` ՀՀ ԱՎԾ`

 

    _____________________________          _________________________

    (Գտնվելու վայրը)                       (Գտնվելու վայրը)

 

(Պետական ռեգիստրում գրանցման համարը)

 

(Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ))

 

    ______________________________         _____________________________

    (Էլեկտրոնային փոստի հասցեն)            (Էլեկտրոնային փոստի հասցեն)

 

    ______________________________         _____________________________

    (Ստորագրություն)                       (Ստորագրություն)

 

    Կ.Տ.                                   Կ.Տ.

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
12.05.2010
N 12-Ն
Որոշում