040.0902.260710
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հուլիսի 2010 թվականի N 902-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա որոշմամբ հաստատված` Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի 1-ին բաղադրիչի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի հուլիսի 22-ի
N 902-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման |Ցուցանիշների փոփոխությունը |
|աղբյուրների ու դրանց տարրերի |(մուտքերի ավելացումը նշված է |
|անվանումները |դրական նշանով, իսկ ելքերինը` |
| |փակագծերում) |
| |_____________________________|
| | ինն ամիս | տարի |
|_______________________________________|______________|______________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | - | - |
|_______________________________________|______________|______________|
|այդ թվում` | | |
|_______________________________________|______________|______________|
|Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը | - | - |
|_______________________________________|______________|______________|
|այդ թվում` | | |
|_______________________________________|______________|______________|
|2. Ֆինանսական ակտիվներ | - | - |
|_______________________________________|______________|______________|
|այդ թվում` | | |
|_______________________________________|______________|______________|
|2.4. Վարկերի և փոխատվությունների | | |
|տրամադրում |(5,000,000.00)|(5,000,000.00)|
|_______________________________________|______________|______________|
|որից` | | |
|_______________________________________|______________|______________|
|դ) կայունացման դեպոզիտային հաշվի | | |
|միջոցներից բյուջետային վարկերի | | |
|տրամադրում տնտեսավարող սուբյեկտներին |(5,000,000.00)| (5,000,000.00|
|_______________________________________|______________|______________|
|2.6. Այլ | 5,000,000.0 | 5,000,000.0 |
|_______________________________________|______________|______________|
|կայունացման դեպոզիտային հաշվից | | |
|օգտագործում | 5,000,000.0 | 5,000,000.0 |
|_______________________________________|______________|______________|
._____________________________________________________________________.