040.0646.221098
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հոկտեմբերի 1998 թվական թիվ 646
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 597 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության աղետի գոտում որոշ օբյեկտներ որպես դպրոցներ օգտագործելու մասին» թիվ 597 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության «Ստեփանավանի ՃՇՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության վարչական շենքը սեփականության իրավունքով անհատույց հանձնել Ստեփանավանի քաղաքային համայնքին` Ստեփանավանի թիվ 6 դպրոցին տրամադրելու համար»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 22-ից: