Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.1009.190810

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 օգոստոսի 2010 թվականի N 1009-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հալիձորի և Շինուհայրի գյուղական համայնքներին հատկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 32,279.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով), որից`

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար` 3,820.9 հազ. դրամ.

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շինուհայրի գյուղական համայնքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար` 28,458.7 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը հատկացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հալիձորի և Շինուհայրի գյուղական համայնքների և մարզպետարանի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի օգոստոսի 5-ի

N 1009-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի          |Ցուցանիշների փոփոխությունը    |

|ժի|ու|սը|գործառական դասակարգման       |(ավելացումները նշված են       |

|նը|մ |  |բաժինների, խմբերի և  դասերի, |դրական նշանով, իսկ            |

|  |բ |  |ֆինանսավորվող ծրագրերի և     |նվազեցումները` փակագծերում)   |

|  |ը |  |դրանք իրականացնող մարմինների |______________________________|

|  |  |  |անվանումները                 |առաջին  |ինն ամիս  |  տարի    |

|  |  |  |                             |կիսամյակ|          |          |

|__|__|__|_____________________________|________|__________|__________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ              |   0.0  |   0.0    |   0.0    |

|__|__|__|_____________________________|________|__________|__________|

|  |  |  |այդ թվում`                   |        |          |          |

|__|__|__|_____________________________|________|__________|__________|

|10|  |  |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ    |   0.0  |(32,279.6)|(32,279.6)|

|__|__|__|_____________________________|________|__________|__________|

|  |  |  |այդ թվում`                   |        |          |          |

|__|__|__|_____________________________|________|__________|__________|

|  |05|  |Գործազրկություն              |   0.0  |(32,279.6)|(32,279.6)|

|__|__|__|_____________________________|________|__________|__________|

|  |  |  |այդ թվում`                   |        |          |          |

|__|__|__|_____________________________|________|__________|__________|

|  |  |01|Գործազրկություն              |   0.0  |(32,279.6)|(32,279.6)|

|__|__|__|_____________________________|________|__________|__________|

|  |  |  |այդ թվում`                   |        |          |          |

|__|__|__|_____________________________|________|__________|__________|

|  |  |  |01. Վարձատրվող հասարակական   |   0.0  |(32,279.6)|(32,279.6)|

|  |  |  |աշխատանքներ                  |        |          |          |

|__|__|__|_____________________________|________|__________|__________|

|  |  |  |այդ թվում`                   |        |          |          |

|__|__|__|_____________________________|________|__________|__________|

|  |  |  |ՀՀ աշխատանքի և  սոցիալական   |   0.0  |(32,279.6)|(32,279.6)|

|  |  |  |հարցերի նախարարություն       |        |          |          |

|__|__|__|_____________________________|________|__________|__________|

|  |  |  |Ընթացիկ դրամաշնորհներ պետական|   0.0  |(32,279.6)|(32,279.6)|

|  |  |  |կառավարման հատվածին          |        |          |          |

|__|__|__|_____________________________|________|__________|__________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ  |   0.0  | 32,279.6 | 32,279.6 |

|  |  |  |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ           |        |          |          |

|__|__|__|_____________________________|________|__________|__________|

|  |  |  |այդ թվում`                   |        |          |          |

|__|__|__|_____________________________|________|__________|__________|

|  |01|  |ՀՀ կառավարության և           |   0.0  | 32,279.6 | 32,279.6 |

|  |  |  |համայնքների պահուստային ֆոնդ |        |          |          |

|__|__|__|_____________________________|________|__________|__________|

|  |  |  |այդ թվում`                   |        |          |          |

|__|__|__|_____________________________|________|__________|__________|

|  |  |01|ՀՀ կառավարության պահուստային |   0.0  | 32,279.6 | 32,279.6 |

|  |  |  |ֆոնդ                         |        |          |          |

|__|__|__|_____________________________|________|__________|__________|

|  |  |  |01. ՀՀ կառավարության         |   0.0  | 32,279.6 | 32,279.6 |

|  |  |  |պահուստային ֆոնդ             |        |          |          |

|__|__|__|_____________________________|________|__________|__________|

|  |  |  |ՀՀ կառավարություն            |   0.0  | 32,279.6 | 32,279.6 |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.08.2010
N 1009-Ն
Որոշում