Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 15 ...

 

 

040.1096.020910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 օգոստոսի 2010 թվականի N 1096-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման NN 13 և 14 հավելվածներում կատարել լրացումներ ու փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքի բեմական մասի մեքենասարքավորումների տեղադրման էլեկտրամոնտաժման աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2010 թվականի երրորդ եռամսյակում լրացուցիչ հատկացնել 64,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքների գնումը կիրականացվի մեկ անձից գնման ձևով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի օգոստոսի 26-ի

N 1096-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Անվանումը               |Չափի|Ցուցանիշների  |Գըն-|    Պայմանագրի     |

|                        |միա-|փոփոխությունը |ման |                   |

|                        |վորը|(ավելացումները|ձևը |                   |

|                        |    |նշված են      |    |                   |

|                        |    |դրական նշանով,|    |                   |

|                        |    |իսկ           |    |                   |

|                        |    |նվազեցումները`|    |                   |

|                        |    |փակագծերում)  |    |                   |

|                        |    |______________|    |___________________|

|                        |    |քա- |գումարը  |    |կնքման   |կատարման |

|                        |    |նակը|(հազ.    |    |ժամկետը  |վերջնա-  |

|                        |    |    |դրամ)    |    |         |ժամկետը  |

|__________________________________|_________|____|_________|_________|

|ՀՀ քաղաքաշինության                |         |    |         |         |

|նախարարություն                    | 64,000.0|  x |    x    |    x    |

|__________________________________|_________|____|_________|_________|

|Բաժին N 11 Խումբ N 10 Դաս N 01    |         |    |         |         |

|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 64,000.0|  x |    x    |    x    |

|__________________________________|_________|____|_________|_________|

|Երևանի  Հ. Պարոնյանի    |    |    |         |    |         |         |

|անվան երաժշտական        |    |    |         |    |         |         |

|կոմեդիայի թատրոնի շենքի |    |    |         |    |         |         |

|բեմական մասի            |    |    |         |    |         |         |

|մեքենասարքավորումների   |    |    |         |    |         |         |

|տեղադրման               |    |    |         |    |         |         |

|էլեկտրամոնտաժման        |    |    |         |    |         |         |

|աշխատանքներ             |դրամ| 0.0| 64,000.0|ՄԱ  |սեպտեմբեր|դեկտեմբեր|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի օգոստոսի 26-ի

N 1096-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 14 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 14.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության      |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները        |

|_________________________________________________________________________|

|1.6. Հանրության կողմից օգտագործվող                                       |

|ոչ ֆինանսական ակտիվներ                                                   |

|_________________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը       |Ոչ ֆինանսական     |   Ֆինանսական ցուցանիշներ  |

|դասիչը   |Մշակութային     |ցուցանիշներ       |                           |

|         |օբյեկտների      |                  |                           |

|         |հիմնանորոգում   |                  |                           |

|_________|________________|                  |                           |

|Ս001|ԵՊ04|       -        |                  |                           |

|__________________________|__________________|___________________________|

|   Չափորոշիչները          |առա-|առա-|ինն |տա-|առա-|առա-|ինն ամիս|   տարի |

|                          |ջին |ջին |ամիս|րի |ջին |ջին |        |        |

|                          |եռամ|կի- |    |   |եռամ|կի- |        |        |

|                          |սյակ|սամ-|    |   |սյակ|սամ-|        |        |

|                          |    |յակ |    |   |    |յակ |        |        |

|__________________________|____|____|____|___|____|____|________|________|

|Քանակական|1. Կազմակերպու- |    |    |    |   |    |    |        |        |

|         |թյունների թիվը, |    |    |    |   |    |    |        |        |

|         |որտեղ կատարվում |    |    |    |   |    |    |        |        |

|         |են ներդրումները |    |    |    |   |    |    |        |        |

|         |(միավոր)        | 0.0| 0.0| 0.0|0.0|  X |  X |    X   |   X    |

|__________________________|____|____|____|___|____|____|________|________|

|ՀՀ տվյալ տարվա պետական    |    |    |    |   |    |    |        |        |

|բյուջեից ակտիվի           |    |    |    |   |    |    |        |        |

|ձեռքբերման, կառուցման կամ |    |    |    |   |    |    |        |        |

|հիմնանորոգման վրա կատարվող|    |    |    |   |    |    |        |        |

|ծախսերը (հազ. դրամ)       | X  |  X |  X | X |0.0 | 0.0|64,000.0|64,000.0|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.08.2010
N 1096-Ն
Որոշում