Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1 ...

15.06.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.05.1994  -ից մինչեւ   15.06.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 03.06.98 թիվ ՆՀ-57 հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ
1700-ԱՄՅԱԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինը ընդունվել է Հայաստանի կողմից և բացառիկ դեր է խաղացել հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային զարգացման գործում, փաստելով քրիստոնյա Հայաստանի և Հայ Առաքելական եկեղեցու անուրանալի ներդրումը մարդկային արժեքների ձևավորման և համաշխարհային քաղաքակրթության մեջ, նկատի ունենալով, որ 2001 թվականին լրանում է Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակը, և որի պատշաճ մակարդակով նշումը պահանջում է տևական ու համակողմանի աշխատանք, որոշում եմ.

i

1. Հաստատել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողովի կազմը (կցվում է):

2. Հանձնարարել հանձնաժողովին`

ա) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, տարբեր գիտական, մշակութային կազմակերպությունների հետ համագործակցաբար մինչև 1995 թվականի մարտի 1-ը մշակել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակը միջազգայնորեն նշելու համապարփակ ծրագիր` փոխհամաձայնեցնելով եկեղեցիական և պետական միջոցառումների կազմակերպումը, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

բ) ձեռնարկել բոլոր նախապատրաստական աշխատանքները սկսած 1996 թվականից Հայաստանը քրիստոնյաների համար ուխտագնացության երկիր դարձնելու և զբոսաշրջիկության համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու ուղղությամբ.

գ) կազմակերպել բանակցություններ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային այլ կազմակերպությունների հետ` նրանց մասնակցության և Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակը միջազգայնորեն նշելու հնարավորությունների ու ձևի առնչությամբ.

դ) ի գիտություն ընդունելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կազմվել է Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության եկեղեցիական կենտրոնական հանձնաժողով, ապահովել պետական և եկեղեցիական հանձնաժողովների համագործակցված աշխատանքը ինչպես ծրագրերի մշակման, այնպես էլ միջոցառումների իրականացման փուլերում.

ե) հանձնաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակից դարձնել սփյուռքի մշակութային ու հասարակական կազմակերպությունները, առանձին անհատների.

զ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:

 

5 մայիսի 1994 թվական

ՆՀ-289

 

 

pin
ՀՀ Նախագահ
05.05.1994
N ՆՀ-289
Հրամանագիր