Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆ ...

 

 

040.1138.100910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 օգոստոսի 2010 թվականի N 1138-Ն

 

i

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 809-Ն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը` համաձայն N 1 հավելվածի.

2) կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված` հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի հաղորդման մասին ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի մասին հաղորդման և գնահատման սխեման` համաձայն N 3 հավելվածի

4) հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի գնահատման և հաղորդման համար կիրառվող որոշման ընդունման սխեմաների օրինակները` համաձայն N 4 հավելվածի:

i

2. Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնին`

i

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և շահագրգիռ մարմինների ղեկավարներին ներկայացնել կենսաբանական, քիմիական ու ճառագայթային գործոններով պայմանավորված` հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպք արձանագրելիս` Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման հարցերով պատասխանատուին տեղեկատվության հաղորդման օրինակելի ընթացակարգ.

i

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և շահագրգիռ մարմինների ղեկավարներին ներկայացնել յուրաքանչյուր կառույցի կողմից մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը ազգային համակարգող մարմին ներկայացվող` կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններին, վտանգներին առնչվող` իր կողմից իրականացվող և պլանավորված քաղաքականության, ռազմավարությունների և ծրագրերի վերաբերյալ տարեկան տեղեկատվության տրամադրման ձևը, ինչպես նաև իր համակարգում կանոնների պահանջների կատարմանը և կանոնների ներդրմանը վերաբերող հարցերի մասին կիսամյակային տեղեկատվության տրամադրման ձևը.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում մշակել և սահմանված կարգով հաստատել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով բոլոր շահագրգիռ կառույցների ցանկը.

i

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում շահագրգիռ մարմինների ղեկավարների համատեղ հրամաններով սահմանել ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող ստանդարտ ընթացակարգեր` Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի կողմից համակարգման գործունեության իրականացման համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի օգոստոսի 26-ի

N 1138-Ն որոշման

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմներն ու համակարգման ընթացակարգերը:

2. Սույն որոշման իմաստով`

1) հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է համարվում կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված այնպիսի արտասովոր դեպքը, որը կարող է հիվանդության, թունավորման, ճառագայթման միջազգային տարածման հետևանքով հանրային առողջությանը վտանգ ներկայացնել հարևան պետությունների համար, կամ կարող է պահանջել համակարգված միջազգային պատասխան.

2) անսովոր դեպք է համարվում այն դեպքը, որն առաջացել է անհայտ ազդակից, կամ աղբյուրը, փոխանցողը, տարածման ուղին բնորոշ չէ տվյալ ազդակի առաջացրած դեպքին կամ անհայտ է, դեպքերի զարգացումն սպասվածից ավելի ծանր է (ներառյալ հիվանդացությունը կամ մահացությունը), կամ դեպքերի ախտանշանները տարբերվում են տվյալ դեպքին բնորոշ սովորական ախտանշաններից, կամ դեպքը բնորոշ չէ տարածքին, սեզոնին.

3) անսպասելի դեպք է համարվում` այն դեպքը, որն առաջացել է այնպիսի հիվանդության հարուցիչից, քիմիական, ճառագայթային ազդակից, որն արդեն վերացվել էր երկրի տարածքում, կամ նախկինում չէր արձանագրվել, կամ մասնագիտացված կառույցները չէին սպասում դրա ի հայտ գալուն` բռնկում, համաճարակ, պայթյուն, արտահոսք և այլն.

4) կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններին կառույցի առնչություն` Հայաստանի Հանրապետության պետական սահմանային հսկողության ժամանակ կամ երկրի տարածքում կառույցի կողմից իր լիազորություններն իրականացնելիս ուղղակի կամ անուղղակի առնչություն կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններին (գործնական, գիտական, մասնագիտական): Առնչության չափը և ոլորտը որոշվում են տվյալ կառույցի, դրա վերադաս կազմակերպության և Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի (այսուհետ` ազգային համակարգող մարմին) կողմից` համատեղ, սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ազգային համակարգող մարմնի կողմից Միջազգային առողջապահական կանոնների հարցերով շահագրգիռ կառույցների ցանկը մշակելու գործընթացի ժամանակ.

5) շահագրգիռ մարմին` կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններին առնչվող ցանկացած կազմակերպություն` անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից:

 

II. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

 

3. Ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության կազմակերպման նպատակով կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններին առնչվող յուրաքանչյուր կառույց` անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից (այսուհետ` կառույց), կառույցի ղեկավարի հրամանով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում նշանակում է Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (այսուհետ` կանոններ) ներդրման հարցերով պատասխանատու անձ (այսուհետ` պատասխանատու) և նրա կոնտակտային տվյալները ներկայացնում է ազգային համակարգող մարմին:

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում յուրաքանչյուր կառույց մշակում և կառույցի ղեկավարի հրամանով ներդնում է կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններով պայմանավորված, այդ թվում` սննդի անվտանգությանն առնչվող դեպք (այսուհետ` դեպք) արձանագրելիս` պատասխանատուին հաղորդման ընթացակարգ` առաջնորդվելով ազգային համակարգող մարմնի կողմից ներկայացված օրինակելի ընթացակարգով: Ընթացակարգի նախագիծը համաձայնեցվում է ազգային համակարգող մարմնի հետ, և հաստատված փաստաթղթի կրկնօրինակը ներկայացվում ազգային համակարգող մարմին:

5. Պատասխանատուի միջոցով իրականացվում է դեպքի մասին հաղորդումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` շահագրգիռ, վերադասության կարգով` լիազոր և ազգային համակարգող մարմիններին` համաձայն սույն որոշման N 2 հավելվածի ձևի, ինչպես նաև հարցումները, պարզաբանումները և կանոններին առնչվող ցանկացած տեղեկատվության տրամադրումը:

6. Դեպքը, որպես «հանրային առողջության համար վտանգ ներկայացնող» գնահատելիս` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշման NN 3 և 4 հավելվածները, դրա մասին պատասխանատուի կողմից անհապաղ հաղորդվում է ազգային համակարգող մարմնին:

7. Դեպքը բնորոշած կառույցն ազգային համակարգող մարմնին է հաղորդում նաև տեղեկատվություն ձեռնարկված արձագանքման բոլոր միջոցների մասին:

8. Եթե դեպքն անսպասելի է կամ անսովոր և կարող է «հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ» ստեղծել, անկախ դրա ծագումից կամ աղբյուրից, ազգային համակարգող մարմնին դեպքը բնորոշած կառույցի կողմից տրամադրվում է լիարժեք տեղեկատվություն` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշման N 2 հավելվածի ձևի:

9. Դեպքն արձանագրող կառույցը դեպքը գնահատելու հարցում դժվարությունների կամ որոշման ընդունման համար բավարար տեղեկատվության բացակայության դեպքում, բացի տվյալ ոլորտը կարգավորող մարմիններից, կարող է դիմել ազգային համակարգող մարմին` տեղեկատվության գնահատման գործում աջակցելու համար, կամ, եթե առկա է միջգերատեսչական խնդիր, հրավիրել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ` դեպքը բնորոշելու նպատակով:

10. Դեպքը հայտնաբերած կառույցը ազգային համակարգող մարմնի հետ կարող է խորհրդակցել ձեռնարկվող միջոցների վերաբերյալ:

11. Յուրաքանչյուր կառույց, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից այլ աղբյուրներից Հայաստանի Հանրապետության տարածքում ենթադրաբար տեղի ունեցած դեպքի մասին ներկայացված հարցմանն ի պատասխան, իր ոլորտին առնչվելու դեպքում ազգային համակարգող մարմնին է տրամադրում նախնական պատասխան` հաստատելով կամ ժխտելով ներկայացված տեղեկատվությունը:

12. Այլ աղբյուրներից Հայաստանի Հանրապետության տարածքում ենթադրաբար տեղի ունեցած դեպքի մասին ազգային համակարգող մարմնի պաշտոնական հարցմանն ի պատասխան` համապատասխան կառույցը 12 ժամվա ընթացքում, ազգային համակարգող մարմնին է տրամադրում տնօրինած ամբողջ տեղեկատվությունը:

13. Ազգային համակարգող մարմնին գաղտնի տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Յուրաքանչյուր կառույց գնահատում է դեպքերի բացահայտման, գնահատման, արձագանքման կարողությունների առկա ռեսուրսների և այդ կարողությունների զարգացման, հզորացման ու պահպանման գործընթացը համաձայն ազգային համակարգող մարմնի առաջարկության, և ազգային համակարգող մարմնին տրամադրում է գնահատման արդյունքները պարունակող գրավոր տեղեկատվություն:

15. Յուրաքանչյուր կառույց դեպքերի բացահայտման, գնահատման, արձագանքման կարողությունների զարգացման, հզորացման և պահպանման գործում անհրաժեշտ խորհրդատվության համար կարող է դիմել ազգային համակարգող մարմնին:

16. Յուրաքանչյուր կառույց ազգային համակարգող մարմին է ներկայացնում տարեկան տեղեկատվություն` մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը, կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններին, վտանգներին առնչվող` իր կողմից իրականացվող և պլանավորված քաղաքականության, ռազմավարությունների ու ծրագրերի, ինչպես նաև կիսամյակային տեղեկատվություն իր համակարգում կանոնների պահանջների կատարման և կանոնների ներդրման հարցերի մասին:

17. Այն դեպքերի առնչությամբ, երբ անհրաժեշտ է կիրառել միջոցառումներ, որոնք խոչընդոտում են միջազգային երթևեկությունը, և որոնց կիրառումը նախատեսված չէ կանոններով կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր կամ մշտական առաջարկություններով, կիրառվող միջոցառումները նախապես համաձայնեցվում են ազգային համակարգող մարմնի հետ:

18. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, որպես արտակարգ իրավիճակների հարցերով լիազոր մարմին, կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված, հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների արձանագրման դեպքում` իր տնօրինած ամբողջ տեղեկատվությունն անհապաղ տրամադրում է ազգային համակարգող մարմնին և համագործակցում համապատասխան արձագանքման միջոցառումների կազմակերպման գործում:

19. Յուրաքանչյուր կառույց իր ոլորտին առնչվող հարցերի շուրջ կանոնների վերաբերյալ կարող է առաջարկություն ներկայացնել ազգային համակարգող մարմին` Առողջապահության ասամբլեայի քննարկմանը համապատասխան առաջարկություն ներկայացնելու նպատակով Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու համար:

20. Յուրաքանչյուր կառույց, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 44 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած միջոցառումների ցանկին համապատասխան, սահմանված ժամկետներում, միայն տվյալ կառույցի կողմից իրականացվող առանձին միջոցառման կատարման մասին տեղեկացնում է ազգային համակարգող մարմնին: Միջոցառումների իրականացման ժամանակացույցին համապատասխան կամ կանոններով սահմանված ժամկետներում իրականացնելու անհնարինության դեպքում կառույցը գրավոր հիմնավորում է ներկայացնում ազգային համակարգող մարմին:

21. Յուրաքանչյուր կառույց ազգային համակարգող մարմնի պահանջով ներկայացնում է մանրամասն տեղեկատվություն իր ոլորտում հանրային առողջության համար ռիսկի գործոնների առկայության մասին:

22. Քիմիական, կենսաբանական և ճառագայթային գործոններին առնչվող ոլորտները կարգավորող լիազոր մարմին հանդիսացող յուրաքանչյուր կառույց Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի «Օտարերկրյա պետություններին աջակցելու համար ազգային փորձագետների խմբի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 1446-Ն որոշման համաձայն օտարերկրյա պետություններին աջակցելու համար ազգային փորձագետների խմբում ընդգրկելու նպատակով կարող է առաջադրել փորձագետների թեկնածություններ:

23. Յուրաքանչյուր կառույց մասնակցում է ազգային համակարգող մարմնի կողմից կենսաբանական, քիմիական և ճառագայթային իրական վտանգների առաջացման ժամանակ համակարգման մեխանիզմների արդյունավետությունն ստուգելու նպատակով կազմակերպվող վարժանքներին:

24. Յուրաքանչյուր կառույց ազգային համակարգող մարմնի պահանջով, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համաձայնեցմամբ, մշակում, սահմանված կարգով հաստատում և գործադրում է հանրային առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների հակազդեցության գործողությունների պլան:

25. Կանոնների պահանջների կատարման և հանրապետությունում կանոնների ներդրման միջոցառումներն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր կառույց ազգային համակարգող մարմնի հետ համատեղ վերանայում է իր ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը:

 

III. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ` ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

26. Ազգային համակարգող մարմինը համակարգում է`

1) շահագրգիռ կառույցների պատասխանատուների ցուցակի կազմման և նրանց կոնտակտային տվյալների համախմբման գործընթացը.

2) դեպք արձանագրելիս` պատասխանատուին հաղորդման ընթացակարգի մշակման վերաբերյալ շահագրգիռ կառույցներին խորհրդատվության տրամադրման, դեպքի մասին պատասխանատուին հաղորդման ընթացակարգին համաձայնություն տալու գործընթացը, ինչպես նաև հավաքագրում է ազգային համակարգող մարմնի հետ համաձայնեցված առանձին կառույցների կողմից հաստատված փաստաթղթի կրկնօրինակները.

3) դեպքի մասին շահագրգիռ կառույցներից ստացված տեղեկատվության գնահատման աշխատանքները: Այն դեպքերում, երբ դեպքն արձանագրած կառույցը տվյալ ոլորտում լիազոր մարմինը չէ, ապա ազգային համակարգող մարմինը դիմում է տվյալ ոլորտում լիազոր մարմնին` դեպքին առնչվող լիարժեք, մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար.

4) դեպքը բնորոշած կառույցների կողմից տրամադրված անսպասելի կամ անսովոր դեպքերի մասին տեղեկատվության գնահատման գործընթացը.

5) եթե դեպքն արձանագրած մարմինը դեպքի մասին սահմանված կարգով չի տեղեկացրել ազգային համակարգող մարմնին, ապա ազգային համակարգող մարմինը դեպքի մասին այլ աղբյուրներից տեղեկանալու ժամանակ պաշտոնական հարցում է կատարում դեպքն արձանագրած մարմնին: Ոչ պաշտոնական աղբյուրներից դեպքի մասին տեղեկանալիս` ազգային համակարգող մարմինը համապատասխան կառույցին առաջարկում է ճշտել և պարզաբանել ստացված տեղեկատվությունը.

6) դեպքն ազգային համակարգող մարմնի կողմից «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» գնահատվելու դեպքում համակարգում է հաղորդման աշխատանքներն ու հետադարձ տեղեկացնում դեպքն արձանագրած կառույցին և 24 ժամվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի «Ազգային համակարգող մարմնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի միջև կանոնավոր կապի ապահովման կարգը հաստատելու մասին» N 913-Ն որոշմամբ սահմանված կարգով հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Եթե ազգային համակարգող մարմնի և դեպքն արձանագրած կառույցի միջև առկա են տարաձայնություններ դեպքի բնորոշման հարցում, ապա հարցը ներկայացվում է միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը: Հանձնաժողովը դեպքը քննարկում և Առողջապահության համաշխարհային կազմակերպություն է ներկայացնում իր դիրքորոշումը դեպքի մասին տեղեկացնելու վերաբերյալ.

7) կանոնների համաձայն դեպքի առնչությամբ իրականացվող հանրային առողջապահական միջոցառումների կազմակերպման, իրականացման, արդյունքների, արդյունավետության մասին յուրաքանչյուր կառույցի կողմից տեղեկատվության գնահատման գործընթացը.

8) դեպքն արձանագրած կառույցին դեպքի արձագանքման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների վերաբերյալ խորհրդատվության տրամադրման գործընթացը (ճառագայթային գործոնով պայմանավորված դեպքերի ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի համագործակցությամբ).

9) կազմակերպում է դեպքը բնորոշած կառույցի կողմից դեպքի առնչությամբ ձեռնարկված արձագանքման գործընթացին աջակցության տրամադրումը.

10) Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից այլ աղբյուրներից Հայաստանի Հանրապետության տարածքում ենթադրաբար տեղի ունեցած դեպքի մասին ներկայացված հարցմանը կամ տեղեկատվության ճշտմանը պատասխանելու նպատակով` ըստ ոլորտի ներկայացված տեղեկատվությունը հաղորդում է յուրաքանչյուր կառույցի: Նրանց կողմից ներկայացված տեղեկատվության հաստատումը կամ ժխտումը պարունակող նախնական պատասխանն ամփոփում և տրամադրում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը.

11) հանրապետությունում դեպքերի բացահայտման, գնահատման, արձագանքման կարողությունների առկա ռեսուրսների գնահատման, այդ կարողությունների զարգացման, հզորացման և պահպանման գործընթացը: Ամփոփում, վերլուծում և գնահատում է առանձին կառույցների` այդ գործընթացի գնահատման արդյունքում ստացված տեղեկատվությունը.

12) դեպքերի բացահայտման, գնահատման, արձագանքման կարողությունների զարգացման, հզորացման և պահպանման գործում յուրաքանչյուր կառույցի անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման գործընթացը (ճառագայթային գործոնով պայմանավորված դեպքերի ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի համագործակցությամբ).

13) համակարգում է վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության ազգային համակարգը, որը հիմնված է շահագրգիռ կառույցների կողմից իրականացվող վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության առանձին համակարգերի վրա.

14) կանոնների շրջանակներում առանձին կառույցների կողմից իրականացվող կենսաբանական, քիմիական և ճառագայթային ազդակներին, վտանգներին առնչվող քաղաքականության, ռազմավարությունների և ծրագրերի մասին տարեկան տեղեկատվության հավաքման, ամփոփման գործընթացը.

15) քննարկում է համապատասխան կառույցի կողմից համաձայնեցման ներկայացված դեպքի առնչությամբ կիրառվող այնպիսի միջոցառումները, որոնք զգալիորեն խոչընդոտում են միջազգային երթևեկությունը և սահմանված չեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր կամ մշտական առաջարկություններով, և տալիս է համաձայնություն կամ առաջարկում է չկիրառել տվյալ միջոցառումը.

16) քննարկում է առանձին կառույցների կողմից իր ոլորտին առնչվող հարցերի շուրջ կանոնների վերաբերյալ Առողջապահության ասամբլեայի քննարկմանը ներկայացնելու նպատակով արված առաջարկությունները և Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու գործընթացը.

17) կանոնների ներդրման գործողությունների ծրագրային միջոցառումների իրականացման ընթացքը: Քննարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 44 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած միջոցառումների իրականացման ժամանակացույցին համապատասխան կամ կանոններով սահմանված ժամկետներում իրականացնելու անհնարինության հարցի վերաբերյալ կառույցի գրավոր հիմնավորումը, և հիմնավոր պատճառաբանության դեպքում հարցը ներկայացվում է Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը: Հանձնաժողովը հարցը քննարկում է և ներկայացնում իր դիրքորոշումը: Իրավական ակտում` սահմանված կարգով կատարվում է փոփոխություն, կամ երկիրը դիմում է Առողջապահության համաշխարհային կազմակերպություն` կարողությունների ձևավորման սահմանված ժամկետը երկարաձգելու խնդրանքով.

18) Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակի» ավարտման վերաբերյալ ընդունված որոշման մասին տեղեկատվության հաղորդումը շահագրգիռ կառույցներին.

19) շահագրգիռ կառույցից ստանում է տվյալ ոլորտում հանրային առողջության համար ռիսկի գնահատման մասին տեղեկատվությունը և այն համադրում նույն գործոնով պայմանավորված այլ կառույցներից ստացված տեղեկատվության հետ կամ համապատասխան կառույցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն.

20) դեպքերի վերաբերյալ շահագրգիռ կառույցներից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացնում է բազմագործոնային վերլուծություն: Վերլուծության լիարժեքության նպատակով տարբեր կազմակերպությունների` պետական, հասարակական, գիտական և այլն, կարող է պատվիրակել համապատասխան հետազոտություններ.

21) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի N 1446-Ն որոշման համաձայն օտարերկրյա պետություններին աջակցելու համար ազգային փորձագետների խմբում ընդգրկելու նպատակով քիմիական, կենսաբանական և ճառագայթային ազդակներին առնչվող ոլորտները համակարգող լիազոր մարմինների կողմից փորձագետների թեկնածությունների առաջադրման գործընթացը.

22) համակարգում է գործունեության ստանդարտ ընթացակարգերի մշակումը և գործադրումը.

23) կենսաբանական, քիմիական և ճառագայթային իրական վտանգների առաջացման ժամանակ համակարգման մեխանիզմներն ստուգելու նպատակով կարող է կազմակերպել վարժանքներ` շահագրգիռ գերատեսչությունների մասնագետների ներգրավմամբ.

24) կառույցների կողմից տրվող կանոնների պահանջների կատարման և կանոնների ներդրման հարցերին վերաբերող կիսամյակային տեղեկատվության ընդունման աշխատանքները.

25) Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերից ստացած ցանկացած տեղեկատվություն հաղորդում է համապատասխան շահագրգիռ կառույցներին` երկրի կողմից կանոններին համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար, այդ թվում` հաղորդվում է տեղեկատվություն հանրային առողջության ռիսկերի մասին, դեպքի մասին, որը կարող է ներկայացնել «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ», ինչպես նաև առաջարկություններ (մշտական և ժամանակավոր) և կանոններին առնչվող ցանկացած տեղեկատվություն.

26) ազգային համակարգող մարմինը կենսաբանական, քիմիական և ճառագայթային իրական վտանգների առաջացման ժամանակ կամ վարժանքների արդյունքում կարող է վերանայել համակարգման մեխանիզմները.

27) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ներկայացուցիչների մասնակցությամբ` համակարգում է շահագրգիռ կառույցների կողմից հանրային առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների հակազդեցության գործողությունների պլանի մշակման և գործադրման աշխատանքները.

28) համակարգում է կանոնների պահանջների կատարման և կանոնների ներդրման միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև կանոնների ներդրման ռազմավարության և դրանից բխող միջոցառումների վերանայման ու լրամշակման վերաբերյալ շահագրգիռ կառույցների կողմից ներկայացված առաջարկությունների քննարկման աշխատանքները:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի օգոստոսի 26-ի

N 1138-Ն որոշման

 

Ձև

._________________________________________________________________________.

|   (կենսաբանական, քիմիական և  ճառագայթային գործոնին առնչվող մարմնի       |

|    անվանումը)                                                           |

|_________________________________________________________________________|

|                               ՀԱՂՈՐԴՈՒՄ                                 |

|                                                                         |

|   ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ`     |

|ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԴԵՊՔԵՐԻ  |

|                                 ՄԱՍԻՆ                                   |

|                                                                         |

|   (ՈՒղարկվում է ազգային համակարգող մարմին` դեպքի հայտնաբերման պահից ոչ  |

|ուշ, քան 24 ժամվա ընթացքում` հեռախոսով նախապես տվյալների հաղորդման       |

|պայմաններում)                                                            |

|------------------------------------------------------------------------ |

|1. Դեպքի տեսակը` կենսաբանական, քիմիական, ճառագայթային (ընդգծել)          |

|2. Դեպքի արձանագրման վայրը______________________________________________ |

|                                                                         |

|________________________ տարածաշրջան ___________________________________ |

|________________________________________________________________________ |

|3. Դեպքի արձանագրման վայր հանդիսացող                                     |

|կազմակերպության ղեկավար_________________________________________________ |

|                        (ազգանունը, անունը, հայրանունը, հեռախոսահամարը)  |

|________________________________________________________________________ |

|4. Ամսաթվեր` դեպքի`                                                      |

|1) ի հայտ գալու ________________________________________________________ |

|2) հայտնաբերման ________________________________________________________ |

|3) բնորոշման ___________________________________________________________:|

|                                                                         |

|5. Դեպքը հանրային առողջության համար նշանակալի հետևանքներ  ունենալու      |

|ներուժ ունի`                                                             |

|                    [] Այո,    [] Ոչ,                                    |

|                                                                         |

|1) դեպքը հարուցվել է համաճարակ առաջացնելու մեծ ներուժ ունեցող ախտածնի    |

|   կողմից (ազդակի վարակելիություն, բարձր մահաբերություն, վարակման բազմակի|

|   ուղիներ կամ առողջ վարակակիր).                                         |

|2) բուժման անարդյունավետություն (նոր կամ զարգացող հակաբիոտիկային         |

|   կայունություն, պատվաստման ձախողում, հակաթույնի անարդյունավետություն   |

|   կամ կայունություն դրա նկատմամբ).                                      |

|3) դեպքը հանրային առողջության համար նշանակալի ռիսկ է ներկայացնում,       |

|   նույնիսկ, եթե մարդկային դեպքեր դեռ չեն գրանցվել, կամ գրանցվել են      |

|   փոքրաթիվ դեպքեր.                                                      |

|4) բուժաշխատողների շրջանում մի շարք դեպքեր.                              |

|5) հատկապես խոցելի է ռիսկի ենթակա բնակչությունը (փախստականներ,           |

|   պատվաստումների ցածր մակարդակ, երեխաներ, ծերեր, թույլ իմունիտետ,       |

|   թերսնվածներ և  այլն).                                                 |

|6) ուղեկցող գործոններ, (բնական աղետներ, զինված հակամարտություններ,       |

|   եղանակային անբարենպաստ պայմաններ, երկրի տարածքում բազմակի օջախներ),   |

|   որոնք կարող են հետաձգել հանրային առողջապահության ոլորտում պատասխան    |

|   միջոցառումները.                                                       |

|7) դեպքը խիտ բնակեցված շրջանում է.                                       |

|8) թունավոր, վարակիչ կամ այլ վտանգավոր նյութերի տարածումը, որոնք կարող   |

|   են բնականորեն կամ այլ կերպ տարածվել, որոնք վարակել կամ աղտոտել են կամ |

|   ունեն բնակչությանը և  (կամ) մեծ աշխարհագրական տարածքներ վարակելու կամ |

|   աղտոտելու ներուժ:                                                     |

|6. Անհրաժե՞շտ է արտաքին օգնություն` ներկա երևույթը  բացահայտելու,        |

|   ուսումնասիրելու, դրան արձագանքելու, դրա նկատմամբ հսկողություն         |

|   իրականացնելու և  այն կառավարելու կամ նոր դեպքերի առաջացումը կանխելու  |

|   համար`                                                                |

|                    [] Այո,    [] Ոչ,                                    |

|                                                                         |

|   1) ոչ բավարար մարդկային, ֆինանսական, նյութական կամ տեխնիկական         |

|      ռեսուրսներ, մասնավորապես`                                          |

|   ա. դեպքն ուսումնասիրելու համար ոչ բավարար լաբորատոր կամ               |

|      համաճարակաբանական հնարավորություններ (սարքավորումներ, անձնակազմ,   |

|      ֆինանսական ռեսուրսներ),                                            |

|   բ. անբավարար քանակությամբ հակաթույներ, դեղեր և  (կամ) պատվաստանյութեր |

|      և  (կամ) պաշտպանիչ սարքավորումներ, արտահագուստ, ախտահանող          |

|      սարքավորումներ, կամ գնահատված կարիքների բավարարման համար անհրաժեշտ |

|      աջակցող միջոցներ,                                                  |

|   գ. առկա համաճարակաբանական հսկողության համակարգն անբավարար է նոր       |

|      դեպքերի ժամանակին հայտնաբերման համար:                              |

|7. Դեպքն անսովո՞ր է` [] Այո, [] Ոչ:                                      |

|8. Դեպքն անսպասելի՞ է հանրային առողջապահության տեսակետից` [] Այո, [] Ոչ: |

|9. Առկա՞ են փաստեր այլ պետություններում նման դեպքերի հետ կապի մասին      |

|                                                                         |

|                    [] Այո,    [] Ոչ,                                    |

|                                                                         |

|10. Առկա՞ է գործոն, որը կարող է ահազանգել կենսաբանական ազդակի, կրողի     |

|    կամ տիրոջ հնարավոր անդրսահմանային տեղաշարժի մասին`                   |

|   1) տվյալ տարածքում դեպքն առաջին անգամ է արձանագրվում ներկա            |

|      ժամանակաընթացքում, նման դեպք երբևէ  չի արձանագրվել, դեպքը կապված է |

|      վերջերս տեղի ունեցած դեպքերի (դեպքի) հետ.                          |

|   2) դեպքը կապ ունի միջազգային ուղևորությունների  հետ (կամ ախտածնի      |

|      հայտնի լինելու դեպքում գաղտնի շրջանին է համապատասխանում).          |

|   3) դեպքը կապ ունի որևէ  միջազգային զանգվածային միջոցառման             |

|      մասնակցության հետ (ուխտագնացություն, սպորտային միջոցառում,         |

|      գիտաժողով և  այլն).                                                |

|   4) միջազգային ճանապարհորդի կամ խիստ տեղաշարժվող բնակչության հետ սերտ  |

|      շփում:                                                             |

|11. Դեպքն առաջացե՞լ է շրջակա միջավայրի աղտոտումից, որը միջազգային        |

|սահմաններով տարածման ներուժ ունի`                                        |

|   1) պայթյուն.                                                          |

|   2) քիմիական նյութի արտահոսք.                                          |

|   3) ճառագայթման աղբյուրի վթար.                                         |

|   4) անհայտ աղբյուր:                                                    |

|_________________________________________________________________________|

|   12. Դեպքը միջազգային երթևեկության  այնպիսի տարածքու՞մ է, որը          |

|սանիտարական հսկողության սահմանափակ հնարավորություններ ունի շրջակա        |

|միջավայրում հայտնաբերման կամ ապաբաղարկման (դեկոնտամինացիայի) համար`      |

|                                                                         |

|                    [] Այո,    [] Ոչ,                                    |

|_________________________________________________________________________|

|13. Անցյալում նման դեպքի հետևանքով  առաջացե՞լ է միջազգային առևտրի  և     |

|(կամ) երթևեկության  սահմանափակում:                                       |

|14. Վարակի, աղտոտման տարածման գործոնը հայտնի՞ է [] Այո, [] Ոչ:           |

|15. Այն առնչվո՞ւմ է ներկրման կամ արտահանման հետ [] Այո, [] Ոչ:           |

|16.Դեպքն առաջացե՞լ է` կապված միջազգային ժողովումների հետ, կամ ակտիվ      |

|միջազգային տուրիզմի տեղանքներում`               [] Այո, [] Ոչ:           |

|17. Դեպքի մասին լրացուցիչ տեղեկատվության խնդրանքով դիմե՞լ են միջազգային  |

|կազմակերպություններին կամ միջազգային լրատվամիջոցներին`                   |

|                                                [] Այո, [] Ոչ:           |

|18. Իրականացված առաջնային հակահամաճարակային միջոցառումներ և  լրացուցիչ   |

|տեղեկություններ`                                                         |

|_________________________________________________________________________|

|_________________________________________________________________________|

|_________________________________________________________________________|

|_________________________________________________________________________|

|_________________________________________________________________________|

|_________________________________________________________________________|

|                                                                         |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2010 թվականի օգոստոսի 26-ի

N 1138-Ն որոշման

 

ՍԽԵՄԱ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

._ Համաճարակաբանական հսկողության համակարգի միջոցով բացահայտված դեպքեր _.

.______________________________________________________________________.

\|/                        \|/                      \|/

.______________________.     .___________________.     .________________.

|Հետևյալ  հիվանդության |     |Հնարավոր միջազգային|     |Հետևյալ  հիվան- |

|դեպքն անսովոր և       |     |նշանակության       |     |դությունների    |

|անսպասելի է և  կարող է|     |հանրային           |     |դեպքում միշտ    |

|ունենալ լուրջ         |     |առողջապահության    |     |պետք է կիրառել  |

|հետևանքներ  հանրային  |/   \|ոլորտում ցանկացած  |/   \|ալգորիթմը, քանի |

.|առողջության համար,    |_____|դեպք` ներառյալ     |_____|որ դրանք ունեն  |

||հետևաբար,  ենթակա է   | ԿԱՄ |անհայտ ծագում կամ  | ԿԱՄ |հանրային        |

||հաղորդման             |_____|պատճառ ունեցող,    |_____|առողջությանը    |

||- բնական ծաղիկ        |\   /|որոնք ներառում են  |\   /|լուրջ վնասի     |

||- վայրի պոլիովիրուսով |     |աջ կամ ձախ         |     |հանգեցնելու և   |

||հարուցված պոլիոմիելիթ |     |սյունակում չնշված  |     |միջազգային արագ |

||- նոր ենթատիպով       |     |հիվանդությունները  |     |տարածման        |

||հարուցված մարդկային   |     |և  երևույթները,    |     |ունակություն    |

||գրիպ                  |     |օգտագործում են     |     |- խոլերա        |

||- ծանր սուր շնչառական |     |ալգորիթմը:         |     |- ժանտախտի      |

||համախտանիչ            |     |                   |     |թոքային ձև      |

|.______________________.     .___________________.     |- դեղին տենդ    |

|                                      |                |- վիրուսային    |

|                                      |                |հեմոռագիկ տենդեր|

|                                      |                |- ազգային կամ   |

|                                     \|/               |տարածաշրջանային |

|                                      |                |վտանգ           |

|                                      |            .___|ներկայացնող այլ |

|                                      |           \|/  |հիվանդություններ|

|                            ._______________________.  .________________.

|                            |Արդյո՞ք լուրջ է        |

|                            |հանրային առողջության   |

|                            |վրա դեպքի ազդեցությունը|

|                            ._______________________.

|                       .___.           |

|            .__________|ԱՅՈ|<__________|>

|            |          .___.           .____>|ՈՉ |__________.

|           \|/                               .___.         \|/

|  .__________________.                            .__________________.

|  |Երևույթն  անսովո՞ր|                            |Երևույթն  անսովո՞ր|

|  |կամ անսպասելի՞ է  |                            |կամ անսպասելի՞ է  |

|  .__________________.                            .__________________.

|     |       |                                       |       |

|    \|/     \|/                                     \|/     \|/

|   .___.   .___.                                   .___.   .___.

|   |ԱՅՈ|   |ՈՉ |                                 ._|ԱՅՈ|   |ՈՉ |

|   .___.   .___.                                 | .___.   .___.

|    |       |   .__________________. <>

|    |       .__>|Առկա՞ է միջազգային|          |Առկա՞ է միջազգային|

|    |           |տարածման նշանակալի|          |տարածման նշանակալի|

|    |           |ռիսկ              |          |ռիսկ              |

|    |           .__________________.          .__________________.

|    |              |       |                     |       |

|    |             \|/     \|/                   \|/     \|/

|    |            .___.   .___.                 .___.   .___.

|    | .__________|ԱՅՈ| ._|ՈՉ |                 |ԱՅՈ|   |ՈՉ |

|    | |          .___.\|/.___.                 .___.   .___.

|    | |.________________________________.       |        |

|    | ||Առկա՞ է միջազգային երթևեկության |       |        |

|    | ||կամ առևտրի  սահմանափակման       |<______.>

|    | ||նշանակալի ռիսկ                  |                |

|    | |.________________________________.               \|/

|    | |           \|/     \|/                 . _ _ _ _ _ _ _ _ _  _ _ - .

|    | |          .___.   .___.                 Տվյալ փուլում զեկուցում   |

|    | |          |ԱՅՈ|   |ՈՉ |_______________>|չի իրականացվում,          |

|    | |          .___.   .___.                 վերագնահատել լրացուցիչ    |

|    | .___.       |                           |տվյալների ստացման         |

|   \|/   \|/     \|/                           դեպքում                   |

|  .______________________________________________________________________|

|  |Միջազգային առողջապահական կանոնների համաձայն` դեպքերի մասին զեկուցվում |

._>|է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը` կանոններով սահմանված|

|սույն ձևին  համապատասխան                                              |

.______________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2010 թվականի օգոստոսի 26-ի

N 1138-Ն որոշման

 

ՍԽԵՄԱՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Սույն հավելվածում ներկայացված օրինակները պարտադիր բնույթ չեն կրում և նախատեսված են ղեկավարման նպատակով որոշման ընդունման սխեմայի չափանիշների մեկնաբանմանն աջակցելու համար:

2. Այն դեպքերում, երբ «ԱՅՈ» են պատասխանվել վերը նշված 4 չափորոշիչ հարցերից (I, II, III, IV) երկուսին, դեպքը ենթակա է ծանուցման Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, հետևաբար և, անհապաղ հաղորդման` Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնին:

 

ԱՐԴՅՈ՞Ք ԴԵՊՔԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՍՏՈՐԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԻՆ

 

._____________________________________________________________________.

|Արդյո՞ք     |I. Արդյո՞ք դեպքը հանրային առողջության համար ունի լուրջ  |

|դեպքը       |հետևանքներ`                                             |

|հանրային    |                                                        |

|առողջության |                    [] Այո [] Ոչ:                       |

|համար ունի  |                                                        |

|լուրջ       |Պատասխանել «այո», եթե «Այո» կպատասխանեք 1-ին, 2-րդ, 3-րդ|

|հետևանքներ: |հարցերին:                                               |

|            |________________________________________________________|

|            |1. Արդյո՞ք իրադարձության (երևույթի)  նման տեսակի համար  |

|            |դեպքերի կամ մահերի թիվն ավելի մեծ է, քան սպասվում էր    |

|            |տվյալ տարածքի, ժամանակահատվածի և  բնակչության համար:    |

|            |________________________________________________________|

|            |2. Դեպքը հանրային առողջության համար նշանակալի           |

|            |հետևանքներ  ունենալու ներուժ ունի՞                      |

|            |                                                        |

|            |1) ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ     |

|            |                                                        |

|            |Դեպքը հարուցվե՞լ է համաճարակ առաջացնելու մեծ ներուժ     |

|            |ունեցող ախտածնի կողմից (ազդակի վարակելիություն, բարձր   |

|            |մահացություն, վարակի փոխանցման բազմաթիվ ուղիներ կամ     |

|            |առողջ վարակակիրներ)`                                    |

|            |  ա. բուժման անարդյունավետություն (նոր կամ զարգացող     |

|            |հակաբիոտիկային կայունություն, պատվաստման ձախողում,      |

|            |հակաթույնի անարդյունավետություն կամ կայունություն դրա   |

|            |նկատմամբ),                                              |

|            |  բ. դեպքը հանրային առողջության համար նշանակալի ռիսկ է  |

|            |ներկայացնում, նույնիսկ, եթե մարդկանց շրջանում դեպքեր    |

|            |դեռևս  չեն գրանցվել կամ գրանցվել են փոքրաթիվ դեպքեր,    |

|            |  գ. բուժաշխատողների շրջանում առկա են դեպքեր,           |

|            |  դ. խոցելի ռիսկի խումբ (փախստականներ, պատվաստումների   |

|            |ցածր մակարդակ, երեխաներ, ծերեր, թույլ իմունիտետ,        |

|            |թերսնվածներ և  այլն),                                   |

|            |  ե. ուղեկցող գործոններ (բնական աղետներ, զինված         |

|            |հակամարտություններ, եղանակային անբարենպաստ պայմաններ,   |

|            |տարածքում բազմակի օջախներ), որոնք կարող են հետաձգել     |

|            |հանրային առողջապահության ոլորտում պատասխան              |

|            |միջոցառումները,                                         |

|            |  զ. դեպքը խիտ բնակեցված շրջանում է,                    |

|            |  է. թունավոր, վարակիչ կամ այլ վտանգավոր նյութերի       |

|            |տարածումը, որոնք կարող են բնական ճանապարհով կամ այլ կերպ|

|            |տարածվել, որոնք վարակել են կամ ունեն բնակչությանը և     |

|            |(կամ) մեծ աշխարհագրական տարածքներ վարակելու ներուժ:     |

|            |________________________________________________________|

|            |3. Անհրաժե՞շտ է արտաքին օգնություն` ներկա երևույթը      |

|            |բացահայտելու, ուսումնասիրելու, դրան արձագանքելու, դրա   |

|            |նկատմամբ հսկողություն իրականացնելու և  այն կառավարելու  |

|            |կամ նոր դեպքերի առաջացումը կանխելու համար`              |

|            |                                                        |

|            |1) ՍՏՈՐԵՎ ՆՇՎԱԾՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՐՈՂ Է ՊԱՀԱՆՋՎԵԼ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ|

|            |ոչ բավարար մարդկային, ֆինանսական, նյութական կամ         |

|            |տեխնիկական ռեսուրսներ, մասնավորապես`                    |

|            |  ա. դեպքն ուսումնասիրելու համար ոչ բավարար լաբորատոր   |

|            |կամ համաճարակաբանական հնարավորություններ                |

|            |(սարքավորումներ, անձնակազմ, տրանսպորտային միջոցներ,     |

|            |ֆինանսական ռեսուրսներ),                                 |

|            |  բ. անբավարար քանակությամբ հակաթույներ, դեղեր և  (կամ) |

|            |պատվաստանյութեր և  (կամ) պաշտպանիչ սարքավորումներ,      |

|            |ախտահանող սարքավորումներ կամ գնահատված կարիքների        |

|            |բավարարման համար անհրաժեշտ աջակցող միջոցներ,            |

|            |  գ. առկա համաճարակաբանական հսկողության համակարգն       |

|            |անբավարար է նոր դեպքերի ժամանակին հայտնաբերման համար    |

|            |(հիվանդությունը նոր է` գիտությանը դեռևս  անհայտ և       |

|            |այլն):                                                  |

|____________|________________________________________________________|

|Դեպքն       |II. Դեպքն անսովո՞ր կամ անսպասելի՞ է                     |

|անսովո՞ր    |                                                        |

|կամ         |                [] Այո [] Ոչ:                           |

|անսպասելի՞ է|                                                        |

|            |Պատասխանել «այո», եթե «Այո» կպատասխանեք 4-րդ, 5-րդ      |

|            |հարցերին:                                               |

|            |________________________________________________________|

|            |4. Դեպքն անսովո՞ր է                                     |

|            |                                                        |

|            |1) ՍՏՈՐԵՎ ՆՇՎԱԾՆԵՐՆ ԱՆՍՈՎՈՐ ԴԵՊՔԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ ԵՆ`       |

|            |  ա. դեպքն առաջացել է անհայտ ազդակից, կամ աղբյուրը,     |

|            |փոխանցողը, տարածման ուղին անսովոր կամ անհայտ են,        |

|            |  բ. դեպքերի զարգացումն սպասվածից ավելի ծանր է (ներառյալ|

|            |հիվանդացությունը կամ մահացությունը), կամ դեպքերն        |

|            |անսովոր ախտանշաններ ունեն,                              |

|            |  գ. դեպքի ծագումն ինքնին անսովոր է տարածքի, եղանակի կամ|

|            |բնակչության համար:                                      |

|            |________________________________________________________|

|            |5. Դեպքն անսպասելի՞ է հանրային առողջապահության          |

|            |տեսակետից`                                              |

|            |1) դեպքն առաջացել է այնպիսի հիվանդությունից (ազդակից),  |

|            |որն արդեն վերացվել էր, արմատախիլ էր արվել պետության     |

|            |տարածքում, կամ նախկինում չէր հաղորդվել:                 |

|____________|________________________________________________________|

|Առկա՞ է     |III. Առկա՞ է միջազգային տարածման նշանակալի ռիսկ         |

|միջազգային  |                                                        |

|տարածման    |                [] Այո [] Ոչ:                           |

|նշանակալի   |                                                        |

|ռիսկ        |Պատասխանել «այո», եթե «Այո» կպատասխանեք 6-րդ, 7-րդ      |

|            |հարցերին:                                               |

|            |________________________________________________________|

|            |6. Արդյո՞ք հավաստի տվյալներ կամ համաճարակաբանական կապ   |

|            |կա այլ պետություններում նման դեպքերի առկայության հետ:   |

|            |________________________________________________________|

|            |7. Արդյո՞ք առկա է ինչ-որ գործոն, որն ահազանգում է       |

|            |ազդակի, կրողի կամ տիրոջ հնարավոր անդրսահմանային         |

|            |տեղաշարժի մասին.                                        |

|            |1) առկա՞ է վկայություն տարածման մասին (ցուցիչ (ինդեքս)  |

|            |դեպք կամ կապված` դեպքեր, որոնք տեղի են ունեցել անցած    |

|            |ամսվա ընթացքում)` կապված`                               |

|            |  ա. միջազգային ուղևորությունների  հետ (կամ ախտածնի     |

|            |հայտնի լինելու դեպքում գաղտնի ժամանակահատվածի շրջանին   |

|            |համազոր),                                               |

|            |  բ. որևէ  միջազգային զանգվածային միջոցառման            |

|            |մասնակցության հետ (ուխտագնացություն, սպորտային          |

|            |միջոցառում, գիտաժողով և  այլն),                         |

|            |  գ. միջազգային ճանապարհորդի կամ տեղաշարժվող բնակչության|

|            |հետ սերտ շփում,                                         |

|            |  դ. դեպքն առաջացել է շրջակա միջավայրի աղտոտումից, որը  |

|            |միջազգային տարածման ներուժ ունի,                        |

|            |  ե. դեպքը միջազգային խիտ երթևեկության  այնպիսի         |

|            |տարածքում է, որը սանիտարական հսկողության սահմանափակ     |

|            |հնարավորություններ ունի շրջակա միջավայրում հայտնաբերման |

|            |կամ վնասազերծման համար:                                 |

|____________|________________________________________________________|

|Առկա է      |IV. Առկա՞ է միջազգային երթևեկության  կամ առևտրի         |

|միջազգային  |սահմանափակման նշանակալի ռիսկ                            |

|սահմանա-    |                                                        |

|փակումների  |                [] Այո [] Ոչ:                           |

|ռիսկ:       |                                                        |

|            |Պատասխանել «Այո», եթե «Այո» կպատասխանեք 8-11-րդ         |

|            |հարցերին:                                               |

|            |________________________________________________________|

|            |8. Անցյալում նման դեպքերի հետևանքով  առաջացե՞լ է        |

|            |միջազգային առևտրի  և  (կամ) երթևեկության  սահմանափակում:|

|            |________________________________________________________|

|            |9. Արդյո՞ք կասկածելի կամ հայտնի վարակի փոխանցման գործոնը|

|            |սնունդ, ջուր կամ այլ ապրանք է, որը կարող է աղտոտված     |

|            |լինել, և  որը ներկրվում է այլ պետություններից կամ       |

|            |արտահանվում է այլ պետություններ:                        |

|            |________________________________________________________|

|            |10. Արդյո՞ք դեպքն առաջացել է` կապված միջազգային         |

|            |ժողովումների հետ, կամ ակտիվ միջազգային զբոսաշրջության   |

|            |վայրերում:                                              |

|            |________________________________________________________|

|            |11. Արդյո՞ք դեպքի մասին լրացուցիչ տեղեկատվություն       |

|            |ստանալու խնդրանքով դիմել են արտասահմանյան պաշտոնյաները  |

|            |կամ միջազգային լրատվամիջոցները:                         |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.08.2010
N 1138-Ն
Որոշում