Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹ ...

 

 

040.1221.220910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 սեպտեմբերի 2010 թվականի N 1221-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ ենթակետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի N 973-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից վարկային կազմակերպություն հիմնադրելու մասին» N 973-Ա որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից հիմնադրվող վարկային կազմակերպության լիցենզավորումից հետո, հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետով առանձնացվող միջոցների ծավալը, նշված վարկային կազմակերպության հետ կնքել բյուջետային վարկի տրամադրման մասին պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 16-ի

N 1221-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.___________________________________________________________________.

|Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման         |Ցուցանիշների       |

|աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները      |փոփոխությունը      |

|                                               |(մուտքերի          |

|                                               |ավելացումները նշված|

|                                               |են դրական նշանով,  |

|                                               |իսկ ելքերի         |

|                                               |ավելացումները`     |

|                                               |փակագծերում)       |

|                                               |___________________|

|                                               |ինն    |   տարի    |

|                                               |ամիս   |           |

|_______________________________________________|_______|___________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                                       |    -  |      -    |

|_______________________________________________|_______|___________|

|այդ թվում`                                     |       |           |

|_______________________________________________|_______|___________|

|Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը                |    -  |      -    |

|_______________________________________________|_______|___________|

|այդ թվում`                                     |       |           |

|_______________________________________________|_______|___________|

|2. Ֆինանսական ակտիվներ                         |    -  |      -    |

|_______________________________________________|_______|___________|

|այդ թվում`                                     |       |           |

|_______________________________________________|_______|___________|

|2.4. Վարկերի և  փոխատվությունների տրամադրում   |    -  |(431,087.6)|

|_______________________________________________|_______|___________|

|որից`                                          |       |           |

|_______________________________________________|_______|___________|

|դ) Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և       |   -   |(431,087.6)|

|էներգախնայողության հիմնադրամի կողմից 100 տոկոս |       |           |

|մասնակցությամբ հիմնադրվող վարկային             |       |           |

|կազմակերպություն                               |       |           |

|_______________________________________________|_______|___________|

|2.5. Տրամադրված վարկերի և  փոխատվությունների   |       |           |

|վերադարձից մուտքեր                             |   -   |  431,087.6|

|_______________________________________________|_______|___________|

|որից`                                          |       |           |

|_______________________________________________|_______|___________|

|Այլ վարկառուներից                              |   -   |  431,087.6|

|_______________________________________________|_______|___________|

|որից`                                          |       |           |

|_______________________________________________|_______|___________|

|Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող   |   -   |  431,087.6|

|«Վերականգնվող էներգետիկայի ծրագիր» զարգացման   |       |           |

|վարկի համաձայնագրով տրամադրված ենթավարկերի     |       |           |

|վերադարձից մուտքեր                             |       |           |

.___________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.09.2010
N 1221-Ն
Որոշում