Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ-Ը ՀԱ ...

 

 

040.1234.280910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 սեպտեմբերի 2010 թվականի N 1234-Ն

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը որպես հումանիտար օգնություն հատկացվող 5,0 հազ. տոննա պարենային ցորենի և 1,0 հազ. տոննա զտված արևածաղկի ձեթի պահպանման տեղամասեր տեղափոխման և պահեստավորման հետ կապված 12,28 մլն դրամի չափով ծախսերի ֆինանսավորումը թույլատրել իրականացնել 2010 թվականի երկրորդ կիսամյակում` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալությանը 2010 թվականի համար նախատեսված արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման գումարների հաշվին` «Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման, փոխարինման, փոխառման և ապաամրագրման գործառույթների իրականացում» ծրագրով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքների ծախսերի ֆինանսավորումը կատարել NN 1 և 2 հավելվածների մասով` փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, իսկ N 3 հավելվածի մասով` կանխավճարային կարգով.

2) ընդունել ի գիտություն, որ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գործարքներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիման վրա «ՀԿԵ» փակ բաժնետիրական ընկերությունից մրցակցությամբ պայմանավորված մեկ անձից գնման ձևով, իսկ N 3 հավելվածում նշված գործարքներն իրականացվում են 22-րդ հոդվածի «ա» կետի հիման վրա` պայմանավորված այն հանգամանքով, որ ստեղծված իրավիճակի հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և գնման այլ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել բեռի ընդունման, տեղափոխման, պահեստավորման, պահպանման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործողությունների իրականացումը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության միջոցով:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման մեջ կատարել լրացում` համաձայն N 4 հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 24-ի

N 1234-Ն որոշման

 

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Աշխատանքների և                 |Չափի   |Քանակը|Դրույքը|Գումարը   |

|ը/կ|ծառայությունների անվանումները  |միավորը|      |(դրամ) |(դրամ)    |

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |Ցորեն=5000 տն/60=84 վագոն/2=42 |       |      |       |          |

|   |վազք                           |       |      |       |          |

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|1. |Ջերմաքաշի պատվիրում            |       |    42|  42750|1795500.00|

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |Ցորենատարերի տեղափոխում        |       |      |       |          |

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|2. |2 ցորենատարով 2-3 կմ (42*16640)|վազք   |      |  16640|    698880|

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |Ցորենատարի օգտագործում         |       |      |       |          |

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |1-ին օրվա  համար (260*24*84    |ժամ    |      |    260|    524160|

|   |ցորենատար)                     |       |      |       |          |

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |2-րդ օրվանից-5-րդ օրերի համար  |ժամ    |      |    312|          |

|   |համար ցորենատարի օգտագործում   |       |      |       |          |

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |2-րդ օրվա համար (312*24*66     |       |      |       |    494208|

|   |ցորենատար)                     |       |      |       |          |

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |3-րդ օրվա  համար (312*24*48    |       |      |       |    359424|

|   |ցորենատար)                     |       |      |       |          |

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |4-րդ օրվա  համար (312*24*30    |       |      |       |    224640|

|   |ցորենատար)                     |       |      |       |          |

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |5-րդ օրվա  համար (312*24*12    |       |      |       |     89856|

|   |ցորենատար)                     |       |      |       |          |

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|3. |Ընդամենը                       |       |      |       |   1692288|

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|4. |Ընդամենը (տ.1+տ.2+տ.3)         |       |      |       |4186668.00|

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |Այլ չնախատեսված ծախսեր 20%     |       |      |       |  837333.6|

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |Ընդամենը                       |       |      |       |5024001.60|

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |ԱԱՀ                            |       |      |       |1004800.32|

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |Ընդամենը                       |       |      |       |6028801.92|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 24-ի

N 1234-Ն որոշման

 

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Աշխատանքների և                 |Չափի   |Քանակը|Դրույքը|Գումարը   |

|ը/կ|ծառայությունների անվանումները  |միավորը|      |(դրամ) |(դրամ)    |

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |Ձեթ=1000 տն/50=20 վագոն/2=10   |       |      |       |          |

|   |վազք                           |       |      |       |          |

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|1. |Ջերմաքաշի պատվիրում            |       |    10|  42750|    427500|

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |Վագոնների տեղափոխում           |       |      |       |          |

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|2. |2 վագոնով մինչև  1 կմ (10 վազք)|       |    10|  10491|    104910|

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|3. |Վագոնի օգտագործում             |ժամ    |      |    240|          |

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |1-ին օրվա համար (240*24*20     |       |      |       |    115200|

|   |վագոն)                         |       |      |       |          |

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |2-րդ օրվա համար (240*24*14     |       |      |       |     80640|

|   |վագոն)                         |       |      |       |          |

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |3-րդ օրվա համար (240*24*7      |       |      |       |     40320|

|   |վագոն)                         |       |      |       |          |

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |Ընդամենը                       |       |      |       |    236160|

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|4. |Այլ չնախատեսված ծախսեր 20%     |       |      |       |    153714|

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|5. |Ընդամենը (տ.1+տ.2+տ.3+4տ)      |       |      |       |    922284|

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|6. |ԱԱՀ                            |       |      |       |  184456.8|

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |Ընդամենը (5տ.+6տ)              |       |      |       | 1106740.8|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 24-ի

N 1234-Ն որոշման

 

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՑՎՈՂ ԱՐԵՎԱԾԱՂԿԻ ՁԵԹԻ ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Աշխատանքների և                 |Չափի   |Քանակը|Դրույքը|Գումարը   |

|ը/կ|ծառայությունների անվանումները  |միավորը|      |(դրամ) |(հազ.     |

|   |                               |       |      |       |դրամ)     |

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|1. |Բեռնաթափում վագոններից և       |տն     |  1000|   1000|   1000000|

|   |բեռնում մեքենաների վրա         |       |      |       |          |

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|2. |Բեռնաթափում մեքենաներից և      |տն     |  1000|   1000|   1000000|

|   |պահեստավորում                  |       |      |       |          |

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|3. |Աշխատավարձից սոց. վճար         |       |      |       |    480000|

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |Ընդամենը                       |       |      |       |   2480000|

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |Մեքենաներով փոխադրում          |       |      |       |    885000|

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |Ընդամենը                       |       |      |       |   3365000|

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |Վերադիր ծախսեր 5.3%            |       |      |       |    178345|

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |Ընդամենը                       |       |      |       |   3543345|

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |Չնախատեսված 10%                |       |      |       |    354335|

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |Ընդամենը                       |       |      |       |   3897680|

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |Շահույթ 10%                    |       |      |       |    389768|

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |Ընդամենը                       |       |      |       |   4287447|

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |ԱԱՀ 20%                        |       |      |       |    857489|

|___|_______________________________|_______|______|_______|__________|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ                       |       |      |       |   5144937|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 24-ի

N 1234-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Անվանումը        |Չափի|Քա|Բյուջե- |Գն- |    Պայմանագրերի   |Գումարը  |

|                 |միա-|նա|տային   |ման |___________________|(հազ.    |

|                 |վորը|կը|ծախսերի |ձևը |կնքման   |կատարման |դրամ)    |

|                 |    |  |տնտեսա- |    |ժամկետը  |վերջնա-  |         |

|                 |    |  |գիտական |    |         |ժամկետը  |         |

|                 |    |  |դասա-   |    |         |         |         |

|                 |    |  |կարգման |    |         |         |         |

|                 |    |  |հոդվածի |    |         |         |         |

|                 |    |  |համարը  |    |         |         |         |

|___________________________________________________________|_________|

|Արտակարգ իրավիճակների նախարարություն                       |12.280.00|

|___________________________________________________________|_________|

|Բաժին N 04 Խումբ N 09 Դաս N 01                             |         |

|___________________________________________________________|_________|

|08. Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման,        |         |

|փոխառման և  ապաամրագրման գործառույթների իրականացում        |12.280.00|

|___________________________________________________________|_________|

|Ծառայությունների |    |  |        |    |         |         |         |

|մատուցում        |դրամ|1 |  486100|ՆՄ  |սեպտեմբեր|դեկտեմբեր|12.280.00|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.09.2010
N 1234-Ն
Որոշում