Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅ ...

10.02.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   10.02.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 17.12.97 թիվ ՀՕ-188)

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «01» նոյեմբերի 1993թ. Հ.Ն-0954-I

 

i

«ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  ՈՐՈՇՈՒՄ  Է.

«Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1. Օրենքի 8 հոդվածի վեցերորդ մասում.

առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սեփականաշնորհման սերտիֆիկատներն ունեն անվանական արժեք, որը հայտարարվում է Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամական միավորով».

վերջին նախադասությունը հանել:

2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1 հոդվածով.

«Հոդված 8.1. Պետական ձեռնարկությունների գույքի

մասնակի անհատույց սեփականաշնորհումը

Պետական ձեռնարկության գույքի հաշվեկշռային արժեքի 2Օ տոկոսը ենթակա է անհատույց սեփականաշնորհման պետական ձեռնարկության այն աշխատողներին, որոնք այդ մասին որոշում ընդունելու պահին տվյալ ձեռնարկությունում ունեն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ և իրենց ցանկությունն են հայտնել մասնակցելու մասնակի անհատույց սեփականաշնորհմանը:

Մասնակի անհատույց սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների ցանկում չեն կարող ընդգրկվել «փոքր» օբյեկտները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատված ցանկի մեջ մտնող ձեռնարկությունները:

Մասնակի անհատույց սեփականաշնորհման ենթարկվելու մասին իր ցանկությունը պետական ձեռնարկությունը հաստատում է իր աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի /լիազորների ժողովի կամ կոնֆերանսի/ որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և ժամկետներում:

Մասնակի անհատույց սեփականաշնորհումն իրականացվում է մինչև Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման առաջին ծրագրի գործողության սկիզբը:

Պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհումից հետո տվյալ ձեռնարկության շահույթի պետական սեփականություն հանդիսացող մասի հաշվին ձեռք բերված հիմնական ֆոնդերը համարվում են ձեռքբերման պահին տվյալ ձեռնարկությունում առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող աշխատողների սեփականությունը` անկախ մասնակի անհատույց սեփականաշնորհմանը այդ աշխատողների մասնակցության հանգամանքից: Սույն արտոնությունը գործում է մինչև տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման փաստացի սկիզբը` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման տարեկան ծրագրի»:

3. Օրենքի 9 հոդվածի երկրորդ մասում.

«բ» կետում «30 տոկոսից» բառերը փոխարինել «20 տոկոսից» բառերով.

«գ» կետը հանել:

Այդ կապակցությամբ «դ», «ե», «զ», «է», «ը» կետերը համարել համապատասխանաբար «գ», «դ», «ե», «զ», «է» կետեր:

 

16 նոյեմբերի 1993 թվական:

 

 

pin
ՀՀ 16.11.1993
N ՀՕ-87 օրենք