Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ Ծ ...

 

 

102.0186.180910

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        09            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10210347

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 186-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51.15-րդ հոդվածի 8-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը` համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված թիվ 1

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2010 թվականի սեպտեմբերի 9-ի

N 186-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայողներ) վերապատրաստման հետ կապված հարաբերությունները:

i

2. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումն է: Վերապատրաստման ժամկետը չի կարող պակաս լինել 60 ակադեմիական ժամից:

(2-րդ կետը փոփ. 19.12.11 թիվ 216-Ն հրաման)

3. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի կազմակերպման պատասխանատուն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումն է (այսուհետ` անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանում), իսկ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը համակարգում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը (այսուհետ` քրեակատարողական վարչության պետ) կամ նրա տեղակալը:

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 19.12.11 թիվ 216-Ն հրաման)

i

5. Քաղաքացիական ծառայողին վերապատրաստման դասընթացներին ընդգրկելը ձևակերպվում է քրեակատարողական վարչության պետի հրամանով:

6. Վերապատրաստման ընթացքում քաղաքացիական ծառայողն ազատվում է ծառայողական պարտականությունների կատարումից` քաղաքացիական ծառայության իր զբաղեցրած պաշտոնի, ստաժի և վարձատրության պահպանմամբ:

7. Վերապատրաստման արդյունքում ստացված փաստաթղթի պատճենը կցվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործին:

8. Վերապատրաստողները քաղաքացիական ծառայողների յուրաքանչյուր վերապատրաստման դասընթացի ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանում են ներկայացնում տեղեկանք (Ձև 1)` վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ:

9. Անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումը, եռամսյակը մեկ անգամ, քրեակատարողական վարչության պետին է ներկայացնում ամփոփ տեղեկանք` վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ, որոնց հիման վրա տարեվերջին ներկայացնում է հաշվետվություն քաղաքացիական ծառայողների վերապատրաստման տարեկան արդյունքների մասին:

 

II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

10. Քաղաքացիական ծառայողների պարտադիր վերապատրաստման գործընթացը կազմակերպելու համար կառուցվածքային ստորաբաժանումներում կազմվում են հաջորդ տարում վերապատրաստման ենթակա քաղաքացիական ծառայողների անվանական ցուցակները` համաձայնեցնելով նրանց ղեկավարների հետ:

11. Ցուցակների հիման վրա կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 30-ը անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանում են ներկայացնում վերապատրաստման ենթակա քաղաքացիական ծառայողների անվանական հայտերը:

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 19.12.11 թիվ 216-Ն հրաման)

i

13. Քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստումը առնվազն պետք է ընդգրկի քաղաքացիական ծառայության, կառավարչական հմտությունների և համապատասխան ստորաբաժանումների ընդհանուր իրավասության (այսուհետ` մասնագիտական) և/կամ համապատասխան ստորաբաժանումների համանման գործառույթներին առնչվող (այսուհետ` ընդհանուր բնույթի) բնագավառների ծրագրեր:

i

14. Քրեակատարողական վարչության պետը մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում հաջորդ տարվա վերապատրաստման ժամանակացույցը:

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում քաղաքացիական ծառայողների հաջորդ տարվա վերապատրաստման դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկերը` նշելով դրանց ընդհանուր ժամաքանակները:

Սույն կետով նախատեսված վերապատրաստման ժամանակացույցը ներկայացվում են ըստ քաղաքացիական ծառայության պաշտոնների խմբերի կամ մասնագիտությունների:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը վերապատրաստման ծրագրերը հաստատում է վերապատրաստման ժամանակացույցի, դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկերի ներկայացման օրվանից մեկամսյա ժամկետում:

(14-րդ կետը փոփ. 19.12.11 թիվ 216-Ն հրաման)

14.1 Վերապատրաստման ծրագիրը պետք է առնվազն ներառի`

i

1) դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկը, ինչպես նաև դրանց ընդհանուր ժամաքանակը.

2) ժամանակացույցը, որը ներառում է խմբերի կազմերի (վերապատրաստվողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը` ներառյալ հիմնարկի անվանումը) և ըստ խմբերի անցկացման ժամանակահատվածների վերաբերյալ տեղեկատվություն:

Վերապատրաստման անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տվյալ ուսումնական հաստատության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտով:

(14.1-ին կետը լրաց. 19.12.11 թիվ 216-Ն հրաման)

15. Անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումը կազմակերպում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը` վերապատրաստողին ներկայացնելով անվանական հայտ (Ձև 2):

16. Պարտադիր վերապատրաստման ծրագրերը իրականացվում են դասախոսությունների և գործնական պարապմունքների միջոցով:

17. Պարտադիր վերապատրաստման արդյունքում քաղաքացիական ծառայողին տրվում է վկայական (Ձև 3):

18. Պարտադիր վերապատրաստման դասընթացների ավելի, քան մեկ երրորդին քաղաքացիական ծառայողի անհարգելի բացակայության դեպքում նրան` սույն կարգի 17-րդ կետով նախատեսված վկայական չի տրվում: Սույն կետով նախատեսված դեպքում քաղաքացիական ծառայողին տրվում է տեղեկանք` ծրագրերի ունկնդրած ծավալի և բովանդակության մասին:

19. Պարտադիր վերապատրաստման դասընթացների կեսից ավելիին քաղաքացիական ծառայողի հարգելի բացակայության դեպքում (հիվանդություն, գործուղում և այլն) նրան` անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման թույլտվությամբ հնարավորություն է տրվում մասնակցելու հաջորդ դասընթացներից որևէ մեկին:

 

III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

20. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51.15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայողի կամ քրեակատարողական վարչության պետի նախաձեռնությամբ վերապատրաստման դեպքերում տվյալ վերապատրաստման ծրագրերը և այդ ծրագրերով վերապատրաստողների թեկնածությունը անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանում է ներկայացվում տվյալ վերապատրաստումն անցկացնելուց ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:

i

20. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51.15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով քաղաքացիական ծառայողի վերապատրաստման դեպքում քրեակատարողական վարչության պետը դասընթացները սկսվելուց առնվազն երկու ամիս առաջ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում վերապատրաստման ժամանակացույցը, որը ներառում է վերապատրաստվողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը` ներառյալ հիմնարկի անվանումը, և տվյալ վերապատրաստման ֆինանսավորման մասին տեղեկատվություն:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված վերապատրաստման դասախոսությունների ու գործնական պարապմունքների ցանկը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համապատասխան ցուցումը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

(20-րդ կետը փոփ. 19.12.11 թիվ 216-Ն հրաման)

21. (21-րդ կետն ուժը կորցրել է 19.12.11 թիվ 216-Ն հրաման)

i

22. (22-րդ կետն ուժը կորցրել է 19.12.11 թիվ 216-Ն հրաման)

 

Հավելված թիվ 2

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2010 թվականի սեպտեմբերի 9-ի

N 186-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայողներ) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղման հետ կապված հարաբերությունները:

i

2. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղման դասընթացները չեն կարող պակաս լինել 60 ակադեմիական ժամից ժամկետով:

(2-րդ կետը փոփ. 19.12.11 թիվ 216-Ն հրաման)

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղումը ձևակերպվում է քրեակատարողական վարչության պետի կամ քրեակատարողական վարչության պետի կողմից լիազորված պաշտոնատար անձի հրամանով:

4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքերում պահպանվում են քաղաքացիական ծառայողի պաշտոնը և ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել քրեակատարողական վարչության պետի կամ քրեակատարողական վարչության պետի կողմից լիազորված պաշտոնատար անձի հայեցողությամբ:

5. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղման արդյունքում ստացված փաստաթղթի պատճենը կցվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործին:

6. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղման դեպքերում գործուղված քաղաքացիական ծառայողը գործուղումից հետո առնվազն մեկշաբաթյա ժամկետում քրեակատարողական վարչության պետին կամ քրեակատարողական վարչության պետի կողմից լիազորված պաշտոնատար անձին է ներկայացնում գործուղման հետ կապված հաշվետվություն` կցելով համապատասխան նյութերը:

 

Ձև 1

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

________________________________________________________ կողմից

(վերապատրաստող)

________________________________________________________

                 (վերապատրաստման ժամկետները և ծրագրերը)

 

քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին

 

.______________________________________________________.

|N|Ստորաբաժանման|Վերապատրաստման   |Զբաղեցրած |Վկայականի|

| |անվանումը    |մասնակիցները     |պաշտոններն|համարը   |

| |             |(անուն, ազգանուն,|ըստ խմբերի|         |

| |             |հայրանուն)       |          |         |

|_|_____________|_________________|__________|_________|

|1|     2       |        3        |    4     |    5    |

|_|_____________|_________________|__________|_________|

|_|_____________|_________________|__________|_________|

|_|_____________|_________________|__________|_________|

|_|_____________|_________________|__________|_________|

|_|_____________|_________________|__________|_________|

|_|_____________|_________________|__________|_________|

| |Ընդամենը     |                 |          |         |

.______________________________________________________.

 

___________________

(վերապատրաստող)

 

Ձև 2

 

ՀԱՅՏ

 

____________________________________________________ ներկայացվող

(վերապատրաստող)

__________________________________________________________

                 (համապատասխան ստորաբաժանման անվանումը)

 

քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին

 

.________________________________________________________.

|N|Վերապատրաստման     |Զբաղեցրած |Ծրագրի   |Ժամկետները   |

| |մասնակիցները       |պաշտոններն|անվանումը|(սկիզբ-ավարտ)|

| |(անուն, ազգանուն,  |ըստ խմբերի|         |             |

| |հայրանուն, հեռախոս)|          |         |             |

|_|___________________|__________|_________|_____________|

| |                   |          |         |             |

| |                   |          |         |             |

| |                   |          |         |             |

| |                   |          |         |             |

.________________________________________________________.

 

________________________________________ -ից խմբի պատասխանատու անձ է

(համապատասխան ստորաբաժանման անվանումը)

 

նշանակված __________________________________________________________

(անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամարներ)

 

Անձնակազմի կառավարման

աշխատանքներ իրականացնող

ստորաբաժանման ղեկավար ________________________________________

(անուն, ազգանուն)

 

Ձև 3

 

i

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԲԸ                      |

|                                                                     |

|                            ՎԿԱՅԱԿԱՆ N                               |

|                                                                     |

|       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ        |

|  ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ   |

|                                                                     |

| Տրվում է __________________________________________________________ |

| ___________________________________________________________________ |

| ___________________________________________________________________ |

|             (պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)                |

|                                                                     |

| Առ այն, որ նա վերապատրաստվել է ____________________________________ |

| ___________________________________________________________________ |

| ___________________________________________________________________ |

| ___________________________________________________________________ |

| ___________________________________________________________________ |

| (վերապատրաստողը, վերապատրաստման ծրագիրը, վերապատրաստման ժամկետը)    |

|                                                                     |

|                                            ________________________ |

|                                                (վերապատրաստողը)     |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

(3-րդ ձևը լրաց. 19.12.11 թիվ 216-Ն հրաման)

 

 

pin
Արդարադատության նախարարություն
09.09.2010
N 186-Ն
Հրաման