Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.1321.111010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2010 թվականի N 1321-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. 2010 թվականի մայիսի 10-14-ը Երևանում կայացած` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական հանձնաժողովի 36-րդ նստաշրջանի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 27-րդ համաժողովի անցկացման հետ կապված լրացուցիչ ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 4843.9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարն առանց մրցույթի անցկացման` որպես դրամաշնորհ տրամադրել «Թրաստ Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը.

2) «Թրաստ Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված դրամաշնորհի պայմանագիր:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի հոկտեմբերի 7-ի

N 1321-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.____________________________________________________________________.

|Բյուջե- |Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման  |Ցուցանիշների  |

|տային   |բաժինների, խմբերի և  դասերի, տնտեսագիտական  |փոփոխությունը |

|ծախսերի |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող       |(ավելացումները|

|գործառա-|ծրագրերի և  դրանք իրականացնող մարմինների    |նշված են      |

|կան դասա|անվանումները                                |դրական նշանով,|

|կարգման |                                            |իսկ           |

|________|                                            |նվազեցումները |

|բա|խ |դա|                                            |փակագծերում)  |

|ժի|ու|սը|                                            |______________|

|նը|մ |  |                                            |     տարի     |

|  |բ |  |                                            |              |

|  |ը |  |                                            |              |

|__|__|__|____________________________________________|______________|

|04|  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                            |     (4,843.9)|

|__|__|__|____________________________________________|______________|

|  |  |  |այդ թվում`                                  |              |

|__|__|__|____________________________________________|______________|

|  |02|  |ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ                 |     (4,843.9)|

|__|__|__|____________________________________________|______________|

|  |  |  |այդ թվում`                                  |              |

|__|__|__|____________________________________________|______________|

|  |  |01|ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, |     (4,843.9)|

|  |  |  |ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ              |              |

|__|__|__|____________________________________________|______________|

|  |  |  |այդ թվում`                                  |              |

|__|__|__|____________________________________________|______________|

|  |  |  |ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ                          |     (4,843.9)|

|__|__|__|____________________________________________|______________|

|  |  |  |այդ թվում`                                  |              |

|__|__|__|____________________________________________|______________|

|  |  |  |06. Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում  |     (4,843.9)|

|__|__|__|____________________________________________|______________|

|  |  |  |ՀՀ գյուղատնտեսության նախարարություն         |     (4,843.9)|

|__|__|__|____________________________________________|______________|

|  |  |  |որից`                                       |              |

|__|__|__|____________________________________________|______________|

|11|  |  |Առողջապահական և  լաբորատոր նյութեր          |      4,843.9 |

|__|__|__|____________________________________________|______________|

|  |01|  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ     |      4,843.9 |

|  |  |  |ՖՈՆԴԵՐ                                      |              |

|__|__|__|____________________________________________|______________|

|  |  |  |այդ թվում`                                  |              |

|__|__|__|____________________________________________|______________|

|  |  |01|ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ |      4,843.9 |

|  |  |  |ՖՈՆԴ                                        |              |

|__|__|__|____________________________________________|______________|

|  |  |  |այդ թվում`                                  |              |

|__|__|__|____________________________________________|______________|

|  |  |  |ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ           |      4,843.9 |

|__|__|__|____________________________________________|______________|

|  |  |  |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ       |      4,843.9 |

.____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.10.2010
N 1321-Ն
Որոշում