Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԻՆՎԵՍՏԻՑԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԱՐԺԵԹՂԹԵՐՈ ...

 

 

118.0351.191098

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

19 հոկտեմբերի 1998թ թիվ 351

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի «ա» ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման կարգը» (կցվում է):

 

       «ՀԱՍՏԱՏՎԱԾ Է»                    «ՀԱՍՏԱՏՎԱԾ Է»

    ՀՀ կենտրոնական բանկի            ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

    նախագահ                         նախարար

              Տ. ՍԱՐԳՍՅԱՆ                      Է. ՍԱՆԴՈՅԱՆ

 

    «15»   09  1998թ.             «01»  10  1998թ.

 

ԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Սույն կարգը սահմանվում է համաձայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի «ա» ենթակետի և կանոնակարգում է բանկերի կողմից ինվեստիցիոն արժեթղթերում (այդ թվում` այլ անձանց կանոնադրական հիմնադրամներում) ներդրումների դասակարգման, դրանց հնարավոր կորուստների պահուստի (այսուհետև` պահուստ) ձևավորման ու օգտագործման հարցերը:

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն կարգի նպատակներով ինվեստիցիոն արժեթղթեր են համարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված`

ա) բաժնետոմսերը,

բ) ոչ պետական պարտատոմսերը,

գ) ներդրումներն այլ անձանց կանոնադրական հիմնադրամներում (այսուհետև` արժեթղթեր):

1.2. Սույն կարգի նպատակներով ինվեստիցիոն արժեթղթերն ըստ առանձին հատկանիշների ստորաբաժանվում են հետևյալ խմբերի և ենթախմբերի.

1.2.1. Ըստ ժամկետայնության`

ա) ժամկետային արժեթղթեր` մարման ամրագրված ժամկետներ ունեցող արժեթղթերը,

բ) անժամկետ արժեթղթեր` մարման ամրագրված ժամկետներ չունեցող արժեթղթերը:

1.2.2. Ըստ նպատակայնության`

ա) Վերավաճառքի նպատակով ձեռք բերված արժեթղթեր` ժամկետային և անժամկետ այն բոլոր արժեթղթերը, որոնք ձեռք են բերվել վերավաճառքի նպատակով և արագ կարող են վերածվել բարձր իրացվելի ակտիվների:

բ) Վաճառքի համար նախատեսվող արժեթղթեր` այն արժեթղթերը, որոնք ձեռք բերողը մտադիր չէ վաճառել մոտակա (կարճատև) ժամանակահատվածում, սակայն դրանք կարող են վաճառվել և սովորաբար չեն պահվում մինչև մարման ժամկետի ավարտը (ժամկետային արժեթղթեր) կամ պահվում են մեկ տարուց պակաս ժամկետով (անժամկետ արժեթղթեր):

գ) Մինչև մարման ժամկետի ավարտը պահվող արժեթղթեր և անժամկետ արժեթղթեր` այն ժամկետային արժեթղթերը, որոնք ձեռք բերողը մտադիր է պահել մինչև մարման ժամկետի ավարտը, ինչպես նաև այն անժամկետ արժեթղթերը, որոնք պահվում են երկարատև ժամանակահատվածում (լրացուցիչ շահույթ ստանալու, արժեթուղթ թողարկողի վրա ներազդելու և/կամ նրան վերահսկելու նպատակով):

1.2.3. Ըստ գնահատման եղանակի (միայն բաժնետոմսերի համար).

ա) Գնանշվող բաժնետոմսեր` ՀՀ տարածքում գործող ֆոնդային բորսաներում, ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսաներում, ինչպես նաև արժեթղթերի շուկայի կարգավորում և վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմնի կողմից սահմանված ցանկում ընդգրկված օտարերկրյա ֆոնդային բորսաներում և բորսայական գործառնություններ իրականացնող այլ հաստատություններում (համակարգերում) պարբերաբար գնանշվող բաժնետոմսերը:

Գնանշվող բաժնետոմսերը պետք է բավարարեն հետևյալ չափանիշներին միաժամանակ`

- բաժնետոմսերի լիստինգի մեջ ներառումը ոչ պակաս, քան մեկ ֆոնդային բորսայում, ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսայում կամ բորսայական գործառնություններ իրականացնող հաստատությունում (համակարգում),

- նախորդ եռամսյակի տվյալներով բորսայում տվյալ բաժնետոմսի միջին ամսական նվազագույն շրջանառությունը կազմում է մեկ միլիոն դրամ,

- բաժնետոմսերի գնանշման հրապարակումը:

բ) Չգնանշվող բաժնետոմսեր` սույն կետի «ա» ենթակետի չափանիշներից որևէ մեկին չբավարարող բաժնետոմսերը:

 

2. Ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների

պահուստի ձևավորումը

 

2.1. Հնարավոր կորուստների պահուստ ձևավորվում է սույն կարգի 1.1 կետում նշված և 1.2.2 «գ» ենթակետի պահանջները բավարարող ժամկետային ու անժամկետ արժեթղթերի գծով:

2.2. Հնարավոր կորուստների պահուստ չի ձևավորվում 1.2.2 կետում նշված վերավաճառքի նպատակով ձեռք բերված կամ վաճառքի համար նախատեսվող ինչպես ժամկետային, այնպես էլ անժամկետ արժեթղթերի գծով:

2.3. Հնարավոր կորուստների պահուստ չի ձևավորվում նաև 2.1 կետում նշված ժամկետային ու անժամկետ արժեթղթերի գծով ստացվելիք գումարների (զեղչատոկոս, հավելավճար, շահաբաժիններ) համար: Բանկի եկամուտներին հաշվեգրված այդ գումարների դուրսգրումը կատարվում է սույն կարգի 4.3 կետին համապատասխան:

 

2.4. Ժամկետային արժեթղթերի հնարավոր կորուստների

պահուստի ձևավորումը

 

2.4.1. Բանկերի կողմից ձեռք բերված սույն կարգի 2.1 կետում նշված ժամկետային արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստին մասհանումները կատարվում են ներքոհիշյալ աղյուսակում նշված չափերով.

 

Աղյուսակ

 

._________________________________________________________________________.

|  Արժեթղթերի դասակարգումն ըստ դրանց   | Պահուստին կատարվող մասհանումների |

|  մարման ժամկետը լրանալուց հետո       | սահմանաչափերը  (օ/օ)             |

|  ժամկետանց օրերի                     |                                  |

|______________________________________|__________________________________|

|  1. Արժեթղթի ձեռքբերման պահին        | Ոչ ռիսկային                      |

|                                      |    (2)                           |

|______________________________________|__________________________________|

|  2. Արժեթղթի մարման ժամկետը          | Ռիսկային                         |

|  լրանալու պահից մինչև  60-րդ         |  (2-20)                          |

|  օրը ներառյալ                        |                                  |

|______________________________________|__________________________________|

|  3. Արժեթղթի մարման օրվան հաջորդող   | Միջին ռիսկային                   |

|  61-րդ օրվանից մինչև  90-րդ օրը      |    (20-70)                       |

|  ներառյալ                            |                                  |

|______________________________________|__________________________________|

|  4. Արժեթղթի մարման օրվան հաջորդող   | Բարձր ռիսկային                   |

|  91-րդ օրվանից մինչև  180-րդ օրը     |    (70-100)                      |

|  ներառյալ                            |                                  |

|______________________________________|__________________________________|

|  5. Արժեթղթի մարման օրվան հաջորդող   | Անհուսալի                        |

|  181-րդ օրվանից                      |  (100)                           |

._________________________________________________________________________.

 

2.4.2. Ժամկետային արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստին մասհանումները, աղյուսակում նշված տոկոսադրույքների նվազագույն և առավելագույն սահմաններում, բանկերը կատարում են ինքնուրույն` ելնելով դրանց մարման ժամկետի ավարտից հետո ժամկետանց օրերի թվից և թողարկողի ֆինանսական վիճակի գնահատումից:

2.4.3. ՀՀ կենտրոնական բանկի արժեթղթերի վերստուգման արդյունքների հիման վրա կարող է բանկին պարտավորեցնել պահուստին ուղղվող մասհանումները կատարել ընդհուպ մինչև գործակցի առավելագույն չափով, ինչպես նաև ճշտել արժեթղթի ռիսկայնությունը` ելնելով սույն կարգի 2.4.2 կետից:

 

2.5. Գնանշվող բաժնետոմսերի հնարավոր կորուստների

պահուստի ձևավորման կարգը

 

2.5.1. Գնանշվող բաժնետոմսերի հնարավոր կորուստների պահուստին մասհանումները կատարվում են թողարկողի բաժնետոմսերի ամբողջ պորտֆելի գծով` դրա շուկայական միջին արժեքը հաշվեկշռային (ձեռքբերման) միջին արժեքի համեմատությամբ նվազելու դեպքում: Տվյալ թողարկողի բաժնետոմսի հաշվեկշռային միջին արժեքը որոշվում է որպես դրանց ձեռքբերման փաստացի արժեքների միջին կշռված մեծություն:

Սույն կարգի նպատակներով տվյալ թողարկողի բաժնետոմսի միջին շուկայական արժեքը որոշվում է որպես նախորդ եռամսյակի ընթացքում բորսայում տվյալ բաժնետոմսի շրջանառության ծավալներով կշռված առք ու վաճառքի միջին գին:

2.5.2. Պահուստին կատարվող մասհանումների գումարը որոշվում է հետևյալ բանաձևով.

1

Մ(1) = (ՀԱ - ՇԱ) x Ք - ՆՊ,

 

որտեղ`

 

Մ(1) - պահուստին կատարվող մասհանումների գումարն է,

 

ՀԱ  - բաժնետոմսերի հաշվեկշռային միջին արժեքն է,

 

ՇԱ  - բաժնետոմսի միջին շուկայական արժեքն է,

 

Ք    - տվյալ թողարկողի արժեթղթերի քանակն է,

 

ՆՊ  - տվյալ բաժնետոմսի պորտֆելի գծով նախկինում ձևավորված պահուստի

մեծությունն է:

 

2.5.3. Եթե գնանշվող բաժնետոմսերը բանկի կողմից դասակարգվել են որպես վերավաճառքի նպատակով ձեռք բերված կամ վաճառքի համար նախատեսվող, սակայն չեն օտարվել մեկ տարվա ընթացքում, ապա դրանց գծով ձևավորվում է հնարավոր կորուստների պահուստ` 2.5.2 կետում նշված կարգով: Ընդ որում, եթե այդ ընթացքում նշված բաժնետոմսի շուկայական նվազեցումներն արտացոլվել են դրանց շուկայական արժեքի ճշտման հաշիվներում, ապա դրանց կրեդիտային մնացորդների չափով կատարվում է ճշտում (ծախսերի կամ կապիտալի բաժնի համապատասխան հաշիվների հետ թղթակցությամբ)` այդ գումարը ձևակերպելով որպես բաժնետոմսերի գծով ձևավորվող պահուստի սկզբնական մեծություն:

Եթե բանկը մտադրվում է սույն կարգի 1.2.2 կետի «գ» ենթակետում դասակարգված արժեթղթերը վաճառել և դրանք հաշվառման է վերցնում «Վաճառքի համար նախատեսվող արժեթղթեր» հաշվում, ապա կատարվում է դրանց գծով նախկինում պահուստավորված գումարի ճշտում (համապատասխան չափով պակասեցնելով ծախսերը)` միաժամանակ նույն գումարն արտացոլելով այդ արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման հաշվով` կապիտալի բաժնի համապատասխան հաշվի հետ թղթակցությամբ:

2.5.4. Սույն կարգի 2.5.2 կետին համապատասխան յուրաքանչյուր թողարկողի բաժնետոմսերի գծով ձևավորվող պահուստի մեծությունը ճշտվում է ոչ ուշ, քան եռամսյակի վերջին աշխատանքային օրվա դրությամբ:

 

2.6. Չգնանշվող բաժնետոմսերի (ներդրումների) պահուստի

ձևավորման կարգը

 

2.6.1. Չգնանշվող բաժնետոմսերի (ներդրումների) պահուստին մասհանումներ կատարվում են յուրաքանչյուր թողարկողի բաժնետոմսերի և (կամ) ներդրման ամբողջ գումարի գծով` դրանց ընթացիկ արժեքը հաշվեկշռային (ձեռքբերման) միջին արժեքի համեմատությամբ նվազելու դեպքում:

2.6.2. Չգնանշվող բաժնետոմսերի հաշվեկշռային միջին արժեքը որոշվում է որպես նախորդ եռամսյակում դրանց ձեռքբերման արժեքների միջին կշռված մեծություն: Յուրաքանչյուր թողարկողի չգնանշվող բաժնետոմսի ընթացիկ արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

ԸԱ(1) = (Ա - Պ) x Գ,

 

               ______            - Ք -

 

________________

1 Բացասական մեծության դեպքում այդ գումարի չափով նվազեցվում է նախկինում

ձևավորված պահուստը

 

որտեղ`

 

ԸԱ(1) - տվյալ թողարկողի մեկ բաժնետոմսի ընթացիկ արժեքն է,

 

Ա     - թողարկողի ակտիվների հանրագումարն է,

 

Պ     - թողարկողի պարտավորություններն են,

 

Ք     - տեղաբաշխված բաժնետոմսերի ընդհանուր քանակն է,

 

Գ     - արժեքի ճշտման գործակից, որը բնութագրում է թողարկողի ֆինանսական

        կայունությունը (2):

 

2.6.3. Ներդրումների ընթացիկ արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ԸԱ(2) = (Ա - Պ) x Ն (օ/օ) x Գ,

 

որտեղ`

 

Ն (օ/օ) - կանոնադրական հիմնադրամում ներդրումն է (բաժնեմասը) տոկոսային

արտահայտությամբ,

 

Ա, Պ, Գ - 2.6.2 կետում նշված տարրերն են:

 

2.6.4. Պահուստին կատարվող մասհանումների գումարը որոշվում է հետևյալ բանաձևերի միջոցով`

ա) չգնանշվող բաժնետոմսի համար`

3

Մ(2) = (ՀԱ - ԸԱ(1) x Ք - ՆՊ,

 

որտեղ`

 

Մ(2)  - պահուստին կատարվող մասհանումների գումարն է,

 

ՀԱ     - բաժնետոմսի հաշվեկշռային միջին արժեքն է,

 

ԸԱ     - տվյալ թողարկողի մեկ բաժնետոմսի ընթացիկ արժեքն է,

 

Ք      - տվյալ թողարկողի բաժնետոմսերի քանակն է,

 

ՆՊ     - տվյալ բաժնետոմսի գծով նախկինում ձևավորված  պահուստի

         մեծությունն է.

 

բ) ներդրումների համար`

4

Մ(3) = ՀՆ - ԸՆ -ՆՊ,

 

որտեղ`

 

ՀՆ     - ներդրումների հաշվեկշռային արժեքն է,

 

ԸՆ     - ներդրումների ընթացիկ արժեքն է,

 

ՆՊ     - տվյալ ներդրման գծով նախկինում ձևավորված  պահուստի

         մեծությունն է:

 

2.6.5. Բանկերի կողմից չգնանշվող բաժնետոմսերի վերադասակարգման դեպքերում (սույն կարգի 1.2.2 կետի «ա» և «բ» ենթակետերից «գ» ենթակետին կամ հակառակը) պահուստի մեծության ճշտումները կատարվում են սույն կարգի 2.5.3 կետում նախատեսված կարգով:

__________________

2 Թողարկողի ֆինանսական կայունությունը բնութագրող Գ գործակցի մեծությունը

սահմանվում է` կախված թողարկողի շրջանառու ակտիվների (Աշ) և ընդհանուր

ակտիվների (Աը) հարաբերակցությունից հետևյալ միջակայքերում`

 

       ա) Գ = 1,       եթե Աշ/Աը > 0,5

 

       բ) Գ = 0,7,     եթե 0,5 > Աշ/Աը > 0,3

 

       գ) Գ = 0,5,     եթե Աշ/Աը <>

 

3 Բացասական մեծության դեպքում այդ գումարի չափով նվազեցվում է նախկինում

ձևավորված պահուստը

 

4 Բացասական մեծության դեպքում այդ գումարի չափով նվազեցվում է նախկինում

ձևավորված պահուստը

 

2.6.6. Չգնանշվող բաժնետոմսերի և (կամ) ներդրումների գնահատումն ու պահուստի մեծության ճշտումը բանկերն իրականացնում են ինքնուրույն, իրենց կողմից ընտրված պարբերականությամբ, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ (թողարկողի ֆինանսական հաշվետվությունների արդյունքներով):

 

3. Ինվեստիցիոն արժեթղթերի անհուսալի ճանաչումը

 

3.1. Ժամկետային արժեթղթերն անհուսալի են ճանաչվում ժամկետանց դառնալու 181-րդ օրը, ինչպես նաև այն դեպքում, երբ թողարկողն օրենսդրությամբ սահմանված կարգով սնանկ է ճանաչվել, լուծարվել է առանց իրավահաջորդության կամ վավերացվել է վերջինիս կողմից պարտքի մարման անհնարինությունը` անկախ արժեթղթերի մարման ժամկետը լրանալուց և նպատակայնությունից:

3.2. Անժամկետ արժեթղթերն անհուսալի են ճանաչվում, եթե թողարկողն օրենսդրությամբ սահմանված կարգով սնանկ է ճանաչվել կամ լուծարվել առանց իրավահաջորդության:

 

4. Ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների

պահուստի օգտագործման կարգը

 

4.1. Պահուստի միջոցներն օգտագործվում են բացառապես սույն կարգի համաձայն անհուսալի ճանաչված արժեթղթերի դուրսգրման համար: Եթե տվյալ արժեթղթի ձևավորված պահուստի միջոցները չեն բավարարում դրանց արժեքի դուրսգրման համար, ապա այդ տարբերության չափով լրացուցիչ մասհանում է կատարվում պահուստին, և այնուհետև անհուսալի ճանաչված արժեթղթերի արժեքը դուրս է գրվում պահուստի միջոցների հաշվին:

4.2. Անհուսալի ճանաչված արժեթղթերը դուրս են գրվում «Ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստ» հաշվի միջոցներից սույն կարգի համաձայն դրանց անհուսալի դառնալու օրվանից մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը:

4.3. Սույն կարգի 2.3 կետում նշված այն գումարները, որոնք սահմանված կարգի համաձայն հաշվեգրվել են բանկի եկամուտներին, սակայն չեն մարվել (վճարվել) նախատեսված ժամկետներում, դուրս են գրվում`

ա) դրանց ժամկետանց դառնալու օրվանից հաշված 90-րդ օրը,

բ) սույն կարգին համապատասխան անհուսալի ճանաչված արժեթղթերի դուրսգրման օրը:

4.4. Թողարկողի անվճարունակության հետևանքով անհուսալի ճանաչված արժեթղթերի դուրսգրումը բանկի հաշվեկշռից չի համարվում այդ պարտավորության անվավեր ճանաչում:

Հաշվեկշռից դուրս գրված անհուսալի արժեթղթերը դուրսգրման պահից սկսած առնվազն հինգ տարի հաշվառվում են բանկի համապատասխան ծանուցման հաշիվներում (բացառությամբ այն դեպքի, երբ պարտապանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարվել է) և այդ ընթացքում չմարվելու դեպքում միայն կարող են դուրս գրվել նաև ծանուցման հաշիվներից:

4.5. Արժեթղթերի գծով պարտավորության լրիվ կամ մասնակի մարման կամ դրանց օտարման դեպքում համապատասխան չափով ճշտվում է պահուստի ընդհանուր մեծությունը` կատարված մասհանումների գումարներն ուղղելով բանկի տվյալ հաշվետու ժամանակահատվածի եկամուտներին:

4.6. Սույն կարգի համաձայն անհուսալի ճանաչված և պահուստի հաշվին հաշվեկշռից դուրս գրված արժեթղթերի, ինչպես նաև սույն կարգի 3.3 կետի համաձայն դուրս գրված գումարների (կուտակված եկամուտների) գծով պարտավորությունների լրիվ կամ մասնակի մարման դեպքում վերականգնված գումարներն ամբողջությամբ հաշվեգրվում են բանկի տվյալ հաշվետու ժամանակահատվածի եկամուտներին:

 

5. Կարգի գործողության մեջ դրվելը

 

5.1. Սույն կարգը գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գերատեսչական նորմատիվ ակտերի համար սահմանված կարգով հրապարակման ամսվան հաջորդող ամսի 1-ից:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                         «02»  11    1998 Թ.

                     ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20980198

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՈՐՈՇՈՒՄ

 

ԿՈԴ 050.0188.15.09.98

 

15 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 188

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի

ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների

պահուստի ձևավորման և օգտագործման կարգի մասին

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետը և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում  է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման» համատեղ կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմին` եռօրյա ժամկետում նշված կարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատմանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
19.10.1998
N 351
Հրաման