Սեղմել Esc փակելու համար:
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՐԵԼՈՒ ՈՒ Ձ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՐԵԼՈՒ ՈՒ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ Կ ...

11.08.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.01.1999  -ից մինչեւ   11.08.2005  -ը:
 
(ուժը կորցրել է 07.07.05 թիվ 87-ն հրաման)

i

115.0152.021098

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

7 հոկտեմբերի 1998 թ. թիվ 152-Պ

i

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՐԵԼՈՒ ՈՒ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 562 որոշման ընտանեկան նպաստի ներդրման աշխատանքները իրականացնելու նպատակով

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել «Ընտանեկան նպաստի տրման գործերը վարելու ու ձևակերպելու կարգի» հրահանգը հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրված դիտողությունները:

2. Սոցիալական աջակցության վարչությանը` սահմանված կարգով հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն գրանցման:

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

«07» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1998 Թ.

ԹԻՎ 152 ՀՐԱՄԱՆՈՎ

ՀՐԱՀԱՆԳ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՏՐՄԱՆ ԳՈՐԾԵՐԸ

ՎԱՐԵԼՈՒ ՈՒ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԻ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Սույն հրահանգը մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 562 որոշման և սահմանում է սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում (այսուհետև` կենտրոն) ընտանեկան նպաստի (այսուհետև` նպաստ) գործերը վարելու և ձևակերպելու կարգը.

1.2 Կենտրոնները պարտավոր են նպաստ նշանակելու և վճարելու հարցերով պարզաբանումներ և խորհրդատվություն տալ քաղաքացիներին, ինչպես նաև օժանդակել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկատվություն ստանալու գործում:

1.3 Նպաստի նշանակման համար ընտանիքները պետք է հաշվառված լինեն «Փարոս» համակարգում և դիմեն կենտրոն:

1.4. «Փարոս» համակարգում հաշվառվածների ընտանիքի կազմում, ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խմբի, եկամուտներում, բնակարանային պայմանների փոփոխության դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը պարտավոր է այդ մասին հայտնել կենտրոն:

i

1.5. Նպաստի իրավունք ունեն այն ընտանիքները, որոնց կարիքավորության աստիճանը գնահատող միավորը (այսուհետև միավորը) «Փարոս» համակարգում բարձր է ՀՀ կառավարության կողմից սահմանված կարիքավորության սահմանային մեծության միավորից, ինչպես նաև այն ընտանիքները, որոնք հատկացված քվոտայի սահմաններում համայնքների կողմից որոշվել են առավել անապահով ընտանիք:

Կենտրոնը համայնքներից ստանում է առավել անապահով ընտանիքների ցուցակները արձանագրությամբ (հավելված 1լ):

Օրինակ` եթե ՀՀ կառավարության կողմից որպես կարիքավորության սահմանային մեծության միավոր որոշվել է 35.42 միավորը, ապա նպաստի իրավունք ունեն 35.43 և բարձր միավորներ ունեցող ընտանիքները, ինչպես նաև այն ընտանիքները, որոնք համայնքին հատկացված քվոտայի սահմաններում ընդգրկվել են համայնքի կողմից հանձնված առավել անապահով ընտանիքների ցուցակում:

(1.5 կետը փոփ. 26.11.98 թիվ 204-Պ որոշում)

1.6 Կենտրոնը նպաստ նշանակելու մասին դիմումը քննարկում է ոչ ուշ, քան դիմումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:

1.7 Կենտրոնը նպաստի նշանակումը մերժելու դեպքում 5-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմողին` նշելով մերժման պատճառը:

1.8 Նպաստ նշանակող մարմնի որոշումը կարող է գանգատարկվել վերադասության կամ դատական կարգով:

2. ՆՊԱՍՏԻ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ

2.1 Նպաստը հաշվարկվում է բազային նպաստին ավելացնելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:

Օրինակ` եթե ՀՀ կառավարության որոշմամբ բազային նպաստը սահմանվել է 3500 դրամ, իսկ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը 500 դրամ, ապա

ա) մեկ անձից բաղկացած ընտանիքը նպաստի իրավունք ունենալու դեպքում (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) նպաստ կստանա հետևյալ չափով.

բազային նպաստ (3500դր) + հավելում (350դր) = ընտանեկան նպաստ (4000դր)

բ) հինգ անձից բաղկացած ընտանիքը նպաստի իրավունք ունենալու դեպքում (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) նպաստ կստանա հետևյալ չափով.

բազային նպաստ (3500դր) + 5x հավելում (500դր)=ընտանեկան նպաստ (6000դր):

3. ՆՊԱՍՏԻ ՏՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՍԿԻԶԲԸ

3.1. «Փարոս» համակարգում նպաստի համար դիմելուն նախորդած 12 ամիսների ընթացքում հաշվառված ընտանիքների համար.

3.1.1.Ընթացիկ տարվա հունվարից նպաստի իրավունք ունեցող ընտանիքի նպաստը նշանակվում և վճարվում է հունվարից, եթե ընտանիքը դիմել է մինչև մարտի 31-ը ներառյալ:

Օրինակ` Եթե ընտանիքը հաշվառված է եղել նախորդ օրացուցային տարվա ընթացքում և ընտանիքն ունի նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), դիմել է նպաստի համար տվյալ օրացուցային տարվա մարտին, ապա նպաստը նշանակվում է հունվարից:

3.1.2 Եթե ընտանիքը նպաստի իրավունքը ձեռք է բերել ընտանիքում եղած փոփոխությունների հետևանքով, ապա նպաստը նշանակվում է դիմելու հաջորդ ամսվանից.

Օրինակ` Ընտանիքը հունվարի դրությամբ նպաստի իրավունք չի ունեցել (այսինքն ընտանիքի միավորը ցածր է եղել 35.42-ից), ընտանիքում եղած փոփոխության արդյունքում ձեռք է բերել նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) և դիմել է նպաստի նշանակման համար փետրվարին, ապա նպաստը կնշանակվի մարտից:

3.2 «Փարոս» համակարգում ավելի վաղ ժամկետներում հաշվառված և վերջին 12 ամիսների ընթացքում սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները փաստաթղթերով չհիմնավորված ընտանիքների համար.

3.2.1 «Փարոս» համակարգում ավելի վաղ ժամկետներում հաշվառված և վերջին 12 ամիսների ընթացքում սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները փաստաթղթերով չհիմնավորված ընտանիքը նպաստի համար դիմելիս նախ պետք է ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը (հավելված 1), տեղեկանքներ եկամուտների մասին և ընտանիքը նպաստի իրավունք ձեռք բերելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու հաջորդ ամսից.

Օրինակ` Ընտանիքը հաշվառված չէ 1995 թվականի նոյեմբերին: Նպաստի համար դիմել է 1998 թվականի ապրիլին: Եթե ընտանիքի կողմից ներկայացված փաստաթղթերի արդյունքում ընտանիքը ձեռք է բերում նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա նպաստը նշանակվում է մայիսից:

3.3 «Փարոս» համակարգում չհաշվառված ընտանիքների համար.

3.3.1 «Փարոս» համակարգում չհաշվառված ընտանիքը նպաստի համար դիմելիս նախ հաշվառվում է ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը և ընտանիքին` նպաստի իրավունք ձեռք բերելու դեպքում, նշանակվում է նպաստ դիմելու հաջորդ ամսից.

Օրինակ` Եթե ընտանիքը երբևէ հաշվառված չի եղել «Փարոս» համակարգում և դիմել է նպաստի համար ընթացիկ տարվա հոկտեմբերին, ապա ընտանիքը հաշվառվում է և արդյունքում նպաստի իրավունք ձեռք բերելու դեպքում (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) նպաստը նշանակվում է նոյեմբերից:

3.4. Առավել անապահով ընտանիքների համար.

i

3.4.1 Համայնքներից ընթացիկ տարվա հունվար, փետրվար, մարտ ամիսների ընթացքում ստացված առավել անապահով ընտանիքների նպաստը նշանակվում է հունվարից, իսկ ապրիլ և հաջորդ ամիսների ընթացքում ստացված ցուցակներում ընդգրկվածների նպաստը նշանակվում է ցուցակն ստանալուց հաջորդ ամսից:

Օրինակ` եթե համայնքն առավել անապահով ընտանիքների ցուցակը կենտրոն է ներկայացվել տվյալ տարվա մարտ ամսին, այդ ընտանիքների նպաստը կնշանակվի նույն տարվա հունվար ամսից, եթե ներկայացրել է մայիսին, ապա` հունիսից:

(3.4-3.4.1 կետերը լրաց. 26.11.98 թիվ 204-Պ որոշում)

4. ՆՊԱՍՏԻ ՏՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ

4.1 Նպաստը տրվում է առավելագույնս մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը:

4.2 Եթե ընտանիքում կան այնպիսի անդամներ, որոնց որևէ սոցիալական խմբին պատկանելու ժամկետը լրանում է տվյալ օրացուցային տարվա ընթացքում, ապա նշանակվում է մինչև այդ ժամկետի լրանալու ամիսը ներառյալ:

Օրինակ` ա) եթե ընտանիքում կա մինչև 2 տարեկան երեխա, որի 2 տարեկանը լրանում է մարտին, ապա նպաստը նշանակվում է մինչև մարտը ներառյալ,

բ) եթե ընտանիքում կա 2-րդ խմբի հաշմանդամ, որի հաշմանդամության ժամկետը լրանում է հուլիսին, ապա նպաստը նշանակվում է մինչև հուլիս ամիսը ներառյալ:

4.2.1 Եթե սույն հրահանգի 4.2 կետում նշված ընտանիքների անդամների սոցիալական խմբի (հավելված 1) պատկանելու ժամկետը լրանում է տարիքի հետ կապված (Ա 55, Ա 66, Մ23, Մ 45, Ե 77, Ե 56, Ա 34, Ս 12 սոցիալական խմբեր) և այդ ընտանիքները պահպանում են նպաստի իրավունքը, ապա նպաստի վճարումը շարունակվում է.

Օրինակ` ա) եթե մինչև երեխայի 2 տարեկան լրանալը ընտանիքն ուներ նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) և 2 տարեկանը լրանալուց հետո ընտանիքի նպաստի իրավունքը պահպանվում է (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա նպաստի վճարումը շարունակվում է,

բ) եթե մինչև ծնողազուրկ երեխայի 18 տարեկան լրանալը ընտանիքն ուներ նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) և 18 տարեկանը լրանալուց հետո ընտանիքի նպաստի իրավունքը պահպանվում է (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա նպաստի վճարումը շարունակվում է:

4.2.2 Եթե սույն հրահանգի 4.2 կետում նշված ընտանիքների անդամների սոցիալական խմբի պատկանելու ժամկետը լրանում է (Հ 11, Հ 22, Հ 33, Հ 44, Կ 87 սոցիալական խմբեր) և այդ ընտանիքները պահպանում են նպաստի իրավունքը, ապա նպաստի վճարումը շարունակվում է.

Օրինակ` Եթե ընտանիքում կա 1-ին խմբի հաշմանդամ, ընտանիքն ունի նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) և հաշմանդամության ժամկետը լրանալուց (հուլիս) հետո ընտանիքը պահպանում է նպաստի իրավունքը (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա նպաստի վճարումը շարունակվում է:

4.2.3 Եթե սույն հրահանգի 4.2.2 կետում նշված ընտանիքների անդամների սոցիալական խմբի պատկանելու ժամկետը լրանում է և ժամկետը լրանալու պահին ի ներկայացվում համապատասխան փաստաթուղթ նպաստի իրավունքը պահպանելու մասին, ապա այդ ընտանիքների նպաստի վճարումը կասեցվում է 2 ամսով:

Օրինակ` Եթե ընտանիքում կա 1-ին խմբի հաշմանդամ, ընտանիքն ունի նպաստի իրավունք (այսինքն միավորը մեծ է 35.2-ից) և հաշմանդամության ժամկետը լրանալուց (հուլիս) հետո ընտանիքը չի պահպանում նպաստի իրավունքը (այսինքն միավորը ցածր է 35.42-ից), ապա նպաստի վճարումը կասեցվում է մինչև հոկտեմբեր:

Նպաստի իրավունքը կասեցվում է նաև քաղաքացու կողմից անընդմեջ երեք ամիս նպաստը չստանալու դեպքում:

4.2.4 Եթե սույն հրահանգի 4.2.2 կետում նշված ընտանիքների անդամների սոցիալական խմբի պատկանելու ժամկետը լրանում է և այդ ընտանիքները 2 ամսվա ընթացքում բերում են համապատասխան փաստաթուղթ հաշմանդամության պահպանման մասին (ընդ որում անկախ խմբից) և ձեռք են բերում նպաստի իրավունք, ապա նպաստի վճարումը շարունակվում է կասեցման ամսից:

Օրինակ` Եթե ընտանիքում կա 1-ին խմբի հաշմանդամ, ընտանիքն ունի նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) և հաշմանդամության ժամկետը լրանալուց (հուլիս) հետո սեպտեմբեր ամսին բերում է փաստաթուղթ սոցիալական խումբը պահպանելու մասին (ընդ որում անկախ խմբից) և ընտանիքի նպաստի իրավունքը վերականգնվում է (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա նպաստի վճարումը շարունակվում է օգոստոսից:

4.2.5 Եթե սույն հրահանգի 4.2.2 կետում նշված ընտանիքների անդամների սոցիալական խմբի պատկանելու ժամկետը լրանում է և այդ ընտանիքները 2 ամսվա ընթացքում չեն բերում համապատասխան փաստաթուղթ սոցիալական խմբի պահպանման մասին, բայց ձեռք են բերում նպաստի իրավունք ընտանիքում եղած այլ փոփոխությունների արդյունքում, ապա նպաստի վճարումը շարունակվում է դիմելու հաջորդ ամսից:

Օրինակ` Եթե ընտանիքում կա 1-ին խմբի հաշմանդամ, ընտանիքն ունի նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ժամկետի լրացման (օգոստոս) արդյունքում ընտանիքը կորցրել է նպաստի իրավունքը (այսինքն միավորը ցածր է 35.42-ից) և ընտանիքի այլ անդամ սեպտեմբերին դարձել է 2-րդ խմբի հաշմանդամ, որի արդյունքում ընտանիքը ձեռք է բերել նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.2-ից), ապա սեպտեմբերին դիմելու դեպքում նպաստը կնշանակվի հոկտեմբերից:

4.3 Եթե ընտանիքում կան մի քանի ժամկետով սոցիալական խումբ ունեցող անդամներ, ապա նպաստը նշանակվում է մինչև ամենավաղ ժամկետի լրացման ամիսը ներառյալ և նպաստի իրավունքի վերանայման արդյունքում իրավունքի պահպանման պայմաններում նպաստը նշանակվում է մինչև հաջորդ սոցիալական խմբի ժամկետի լրանալը:

Օրինակ`` Եթե նպաստի իրավունք ունեցող ընտանիքում (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) կա երեխա, որի 2 տարեկանը լրանում է մարտին, հաշմանդամ երեխա, որի 16 տարեկանը լրանում է օգոստոսին և 3-րդ խմբի հաշմանդամ, որի ժամկետը լրանում է հոկտեմբերին, ապա նպաստը նշանակվում է մինչև մարտ ներառյալ: Եթե այդ ժամկետից հետո ընտանիքը պահպանում է նպաստի իրավունքը (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա նպաստը նշանակվում է մինչև օգոստոսը ներառյալ և այդպես շարունակ:

i

4.4. Համայնքի կողմից ներկայացված ցուցակում ընդգրկված առավել անապահով ընտանիքի նպաստը նշանակվում է 6 ամիս ժամկետով, բայց ոչ ավելի քան տվյալ օրացուցային տարվա վերջը:

(4.4 կետը լրաց. 26.11.98 թիվ 204-Պ որոշում)

5. ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ

5.1. Նպաստի նշանակման համար դիմումի ներկայացումը.

5.1.1 Նպաստը նշանակելու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է փաստացի բնակության վայրի կենտրոն, որի համար լրացվում է հավելված 2-ում բերված դիմումի ձևը:

5.1.2 Նախորդ 12 ամիսների ընթացքում հաշվառված ընտանիքներից չի պահանջվում լրացուցիչ փաստաթղթեր: Եթե այդ ընտանիքներում հաշվառվելուց հետո տեղի են ունեցել փոփոխություններ, ապա նրանք պետք է ներկայացնեն դրանք ամրագրվող փաստաթղթեր:

5.1.3 Նախորդ 12 ամիսներից ավելի վաղ ժամկետներում «Փարոսում» հաշվառված կամ «Փարոսում» երեբևէ չհաշվառված ընտանիքները դիմումի հետ ներկայացնում են անհրաժեշտ փաստաթղթեր:

5.1.4 Կենտրոնի աշխատակիցը ստուգում է դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի ճշտությունը, դիմումի վրա նշում է ստացման ամսաթիվը:

5. Ներկայացված տեղեկանքները պետք է կնքված լինեն: Ջնջումներով կամ ուղղումներով տրված տեղեկանքները և այլ փաստաթղթերը չեն ընդունվում:

Կենտրոնի աշխատակիցը դիմումներն ընդունելիս դիմողին, ստորագրությամբ, ծանոթացնում է ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգին:

5.2. Նպաստի գործի կազմումը.

5.2.1 Անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում կենտրոնի տվյալ տարածքը սպասարկող աշխատակիցը որոշում է ընտանիքի նպաստի իրավունքը (կարիքավորության միավորը):

5.2.2 Տվյալ տարածքը սպասարկող տեսուչը տեղեկատվական բազայում ստանում է և տպում է կարգադրությունը (հավելված թիվ 3): Վերջինում նպաստի իրավունք ունենալու դեպքում նշվում է նպաստի չափը, մերժելու դեպքում` պատճառը:

5.2.3 Ընտանիքը նպաստի իրավունք ունենալու դեպքում կենտրոնի աշխատակիցը կազմում է նպաստի գործ (գործի շապիկի ձևը բերված է հավելված թիվ 4-ում): Նպաստի գործին տրվում է հերթական համար:

5.2.4 Կարգադրությունը հաստատում է տնօրենի կողմից ստորագրությամբ և կնիքով:

5.2.5 Շաբաթը մեկ անգամ տեսուչը տեղեկատվական բազայում ստացված դիմումների և նպաստի գործերի հաշվառման էլեկտրոնային մատյանից տպագրում է տվյալ շաբաթվա ընթացքում լրացված էջերը և կարում այդ նպատակի առանձնացված թղթապանակում: Հաշվառման մատյանների ձևերը բերված են համապատասխանորեն հավելված թիվ 5 և 6-ում:

5.2.6 Կենտրոնի տվյալ տարածքը սպասարկող տեսուչը նպաստի գործը տեղադրում է վճարվող գործերի շարքում:

5.3 Նպաստի վճարման ձևակերպումը.

5.3.1 Նպաստը վճարվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկին` մյուս չափահաս անդամների փոխադարձ համաձայնությամբ:

5.3.2 Ընտանիքի չափահաս անդամի պահանջով ընտանեկան նպաստի նրա բաժինը վճարվում է առանձին:

5.3.3. Նպաստը, օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող է վճարվել նաև քաղաքացու օրինական ներկայացուցիչներին (խնամակալ, հոգաբարձու, օգնական):

Ընդ որում այդ քաղաքացու տվյալները լրցվում են ընտանիքի սոցիալական անձնագրում` 24-րդ դաշտում նշելով «բաց»:

5.4 Նպաստի վճարման դադարեցման ձևակերպումը.

5.4.1 Նպաստի վճարումը դադարեցում է. . նպաստի իրավունքը կորցնելու հաջորդ ամսից, . փաստագրումից կամ հաշվառումից հետո 12 ամիս անց սոցիալական արձանագրում

եղած տվյալները հաստատող փաստաթղթեր չներկայացնելու դեպքում: . Նշանակված, բայց չստացված նպաստի գումարները վճարվում են միայն անցած

երեք ամսվա ժամանակահատվածի համար: . Կենտրոնի կամ փոստային բաժանմունքի մեղքով չվճարված գումարները վճարվում

են առանց ժամկետի սահմանափակման:

5..2 Կենտրոնի տվյալ տարածքը սպասարկող տեսուչը տեղեկատվական բազայում ստանում է և տպագրում դադարեցման կամ կասեցման կարգադրություն (հավելված թիվ 7), որը հաստատվում է տնօրենի ստորագրությամբ և կնիքով:

5.4.3 Նպաստի գործի դադարեցման դեպքում «Ընտանեկան նպաստի գործերի հաշվառման էլեկտրոնային և թղթային մատյանում» «ծանոթություն» սյունակում նշվում է նպաստի վճարման դադարեցման որոշումը և ամսաթիվը:

Նպաստի գործը վերադարձվում է «Փարոս» համակարգի գործերի ընդհանուր շարք:

5.5 Նպաստի իրավունքը կորցրած ընտանիքը հետագա ժամանակաշրջանում ընտանիքի որևէ տվյալ փոփոխության արդյունքում նպաստի իրավունք ձեռք բերելու դեպքում դիմում է կենտրոն ՀՀ կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 562 որոշմամբ սահմանված ՀՀ-ում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի և սույն հրահանգով սահմանված կարգով:

5.5.1 Կենտրոնի տվյալ տարածքը սպասարկող տեսուչը տվյալ ընտանիքի նպաստի նախկին գործը վերադարձնում է վճարվող գործերի շարքը և նպաստի գործը վարում հրահանգով սահմանված կարգով:

5.5.2 Նպաստի գործին տրվում է նոր հերթական համար:

i

5.6. Համայնքի կողմից ներկայացված ցուցակում ընդգրկված առավել անապահով ընտանիքի նպաստի գործի վարումն իրականացվում է սույն հրահանգով սահմանված կարգով: Նպաստառու ընտանիքների համար կազմվում է նպաստի նշանակման կարգադրություն, որի բովանդակությունը բերված է հավելված թիվ 2լ-ում:

(5.6 կետը լրաց. 26.11.98 թիվ 204-Պ որոշում)

6. ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ «ՀԱՅՓՈՍՏ» ՀՆՊՁ ՓՈՍՏԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ:

6.1 Նշանակված նպաստը նշանակված նպաստը վճարման է ուղարկվում փոստային բաժանմունք վճարման ամենամսյա ցուցակներով:

6.2. Նպաստների վճարման և փոստային բաժանմունքների հետ փոխադարձ հաշվետվության կարգը սահմանվում է ՀՀ սոցիալական ապահովության և ՀՀ կապի նախարարությունների համատեղ հաստատած առանձին հրահանգով:

7. ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄՆ ԱՅԼ ԿԵՆՏՐՈՆ

7.1 Նպաստի գործը տեղափոխվում է այլ կենտրոն նպաստառուի դիմումի համաձայն:

7.2 Դիմումում պետք է նշված լինի կենտրոնի անվանումը և հասցեն, որտեղ պետք է ուղարկվի նպաստի գործը:

7.3. Նպաստ ստացողի դիմումի համաձայն նպաստի գործը դիմումը ստանալուց հետո 3 օրվա ընթացքում ուղարկվում է պատվիրված առաքումով: Ընդ որում ուղեկցող նամակում կենտրոնի պետը նշում է, թե մինչև որ ամիսն է վճարվել նպաստը:

7.4 Կենտրոնում «դիմումների գրանցման» և «Ընտանեկան նպաստի գործերի հաշվառման» էլեկտրոնային և թղթային մատյաններում «ծանոթություն» սյունակում նշվում է փոստի անդորագրի համարը և ամսաթիվը:

7.5. Նպաստ ստացողի փաստաթղթերի տեղափոխման մասին դիմումի և ուղեկցող նամակի պատճենը, որի հիման վրա ուղարկվել է նպաստի գործը կարվում են առանձին թղթապանակում և պահվում են հաշվապահական փաստաթղթերին համահավասար համապատասխան ժամկետով:

7.6 Առաջին անգամ դիմած և նախորդ մեկ ամսվա ընթացքում բնակության վայր փոխած ընտանիքի նախկին բնակության վայրի կենտրոնից պահանջվում է տեղեկանք, որ նրան նպաստ նշանակված չի եղել:

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

«07» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1998Թ.

ԹԻՎ 152 ՀՐԱՄԱՆՈՎ

Ց Ա Ն Կ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԵՒ ԴՐԱՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

.________________________________________________________________________.

|Կոդը |անվանումը           | պահանջվող տեղեկանքը                         |

|_____|____________________|_____________________________________________|

|Հ 11 |հաշմանդամ 1-ին խումբ| ԲԱՓՀ-ի տեղեկանքի պատճենը կամ                |

|     |                    | տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից        |

|     |                    | կամ կենսաթոշակի վկայական                    |

|_____|____________________|_____________________________________________|

|Հ 22 |հաշմանդամ 2-րդ խումբ| ԲԱՓՀ-ի տեղեկանքի պատճենը կամ                |

|     |                    | տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից        |

|     |                    | կամ կենսաթոշակի վկայական                    |

|_____|____________________|_____________________________________________|

|Հ 33 |հաշմանդամ 3-րդ խումբ| ԲԱՓՀ-ի տեղեկանքի պատճենը կամ                |

|     |                    | տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից        |

|     |                    | կամ կենսաթոշակի վկայական                    |

|_____|____________________|_____________________________________________|

|Հ 44 |հաշմանդամ երեխա     | տեղեկանք կենսաթոշակային ապահովության        |

|     |մինչև  16 տարեկան   | տարածքային կենտրոնից կամ կենսաթոշակի        |

|     |                    | վկայական                                    |

|_____|____________________|_____________________________________________|

|Ա 55 |անչափահաս երեխա     | ծննդյան վկայականի պատճենը                   |

|     |մինչև  2 տարեկան    |                                             |

|_____|____________________|_____________________________________________|

|Ա 66 |անչափահաս երեխա 2-ից| ծննդյան վկայականի պատճենը                   |

|     |18 տարեկան          |                                             |

|_____|____________________|_____________________________________________|

|Կ 88 |Կենսաթոշակառու      | տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից        |

|     |(աշխատանքային`      |                                             |

|     |տարիքային, արտոնյալ,|                                             |

|     |երկարամյա,          |                                             |

|     |սոցիալական` ծերու-  |                                             |

|     |թյան)               |                                             |

|_____|____________________|_____________________________________________|

|Գ 99 |գործազուրկ          | տեղեկանք զբաղվածության տարածքային           |

|     |                    | կենտրոնից                                   |

|_____|____________________|_____________________________________________|

|Հ 00 |հղի կին (20 շաբա-   | տեղեկանք կանանց կոնսուլտացիայից             |

|     |թական)              |                                             |

|_____|____________________|_____________________________________________|

|Ս 12 |ուսանող (մինչև  23  | տեղեկանք ուսումնական հաստատությունից        |

|     |տարեկան)            | անվճար բաժնում սովորելու մասին              |

|_____|____________________|_____________________________________________|

|Մ 23 |միակողմանի ծնողա-   | տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից կամ    |

|     |զուրկ երեխա (մինչև  | կենսաթոշակի վկայական, ծնողի մահվան վկայական |

|     |21 տարեկան)         |                                             |

|_____|____________________|_____________________________________________|

|Մ 45 |միայնակ մոր երեխա   | տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի      |

|     |                    | գրանցման տարածքային բաժնից` երեխայի ծննդյան |

|     |                    | վկայականում հոր վերաբերյալ տեղեկությունների |

|     |                    | գրանցման մասին,                             |

|_____|____________________|_____________________________________________|

|Ա.34 |ամուսնալուծված      | ամուսնալուծության վկայականի կամ դատարանի    |

|     |ընտանիքի երեխա      | վճռի, հայրություն ճանաչելու մասին վկայականի |

|     |                    | պատճենը                                     |

|_____|____________________|_____________________________________________|

|Ե 56 |երկկողմանի զնողա-   | տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից        |

|     |զուրկ երեխան (մինչև | կամ կենսաթոշակի վկայական, ծնողի մահվան      |

|     |21 տարեկան)         | վկայական                                    |

|_____|____________________|_____________________________________________|

|Կ 87 |միայնակ             | տեղեկանք ԲՇՏ-ից, տեղեկանք                   |

|     |կենսաթոշակառու      | ինքնակառավարման մարմնից                     |

|_____|____________________|_____________________________________________|

|Կ 86 |տարեց կենսաթոշակառու| տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից        |

.________________________________________________________________________.

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

«07» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1998Թ.

ԹԻՎ 152 ՀՐԱՄԱՆՈՎ

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

_________________________________________________________________________

սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենին

Քաղ. ________________________________________________________________ -ից

Հասցեն___________________________________________________________________

Անձնագրի սերիան __________ N ______________________ տրված________________

___________________________________________________ հեռախոս N ___________

Ընտանիքի սոցիալական անձնագրի N____________________

ԴԻՄՈՒՄ

Խնդրում եմ իմ ընտանիքիս` բաղկացած «_______» անձից, նշանակել ընտանեկան նպաստ:

Կից ներկայացնում եմ ընտանիքիս կազմի, եկամուտների և այլ տվյալների վերաբերյալ փաստաթղթեր բաղկացած «____» էջից:

«_____» _____________ 19_____թ.             ___________________________

                                                դիմողի ստորագրությունը

Ընտանեկան նպաստ նշանակելու համար փաստաթղթերը    «____» էջից

Մտից թիվ N_______________ Չբավականացնող փաստաթղթերը`  1. _________________________________________

2. _________________________________________ 3. _________________________________________ 4. _________________________________________ 5. _________________________________________

Չբավականացնող փաստաթղթերի մասին ծանուցումն ինձ հանձնված է

«______»___________19 ____թ.

____________________________

                                                դիմողի ստորագրությունը

Չբավականացնող փաստաթղթերը «_______»էջ

Ընդունված է «______»____________19___թ. _____________________________

աշխատողի ստորագրություն

_________________________________________________________________________

                             կատարման գիծ

ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՉԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

Չբավականացնող փաստաթղթերը` 1. __________________________________________

2. __________________________________________ 3. __________________________________________ 4. __________________________________________ 5. __________________________________________

  ներկայացնել մինչև           «______»  ___________________ 19______ Թ.

Համաձայն ենք, որ մեր ընտանիքին ընտանեկան նպաստ նշանակվելու դեպքում

այն վճարվի _______________________________________________-ի անունով,

որի համար ստորագրում ենք`

._______________________________________________________________________.

|հ/հ        ընտանիքի չափահաս անդամների       ստորագրություն             |

|           ազգանուն անուն հայրանուն                                    |

|_______________________________________________________________________|

|1                                                                      |

|_______________________________________________________________________|

|2                                                                      |

|_______________________________________________________________________|

|3                                                                      |

|_______________________________________________________________________|

|4                                                                      |

|_______________________________________________________________________|

|5                                                                      |

|_______________________________________________________________________|

|6                                                                      |

|_______________________________________________________________________|

|7                                                                      |

|_______________________________________________________________________|

|8                                                                      |

|_______________________________________________________________________|

|9                                                                      |

._______________________________________________________________________.

Պատասխանատու եմ ներկայացրածս տեղեկությունների ճշտության համար: Պարտավորվում եմ ընտանիքիս կազմի, եկամուտների և այլ փոփոխությունների դեպքում մեկ ամսյա ժամկետում տեղյակ պահել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին: Ինձ տեղյակ է պահված, որ ընտանիքիս վերաբերյալ սխալ տեղեկություններ ներկայացնելու կամ տեղեկությունները թաքցնելու դեպքում ընտանեկան նպաստի վճարումը դադարեցվում է և իմ ընտանիքն առնվազն մեկ տարի զրկվում է նպաստ ստանալու իրավունքից, իսկ ավելի վճարված գումարը հետ է պահվում օրենսդրությամբ սահմանված կարգով:

 ներկայացնել մինչև                     «_____»______________19 ---Թ.

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

«07» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1998Թ.

ԹԻՎ 152 ՀՐԱՄԱՆՈՎ

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

________________ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն

Կարգադրություն N

Քաղ. __________________________________________ ընտանիքին___________

սոց. անձնագրի N ______ միավորը` «______» անդամների թիվը «________» ՀՀ կառավարության 199 թ. ________________» ______»-ի N_______ որոշման համաձայն կարիքավորության սահմանային մեծության արժեքը սահմանվում է «______» բազային նպաստը ___________ դրամի չափով, հավելումը ___________________ դրամի չափով: Նշանակել ընտանեկան նպաստ ամսական ընդամենը`_____________ դրամ չափով: Վճարել սկսել «_________» __________________ 19 ___թ.ից. մինչև «______»___________________19____թ.: Հաշվարկը կատարեց _________________________________________ տեսուչ`

ստորագրություն

____________________ «____________» __________________19___թ.

Կենտրոնի տնօրեն _______________________

ստորագրություն

Կ.Տ. ________________ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի

____________________________________________________________________

Կարգադրություն N

Քաղ________________________________________ ընտանիքին _______________

ազգանուն, անուն, հայրանուն

սոց. անձնագրի N ______, միավորը, «_______», անդամների թիվը»______»

Մերժել նպաստի նշանակումը, քանի որ ընտանիքի միավորումը ցածր է ՀՀ կառավարության 199  թ. __________ «_________»-ի N __________ որոշմամբ սահմանված կարիքավորության սահմանային արժեքի «______» մեծությունից:

_____________________________տեսուչ

ազգանուն ա.հ. ստորագրություն

________________ «___________» ________________ 199- թ.

Կենտրոնի տնօրեն ________________

ստորագրություն

Կ. Տ.

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

   նՇՈՒՄՆԵՐ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ  ԵՎ           «07» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1998Թ.         

«07»

   ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ                         ԹԻՎ 152 ՀՐԱՄԱՆՈՎ

                                                      ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

._______________________________________________________________________.

| Հաշվառումից հանել -------------- |          Հաշվառել ------------     |

|                                  |                      ամսաթիվ       |

| ------------------------         |          -----------------         |

|         հիմքը                    |                   հիմքը            |

|                                  |                                    |

| Նպաստը-------------------------- |          Նպաստը --------------     |

|                  չափը            |                      չափը          |

|                                  |                                    |

| Վճարված է մինչև----------------  |          Նշանակել-------------     |

|                       ամսաթիվ    |                            ամսաթիվ |

|                                  |                                    |

| Կ. Տ.                            |           Կ. Տ.                    |

| -------------------------------- |           --------------------     |

|                  ստորագրություն  |                     ստորագրություն |

ՀՀ ---------------- մարզ

------------------- սոցիալական ծառայությունների

տարածքային կենտրոն

.____________________.

.____________________.

կենտրոնի կոդը

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾ N

Սոցիալական անձնագրի համարը ____________________

Հասցեն ________________________________________

Փոստային ձեռնարկության ինդեքսը ________________

Հեռախոս ______________________

Ընտանեկան նպաստը նշանակված է

1. _______________________»_______, ______________ 19 __թ-ից

Ազգանուն, Անուն, Հայրանուն

2. _______________________»_______, ______________ 19 __թ-ից

Ազգանուն, Անուն, Հայրանու

3. _______________________»_______, ______________ 19 __թ-ից

Ազգանուն, Անուն, Հայրանու

4. _______________________»_______, ______________ 19 __թ-ից

Ազգանուն, Անուն, Հայրանու

5. _______________________»_______, ______________ 19 __թ-ից

Ազգանուն, Անուն, Հայրանու

          ՆՇՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԻ ԹԵՐԹԵՐԻ ՄԱՍԻ     ՆՇՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԻ ԹԵՐԹԵՐԻ ՄԱՍԻ

.________________________________________________________________________.

|-------------------     | -------------------     |   ----------------  |

|    գործի թերթերի քանակը|   գործի թերթերի քանակը  | գործի թերթերի քանակ |

|                        |                         |                     |

|--------------------    |   -------------------   |   ----------------  |

|             ամսաթիվ    |        ամսաթիվ          |        ամսաթիվ      |

|                        |                         |                     |

|--------------------    |   -------------------   |   ----------------  |

|      ստորագրություն    |        ստորագրություն   |      ստորագրություն |

|  գործի թերթերի քանակը  |   գործի թերթերի քանակը  | գործի թերթերի քանակ |

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5

Մ Ա Տ Յ Ա Ն ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

._________________________________________________________________________.

|հ/հ| ամսա| ՍԱ-ի |դիմողի  ազգանունը, անունը,|հասցեն| բովադակու-| ծանոթու- |

|   | թիվ |համարը|        հայրանունը        |      |  թյուն    | թյուն    |

|___|_____|______|__________________________|______|___________|__________|

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 6

Մ Ա Տ Յ Ա Ն ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

.________________________________________________________________________.

|նպաստի գործի| ՍՆ-ի  |նպաստառուի ազգանունը,| նպաստառուի|նպաստ նշա- |ծանո-|

|   համարը   | համարը| անունը հայրանունը   |  հասցեն   |նակելու ամ-|թութ-|

|            |       |                     |           |   սաթիվը  |յուն |

|____________|_______|_____________________|___________|___________|_____|

|____________|_______|_____________________|___________|___________|_____|

|____________|_______|_____________________|___________|___________|_____|_

|____________|_______|_____________________|___________|___________|_____|

|____________|_______|_____________________|___________|___________|_____|

|____________|_______|_____________________|___________|___________|_____|

|____________|_______|_____________________|___________|___________|_____|

|____________|_______|_____________________|___________|___________|_____|

|____________|_______|_____________________|___________|___________|_____|

|____________|_______|_____________________|___________|___________|_____|

|____________|_______|_____________________|___________|___________|_____|

|____________|_______|_____________________|___________|___________|_____|

|____________|_______|_____________________|___________|___________|_____|

|____________|_______|_____________________|___________|___________|_____|

|____________|_______|_____________________|___________|___________|_____|

|____________|_______|_____________________|___________|___________|_____|

|____________|_______|_____________________|___________|___________|_____|

.________________________________________________________________________.

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

«07» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1998Թ.

ԹԻՎ 152 ՀՐԱՄԱՆՈՎ

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 7

սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի

Կարգադրություն N

Քաղ.________________________________________ընտանիքին________________

ազգանուն, անուն, հայրանուն

սոց. անձնագրի N_________, միավորը` «_________»,անդամների թիվը» ___»

Կասեցնել (դադարեցնել) նպաստի նշանակումը, քանի որ ընտանիքի միավորը

ցածր է ՀՀ կառավարության 199    թ________  «________»-ի  N _________

որոշմամբ սահմանված կարիքավորության սահմանային արժեքի «__________

մեծությունից մինչև 199  թ._______________ «___________»-ը:

______________________________________ տեսուչը

ազգանուն ա.հ., ստորագրություն

_________________ ______ _____________199 __թ.

ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ __________________

ստորագրություն

Կ. Տ.

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 լ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1998 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի

ԹԻՎ 204-Պ ՀՐԱՄԱՆՈՎ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության 199 թ. _____________ «____» -ի թիվ _______ որոշմամբ

հաստատված 5 % քվոտայի սահմաններում ______________ համայնքի համար սահմանված

առավել անապահով ընտանիքների թիվը կազմում է _________________:

__________________ համայնքի հանձնաժողովը ________________________________

սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին է հանձնում առավել

անապահով ընտանիքների ցուցակն ընդամենը _____________ ընտանիք և __________

ընտանիքների անդամներ, ընտանեկան նպաստի վճարման ցուցակներում ընդգրկելու

համար:

Արձանագրությունը կազմվել է 2 օրինակից:

Հանձնեց __________________________________ _________________ Կ.Տ.

          ավագանու ղեկավարի ազգանուն, ա.ա.հ.    ստորագրություն

Ընդունեց _________________________________ _________________ Կ.Տ.

            ՍԾՏԿ-ի տնօրենի ազգանուն, ա.,հ.     ստորագրություն

«____» ________________ 199  թ.

ՑՈՒՑԱԿ

առավել անապահով ընտանիքների

________________________________________________________________________

թիվ| ՍԱԻ-ի թիվ  | Ազգանուն, անուն, հայրանուն|    Ընտանիքի    | Հասցե

|            |                           | անդամների թիվը |

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 լ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1998 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի

ԹԻՎ 204-Պ ՀՐԱՄԱՆՈՎ

_________________________ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ

Քաղ. ___________________________________________________ ընտանիքին

ազգանուն, անուն, հայրանուն

սոց. անձնագրի թիվ ______________, անդամները թիվը «___________________»

Համաձայն ՀՀ կառավարության 199  թ. ______________ «___» -ի թիվ ________

որոշման, սահմանվել է բազային նպաստը _______________ դրամի չափով,

հավելումը _____________ դրամի չափով: Նշանակել որպես առավել անապահով

ընտանիքի ընտանեկան նպաստ ամսական ընդամենը` _______________ դրամ չափով:

Վճարել` սկսած «_____» __________ 199 թ.-ից

մինչև «_____» __________ 199 թ.:

Հաշվարկը կատարեց _____________________________ տեսուչ

ստորագրություն

_________________ «_____» __________ 199 թ.

Կենտրոնի տնօրեն ____________________________

ստորագրություն

Կ.Տ.

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                «02»       11          1998 թ.

                   ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 169802@ԵթH

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
07.10.1998
N 152-Պ
Հրաման