Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 15 ...

 

 

040.1412.091110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 նոյեմբերի 2010 թվականի N 1412-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1122-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 13 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1122-Ն որոշման 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմիններում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Mulberry» համակարգի կիրառումը հասանելի դարձնելու նպատակով տեխնիկական միջոցների» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Mulberry» համակարգը զարգացնելու նպատակով համապատասխան սարքավորումների» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի նոյեմբերի 4-ի

N 1412-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

.____________________________________________________________________.

|   Անվանումը       |Չափի   |Քանա-|Գումարը  |Գն- |Պայմանագրերի       |

|                   |միավորը|կը   |(հազ.    |ման |___________________|

|                   |       |     |դրամ)    |ձևը |կնքման   |կատարման |

|                   |       |     |         |    |ժամկետը  |վերջնա-  |

|                   |       |     |         |    |         |ժամկետը  |

|___________________|_______|_____|_________|____|_________|_________|

|ՀՀ տարածքային      |       |     |         |    |         |         |

|կառավարման         |       |     |         |    |         |         |

|նախարարություն     |       |     |         |    |         |         |

|___________________|_______|_____|_________|____|_________|_________|

|Բաժին N 11,        |       |     |         |    |         |         |

|Խումբ N 01,        |       |     |         |    |         |         |

|Դաս N 01           |       |     |         |    |         |         |

|ՀՀ կառավարության   |       |     |         |    |         |         |

|պահուստային ֆոնդ   |       |     |         |    |         |         |

|___________________|_______|_____|_________|____|_________|_________|

|Համակարգիչ         |լրակազմ|(120)|(24616.8)|ՊՄ  |սեպտեմբեր|դեկտեմբեր|

|___________________|_______|_____|_________|____|_________|_________|

|Տպիչ սարք          |հատ    |(30) | (1950.0)|ՊՄ  |սեպտեմբեր|դեկտեմբեր|

|___________________|_______|_____|_________|____|_________|_________|

|Համակարգիչ         |հատ    |120  | 13680.0 |ՊՄ  |սեպտեմբեր|դեկտեմբեր|

|___________________|_______|_____|_________|____|_________|_________|

|Մոնիթոր            |հատ    |120  |  5880.0 |ՊՄ  |սեպտեմբեր|դեկտեմբեր|

|___________________|_______|_____|_________|____|_________|_________|

|Մկնիկ              |հատ    |120  |   216.0 |ՊՄ  |սեպտեմբեր|դեկտեմբեր|

|___________________|_______|_____|_________|____|_________|_________|

|Ստեղնաշար          |հատ    |120  |   259.0 |ՊՄ  |սեպտեմբեր|դեկտեմբեր|

|___________________|_______|_____|_________|____|_________|_________|

|Տպիչ սարք          |հատ    |30   |  1560.0 |ՊՄ  |սեպտեմբեր|դեկտեմբեր|

|___________________|_______|_____|_________|____|_________|_________|

|Նոութբուք          |հատ    |4    |  1650.0 |ԳՀ  |նոյեմբեր |դեկտեմբեր|

|___________________|_______|_____|_________|____|_________|_________|

|Անխափան սնուցման   |       |     |         |    |         |         |

|սարք               |հատ    |20   |   600.0 |ԳՀ  |նոյեմբեր |դեկտեմբեր|

|___________________|_______|_____|_________|____|_________|_________|

|Համակարգիչ         |լրակազմ|10   |  1871.8 |ԳՀ  |նոյեմբեր |դեկտեմբեր|

|___________________|_______|_____|_________|____|_________|_________|

|Պատճենահանման      |       |     |         |    |         |         |

|մեքենա             |հատ    |1    |   350.0 |ԳՀ  |նոյեմբեր |դեկտեմբեր|

|___________________|_______|_____|_________|____|_________|_________|

|Բազմաֆունկցիոնալ   |       |     |         |    |         |         |

|գունավոր տպիչ սարք |հատ    |2    |   500.0 |ԳՀ  |նոյեմբեր |դեկտեմբեր|

.____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.11.2010
N 1412-Ն
Որոշում