Սեղմել Esc փակելու համար:
«ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵ ...

 

 

040.1430.121110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 նոյեմբերի 2010 թվականի N 1430-Ն

 

i

«ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՏԱԿԱԳԻԾԸ, ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը և հատակագիծը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և տարածքի չափը` 17371.76 հեկտար:

2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան ստորև նշված համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 17371.76 հեկտար տարբեր նպատակային նշանակության հողերը փոխադրել բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացնել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` 4502.72 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որից` 18.33 հեկտար խոտհարք, 3750.34 հեկտար արոտավայր, 734,05 հեկտար այլ հողատեսքեր, 3.07 հեկտար անտառային հողեր, 4.97 հեկտար ջրային հողեր.

2) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Կարմրաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` 6388.86 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որից` 5726.75 հեկտար արոտավայր, 662,11 հեկտար այլ հողատեսքեր, 22.31 հեկտար ջրային հողեր.

3) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Հերհերի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` 6420.52 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որից` 5372,32 հեկտար արոտավայր, 1048,19 հեկտար այլ հողատեսքեր, 14.34 հեկտար անտառային հողեր, 14.97 հեկտար ջրային հողեր:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը` «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ մարզի հողային հաշվեկշռում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություն:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի նոյեմբերի 4-ի

N 1430-Ն որոշման

 

ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ «ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

 

«Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի հյուսիս-արևելյան մասում, Արփա գետի վերին հոսանքների ավազանում:

Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 17371.76 հեկտար:

Արգելավայրը հյուսիսից և արևելքից «Ա»-»Բ» սահմանագծով համընկնում է պետական սահմանի հետ, հարավ-արևելքից և հարավից սահմանագիծը «Բ»-»Գ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորայքի գյուղական համայնքին, «Գ»-»Դ» հատվածով` Ջերմուկի պետական արգելավայրին, «Դ»-»Ե» հատվածով Ջերմուկի քաղաքային համայնքին, «Ե»-»Զ» հատվածով` Ջերմուկի պետական արգելավայրին, հարավ-արևմուտքից «Զ»-»Է» հատվածով` Ջերմուկի քաղաքային համայնքին, արևմուտքից «Է»-»Ը» հատվածով` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Հերհերի գյուղական համայնքին, «Ը»-»Ա» հատվածով` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Կարմրաշենի գյուղական համայնքին:

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-»Բ»

 

«Ա»-»Բ» հատվածով` սահմանագիծը համընկնում է պետական սահմանի հետ:

«Ա»-»Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 28326.0 մ է:

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-»Գ»

 

Բարձունքի գագաթին գտնվող «Ջերմուկի ջրաբանական» արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և պետական սահմանի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով` N 1 սահմանակետով անցնում 2387.0 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող N 2 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջերով` N 3-4 սահմանակետերով անցնում 3000.0 մ, հասնում գագաթին գտնվող N 5 սահմանակետին: N 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, այնուհետև կրկին արևմուտք, լանջով` N 6-7 սահմանակետերով անցնում 692.0 մ, հասնում է N 8 սահմանակետին, այստեղից ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 258.0 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող «Ջերմուկի ջրաբանական» արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Ջերմուկի պետական արգելավայրի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-»Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6336 մ է:

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ-ՋԵՐՄՈՒԿԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-»Դ»

 

Բարձունքի գագաթին գտնվող «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի, Ջերմուկի պետական արգելավայրի և Ջերմուկի քաղաքային համայնքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, N 1 սահմանակետով անցնում 368.0 մ, հասնում ձորի եզրին գտնվող N 2 սահմանակետին, որտեղ հատում է ձորը, թեքվում հյուսիս-արևելք, ապա արևելք, ջրբաժանով` N 3 սահմանակետով անցնելով 846.0 մ, հասնում է բարձունքի վրա գտնվող N 4 սահմանակետին: N 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 273.0 մ, հասնում հաջորդ բարձունքի վրա գտնվող N 5 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 307.0 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող N 6 սահմանակետին: N 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջերով` N 7-10 սահմանակետերով անցնում 1475.0 մ, հասնում «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի, Ջերմուկի պետական արգելավայրի և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-»Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3269.0 մ է:

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ-ՔԱՂ. ՋԵՐՄՈՒԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-»Ե»

 

«Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի, Ջերմուկի պետական արգելավայրի և Ջերմուկի քաղաքային համայնքի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 766.0 մ, հասնում բարձունքի գագաթի N 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, ջրբաժանով, վարելահողերի եզրով անցնում է 811.0 մ, հասնում բարձունքի վրա գտնվող N 2 սահմանակետին, որտեղից էլ թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 522.0 մ, հասնում «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի, Ջերմուկի պետական արգելավայրի և Ջերմուկի քաղաքային համայնքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-»Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2099 մ է:

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ-ՋԵՐՄՈՒԿԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-»Զ»

 

«Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի, Ջերմուկի քաղաքային համայնքի և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բարձունքի գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ջրբաժանով անցնում 1616.0 մ, հասնում բարձունքի վրա գտնվող N 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում 369.0 մ, հասնում ձորի եզրին գտնվող N 2 սահմանակետին: N 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, լանջով անցնում 1754.0 մ, հասնում ձորերի հատման կետում գտնվող N 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, հետո հարավ-արևելք, ձորով անցնում 873.0 մ, հասնում բարձունքի վրա գտնվող N 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս, ջրբաժանով անցնում 346.0 մ, հասնում N 5 սահմանակետին: N 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջով անցնում 623.0 մ, հասնում բարձունքի վրա գտնվող N 6 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ջրբաժանով` N 7 սահմանակետով անցնում 1261.0 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող N 8 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, N 9 սահմանակետով անցնում 1336.0 մ, հասնում N 10 սահմանակետին: N 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 425.0 մ, հասնում ձորի եզրին գտնվող N 11 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորով` N 12-18 սահմանակետերով անցնում 2544.0 մ, ձորի եզրի N 19 սահմանակետին: N 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, այնուհետև կրկին հարավ-արևելք, հատում ձորը, ժայռերի եզրով` N 20-23 սահմանակետերով անցնում 1560.0 մ, հասնում ժայռի եզրին գտնվող N 24 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, հատում ձորը, անցնում 280.0 մ, հասնում ժայռի եզրին գտնվող N 25 սահմանակետին: N 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ժայռերի եզրով անցնում 864.0 մ, հասնում N 26 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, այնուհետև հարավ-արևմուտք, լանջերով` հատելով ձորը, N 27-28 սահմանակետերով անցնում է 2048.0 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող N 29 սահմանակետին: N 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, բարձունքների գագաթներով` N 30 սահմանակետով անցնում 647.0 մ, հասնում ձորի եզրի N 31 սահմանակետին, որտեղ հատում է ձորը, թեքվում դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը` լանջով անցնում է 719.0 մ, հասնում N 32 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, լանջով անցնում 301.0 մ, հասնում N 33 սահմանակետին: N 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, լանջով անցնում 229.0 մ, հասնում ձորի եզրի N 34 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, ձորով անցնում 307.0 մ, հասնում ձորի եզրին գտնվող «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի, Ջերմուկի պետական արգելավայրի և Ջերմուկի քաղաքային համայնքի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-»Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 18102 մ է:

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ-ՔԱՂ. ՋԵՐՄՈՒԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-»Է»

 

«Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի, Ջերմուկի քաղաքային համայնքի և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Հերհերի գյուղական համայնքի տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, ձորի ոլորանների` N 1-3 սահմանակետերով անցնում 1272 մ, հատելով ձորակներ` հասնում N 4 սահմանակետին: N 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով անցնում 667 մ, հասնում «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի, Ջերմուկի պետական արգելավայրի և Ջերմուկի քաղաքային համայնքի տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-»Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1939 մ է:

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀԵՐՀԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-»Ը»

 

«Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Հերհերի և Կարմրաշենի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, N 1 սահմանակետով անցնում 706 մ, հասնում N 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս, անցնում 51 մ, հասնում ձորի եզրին գտնվող N 3 սահմանակետին: N 3 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, ձորի ոլորանների N 4-11 սահմանակետերով անցնում 4323 մ, հատելով ձորակներ` հասնում Ջերմուկի ջրաբանական արգելավայրի, Ջերմուկի քաղաքային համայնքի և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Հերհերի գյուղական համայնքի տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-»Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5029 մ է:

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՄՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-»Ա»

 

Բարձունքի գագաթին գտնվող «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Կարմրաշենի գյուղական համայնքի և պետական սահմանի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, լանջերով` N 1-3 սահմանակետերով անցնում 4283 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող N 4 սահմանակետին: N 4 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով, այնուհետև ջրբաժանով, N 5 սահմանակետով անցնում 4593 մ, հասնում բարձունքի գագաթի` N 6 սահմանակետին, որտեղից ջրբաժանով թեքվում է նույն ուղղությամբ, անցնում 896 մ, հասնում «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Հերհերի և Կարմրաշենի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-»Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9772 մ է:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի նոյեմբերի 4-ի

N 1430-Ն որոշման

 

ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

 

______________________________

ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.11.2010
N 1430-Ն
Որոշում