Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հոկտեմբերի 2010 թվականի N 148-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 55-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2010 թվականի ծրագրի վերաբերյալ» N 55-Ն որոշմամբ հաստատված ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) 3-րդ կետում «Ծրագրի 4-րդ կետի» բառերը փոխարինել «Ծրագրի 4-րդ կետի և 36-րդ կետի 4-րդ ենթակետի» բառերով:

i

2) 4-րդ կետում «և բնակելի տները» բառերը փոխարինել «, բնակելի տները և բնակելի տարածքները»:

3) 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական այլ մարմինների կամ Երևանի քաղաքապետի կամ Երևանի թաղային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների և կարգադրությունների կամ պետական մասնակցությամբ ընկերությունների (պետական ձեռնարկությունների) կողմից տրամադրված օրդերների (այլ փաստաթղթերի) կամ սահմանված կարգով ուժի մեջ մտած դատարանի վճիռների հիման վրա մշտապես (փաստացի) բնակվում են դրանցում»:

4) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով.

«3) վերաբնակեցվել են վթարային քանդման ենթակա շենքերից և նորակառույց շենքի բնակարանները տիրապետում և օգտագործում են վարձակալության իրավունքով.

4) բազմազավակ են, ունեն 6 և ավելի երեխաներ, չունեն սեփական բնակարան կամ ունեն բնակպայմանների բարելավման կարիք.

5) հանրապետության մշակութային և տնտեսական զարգացման բնագավառում մեծ ներդրում ունեցող արվեստի, մշակույթի և այլ ոլորտների ականավոր գործիչներ են, որոնք (նրանց ընտանիքների անդամները) չունեն սեփական բնակարան կամ ունեն բնակպայմանների բարելավման կարիք»:

5) Ծրագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1.-րդ կետով.

i

«4.1. Սույն ծրագրի իմաստով 4-րդ կետում նշված «բնակպայմանների բարելավման կարիք» ունեցող է համարվում այն անձը (անձինք) կամ ընտանիքը, որոնց ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականություն հանդիսացող բնակելի տնում կամ բնակարանում կամ այլ բնակելի տարածքում մեկ անձին հասանելիք բնակելի տարածքի բաժնեմասը չի գերազանցում 9.0 քառ. մետր մակերեսը և իրենք կամ իրենց հետ համատեղ բնակվող անձինք (ծնողները, ամուսինը և երեխաները) վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում չեն օտարել բնակելի տուն կամ բնակարան կամ այլ բնակելի տարածք»:

6) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.

i

«3) այն անձանց, որոնք փաստացի տիրապետում և օգտագործում են իրենց բնակարաններին անմիջապես կից ոչ բնակելի տարածքները, որոնց մուտքերը բացառապես բնակարաններից են և դրանք այլ մուտք չունեն»:

7) 14-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «վճարման կարգի» բառերը:

i

8) 19-րդ կետից հանել «Ծրագրի 16-րդ կետում նշված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը:

i

9) 28-րդ կետի 4-րդ ենթակետում «և բնակելի տներ» բառերը փոխարինել «, բնակելի տներ և բնակելի տարածքներ»:

10) 31-րդ կետը «աճուրդի» բառից հետո լրացնել «կամ մրցույթի» բառերը:

i

11) 34-րդ կետը «աճուրդով» բառից հետո լրացնել «կամ մրցույթով» բառերով, իսկ «մեկնարկային» բառից հետո լրացնել «(նվազագույն)» բառով:

i

12) 36-րդ կետի 4-րդ ենթակետը «հանձնվել» բառից հետո լրացնել «Երևանի քաղաքապետի որոշմամբ» բառերով:

13) 38-րդ կետը «Աճուրդով» բառից հետո լրացնել «և մրցույթով» բառերով:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Երևանի ավագանի
22.10.2010
N 148-Ն
Որոշում