Սեղմել Esc փակելու համար:
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հետագա բարելավման նպատակով  որոշում ե մ .

1. Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների մասին» համակարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

i

ա) հրամանագրի 5-րդ կետից հետո ավելացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ`

«6. Դպրոցներում և նախադպրոցական հիմնարկներում ուսման վարձից ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած), ինչպես նաև մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների երեխաներին»:

Այդ կապակցությամբ 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերը համարել համապատասխանաբար 7-րդ, 8-րդ և 9-րդ կետեր.

բ) հրամանագրի 3-րդ կետի «է» ենթակետը հանել:

i

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության հայտերի հիման վրա, սկսած 1995 թվականից, պետական բյուջեի նախագծում միջոցներ նախատեսել զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին անհատական բնակարանային շինարարության նպատակով հատկացված վարկերի տոկոսների մարման նպատակով.

i

բ) «Եռաբլուր» զինվորական պանթեոնից դուրս հուղարկավորված զինծառայողների հարազատներին տրամադրել միջոցներ զոհվածների գերեզմանների բարեկարգման համար` ըստ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից հաստատված ծախսերի նորմաների:

3. Սույն հրամանագիրը կիրարկել հրապարակման պահից:

 

11 հուլիսի 1994 թվական

ՆՀ-346

 

 

pin
ՀՀ Նախագահ
11.07.1994
N ՆՀ-346
Հրամանագիր