Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ՊԵՏԱ ...

 

 

040.0731.191198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 1998 թ. թիվ 731

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ հիմնելու մասին» թիվ 165 որոշմամբ հիմնված, սակայն պետական գրանցում չստացած Հայաստանի սոցիալական հիմնադրամի հիման վրա ստեղծել «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

i

2. Հաստատել «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ» ծրագրի կառավարման խորհրդի կազմը (կցվում է):

(2-րդ կետն ուժը կորցրել է 25.08.99 թիվ 543 որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 19-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 731 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱԶՄ

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(կազմն ուժը կորցրել է 25.08.99 թիվ 543 որոշում)

 

       Է. Սանդոյան             -    ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար

                                    (խորհրդի նախագահ)

 

       Գ. Եգանյան              -    ՀՀ սոցիալական ապահովության նախարար

 

       Դ. Զադոյան              -    ՀՀ տարածքային կառավարման և  օպերատիվ

                                    հարցերի նախարար

 

       Լ. Մկրտչյան             -    ՀՀ կրթության և  գիտության նախարար

 

       Ֆ. Փիրումյան            -    ՀՀ քաղաքաշինության նախարար

 

       Ս. Աբրահամյան           -    Երևանի  քաղաքապետ

 

       Ա. Ղազարյան             -    Հայկական բարեգործական ընդհանուր

                                    միության Հայաստանի գրասենյակի տնօրեն

 

       Ժ. Մարկոսյան            -    «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական

                                    կազմակերպության Հայաստանի

                                    ներկայացուցչության գլխավոր տնօրեն

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.11.1998
N 731
Որոշում