040.1605.131210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 դեկտեմբերի 2010 թվականի N 1605-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին հատկացնել 17370.8 հազ. դրամ, որից`
1) 16131.6 հազ. դրամը` վարչական վերաքննիչ դատարանի գործունեությունն ապահովելու համար` համաձայն N 1 հավելվածի.
2) 1239.2 հազ. դրամը` դատական կարգադրիչների ծառայության վարչական վերաքննիչ դատարանի ստորաբաժանման բնականոն գործունեությունն ապահովելու համար` համաձայն N 2 հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 13 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն N 3 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2010 թվականի դեկտեմբերի 9-ի
N 1605-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
(հազ. դրամ)
.________________________________________________________.
|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման | Գումարը|
|հոդվածների անվանումները | |
| |________|
| | տարի |
|_______________________________________________|________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 16131.6|
|_______________________________________________|________|
|այդ թվում` | |

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |10,131.6|
|_______________________________________________|________|
|այդ թվում` | |
|_______________________________________________|________|
|ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ | 9,768.3|
|_______________________________________________|________|
|այդ թվում` | |
|_______________________________________________|________|
|Դրամով վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ | 9,768.3|
|_______________________________________________|________|
|այդ թվում` | |
|_______________________________________________|________|
|- Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ | 8,806.0|
|_______________________________________________|________|
|Փաստացի սոցիալական ապահովության վճարներ | 962.3|
|_______________________________________________|________|
|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ | 363.3|
|_______________________________________________|________|
|այդ թվում` | |
|_______________________________________________|________|
|Նյութեր (Ապրանքներ) | 363.3|
|_______________________________________________|________|
|այդ թվում` | |
|_______________________________________________|________|
|- Գրասենյակային նյութեր և հագուստ | 320.0|
|_______________________________________________|________|
|- Տրանսպորտային նյութեր | 43.3|
|_______________________________________________|________|
|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ | 6,000.0|
|_______________________________________________|________|
|այդ թվում` | |
|_______________________________________________|________|
|ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ | 6,000.0|
|_______________________________________________|________|
|այդ թվում` | |
|_______________________________________________|________|
|ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ | 6,000.0|
|_______________________________________________|________|
|այդ թվում` | |
|_______________________________________________|________|
|- Տրանսպորտային սարքավորումներ | 6,000.0|
.________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2010 թվականի դեկտեմբերի 9-ի
N 1605-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
(հազ. դրամ)
.________________________________________________________.
|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման | Գումարը|
|հոդվածների անվանումները | |
| |________|
| | տարի |
|_______________________________________________|________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 1,239.2|
|_______________________________________________|________|
|այդ թվում` | |
|_______________________________________________|________|
|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ | 1,239.2|
|_______________________________________________|________|
|այդ թվում` | |
|_______________________________________________|________|
|ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ | 1,049.2|
|_______________________________________________|________|
|այդ թվում` | |
|_______________________________________________|________|
|Դրամով վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ | 1,049.2|
|_______________________________________________|________|
|այդ թվում` | |
|_______________________________________________|________|
|- Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ | 833.5|
|_______________________________________________|________|
|Փաստացի սոցիալական ապահովության վճարներ | 215.7|
|_______________________________________________|________|
|ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ | 190.0|
|_______________________________________________|________|
|Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ | 190.0|
|նպաստներ (բյուջեից) | |
|_______________________________________________|________|
|այդ թվում` | |
|_______________________________________________|________|
|- Այլ նպաստներ բյուջեից | 190.0|
.________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2010 թվականի դեկտեմբերի 9-ի
N 1605-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
.____________________________________________________________________.
|Անվանումը |Չափի| Քա- |Գումարը|Գն- | Պայմանագրերի |
| |միա-| նակը|(հազ. |ման |_____________________|
| |վորը| |դրամ) |ձևը |կնքման |կատարման |
| | | | | |ժամկետները|վերջնաժամ-|
| | | | | | |կետները |
|______________________|____|_____|_______|____|__________|__________|
|ՀՀ դատական դեպարտամենտ| | | | | | |
|______________________|____|_____|_______|____|__________|__________|
|Բաժին N 11, | | | | | | |
|Խումբ N 01, Դաս N 01 | | | | | | |
|ՀՀ կառավարության | | | | | | |
|պահուստային ֆոնդ | | | | | | |
|______________________|____|_____|_______|____|__________|__________|
|Բենզին |լիտր| 130| 43.3|ՊՄ |դեկտեմբեր |դեկտեմբեր |
|______________________|____|_____|_______|____|__________|__________|
|Պատմուճան |հատ | 4| 320.0|ՄԲԲ |դեկտեմբեր |դեկտեմբեր |
|______________________|____|_____|_______|____|__________|__________|
|Մարդատար ավտոմեքենա |հատ | 1| 6000.0|ՄԲԱ |դեկտեմբեր |դեկտեմբեր |