Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

    Համաձայնեցված է                      Հայաստանի Հանրապետության

    Հայաստանի Հանրապետության             կառավարությանն առընթեր

    ֆինանսների նախարար                   պետական եկամուտների կոմիտեի

                                         նախագահ

    ________________ Վ Գաբրիելյան        ________________ Գ.Խաչատրյան

 

    27 դեկտեմբերի 2010 թ.                23 դեկտեմբերի 2010 թ. N 32-Ն

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հունիսի 10-ի ՀՕ-100-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2010 թվականի հունիսի 28-ին) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոծրագրերի եթերային հեռարձակումն իրականացվում է թվային հեռարձակման ցանցի միջոցով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` Ազգային հանձնաժողովը յուրաքանչյուր տասը տարին մեկ` սկսած 2010 թվականի հուլիսի 20-ից, հայտարարում է թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների մրցույթ` հանրապետական, մայրաքաղաքային և տարածքային սփռման նույն հոդվածով սահմանված թեմատիկ ուղղվածություն ունեցող և նույն հոդվածում նշված քանակությամբ հեռուստաընկերությունների համար, իսկ 7-րդ մասի համաձայն` թվային հեռարձակման ցանցի միջոցով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում և Երևան քաղաքում հեռարձակում է իրականացնում ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող մեկական տարածքային սփռման մասնավոր հեռուստաընկերություն: Նույն օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` մարզային հեռուստաընկերությունների (դրանց թվում չեն ներառվում Երևան քաղաքում գործող լիցենզավորված հեռուստաընկերությունները) անալոգային լիցենզիաների գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` 2010 թվականի հուլիսի 20-ին Ազգային հանձնաժողովի հայտարարած տասնութ հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթի արդյունքում լիցենզավորված մարզային հեռուստաընկերությունների (դրանց թվում չեն ներառվում Երևան քաղաքում գործող լիցենզավորված հեռուստաընկերությունները) նկատմամբ տարածվում են այդ մրցույթի արդյունքում լիցենզավորված բոլոր հեռուստաընկերությունների համար նույն օրենքով սահմանված դրույթները:

Մինչև «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-121-Ն օրենքն ուժի մեջ մտնելը «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 9.6-րդ կետի «ա» ենթակետով սահմանված էր մեկ մարզի տարածքում հեռուստահաղորդումների հեռարձակման համար տարեկան պետական տուրքի դրույքաչափ` բազային տուրքի 50-ապատիկի չափով: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-121-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2010 թվականի հոկտեմբերի 17-ին) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 9.6-րդ կետի «ա» ենթակետով սահմանվեց հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու` տարածքային սփռման համար տարեկան պետական տուրքի դրույքաչափ` բազային տուրքի 1000-ապատիկի չափով:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 19-րդ կետով սահմանված է նույն հոդվածի 1-18.4-րդ, ինչպես նաև օրենքի 19.1-րդ և 19.2-րդ հոդվածներում չնշված լիցենզիաների, արտոնագրերի (թույլտվությունների) համար տարեկան պետական տուրքի դրույքաչափ` ֆիզիկական անձանցից տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանցից տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով:

Առկա իրավիճակում տարաբնույթ է ընկալվում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասով գործողության ժամկետը մինչև 2015 թվականի հունվարի 1-ը երկարաձգված` մարզային հեռուստաընկերությունների (դրանց թվում չեն ներառվում Երևան քաղաքում գործող լիցենզավորված հեռուստաընկերությունները) անալոգային լիցենզիաների համար տարեկան պետական տուրքի դրույքաչափի հարցը:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը: Հաշվի առնելով վերը նշվածը, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-121-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2010 թվականի հոկտեմբերի 17-ին) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 9.6-րդ կետի «ա» ենթակետով սահմանված տարածքային սփռման համար տարեկան պետական տուրքի դրույքաչափը չի տարածվում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասով գործողության ժամկետը մինչև 2015 թվականի հունվարի 1-ը երկարաձգված մարզային հեռուստաընկերությունների (դրանց թվում չեն ներառվում Երևան քաղաքում գործող լիցենզավորված հեռուստաընկերությունները) անալոգային լիցենզիաների վրա:

2. 2010 թվականի հոկտեմբերի 17-ից սկսած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասով գործողության ժամկետը մինչև 2015 թվականի հունվարի 1-ը երկարաձգված` մարզային հեռուստաընկերությունների (դրանց թվում չեն ներառվում Երևան քաղաքում գործող լիցենզավորված հեռուստաընկերությունները) անալոգային լիցենզիաների համար տարեկան պետական տուրքը ենթակա է վճարման «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 19-րդ կետով սահմանված դրույքաչափով:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
23.12.2010
N 32
Պաշտոնական պարզաբանում