Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.32-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0611/02/08     

    դատարանի որոշում                                            2010 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0611/02/08

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Տ. Սահակյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հոկտեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ալվարդ Յարալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.02.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հրայր Ներկարարյանի, Դավիթ Ավդալյանի, Հայկանուշ Ղազարյանի, Կարինե Վարդանյանի, Ալվարդ Ավագյանի, Սուսաննա Գրիգորյանի, Տիգրան Սարգսյանի, Ժենյա Սարգսյանի, Սուրեն Լալայանի, Լուսինե Մանուկյանի, Արմեն Ազիզխանյանի, Սուսաննա Չիբուխչյանի, Անահիտ Ավետիսյանի, Աբել Աբրահամյանի, Վաչագան Թորոսյանի, Հեկտոր Եփրեմյանի, Լազար Ծատուրյանի, Նազար Մեսելջյանի, Սահակ Սարգսյանի, Ալվարդ Շախկուլյանի, Դերենիկ Լոբյանի, Սարգիս Թորոսյանի, Լուիզա Լոբյանի, Լուսինե Լոբյանի, Շուշանիկ Լոբյանի, Արմինե Լալայանի, Իվետա Ռուշանյանի, Աննա Առուստամյանի, Զորիկ Մեհրաբյանի, Համլետ Հարությունյանի, Մարտին Բայադյանի, Հասմիկ Աբրահամյանի, Սուսաննա Սարգսյանի, Նարգիզ Հովհաննիսյանի, Խաչատուր Հովհաննիսյանի, Մարինե Ստեփանյանի, Շողեր Սահակյանի, Կարապետ Սահակյանի, Ռաֆայել Հովսեփյանի, Անահիտ Սարգսյանի, Գուրգեն Ավդալյանի, Հարություն Հարությունյանի, Մարիետա Առաքելյանի, Աիդա Վարդանյանի, Արարատ Լալայանի, Ժենյա Չիլինգարյանի, Մելսիկ Ստեփանյանի, Մարիամ Դանիելյանի, Կարինե Հովսեփյանի, Լենդրուշ Հովսեփյանի և Լենա Սարգսյանի (այսուհետ` Հայցվորներ) ընդդեմ Ռաիսա Գիլովյանի, Ալվարդ Յարալյանի, Մարինե Հարությունյանի, Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Շենգավիթ» տարածքային ստորաբաժանման` անշարժ գույքի նկատմամբ կատարված գործարքները և պետական գրանցումներն անվավեր ճանաչելու, տարածքի նկատմամբ բազմաբնակարան շենքի համասեփականատերերի` Հայցվորների ընդհանուր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Հայցվորները պահանջել են անվավեր ճանաչել 21.02.2006 թվականին Ռաիսա Գիլովյանի անվամբ Երևանի Անդրանիկի 131 շենքի թիվ 1ա հասցեի 142.6 քմ մակերեսով տարածքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը, Ռաիսա Գիլովյանի և Ալվարդ Յարալյանի միջև 04.08.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 31.08.2006 թվականին Ալվարդ Յարալյանի անվամբ կատարված անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումը, Ալվարդ Յարալյանի և Մարինե Հարությունյանի միջև 23.03.2007 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 27.03.2007 թվականին Մարինե Հարությունյանի անվամբ կատարված անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումը, Երևանի Անդրանիկի 131 շենքի թիվ 1ա հասցեի 142.6 քմ մակերեսով տարածքի նկատմամբ ճանաչել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 131 բազմաբնակարան շենքի համասեփականատերերի` Հայցվորների ընդհանուր սեփականության իրավունքը:

Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.10.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` անվավեր են ճանաչվել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 131 շենքի նկուղային հարկի 142.6 մակերեսով տարածքի նկատմամբ Ռաիսա Գիլովյանի անվամբ 21.02.2006 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, 04.08.2006 թվականին կնքված թիվ 5168 առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Ալվարդ Յարալյանի անվամբ 31.08.2006 թվականին կատարված իրավունքների պետական գրանցումը, 23.03.2007 թվականին կնքված տարածքի առուվաճառքի պայմանագիրը և նշված պայմանագրի հիման վրա Մարինե Հարությունյանի անվամբ 27.03.2007 թվականին կատարված իրավունքների պետական գրանցումը: Որպես գործարքների անվավերության հետևանքներ Ալվարդ Յարալյանը պարտավորեցվել է վերադարձնել Մարինե Հարությունյանին առուվաճառքի պայմանագրով վիճելի տարածքի դիմաց ստացած 10.680.000 ՀՀ դրամը, իսկ Ռաիսա Գիլովյանը պարտավորեցվել է վերադարձնել Ալվարդ Յարալյանին առուվաճառքի պայմանագրով վիճելի տարածքի դիմաց ստացած 3.000.000 ՀՀ դրամը: Հայցը մնացած մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.02.2009 թվականի որոշմամբ Մարինե Հարությունյանի և Ալվարդ Յարալյանի վերաքննիչ բողոքները մերժվել են:

Սույն գործով Վերաքննիչ դատարանի 13.02.2009 թվականի որոշման դեմ նոր երևան եկած հանգամանքով վերանայելու հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալվարդ Յարալյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Հայցվորները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով`

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 26.05.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ Ալվարդ Յարալյանը 19.09.2008 թվականին Դատարանում թիվ ԵՔԴ/0611/02/08 քաղաքացիական գործի քննության ժամանակ որպես պատասխանող սուտ ցուցմունք է տվել այն մասին, որ 04.08.2006 թվականին 3.000.000 ՀՀ դրամ վճարելով` Ռաիսա Գիլովյանից գնել է Երևանի Անդրանիկի փողոցի 131-րդ շենքի նկուղային տարածքը, որը 2007 թվականին վաճառել է Մարինե Հարությունյանին և նրանից անձամբ ստացել է վաճառքի գումարը` 10.680.000 ՀՀ դրամը, որի համար մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով: Հետևաբար, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 26.05.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նոր երևան եկած հանգամանք է, որը հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը վերանայելու համար, քանի որ որպես գործարքի անվավերության հետևանք սխալ է կիրառվել 10.680.000 ՀՀ դրամի վերադարձը Ալվարդ Յարալյանից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 13.02.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.05.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը սույն գործի քննության համար ոչ մի էական նշանակություն չունի, հետևաբար Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և ամբողջ ծավալով նոր քննություն իրականացնելու անհրաժեշտություն չկա:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 2006թ. օգոստոսի 4-ին կնքված թիվ 5168 առուվաճառքի պայմանագրով Ռաիսա Գիլովյանը 3.000.000 ՀՀ դրամով Երևանի Անդրանիկի փողոցի 131-րդ շենքի թիվ 1ա հասցեի տարածքը վաճառել է Ալվարդ Յարալյանին, որի իրավունքների պետական գրանցումը կատարվել է 31.08.2006 թվականին:

2) 23.03.2007 թվականի տարածքի առուվաճառքի պայմանագրով Ալվարդ Յարալյանը 10.680.000 ՀՀ դրամով Երևանի Անդրանիկի փողոցի 131-րդ շենքի թիվ 1ա հասցեի տարածքը վաճառել է Մարինե Հարությունյանին, որի իրավունքների պետական գրանցումը կատարվել է 27.03.2007 թվականին (հատոր առաջին գ.թ 52, 49-51):

3) Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 26.05.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ «Ալվարդ Յարալյանը 19.09.2008 թվականին Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող Երևանի քաղաքացիական դատարանում թիվ ԵՔԴ/0611/02/08 քաղաքացիական գործի քննության ժամանակ, որպես պատասխանող սուտ ցուցմունք է տվել այն մասին, որ 2006 թվականի օգոստոսի 4-ին ինքը 3.000.000 ՀՀ դրամ վճարելով Ռաիսա Գիլովյանից գնել է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 131-րդ շենքի նկուղային տարածքը, որը 2007 թվականին վաճառել է Մարինե Հարությունյանին և նրանից անձամբ ստացել վաճառքի գումարը` 10.680.000 ՀՀ դրամը (Դատավճիռը կցված է վճռաբեկ բողոքին):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի առաջին կետի 3-րդ ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կամ դատավորը, գործի քննության հետ կապված, կատարել են հանցավոր արարք:

Դատարանի 30.10.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` անվավեր են ճանաչվել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 131 շենքի նկուղային հարկի 142.6 մակերեսով տարածքի նկատմամբ Ռաիսա Գիլովյանի անվամբ 21.02.2006 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, 04.08.2006 թվականին կնքված թիվ 5168 առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Ալվարդ Յարալյանի անվամբ 31.08.2006 թվականին կատարված իրավունքների պետական գրանցումը, 23.03.2007 թվականին կնքված տարածքի առուվաճառքի պայմանագիրը և նշված պայմանագրի հիման վրա Մարինե Հարությունյանի անվամբ 27.03.2007 թվականին կատարված իրավունքների պետական գրանցումը: Որպես գործարքների անվավերության հետևանքներ Ալվարդ Յարալյանը պարտավորեցվել է վերադարձնել Մարինե Հարությունյանին առուվաճառքի պայմանագրով վիճելի տարածքի դիմաց ստացած 10.680.000 ՀՀ դրամը, իսկ Ռաիսա Գիլովյանը պարտավորեցվել է վերադարձնել Ալվարդ Յարալյանին առուվաճառքի պայմանագրով վիճելի տարածքի դիմաց ստացած 3.000.000 ՀՀ դրամը:

Բողոք բերած անձը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 26.05.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, որով հաստատված է համարվել, որ Ալվարդ Յարալյանը 19.09.2008 թվականին Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող Երևանի քաղաքացիական դատարանում թիվ ԵՔԴ/0611/02/08 քաղաքացիական գործի քննության ժամանակ որպես պատասխանող սուտ ցուցմունք է տվել այն մասին, որ 2006 թվականի օգոստոսի 4-ին 3.000.000 ՀՀ դրամ վճարելով` Ռաիսա Գիլովյանից գնել է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 131-րդ շենքի նկուղային տարածքը, որը 2007 թվականին վաճառել է Մարինե Հարությունյանին և նրանից անձամբ ստացել վաճառքի գումարը` 10.680.000 ՀՀ դրամը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք, որը Վերաքննիչ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու մասով վերանայելու հիմք է:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.02.2009 թվականի որոշման` գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու մասը և գործն այդ մասով ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.10.2010
N ԵՔԴ/0611/02/08
Որոշում