Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 270-Ն Ո ...

 

 

040.0240.220311

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 2011 թվականի N 240-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «գործունեության լիցենզավորված» բառերը փոխել «գործունեություն իրականացնող» բառերով.

i

2) 2-րդ կետի 2-րդ ենթակետի N 3 հավելվածի վերնագրում «շրջանառության հետ կապված լիցենզավորված» բառերը փոխարինել «շրջանառություն իրականացնող» բառերով.

3) 1-ին կետով սահմանված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնների`

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Սույն կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված համապատասխան գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վրա:»,

բ. ուժը կորցրած ճանաչել 8-րդ և 20-րդ կետերը,

i

գ. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«15. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների պահպանման համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն ունեն թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների պահպանման պահեստ: Պահեստի դուռը երկաթյա է, պատուհանները` վանդակաճաղերով, պահեստում տեղադրված են հատակին ամրացված չհրկիզվող երկաթյա պահարաններ: Պահեստի բանալիները պահվում են պահպանման համար պատասխանատու անձի մոտ: Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:»,

դ. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«24. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակման համար անհրաժեշտ է դեղանյութերի, վերամշակված պատրաստուկների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առանձին պահեստ: Պահեստի դուռը մետաղյա է, պատուհանները` վանդակապատված: Պահեստում պետք է տեղադրված լինեն չհրկիզվող պահարաններ: Պահեստի բանալիները պետք է պահվեն պահպանման համար պատասխանատու անձի մոտ: Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:».

i

4) որոշման ամբողջ տեքստը «իրավաբանական անձինք» բառերից հետո լրացնել «և անհատ ձեռնարկատերերը» բառերով` համապատասխան հոլովաձևերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.03.2011
N 240-Ն
Որոշում