Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 17 ...

 

 

040.0267.250311

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մարտի 2011 թվականի N 267-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1730-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ն, 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն և 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1316-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, 2004 թվականի հուլիսի 24-ի N 1032-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1888-Ն և N 1915-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) N 1 հավելվածում`

ա. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, ծառայության հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.

i

«7.1. Ծառայության անվանումն է`

հայերեն լրիվ անվանումը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն,

ռուսերեն լրիվ անվանումը` Գօսուդառստվեննայա սլուժբա բեզօպասնօստի պիշեվիխ պռօդուկտօվ մինիստեռստվա սելսկօգօ խօզյայստվա ՌԱ,

անգլերեն լրիվ անվանումը` State service for food safety of the Ministry of Agriculture of RoA,

հայերեն կրճատ անվանումը` ՍԱՊԾ,

ռուսերեն կրճատ անվանումը` ԳՍԲՊՊ,

անգլերեն կրճատ անվանումը` SSFS:»,

գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«10. Ծառայության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը և ծառայության պետը` օրենքով ու սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

i

Ծառայության պետին (այսուհետ` պետ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:»

դ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«13. Ծառայության պետն իրականացնում է ծառայությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության ու բուսասանիտարիայի բնագավառների վերահսկողության քաղաքականության մշակման և իրականացման, տիրող իրավիճակի համար:»,

ե. 15-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«10) լսում և քննում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացված ծառայության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի գործունեության ստուգման արդյունքները: Ծառայության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարմանն ու ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները, աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, որը լսում և իր առաջարկությունների հետ միաժամանակ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:»,

i

զ. 17-րդ կետի 2-րդ ենթակետում «իրեն հանձնարարված ծառայության ոլորտում» բառերը փոխարինել «ծառայության իրեն հանձնարարված ոլորտում վերահսկողության» բառերով,

i

է. 39-րդ կետում «ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը` պետի հրամանով» բառերը փոխարինել «աշխատակազմի ղեկավարի տեղակալը» բառերով.

2) N 2 հավելվածում`

ա. «Իրավաբանական բաժին» բառերը փոխարինել «Իրավաբանական վարչություն» բառերով,

բ. «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը «Անձնակազմի կառավարման բաժին» տողից հետո լրացնել «Քարտուղարություն» տողով,

i

գ. «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնից հանել «Ընդհանուր բաժին», «Գործերի կառավարման բաժին», «Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժին» տողերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժգ» ենթակետով.

i

«ժգ) սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը:»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ և 22-րդ կետերով.

«21. Սույն որոշման N 2 հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերում նշված անձանց, ինչպես նաև 4-րդ կետով նշված այն անձանց նկատմամբ, ովքեր արտադրական պրակտիկա են անցնում N 2 հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված կազմակերպություններում, սանիտարական (բժշկական) գրքույկի առկայության և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված լինելու նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

22. Սույն կարգի 21-րդ կետում նշված անձանց սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված չլինելու դեպքում դրա մասին տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և համաճարակային տեսչությանը, իսկ տվյալ անձինք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ չեն թույլատրվում աշխատանքի` մինչև խախտումը սահմանված կարգով վերացնելը:»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.03.2011
N 267-Ն
Որոշում