Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 140 ...

 

 

040.0408.210411

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 ապրիլի 2011 թվականի N 408-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1402-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 և 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն որոշումներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 1402-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին ենթակետով.

i

«2.1) անավարտ շինարարության բազմաբնակարան շենքերի (բնակելի տների) շինարարական աշխատանքների ավարտման դեպքում` ըստ սենյակների թվի բնակարանային պահանջարկի հիման վրա դրանց վերանախագծման (վերահատակագծման) անհրաժեշտություն առաջանալու պարագայում` սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված չափերը կարող են փոփոխվել` ընդունելով շինության գոյություն ունեցող կրող պատերի և այլ կոնստրուկտիվ տարրերի թելադրանքով ձևավորված բնակարանների ընդհանուր մակերեսների չափը:».

2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին և 5.2-րդ ենթակետերով.

«5.1) կառուցված բազմաբնակարան շենքերից բնակարան ստացած ընտանիքների կողմից մեկից ավելի ոչ հիմնական շինություններ զբաղեցվելու դեպքում կարող է բնակությունից չազատվել և չքանդվել դրանցից միայն մեկը, եթե բնակարան ստացած ընտանիքի անդամների թիվը կազմում է`

ա. 1-սենյականոց բնակարան ստանալու դեպքում` 5 և ավելի անձ,

բ. 2-սենյականոց բնակարան ստանալու դեպքում` 7 և ավելի անձ,

գ. 3-սենյականոց բնակարան ստանալու դեպքում` 8 և ավելի անձ.

5.2) կառուցված բազմաբնակարան շենքերից բնակարան ստացած, սույն որոշման 2-րդ կետի 5.1-ին ենթակետում նշված ընտանիքների կողմից զբաղեցված ոչ հիմնական շինություններից` բնակությունից չազատվող և քանդման ոչ ենթակա շինության ընտրությունը կատարվում է ընտանիքի չափահաս անդամների կողմից համապատասխան մարզպետին ներկայացված դիմումի համաձայն` ելնելով քաղաքաշինական նպատակահարմարությունից, հաշվի առնելով զբաղեցված ոչ հիմնական շինությունների տեխնիկական վիճակը.».

i

3) 4-րդ կետից հետո որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետներին`

1) սույն որոշման 2-րդ կետի 5.1-ին ենթակետում նշված` բնակարան ստացած ընտանիքների կողմից զբաղեցված ոչ հիմնական շինություններից` բնակությունից չազատվող և քանդման ոչ ենթակա շինությունների ընտրության նպատակով ուսումնասիրություններ կատարելու համար ստեղծել աշխատանքային խումբ` համապատասխան մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ.

2) բնակարան ստացած ընտանիքների դիմումներն ստանալուց հետո աշխատանքային խմբի կողմից 5-օրյա ժամկետում կատարված ուսումնասիրությունների հիման վրա կազմված ոչ հիմնական շինությունը բնակությունից ազատելու կամ չազատելու վերաբերյալ հիմնավորված եզրակացությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն և համապատասխան համայնքի ղեկավարին` միաժամանակ տեղեկացնելով բնակարան ստացած ընտանիքին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.04.2011
N 408-Ն
Որոշում