010.0093.220411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2011 թվականի ապրիլի 14-ին
«ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 1991 թվականի հունիսի 17-ի Ն-0333-I օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «ժողովների, հանրահավաքների, ցույցերի ու երթերի» բառերը փոխարինել «հավաքների» բառով:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
22 ապրիլի 2011 թվականի
ՀՕ-93-Ն