Սեղմել Esc փակելու համար:
{05.05.2011 - 08.12.2023} ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
{05.05.2011 - 08.12.2023} ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, Պ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.05.2011  -ից մինչեւ   08.12.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 
 05.05.2011 - 08.12.2023

040.0434.270411

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

7 ապրիլի 2011 թվականի N 434-Ն

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 7-ի

N 434-Ն որոշման

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը:

2. Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդն ստեղծվում, պահպանվում է, և տեղեկատվությունը տրամադրվում է «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:

3. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի` պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերը պահպանվում, օգտագործվում են, և տեղեկատվությունը տրամադրվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվություն ստանալու կարգը հաստատելու մասին» N 1581-Ն որոշման պահանջների համաձայն:

4. Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդն ստեղծվում, պահպանվում է, և տեղեկատվությունը տրամադրվում է լիազորված մարմնի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից (այսուհետ` կոմիտե):

5. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդում նյութերն ու տվյալները համալրվում և դուրս են գրվում կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված փորձագիտական հանձնաժողովի կողմից:

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

6. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդը (տեղեկատվական բանկը) ստեղծվում, համալրվում և թարմացվում է լիազորված պետական կառավարման մարմնի կողմից` «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` պետական նշանակության քարտեզագրական և գեոդեզիական աշխատանքների իրականացման արդյունքում ստեղծված նյութերի և տվյալների հիման վրա:

7. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդում պահպանվում են «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքում ստացված նյութերն ու տվյալները:

8. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերն ու տվյալները պահվում են կոմիտեում` անժամկետ:

9. Կոմիտեն Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդում ընդգրկված նյութերի և տվյալների ցանկը տեղադրում է իր պաշտոնական կայքում:

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

10. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերը և տվյալները ենթակա են տրամադրման` դիմումի` համաձայն N 1 ձևի, կամ գրության հիման վրա, որտեղ նշվում են պահանջվող նյութի անվանումը, քանակը և այլ անհրաժեշտ տվյալներ:

11. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերից և տվյալներից կարող են օգտվել ֆիզիկական ու իրավաբանական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:

12. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդից տեղեկատվությունը տրամադրվում է «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 155 որոշման պահանջներին համապատասխան:

13. Քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերի (ոչ էլեկտրոնային տարբերակով) բնօրինակները տրամադրման ենթակա չեն: Օգտագործողներին քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերը տրամադրվում են էլեկտրոնային և (կամ) թղթային կրիչներով: Կոմիտեում ծառայությունների մատուցման ավտոմատացված համակարգի ներդրման դեպքում տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև համացանցի միջոցով:

14. Հայաստանի Հանրապետության քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերի և տվյալների հաշվառման, տեղեկատվության տրամադրման հաշվառման մատյանների ձևաթղթերը ներկայացված են NN 2 և 3 ձևերում:

Ձև N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ

գույքի կադաստրի պետական

կոմիտեի աշխատակազմի

«Տեղեկատվական կենտրոն»

ստորաբաժանման ղեկավար`

_______________________________

                                          _______________________________

______________________________________________

                                (դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

                           ______________________________________________

                                       (դիմողի քաղաքացիությունը)

                           ______________________________________________

                            (դիմողի բնակության, աշխատանքի կամ ուսումնական

                                     հաստատության գտնվելու վայրը)

Հեռ.` ____________________

ԴԻՄՈՒՄ N _______

Խնդրում եմ տրամադրել`

________________________________________________________________________

Վճարումը երաշխավորում եմ:

Դիմողի վավերապայմանները _________________________________________

ԴԻՄՈՂ _________________ ___________________________

          (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)

______ ________________ 20 թ.

Ձև N 2

ՄԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

._____________________________________________________________________.

|NN |Գույքա-|Օբյեկտի|    Ստացված նյութի տեսակը          |Նյութի |Ծանո-|

|ը/կ|գրման  |անվա-  |___________________________________|ոչնչա- |թա-  |

|   |համարը |նումը  |նյութի |բնօրի- |կազմո-|տեղեկա-|այլ |ցումը, |գրու-|

|   |       |և      |տեսակը,|նակի   |ղական |մատյանը|նյու|արձանա-|թյուն|

|   |       |(կամ)  |կոորդի-|(պատ-  |բնօրի-|(ֆորմու|թեր |գրու-  |     |

|   |       |ծածկա- |նատային|ճենի,  |նակը  |լյար)  |    |թյան   |     |

|   |       |գիրը   |համա-  |այդ    |(հրա- |       |    |համարը |     |

|   |       |       |կարգը  |թվում` |տարակ-|       |    |և      |     |

|   |       |       |       |էլեկտրո|չական |       |    |ամսա-  |     |

|   |       |       |       |նային  |բնօրի-|       |    |թիվը   |     |

|   |       |       |       |կրիչի  |նակը) |       |    |       |     |

|   |       |       |       |վրա)   |      |       |    |       |     |

|   |       |       |       |անվանա-|      |       |    |       |     |

|   |       |       |       |համարը |      |       |    |       |     |

|___|_______|_______|_______|_______|______|_______|____|_______|_____|

| 1 |    2  |    3  |   4   |   5   |   6  |   7   | 8  |   9   |  10 |

|___|_______|_______|_______|_______|______|_______|____|_______|_____|

|___|_______|_______|_______|_______|______|_______|____|_______|_____|

|___|_______|_______|_______|_______|______|_______|____|_______|_____|

|___|_______|_______|_______|_______|______|_______|____|_______|_____|

|___|_______|_______|_______|_______|______|_______|____|_______|_____|

|___|_______|_______|_______|_______|______|_______|____|_______|_____|

|___|_______|_______|_______|_______|______|_______|____|_______|_____|

._____________________________________________________________________.

Ձև N 3

ՄԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

._____________________________________________________________________.

|NN |Դիմումի|Դիմողի |Դիմողի |Նյութի կամ տվյալի տեսակը   |Տրամա- |Ծանո-|

|ը/կ|համարը |անունը,|վավերա-|___________________________|դրման  |թա-  |

|   |       |ազգանու|պայման-|նյութի|չափի  |քանակը|գույքա|օրը,   |գրու-|

|   |       |նը (ան-|ները   |կամ   |միա-  |      |գրման |ստացողի|թյուն|

|   |       |վանու- |       |տվյալի|վորը  |      |համարը|ստորա- |     |

|   |       |մը)    |       |անվա- |      |      |      |գրու-  |     |

|   |       |       |       |նումը |      |      |      |թյունը |     |

|___|_______|_______|_______|______|______|______|______|_______|_____|

| 1 |    2  |    3  |   4   |   5  |   6  |   7  |   8  |   9   |  10 |

|___|_______|_______|_______|______|______|______|______|_______|_____|

|___|_______|_______|_______|______|______|______|______|_______|_____|

|___|_______|_______|_______|______|______|______|______|_______|_____|

|___|_______|_______|_______|______|______|______|______|_______|_____|

|___|_______|_______|_______|______|______|______|______|_______|_____|

|___|_______|_______|_______|______|______|______|______|_______|_____|

|___|_______|_______|_______|______|______|______|______|_______|_____|

._____________________________________________________________________.

pin
ՀՀ կառավարություն
07.04.2011
N 434-Ն
Որոշում