040.0852.281298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 դեկտեմբերի 1998 թ. թիվ 852
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 597 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության աղետի գոտում որոշ օբյեկտներ որպես դպրոցներ օգտագործելու մասին» թիվ 597 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Օձուն» մանկական առողջարանը հանձնել Լոռու մարզպետարանի տնօրինությանը` Օձունի թիվ 2 դպրոցին տրամադրելու համար».
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 28-ից: