Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1791 ...

 

 

040.0615.180511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 ապրիլի 2011 թվականի N 615-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման վերնագրում, 1-ին, 3-րդ կետերում և 7-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով.

i

2) որոշման 2-րդ, 5-րդ, 6-րդ կետերում և 2-րդ կետով հաստատված` «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության (այսուհետ` կանոնադրություն) վերնագրում և ամբողջ տեքստում «ակադեմիա» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «կրթահամալիր» բառով և դրա հոլովաձևերով.

3) որոշման 5-րդ կետի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա.1» ենթակետով.

«ա.1) ոստիկանական կրթությամբ մասնագետների պատրաստումը,».

4) որոշման 5-րդ կետի երկրորդ պարբերության «գ» ենթակետը «ոստիկանության» բառից հետո լրացնել «կրտսեր,» բառով.

5) որոշման 6-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.».

i

6) կանոնադրության 1-ին կետի առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կրթահամալիր) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) համակարգում գործող պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որն իրականացնում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական, ինչպես նաև նախնական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր:

Կրթահամալիրը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի իրավահաջորդն է:».

i

7) կանոնադրության 5-րդ կետում «Ակադեմիյա» բառը փոխարինել «Օբռազօվատելնիյ կօմպլեկս» բառերով, իսկ «Police academy» բառերը` «Educational Complex of Police» բառերով.

i

8) կանոնադրության 8-րդ կետի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա.1» ենթակետով.

«ա.1) ոստիկանական կրթությամբ մասնագետների պատրաստումը,».

9) կանոնադրության 8-րդ կետի երկրորդ պարբերության «գ» ենթակետը «ոստիկանության» բառից հետո լրացնել «կրտսեր,» բառով.

i

10) կանոնադրության 9-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.».

i

11) կանոնադրության 16-րդ կետի «զ» ենթակետից հանել «, նորմատիվ հրամանով, ակադեմիայի պետի ներկայացմամբ, հաստատում է առկա ուսուցման ձևով սովորողներին զորանոցում պահելու կարգն ու պայմանները» բառերը.

i

12) կանոնադրության 17-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կրթահամալիրի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է կրթահամալիրի պետը` անձամբ և իր տեղակալների միջոցով:».

i

13) կանոնադրության 21-րդ կետի «ա» ենթակետից հանել «, ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը» բառերը, իսկ «ը» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

i

14) կանոնադրության 22.5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժբ» ենթակետով.

«ժբ) քննարկում և հավանության է արժանացնում ուսումնական պլանները:».

15) կանոնադրության 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«23. Կրթահամալիրի կառուցվածքային ստորաբաժանումներն են բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն ապահովող ակադեմիան, միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացումն ապահովող քոլեջը, նախնական մասնագիտական կրթական ծրագրի իրականացումն ապահովող ուսումնական կենտրոնը, ինչպես նաև այլ ստորաբաժանումներ: Ակադեմիայի, քոլեջի և ուսումնական կենտրոնի պետերն ի պաշտոնե կրթահամալիրի պետի տեղակալներ են:».

16) կանոնադրության 24-32-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

i

17) կանոնադրության 33-րդ կետից հանել «հանդիսացող» բառից հետո նշված «այլ» բառը.

18) կանոնադրության 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«35. Կրթահամալիրում պետական պատվերի շրջանակներում ուսուցումն իրականացվում է միայն առկա ուսուցման ձևով:».

19) կանոնադրության 42-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

20) կանոնադրության 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«45. Պետական պատվերի շրջանակներում կրթություն ստացող սովորողները կրթահամալիրն ավարտելուց հետո համարվում են ատեստավորված և ծառայության են նշանակվում ոստիկանության համապատասխան պաշտոններում, և նրանց շնորհվում է ոստիկանության համապատասխան կոչում:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ 2003 թվականի օգոստոսի 28-ի N 1184-Ն որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1791-Ն որոշմանը համապատասխանեցնելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.04.2011
N 615-Ն
Որոշում