Սեղմել Esc փակելու համար:
«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹ ...

 

 

010.0141.210511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 11-ին

 

«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի փետրվարի 14-ի ՀՕ-101 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի երրորդ պարբերությունն «առաջանում են» բառերից հետո լրացնել «(նախկին սեփականատիրոջ համար դադարում են)» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 13. Կազմակերպությունների համար հողի հարկի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հողի հարկ վճարող կազմակերպությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն և մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) հարկային մարմնի հաստատած ձևով հողի հարկի հաշվարկները «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետով սահմանված եղանակներով ներկայացնում են հողամասի գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:

Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների հողի հարկի տարեկան հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կազմակերպությունները կարող են ներկայացնել հողի հարկի ճշտված տարեկան հաշվարկներ, որոնց հիման վրա հաշվառող մարմինը կատարում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ: Հարկային մարմինների կողմից կազմակերպությունների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո կազմակերպությունների կողմից հաշվառող մարմիններ ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկների ճշտում չի իրականացվում:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 16-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կազմակերպությունները սույն օրենքի 13 հոդվածի համաձայն հաշվարկված հողի հարկի կիսամյակային գումարները սույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 20. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված իրավասությունների սահմաններում սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հետ:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հուլիսի 1-ից: Սույն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթները տարածվում են 2011 թվականի երկրորդ կիսամյակի և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների վրա:

2011 թվականի առաջին կիսամյակի համար կազմակերպությունները հաշվառող մարմիններին մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված հողի հարկի տարեկան հաշվարկներ չեն ներկայացնում: 2011 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներից յուրաքանչյուրի համար կազմակերպությունների հողի հարկի պարտավորություններ են համարվում 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ (այդ թվում` նախորդ տարվա հողի հարկի տարեկան հաշվարկի ներկայացումից հետո նոր հարկվող օբյեկտի առաջացման, հարկվող օբյեկտի օտարման կամ մշտական օգտագործման իրավունքի դադարման, ինչպես նաև` հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակության (հողատեսքերի) փոփոխությունների դեպքում օրենքով սահմանված կարգով ներկայացված հողամասերի հողի հարկի հաշվարկների հիման վրա) առկա հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված հողի հարկի տարեկան գումարի 1/4-ը, հաշվի առնելով 2011 թվականի առաջին կիսամյակի համար հաշվառող մարմին ներկայացրած հողամասի հողի հարկի հաշվարկների կամ հողի հարկի ճշտված հաշվարկների հիման վրա`

1) նոր հարկվող օբյեկտի համար հաշվետու տարվա հողի հարկի տարեկան գումարը (հողամասի հողի հարկով հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թվին համապատասխան).

2) օտարված կամ մշտական օգտագործման իրավունքը դադարած հարկվող օբյեկտի համար հաշվետու տարվա վերահաշվարկման ենթակա հողի հարկի տարեկան գումարը (հողամասի հողի հարկով հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թվին համապատասխան).

3) նպատակային կամ գործառնական (հողատեսքերի) նշանակության փոփոխություններ կրած հարկվող օբյեկտների համար հաշվետու տարվա վերահաշվարկման ենթակա հողի հարկի տարեկան գումարները (հողի հարկի հաշվարկման նպատակով հողամասի հարկման օբյեկտների ամիսների թվերին համապատասխան).

4) ճշտված հաշվարկների հիման վրա վերահաշվարկման ենթակա հողի հարկի գումարները:

 

21 մայիսի 2011 թվականի

ՀՕ-141-Ն

 

 

pin
ՀՀ 11.05.2011
N ՀՕ-141-Ն օրենք