Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱ ...

 

 

121.0005.240511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12111234

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

3 մայիսի 2011 թվականի N 05-Ն

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել համայնքային ծառայողների վերապատրաստման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 28-ի «Համայնքային ծառայողների վերապատրաստման կարգը սահմանելու մասին» N 25-Ն հրամանը:

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2011 թվականի մայիսի 3-ի

N 05-Ն հրամանի

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայողների (այսուհետ` համայնքային ծառայողներ) վերապատրաստման հետ կապված հարաբերությունները:

2. Համայնքային ծառայողների վերապատրաստումը` նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումն է:

i

3. Քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմում (այսուհետ` աշխատակազմ) համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն տվյալ աշխատակազմի քարտուղարն է (այսուհետ` աշխատակազմի քարտուղար):

(3-րդ կետը փոփ. 29.05.13 թիվ 3-Ն հրաման)

4. Յուրաքանչյուր համայնքային ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:

Վերապատրաստումն անցկացվում է նաև համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով համայնքային ծառայողի իրավունքների և պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում` համայնքային ծառայողի կամ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ:

5. Համայնքային ծառայողի վերապատրաստումն անցկացվում է աշխատակազմի քարտուղարի հայտի հիման վրա:

6. Վերապատրաստման ընթացքում համայնքային ծառայողն ազատվում է ծառայողական պարտականությունների կատարումից` համայնքային ծառայության իր զբաղեցրած պաշտոնի, ստաժի և վարձատրության պահպանմամբ:

7. Վերապատրաստման արդյունքում ստացված փաստաթղթի (վկայական) պատճենը կցվում է համայնքային ծառայողի անձնական գործին:

8. Համայնքային ծառայողների վերապատրաստման ծախսերը կատարվում են համայնքային բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

9. Համայնքային ծառայողների վերապատրաստումն անցկացնում են օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն):

10. Համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագրերը (այսուհետ` ծրագիր), որոնք ընդգրկում են համայնքային ծառայության, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության և կառավարչական հմտություններին առնչվող բնագավառների հարցեր, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորած մարմին):

 

II. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

i

11. Կազմակերպությունը համայնքային ծառայողների վերապատրաստումը կազմակերպում և անցկացնում է լիազորած մարմնի հաստատած ծրագրին, ինչպես նաև աշխատակազմի հետ համատեղ կազմված պլան-գրաֆիկին համապատասխան` վարելով վերապատրաստվող խմբերի մատյաններ: Պլան-գրաֆիկում առնվազն նշվում են վերապատրաստման ենթակա համայնքային ծառայողների թիվը, վերապատրաստման ծրագրի անվանումը և վերապատրաստման անցկացման նախատեսված ժամկետները:

(11-րդ կետը փոփ. 29.05.13 թիվ 3-Ն հրաման)

12. Համապատասխան աշխատակազմի քարտուղարը վերապատրաստման դասընթացներին համայնքային ծառայողների մասնակցությունը, պլան-գրաֆիկին համապատասխան, ապահովելու նպատակով կազմակերպությանը ներկայացնում է հայտ (Ձև N 1)` կցելով պլան-գրաֆիկի պատճենը:

13. Պարտադիր վերապատրաստման ծրագիրը պետք է իրականացվի դասախոսությունների և գործնական պարապմունքների միջոցով:

14. Պարտադիր վերապատրաստման արդյունքում համայնքային ծառայողին կազմակերպության կողմից տրվում է վկայական, որն առնվազն պետք է բովանդակի Ձև N 2-ում նշված տեղեկատվությունը:

15. Պարտադիր վերապատրաստման դասաժամերի ավելի քան մեկ երրորդից համայնքային ծառայողի անհարգելի բացակայության դեպքում նրան սույն կարգի 14-րդ կետով նախատեսված վկայական չի տրվում:

16. Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքում համայնքային ծառայողին տրվում է տեղեկանք` ծրագրի ունկնդրած ծավալի և բովանդակության մասին:

17. Պարտադիր վերապատրաստման դասաժամերի կեսից ավելիին համայնքային ծառայողի հարգելի բացակայության (հիվանդություն, գործուղում և այլն) դեպքում, համայնքային ծառայողի կամ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ աշխատակազմի քարտուղարը կազմակերպության հետ համաձայնեցնում է համայնքային ծառայողին տվյալ տարում վերապատրաստելու հնարավոր ժամկետները, որին համապատասխան վերջինիս ներկայացնում է հայտ:

18. Կազմակերպությունը սույն կարգի 17-րդ կետում նշված համայնքային ծառայողի վերապատրաստումը կազմակերպում է ընդհանուր հիմունքներով:

i

19. Աշխատակազմը վարում է վերապատրաստման հաշվառման մատյան, որտեղ նշվում են վերապատրաստված համայնքային ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար տրված հրամանի համարը, վերապատրաստման ժամկետները, վերապատրաստման արդյունքում ստացած փաստաթղթի համարը:

(19-րդ կետը փոփ. 29.05.13 թիվ 3-Ն հրաման)

20. Կազմակերպությունը յուրաքանչյուր վերապատրաստման դասընթացի ավարտից հետո` տասնօրյա ժամկետում, համապատասխան աշխատակազմ Է ներկայացնում տեղեկանք` վերապատրաստում անցած համայնքային ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին (Ձև N 3):

(20-րդ կետը փոփ. 29.05.13 թիվ 3-Ն հրաման)

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

21. Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով համապատասխան միջոցներ նախատեսված լինելու դեպքում համայնքային ծառայողների հերթական վերապատրաստման անցկացումն ապահովում է լիազորված մարմինը` կազմակերպության հետ կնքված պայմանագրով սահմանված կարգով:

 

Ձև N 1

 

i

ՀԱՅՏ

________________________________________________________ - ին

Կազմակերպության անվանումը

________________________________________________________ - ից

Համապատասխան աշխատակազմի անվանումը

 

._________________________________________________________________.

|NN|Վերապատրաստման     |Զբաղեցրած|Վերապատրաստման  |Վերապատրաստման |

|  |մասնակցի ազգանունը,|պաշտոնը  |ծրագրի անվանումը|ժամանակահատվածը|

|  |անունը, հայրանունը |         |                |               |

|  |և  հեռախոսահամարը  |         |                |               |

|__|___________________|_________|________________|_______________|

|1.|                   |         |                |               |

|__|___________________|_________|________________|_______________|

|2.|                   |         |                |               |

|__|___________________|_________|________________|_______________|

|3.|                   |         |                |               |

|__|___________________|_________|________________|_______________|

|4.|                   |         |                |               |

._________________________________________________________________.

 

Աշխատակազմի քարտուղար` ______________________  ___________________

                               ստորագրություն         անուն, ազգանուն

 

«___» _______________20___ թ.

 

Կ. Տ

 

(1-ին ձևը փոփ. 29.05.13 թիվ 3-Ն հրաման)

 

Ձև N 2

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                      ՎԿԱՅԱԿԱՆ N __________                          |

|                                                                     |

|              ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ                    |

|                                                                     |

| Տրվում է ________________________________________________________   |

| _________________________________________________________________   |

| _________________________________________________________________   |

|  ( աշխատակազմի անվանումը, համայնքային ծառայողի                      |

|           պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)                   |

|                                                                     |

| Առ այն, որ նա վերապատրաստվել է __________________________________   |

| _________________________________________________________________   |

| _________________________________________________________________   |

| _________________________________________________________________   |

| _________________________________________________________________   |

| _________________________________________________________________   |

| _____________________________________________________               |

| (վերապատրաստողը, վերապատրաստման ծրագիրը, վերապատրաստման             |

| ժամանակահատվածը)                                                    |

|                                                                     |

| ____________________________ ________________ ___________________   |

| (կազմակերպության անվանումը)  (ստորագրություն) (պաշտոնատար անձի      |

|                                               անունը, ազգանուն)     |

|                                                                     |

|   Կ. Տ                                                              |

._____________________________________________________________________.

 

(2-րդ ձևը փոփ. 29.05.13 թիվ 3-Ն հրաման)

 

Ձև N 3

 

Տեղեկանք

 

_______________________________________________ կողմից

(կազմակերպության անվանումը)

 

_________________________________________________________________

         (վերապատրաստման ժամանակահատվածը և ծրագրի անվանումը)

 

Համայնքային ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին

 

._____________________________________________________________.

|N |Աշխատակազմի      |Վերապատրաստված      |Զբաղեցրած|Վկայականի|

|  |անվանումը        |համայնքային ծառայողի|պաշտոնը  |համարը   |

|  |                 |անունը, ազգանունը,  |         |         |

|  |                 |հայրանունը)         |         |         |

|__|_________________|____________________|_________|_________|

|  |       2         |         3          |    4    |    5    |

|__|_________________|____________________|_________|_________|

|  |                 |                    |         |         |

|__|_________________|____________________|_________|_________|

|  |                 |                    |         |         |

|__|_________________|____________________|_________|_________|

|  |                 |                    |         |         |

|__|_________________|____________________|_________|_________|

|  |                 |                    |         |         |

|__|_________________|____________________|_________|_________|

|  |                 |                    |         |         |

|__|_________________|____________________|_________|_________|

|  |                 |                    |         |         |

|__|_________________|____________________|_________|_________|

|  |                 |                    |         |         |

|__|_________________|____________________|_________|_________|

|  |                 |                    |         |         |

|__|_________________|____________________|_________|_________|

|  |Ընդամենը         |                    |         |         |

._____________________________________________________________.

 

______________________ _________________ ___________________________

      Վերապատրաստող         ստորագրություն          անուն, ազգանուն

                       

«____» _____________20 ___ թ.

 

Կ. Տ.

 

(3-րդ ձևը փոփ. 29.05.13 թիվ 3-Ն հրաման)

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
03.05.2011
N 05-Ն
Հրաման