Սեղմել Esc փակելու համար:
1999 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1999 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ...

 

 

030.0194.241298

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

1999 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները համազգային խնդիրների լուծման ներկա պահանջներին համապատասխանեցնելու, ազգային միասնության գաղափարը արդյունավետ իրականացնելու, հիմնարար հայեցակարգ և անհրաժեշտ կազմակերպական կառույցներ ստեղծելու նպատակով որոշում եմ.

1. 1999 թվականի սեպտեմբերին Երևանում հրավիրել Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների հիմնահարցերին նվիրված համահայկական խորհրդաժողով:

i

2. Ստեղծել համահայկական խորհրդաժողովը նախապատրաստող կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ         Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար

                        (հանձնաժողովի նախագահ)

Էդուարդ ՂԱԶԱՐՅԱՆ        Հայաստանի Հանրապետության կրթության և  գիտության

                        նախարար

Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ          Հայաստանի Հանրապետության մշակույթի,

                        երիտասարդության հարցերի և սպորտի նախարար

Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ   Հայաստանի Հանրապետության  Նախագահի աշխատակազմի

ղեկավար

Լևոն  ՄԿՐՏՉՅԱՆ          Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական

Ֆադեյ ՍԱՐԳՍՅԱՆ          Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային

                        ակադեմիայի պրեզիդենտ

Հարություն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ   Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

տեղեկատվության և գրահրատարակչության վարչության

պետ

Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ          Մեծ Բրիտանիայի և  Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ

                        Թագավորությունում Հայաստանի Հանրապետության

                        արտակարգ և լիազոր դեսպան

Ռուբեն ՇՈՒԳԱՐՅԱՆ        Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի

                        Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ        Հայաստանի գրողների միության նախագահ

Վահան ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆ     «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր

                        վարչության տնօրեն

Ջիվան ՄՈՎՍԻՍՅԱՆ         Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                        նախարարության սփյուռքի վարչության պետ

                        (հանձնաժողովի քարտուղար)

(2-րդ կետը խմբ. 21.06.99 թիվ ՆՀ-314, 24.07.99 թիվ ՆՀ-355 հրամանագրեր)

(2-րդ կետն ուժը կորցրել է 27.08.99 թիվ ՆՀ-373 հրամանագիր)

3. Համահայկական խորհրդաժողովը նախապատրաստող կառավարական հանձնաժողովին`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել համահայկական խորհրդաժողովի կազմակերպման, անհրաժեշտ փաստաթղթերի ու ծրագրային մոտեցումների նախապատրաստման առաջարկություններ.

բ) նախապատրաստման աշխատանքներում ներգրավել Հայաստանի և Սփյուռքի համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչների, գիտության և մշակույթի գործիչների, առանձին անհատների.

գ) ակտիվորեն համագործակցել Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հետ.

դ) աշխատանքներում ներգրավել Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչներին:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

24 դեկտեմբերի 1998 թ.

ՆՀ-194

 

 

pin
ՀՀ Նախագահ
24.12.1998
N ՆՀ-194
Հրամանագիր