ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
ՈՐՈՇՈՒՄ
15 մարտի 2011 թվականի N 194-Ն
i
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՆ ՈՒ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչներն ու շնորհման կարգը` համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպություններին որակի աստիճաններ շնորհելու գործընթացը կազմակերպելու համար ստեղծել համապատասխան հանձնաժողով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2011 թվականի մարտի 15-ի
N 194-Ն որոշման
ԿԱՐԳ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՆ ՈՒ ՇՆՈՐՀՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչներն (N 1 և N 2 Աղյուսակ) ու շնորհման կարգը:
2. Սույն կարգի դրույթները տարածվում են`
1) առևտրի կազմակերպությունների` փաստացի հասցեում գործող, առանձին միավոր հանդիսացող պարենային ապրանքների վաճառքի օբյեկտների, ոչ պարենային ապրանքների վաճառքի օբյեկտների և առևտրի կենտրոնների վրա.
2) հանրային սննդի կազմակերպությունների` փաստացի հասցեում գործող, առանձին միավոր հանդիսացող օբյեկտների (ռեստորան, բար, սրճարան) վրա:
3. Չափորոշիչներով որակի աստիճան շնորհելու նպատակն է Երևան քաղաքում գործող առևտրի օբյեկտների և հանրային սննդի պատրաստման և իրացման օբյեկտների որակական տարբերակումն ու հավաստագրումը, հնարավորության ընձեռումը սպառողներին կատարելու չափելի ընտրություն և համեմատում, ինչպես նաև նպաստելու փոքր ու միջին բիզնեսի ասպարեզում ծառայությունների մատուցման շահագրգիռ կատարելագործմանը և բիզնեսի զարգացմանը, մրցակցային դաշտի կայացմանը և զբոսաշրջիկության զարգացմանը:
II. ՈՐԱԿԻ ԱՍՏԻՃԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Որակավորման գործընթացին մասնակցելու դիմումը ուղղվում է Երևանի քաղաքապետին, որին կից ներկայացվում են`
1) պետական ռեգիստրի վկայականի պատճենը.
2) շինության կամ տարածքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, որով հավաստվում է գործառնական նշանակության համապատասխանությունը.
3) գործունեության իրականացման ընթացքում անհրաժեշտ թույլտվությունների պատճենները.
4) գործունեության համապատասխանության սերտիֆիկատի պատճենը (հանրային սննդի պատրաստման և իրացման կազմակերպությունների դեպքում):
5. Կազմակերպությանը որակի աստիճան շնորհելիս դիտարկվում են`
1) առևտրի ոլորտի կազմակերպությունների դեպքում`
ա. շենքերը, շինությունները, տարածքները.
բ. ապրանքների տեսականին.
գ. սպասարկումը.
դ. սպասարկող անձնակազմը.
ե. առևտրի սրահը և օժանդակ սենքերը.
զ. կահավորումը և ձևավորումը.
է. տեխնիկական հագեցվածությունը.
ը. լրացուցիչ ծառայությունները:
2) Հանրային սննդի պատրաստման և իրացման կազմակերպությունների դեպքում`
ա. շենքերը, շինությունները, տարածքները.
բ. ծառայությունները.
գ. սպասարկող անձնակազմը.
դ. սրահը և առանձնասենյակները.
ե. կահավորումը և ձևավորումը.
զ. տեխնիկական հագեցվածությունը.
է. սպասքը.
ը. ուտեստների տեսականին:
III. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
6. Որակի աստիճանները երկուսն են` «Որակի բարձրագույն աստիճան» և «Որակի առաջին աստիճան»:
7. Որակի աստիճանը շնորհվում է 2 տարի ժամկետով:
8. Պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրի օբյեկտներին, առևտրի կենտրոններին, հանրային սննդի պատրաստման և իրացման կազմակերպություններին (ռեստորան, բար, սրճարան) որակի աստիճանի շնորհումը կատարվում է դրանց վերաբերող չափորոշիչներին տրված բալային արժեքների հանրագումարով (N 3 Աղյուսակ):
9. Որակի աստիճան ստանալու համար ներկայացված դիմումի քննարկման ժամկետն է 30 օր:
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ
Աղյուսակ N 1
._____________________________________________________________________.
|N | Չափորոշիչ |Առևտրի |Պարե- |Ոչ |
| | |կենտրոն|նային |պարե- |
| | | |ապրանք-|նային |
| | | |ների |ապրանք-|
| | | |առևտրի |ների |
| | | |օբյեկտ |առևտրի |
| | | | |օբյեկտ |
|___|_________________________________________|_______|_______|_______|
| 1.|ՀՀ կառավարության սահմանած պահանջները | 0-3 | 0-3 | 0-3 |
| |բավարարող ցուցանակ` լուսային ձևավորման | | | |
| |տարրերով. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
| 2.|Կազմակերպության կողմից տնօրինվող և (կամ)| 0-3 | 0-3 | 0-3 |
| |հարակից տարածքի լուսավորություն, | | | |
| |բարեկարգ, կանաչապատ վիճակ. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
| 3.|Շենքի, շինության կամ զբաղեցրած տարածքի | 0-3 | 0-3 | 0-3 |
| |արտաքին ձևավորում, նրբաճաշակ | | | |
| |գեղազարդային տարրերի օգտագործում. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
| 4.|Սրահ(ներ)ի ներքին ձևավորում, ինքնատիպ | 0-3 | 0-3 | 0-3 |
| |գեղազարդային տարրերի օգտագործում (ջահեր, | | | |
| |վարագույրներ և այլն). | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
| 5.|Օժանդակ շինությունների և սենքերի` այդ | 0-3 | 0-3 | 0-3 |
| |թվում սանհանգույցի, առկայություն. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
| 6.|Երեկոյան ժամերին հարակից տարածքի | 0-3 | 0-3 | 0-3 |
| |լուսավորում. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
| 7.|Հաշմանդամներին սպասարկելու համար | 0-3 | 0-3 | 0-3 |
| |մատչելիության ապահովում` թեքամուտքեր, | | | |
| |սրահում սայլակների շրջադարձ կատարելու | | | |
| |հնարավորություն և այլն. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
| 8.|Հանրային սննդի, զվարճանքի, հանգստի, | 0-3 | x | x |
| |կենցաղային և առաջին բուժօգնության | | | |
| |վճարովի կամ անվճար ծառայությունների ու | | | |
| |դրանց համար առանձնացված մասերի | | | |
| |առկայություն. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
| 9.|Օդափոխության, օդալավորակման համակարգի | 0-3 | 0-3 | 0-3 |
| |առկայությունը, միկրոկլիմայի ստեղծման և | | | |
| |պահպանման հնարավորություն. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
|10.|Ապրանքացուցակի և (կամ) ուղեցույցի | 0-3 | 0-3 | 0-3 |
| |առկայություն. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
|11.|Կազմակերպության կնիքով կնքված կամ | 0-3 | 0-3 | 0-3 |
| |պաշտոնատար անձի կողմից ստորագրված, | | | |
| |օրենսդրության պահանջները բավարարող | | | |
| |գնապիտակի առկայություն` կազմակերպության | | | |
| |խորհրդանիշով (ֆիրմային կամ ապրանքային | | | |
| |նշանով), հայերեն և որևէ օտար լեզվով. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
|12.|Տպագիր գովազդի` բուկլետների և այլն, | 0-3 | 0-3 | 0-3 |
| |առկայություն. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
|13.|Կիսապատրաստվածքների ու պատրաստի | 0-3 | 0-3 | x |
| |ուտեստների վաճառք (մսեղենից, ձկնեղենից, | | | |
| |թռչնի մսից, բանջարեղենից, ալրային, քաղցր | | | |
| |և այլն). | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
|14.|Դիետիկ սննդամթերքի առկայություն. | 0-3 | 0-3 | x |
|___|_________________________________________|_______|_______|_______|
|15.|Սպասարկող անձնակազմի թվաքանակի | 0-3 | 0-3 | 0-3 |
| |համապատասխանությունը սպասարկման | | | |
| |հնարավորությունների առավելագույն ծավալին.| | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
|16.|Սպասարկող անձնակազմի արտահագուստի տեսքը, | 0-3 | 0-3 | 0-3 |
| |որակը, համանմանությունը կամ նպատակային | | | |
| |տարբերակվածությունը, արտահագուստի վրա | | | |
| |կազմակերպության խորհրդանիշի | | | |
| |առկայությունը. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
|17.|Սպասարկող անձնակազմի` հայերեն լեզվի | 0-3 | 0-3 | 0-3 |
| |պատշաճ տիրապետումը և օտար լեզվի | | | |
| |իմացությունը. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
|18.|Բարձրակարգ սպասարկում` վաճառվող | 0-3 | 0-3 | 0-3 |
| |ապրանքների տեսականու և գների, պատվերների| | | |
| |ընդունման և ապրանքների հանձնման ժամկետի | | | |
| |վերաբերյալ մատչելի և ստույգ | | | |
| |տեղեկատվության տրամադրում. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
|19.|Բարձրախոսով վաճառասրահում ապրանքների | 0-3 | x | x |
| |տեսականու վերաբերյալ տեղեկատվության | | | |
| |հաղորդում. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
|20.|Անկանխիկ վճարման հնարավորություն և | 0-3 | 0-3 | 0-3 |
| |զեղչերի ու կուտակային քարտերի կիրառում. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
|21.|Հսկիչ կշեռքի առկայություն. | 0-3 | 0-3 | x |
|___|_________________________________________|_______|_______|_______|
|22.|Չափափորձարկում պահանջող ապրանքների համար | 0-3 | x | 0-3 |
| |չափափորձարկման հնարավորություն` խցիկներ, | | | |
| |սարքեր. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
|23.|Պատվերների ընդունման և ապրանքների | 0-3 | 0-3 | 0-3 |
| |առաքման իրականացում. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
|24.|Սպառողների անձնական իրերի` պայուսակների | 0-3 | 0-3 | 0-3 |
| |և այլն, երաշխավորված պահպանում. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
|25.|Սպառողի պատվերով տաքսի ավտոմեքենայի կանչի| 0-3 | 0-3 | 0-3 |
| |ապահովում. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
|26.|Ելումուտի հոսքը ապահովող լրացուցիչ մուտքի| 0-3 | 0-3 | 0-3 |
| |առկայություն. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
|27.|Ավտոտրանսպորտային միջոցների համար | 0-3 | 0-3 | 0-3 |
| |նախատեսված վճարովի կամ անվճար | | | |
| |ավտոկայանատեղերի առկայություն. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
|28.|Սանիտարական (այդ թվում` սարքերից և | 0-3 | 0-3 | 0-3 |
| |սարքավորումներից առաջացող աղմուկի | | | |
| |թույլատրելի չափի), տեխնոլոգիական, | | | |
| |հակահրդեհային, շինարարական և | | | |
| |էլեկտրաանվտանգության նորմերի ու կանոնների| | | |
| |պահպանման աստիճանը. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
|29.|Հարմարավետության անհրաժեշտ մակարդակը | 0-3 | 0-3 | 0-3 |
| |ապահովող, այդ թվում` տաք և սառը | | | |
| |ջրամատակարարման, ջեռուցման, | | | |
| |ռադիոհեռախոսային միջոցների առկայություն. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
|30.|Լրացուցիչ տեխնիկական միջոցների` ինքնաշխատ| 0-3 | 0-3 | 0-3 |
| |դռներ, վերելակ, շարժասանդուղք, տեսա և | | | |
| |ձայնավերարտադրող և այլ սարքեր, | | | |
| |առկայություն. | | | |
|___|_________________________________________|_______|_______|_______|
| |Առավելագույն բալերի հանրագումարը | 90 | 81 | 75 |
._____________________________________________________________________.
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ
Աղյուսակ N 2
i
._____________________________________________________________________.
| | Չափորոշիչ |Ռեստորան| Բար |Սրճարան|
|___|________________________________________|________|_______|_______|
| 1.|ՀՀ կառավարության սահմանած պահանջները | 0-3 | 0-3 | 0-3 |
| |բավարարող ցուցանակ` սովորական կամ | | | |
| |լուսային ձևավորման տարրերով. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
| 2.|Կազմակերպության կողմից տնօրինվող և | 0-3 | 0-3 | 0-3 |
| |(կամ) հարակից տարածքի լուսավորություն, | | | |
| |բարեկարգ, կանաչապատ վիճակ. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
| 3.|Շենքի, շինության կամ զբաղեցրած տարածքի | 0-3 | 0-3 | 0-3 |
| |արտաքին ձևավորում, նրբաճաշակ | | | |
| |գեղազարդային տարրերի օգտագործում. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
| 4.|Մեկից ավելի սրահների և | 0-3 | 0-3 | 0-3 |
| |առանձնասենյակների առկայություն. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
| 5.|Օժանդակ շինությունների և սենքերի, այդ | 0-3 | 0-3 | 0-3 |
| |թվում` սանհանգույցի առկայություն. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
| 6.|Սրահ(ներ)ի և (կամ) առանձնասենյակների | 0-3 | 0-3 | 0-3 |
| |ներքին ձևավորում, ինքնատիպ գեղազարդային| | | |
| |տարրերի օգտագործում (ջահեր, վարագույրներ| | | |
| |և այլն). | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
| 7.|Սրահում և (կամ) նախասրահում | 0-3 | 0-3 | 0-3 |
| |կանգնակ(ներ)ի առկայություն. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
| 8.|Պարահրապարակի և (կամ) բեմահարթակի | 0-3 | 0-3 | 0-3 |
| |առկայություն. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
| 9.|Հանգստի և նյութատեխնիկական | 0-3 | x | 0-3 |
| |հագեցվածությամբ ուրախ ժամանցի | | | |
| |կազմակերպման ծառայությունների մատուցում.| | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|10.|Օդափոխության, օդալավորակման համակարգի | 0-3 | 0-3 | 0-3 |
| |առկայությունը, միկրոկլիմայի ստեղծման և | | | |
| |պահպանման հնարավորություն. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|11.|Կահույքի որակը, միատեսակությունը կամ | 0-3 | 0-3 | 0-3 |
| |բազմազանությունը, փափուկ կամ հիգիենիկ | | | |
| |ծածկով աթոռների, բազկաթոռների, | | | |
| |բազմոցների և այլ` ինտերիերին | | | |
| |համապատասխան առավելագույն | | | |
| |հարմարավետությունը ապահովող կահույքի | | | |
| |առկայությունը. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|12.|Սպասքի քանակը և տեսակները, | 0-3 | 0-3 | 0-3 |
| |գեղարվեստական ձևավորումը (մետաղե, | | | |
| |մելքիորե, նորարծաթի, չժանգոտող պողպատից,| | | |
| |ապակյա, փայտյա, խեցե, ճենապակյա կամ | | | |
| |հախճապակյա, մեկանգամյա օգտագործման և | | | |
| |այլն) ու դրանց համապատասխանությունը | | | |
| |թեմատիկ և ազգային խոհանոցներին, | | | |
| |մատուցվող ուտեստներին. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|13.|Սփռոց սպիտակ և (կամ) գունավոր, և (կամ)| 0-3 | 0-3 | 0-3 |
| |սփռոց ֆիրմային և (կամ) կտորե անհատական | | | |
| |անձեռոցիկներ. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|14.|Գնացուցակի և (կամ) ճաշացուցակի | 0-3 | 0-3 | 0-3 |
| |առկայությունը, կազմակերպության | | | |
| |խորհրդանիշով (ֆիրմային կամ ապրանքային | | | |
| |նշանով), հայերեն և որևէ օտար լեզվով, | | | |
| |շապիկը կաշվից, կավճապատ թղթից, | | | |
| |ստվարաթղթից և այլն. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|15.|Տպագիր գովազդի` հրավիրատոմսերի, | 0-3 | 0-3 | 0-3 |
| |բուկլետների և այլն, առկայություն. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|16.|Ինքնատիպ, նրբաճաշակ, պատվիրված և | 0-3 | 0-3 | 0-3 |
| |ֆիրմային կերակրատեսակների ու խմիչքների, | | | |
| |այդ թվում` ազգային ճաշատեսակների ու | | | |
| |խոհարարական արտադրանքի բոլոր հիմնական | | | |
| |արտադրատեսակների բազմազան տեսականին. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|17.|Արդյունաբերական արտադրության խոհարարական| 0-3 | 0-3 | 0-3 |
| |արտադրանքի, համեմունքների, սոուսների, | | | |
| |մարինադների, մրգերի, անուշեղենի, | | | |
| |աղանդերների, ոգելից և ոչ ոգելից | | | |
| |խմիչքների, կոկտեյլների, գրոգի, պունշի, | | | |
| |ծխախոտի արտադրանքի, մրգային և հանքային | | | |
| |ջրերի լայն տեսականին. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|18.|Կիսապատրաստվածքների վաճառք (մսեղենից, | 0-3 | x | x |
| |ձկնեղենից, թռչնի մսից, բանջարեղենից, | | | |
| |ալրային, քաղցր և այլն). | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|19.|Սպառողների հատուկ ցանկությունների | 0-3 | 0-3 | 0-3 |
| |կատարում` սպառողին ի տես | | | |
| |կերակրատեսակների և ըմպելիքների | | | |
| |(կոկտեյլներ, գրոգ, պունշ և այլ) | | | |
| |պատրաստման առումով. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|20.|Լրակազմված սննդի` նախաճաշեր, ճաշեր, | 0-3 | 0-3 | 0-3 |
| |ընթրիքներ, տոնական և (կամ) աղանդերային | | | |
| |սեղանների և այլն, պատվիրելու | | | |
| |հնարավորություն. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|21.|Դիետիկ ճաշատեսակների առկայություն. | 0-3 | x | x |
|___|________________________________________|________|_______|_______|
|22.|Սպասարկում (ինքնասպասարկում) | 0-3 | 0-3 | 0-3 |
| |մատուցողներով, խոհարարներով, | | | |
| |բարմեններով, սրահի վարիչներով, որոնք | | | |
| |ունեն համապատասխան կրթություն և անցել | | | |
| |են մասնագիտական պատրաստվածություն. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|23.|Սպասարկող անձնակազմի թվաքանակի | 0-3 | 0-3 | 0-3 |
| |համապատասխանությունը սպասարկման | | | |
| |հնարավորությունների առավելագույն | | | |
| |ծավալին. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|24.|Սպասարկող անձնակազմի արտահագուստի տեսքը,| 0-3 | 0-3 | 0-3 |
| |որակը, համանմանությունը կամ նպատակային | | | |
| |տարբերակվածությունը, արտահագուստի վրա | | | |
| |կազմակերպության խորհրդանիշի | | | |
| |առկայությունը, | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|25.|Սպասարկող անձնակազմի` հայերեն լեզվին | 0-3 | 0-3 | 0-3 |
| |պատշաճ տիրապետումը, օտար լեզվի | | | |
| |իմացությունը. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|26.|Անկանխիկ վճարման հնարավորություն (կրեդիտ| 0-3 | 0-3 | 0-3 |
| |քարտերով, ճամփորդական չեկերով և այլն). | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|27.|Երաժշտության առկայությունը և տեսակները,| 0-3 | 0-3 | 0-3 |
| |հնչեցման ձևերը` նվագարկիչներ, | | | |
| |վոկալ-գործիքային համույթներ, | | | |
| |մեներգիչների ելույթներ և այլն, | | | |
| |ձայնամեկուսացման առկայությունը. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|28.|Խոհարարական և հրուշակեղենի արտադրանքի | 0-3 | x | x |
| |առաքման և օբյեկտից դուրս սպասարկման | | | |
| |իրականացում. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|29.|Տեղերի ամրագրման պատվերների ընդունում | 0-3 | 0-3 | 0-3 |
|___|________________________________________|________|_______|_______|
|30.|Թերթերի, ամսագրերի, սեղանի խաղերի, | 0-3 | 0-3 | 0-3 |
| |ավտոմատ խաղերի և բիլիարդի տրամադրում. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|31.|Ֆիրմային նշանների, ծաղիկների և | 0-3 | 0-3 | 0-3 |
| |հուշանվերների վաճառք. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|32.|Օծանելիքի և այլ հիգիենիկ պարագաների | 0-3 | 0-3 | 0-3 |
| |տրամադրում, կոշիկներ մաքրելու պարագաների| | | |
| |և նման ծառայությունների մատուցում. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|33.|Սանհանգույցում թղթե անձեռոցիկների և | 0-3 | 0-3 | 0-3 |
| |չորացման սարքերի առկայություն. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|34.|Սպառողի պատվերով` սպասարկումից հետո, | 0-3 | 0-3 | 0-3 |
| |ավելացած ճաշատեսակների և | | | |
| |արտադրատեսակների մնացորդի փաթեթավորված | | | |
| |տրամադրում. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|35.|Սպառողների անձնական իրերի` | 0-3 | 0-3 | 0-3 |
| |վերնազգեստների, պայուսակների և այլն, | | | |
| |երաշխավորված պահպանում. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|36.|Սպառողի պատվերով տաքսի ավտոմեքենայի | 0-3 | 0-3 | 0-3 |
| |կանչի ապահովում. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|37.|Սպառողների միաժամանակյա ելումուտի հոսքը | 0-3 | 0-3 | 0-3 |
| |ապահովող լրացուցիչ մուտքի և | | | |
| |աստիճանների, հարմարավետ մատուցային և | | | |
| |հետիոտնային ճանապարհների, անհրաժեշտ | | | |
| |տեղեկատվական ցուցանակի առկայություն. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|38.|Հաշմանդամներին սպասարկելու համար | 0-3 | 0-3 | 0-3 |
| |մատչելիության ապահովում` թեքամուտքեր, | | | |
| |սրահում սայլակների շրջադարձ կատարելու | | | |
| |հնարավորություն և այլն. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|39.|Ավտոտրանսպորտային միջոցների համար | 0-3 | 0-3 | 0-3 |
| |նախատեսված վճարովի և անվճար | | | |
| |ավտոկայանատեղերի առկայություն. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|40.|Սանիտարական, տեխնոլոգիական, | 0-3 | 0-3 | 0-3 |
| |հակահրդեհային, շինարարական և | | | |
| |էլեկտրաանվտանգության նորմերի ու | | | |
| |կանոնների պահպանման աստիճանը. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|41.|Կազմակերպություններում վթարային ելքերի, | 0-3 | 0-3 | 0-3 |
| |աստիճանների, վթարային իրավիճակի ժամանակ | | | |
| |գործողությունների մասին հրահանգի, հրդեհի| | | |
| |ազդարարման համակարգի և հրդեհից | | | |
| |պաշտպանվելու միջոցների առկայություն. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
|42.|Հարմարավետության անհրաժեշտ մակարդակը | 0-3 | 0-3 | 0-3 |
| |ապահովող տաք և սառը ջրամատակարարման, | | | |
| |ջեռուցման, ռադիոհեռախոսային միջոցների, | | | |
| |վերելակի, շարժասանդուղքի ինքնաշխատ | | | |
| |դռների առկայություն. | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
| 43|Ծխելու և (կամ) չծխելու համար |0-3 |0-3 |0-3 |
| |առանձնացված տարածքի առկայություն | | | |
|___|________________________________________|________|_______|_______|
| |Առավելագույն բալերի հանրագումարը | 129 | 117 | 120 |
._____________________________________________________________________.
(2-րդ աղյուսակը փոփ. 13.09.11 թիվ 302-Ն որոշում)
Աղյուսակ N 3
i
ԲԱԼԱՅԻՆ ՄԻՋԱԿԱՅՔ
._____________________________________________________________________.
|Որակավորման|Առևտրի ոլորտի |Հանրային սննդի պատրաստման և |
|դասը |կազմակերպություններ |իրացման կազմակերպություններ |
| |____________________________|____________________________|
| |Առևտրի |Պարենային |Ոչ պարե-|Ռեստորան| Բար | Սրճարան |
| |կենտրոն |ապրանքների|նային | | | |
| | |առևտրի |ապրանք- | | | |
| | |օբյեկտ |ների | | | |
| | | |առևտրի | | | |
| | | |օբյեկտ | | | |
|___________|________|__________|________|________|________|__________|
|Որակի |86-90 |77-81 բալ |71-75 |125-129 |113-117 |116-120 |
|բարձրագույն|բալ |ներառյալ |բալ |բալ |բալ |բալ |
|աստիճան |ներառյալ| |ներառյալ|ներառյալ|ներառյալ|ներառյալ |
|___________|________|__________|________|________|________|__________|
|Որակի |81-85 |72-76 բալ |66-70 |120-124 |108-112 |111-115 |
|առաջին |բալ |ներառյալ |բալ |բալ |բալ |բալ |
|աստիճան |ներառյալ| |ներառյալ|ներառյալ|ներառյալ|ներառյալ |
._____________________________________________________________________.
(3-րդ աղյուսակը փոփ. 13.09.11 թիվ 302-Ն որոշում)