Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 17 ...

 

 

040.0871.010711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2011 թվականի N 871-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1777-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1777-Ն որոշմամբ սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

օդանավ` սարք, որը մթնոլորտում պահվում է օդի հետ փոխազդեցության հաշվին, ի տարբերություն երկրի մակերևույթից անդրադարձած օդի հետ փոխազդեցության.

ավիացիոն պատահար (այսուհետ` պատահար)` օդանավի օգտագործման հետ կապված իրադարձություն օդանավավարվող օդանավի դեպքում, որը տեղի է ունենում այն պահից սկսած, երբ որևէ անձ թռիչք կատարելու նպատակով բարձրանում է օդանավ` մինչև այն պահը, երբ օդանավում գտնվող բոլոր անձինք լքում են օդանավը կամ անօդաչու օդանավի դեպքում տեղի է ունենում այն պահից սկսած, երբ թռիչք կատարելու նպատակով օդանավը պատրաստ է տեղից պոկվել` մինչև թռիչքի ավարտին նրա կանգառի պահը և հիմնական ուժային կայանքի անջատումը և, որի ընթացքում`

ա) որևէ անձ ստանում է մահացու ելքով մարմնական վնասվածք կամ լուրջ մարմնական վնասվածք`

տվյալ օդանավում գտնվելու, կամ`

օդանավի ինչ-որ մասի` ներառյալ տվյալ օդանավից անջատված մասի հետ անմիջական շփման, կամ`

ռեակտիվ շարժիչի գազերի շիթի անմիջական ազդեցության արդյունքում, բացառությամբ այն դեպքերի, երբ մարմնական վնասվածքներն ստացվել են բնական պատճառների արդյունքում, հասցվել է ինքն իրեն կամ հասցվել են ուրիշ անձանց կողմից կամ, երբ մարմնական վնասվածքները հասցվել են անտոմս ուղևորներին, ովքեր թաքնվում են այն գոտուց դուրս, որի մուտքը սովորաբար բաց է ուղևորների և անձնակազմի անդամների համար.

բ) օդանավն ստանում է վնասվածքներ, կամ տեղի է ունենում նրա կառուցվածքի ավերում, որի արդյունքում`

խախտվում է կառուցվածքի ամրությունը, վատանում են օդանավի տեխնիկական և թռիչքային բնութագրերը, և սովորաբար պահանջվում է խոշոր նորոգում կամ վնասված տարրի փոխարինում` բացառությամբ շարժիչի խափանման կամ վնասման դեպքերի, երբ վնասվել է միայն մեկ շարժիչը (ներառյալ դրա ծալովի ծածկոցները կամ օժանդակ ագրեգատները), օդային պտուտակները, թևի վերջնամասերը, ալեհավաքները, տվիչները, թիակները, անվադողերը, արգելակման հարմարանքները, անիվները, շրջահոսները, պանելները, շասսիի փեղկերը, ճակատային ապակիները, օդանավի երեսապատվածքը (օրինակ, ոչ մեծ փոսեր կամ խոցեր), կամ առկա են կրող օդային պտուտակի թիակների, պոչամասի օդային պտուտակի թիակների, շասսիի ոչ նշանակալի վնասվածքներ և վնասվածքներ, որոնք առաջացել են կարկտի կամ թռչունների հետ բախման պատճառով (ներառյալ ռադիոլոկատորի ալեհավաքի շրջահոսի ծակատները) կամ`

գ) օդանավը կորչում է անհետ կամ հայտնվում է այնպիսի տեղում, ուր դրան մոտենալը բացարձակապես անհնար է:

Միայն վիճակագրական տվյալների միատեսակության նպատակներով մարմնական վնասվածքը, որի արդյունքում մահը վրա է հասել պատահարի պահից 30 օրվա ընթացքում, դասակարգվում է որպես մահացու ելքով մարմնական վնասվածք:

Օդանավը համարվում է անհետ կորած, երբ դադարեցված են պաշտոնական որոնումները, և չի պարզվել օդանավի կամ դրա բեկորների գտնվելու վայրը:

Տեղեկատվությունն անօդաչու ավիացիոն համակարգի տիպի վերաբերյալ, որի նկատմամբ անհրաժեշտ է անցկացնել քննություն, ներկայացված է կոնվենցիայի N 13 հավելվածի 5.1-ին կետում:

Օդանավի վնասվածքների որոշման վերաբերյալ հրահանգչական նյութերը ներկայացված են կոնվենցիայի N 13 հավելվածի Գ (G) լրացման մեջ:

Պատահարները` պայմանավորված հետևանքների բնույթով, իրենց հերթին դասակարգվում են`

պատահարներ` մարդկային զոհերով (աղետներ),

պատահարներ` առանց մարդկային զոհերի (վթարներ).

միջադեպ` օդանավի օգտագործման հետ կապված ցանկացած իրադարձություն` բացի պատահարից, որն ազդում կամ կարող է ազդել շահագործման անվտանգության վրա: Միջադեպերը ստորաբաժանվում են`

լուրջ միջադեպ` միջադեպ, որի հանգամանքները ցույց են տալիս օդանավի օգտագործման հետ կապված ավիացիոն պատահարի մեծ հավանականությունը, որն օդանավավարվող օդանավի դեպքում տեղի է ունենում` սկսած այն պահից, երբ որևէ անձ թռիչք կատարելու նպատակով բարձրանում է օդանավ` մինչև այն պահը, երբ օդանավում գտնվող բոլոր անձինք լքել են օդանավը, կամ անօդաչու օդանավի դեպքում տեղի է ունենում այն պահից սկսած, երբ օդանավը թռիչք կատարելու նպատակով պատրաստ է տեղից պոկվել` մինչև թռիչքի ավարտին նրա կանգառը և հիմնական ուժային կայանքի անջատումը:

Պատահարի և լուրջ միջադեպի միջև տարբերությունը միայն հետևանքների մեջ է:

Լուրջ միջադեպերի օրինակները ներկայացվում են կոնվենցիայի N 13 հավելվածի Ց (C) լրացման մեջ.

լուրջ միջադեպ չհանդիսացող միջադեպ` միջադեպ, որի հատկանիշները չեն բնորոշվում որպես լուրջ միջադեպ.

լուրջ մարմնական վնասվածք` սույն կարգի իմաստով` մարմնական վնասվածք, որն անձն ստացել է պատահարի ժամանակ և որը`

ա) պահանջում է 48 ժամից ավելի հոսպիտալացում` վնասվածքն ստանալու պահից 7 օրվա ընթացքում, կամ`

բ) հանգեցրել է ցանկացած կոտրվածքի (բացառությամբ ձեռքի, ոտքի մատների կամ քթի պարզ կոտրվածքների), կամ`

գ) կապված է հյուսվածքի պատռվածքների հետ, որն առաջացրել է ուժեղ արյունահոսություն, նյարդերի, մկանների և ջլերի վնասվածք, կամ`

դ) կապված է ցանկացած ներքին օրգանի վնասվածքի հետ, կամ`

ե) կապված է երկրորդ կամ երրորդ աստիճանի կամ ցանկացած այրվածքների հետ, որոնք վնասել են մաշկի մակերեսի 5 տոկոսից ավելին, կամ`

զ) կապված է վարակիչ նյութերի կամ ներթափանցող ճառագայթման ազդեցության հաստատված փաստի հետ.

ավիացիոն կազմակերպություն` իրավաբանական անձ, որը, անկախ կազմակերպական-իրավական ձևից, որպես գործունեության հիմնական նպատակ, վճարի դիմաց իրականացնում է ուղևորների, ուղեբեռի, բեռների, փոստի օդային փոխադրումներ և (կամ) կատարում է ավիացիոն աշխատանքներ.

քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն` ավիացիոն կազմակերպություն, օդանավակայան, ավիացիոն-տեխնիկական բազա, ավիանորոգման գործարան, գիտահետազոտական ինստիտուտ, ուսումնական հաստատություն և այլ ցանկացած կազմակերպություն, որն զբաղվում է քաղաքացիական ավիացիայում թռիչքների կատարման և դրանց ապահովման հետ կապված գործունեությամբ.

շահագործող` անձ կամ կազմակերպություն, որն զբաղվում է օդանավերի շահագործմամբ կամ այդ բնագավառում առաջարկում է իր ծառայությունները.

արտադրող պետություն` օդանավի վերջնական հավաքման համար պատասխանատու կազմակերպության նկատմամբ իրավասություն ունեցող պետություն.

իրադարձության վայրի պետություն` պետություն, որի տարածքում տեղի է ունեցել պատահարը կամ միջադեպը.

նախագծողի պետություն` օդանավի տիպի կառուցվածքի համար պատասխանատու կազմակերպության հանդեպ իրավասություն ունեցող պետություն.

գրանցման պետություն` պետություն, որի ռեգիստրում գրանցված է օդանավը.

շահագործողի պետություն` պետություն, որում գտնվում է շահագործողի գործունեության հիմնական վայրը կամ, եթե շահագործողը չունի գործունեության այդպիսի վայր, շահագործողի մշտական մնալու տեղը.

քննություն` պատահարների կանխման նպատակով անցկացվող գործընթաց, որը ներառում է տեղեկատվության հավաքումը և վերլուծությունը, եզրակացության նախապատրաստում` ներառյալ պատճառների և (կամ) ուղեկցող գործոնների բացահայտումը, ինչպես նաև` անհրաժեշտության դեպքում` անվտանգության ապահովմանն ուղղված առաջարկությունների մշակումը.

քննության դաշտային փուլ` պատահարի կամ միջադեպի վայրում քննության հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատանքների սկզբի պահից մինչև պատահարի կամ միջադեպի վայրում աշխատանքների դադարեցման պահն ընկած ժամանակահատված.

պատահարի կամ միջադեպի քննության հանձնաժողովի նախագահ` անձ, որին հանձնարարված են քննության կազմակերպումը և անցկացումը, ինչպես նաև դրանց ընթացքի նկատմամբ վերահսկողությունը.

պատճառներ` գործողություն, անգործություն, հանգամանքներ, պայմաններ կամ դրանց զուգակցություն, որոնք հանգեցրել են պատահարի կամ միջադեպի.

անվտանգության ապահովմանն ուղղված առաջարկություն` պատահարների կամ միջադեպերի կանխման նպատակով քննության ժամանակ ստացված տեղեկատվության հիման վրա պատահարների քննությունը վարող լիազոր մարմնի կողմից առաջարկ, որը ոչ մի հանգամանքում նպատակ չունի որոշելու մեղքը կամ պատասխանատվությունն ավիացիոն պատահարի կամ միջադեպի համար: Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության արդյունքներից բխող թռիչքների անվտանգության ապահովման միջոցառումներից բացի` թռիչքների անվտանգության ապահովման միջոցառումները կարող են առաջանալ տարբեր աղբյուրներից` ներառյալ թռիչքների անվտանգության ապահովման հետազոտումները.

օդանավային ինքնագիր` պատահարի կամ միջադեպի քննության վարման համար օդանավում տեղադրված ցանկացած ինքնագիր սարք, որը տեղեկատու աղբյուր է.

առավելագույն զանգված` առավելագույն սերտիֆիկացված թռիչքային զանգված.

նախնական հաշվետվություն` հաղորդում, որն օգտագործվում է քննության սկզբնական փուլերում ստացված տեղեկությունների անհապաղ հաղորդման համար.

լիազոր ներկայացուցիչ` քննությանը մասնակցելու համապատասխան որակավորում ունեցող անձ, որը նշանակվել է պետության լիազոր մարմնի կողմից` այլ պետությունում անցկացվող քննությանը մասնակցելու նպատակով: Երբ պետությունում հիմնադրված է ավիացիոն պատահարների քննություն անցկացնող լիազորված մարմին, այդ դեպքում, որպես կանոն, այդպիսի լիազորված ներկայացուցիչը նշանակվում է այդ լիազորված մարմնից.

խորհրդական` անձ, որը համապատասխան որակավորման առկայության դեպքում պետության կողմից նշանակվել է հետաքննության ընթացքում տվյալ պետության լիազոր ներկայացուցչին օգնություն տրամադրելու նպատակով:».

2) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«Անօդաչու ավիացիոն համակարգերի նկատմամբ քննության անցկացման դեպքում ուսումնասիրվում են միայն այն օդանավերը, որոնց կառուցվածքը և շահագործումը հաստատված են:».

3) 11-կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11. Համաձայն կոնվենցիայի N 13 հավելվածի` իրադարձության վայրի պետությունը կարող է մասնակիորեն կամ լիովին քննություն անցկացնելու իրավունքը փոխանցել այլ պետության կամ ավիացիոն պատահարների քննություն իրականացնող տարածաշրջանային կազմակերպությանը` երկկողմ փոխհամաձայնությամբ:

Ցանկացած դեպքում իրադարձության վայրի պետությունը կիրառում է բոլոր միջոցները` այդպիսի քննությանն օժանդակելու նպատակով:

Լուրջ միջադեպերի դեպքում իրադարձության վայրի պետությունը կարող է ուսումնասիրել գրանցման պետությանը կամ շահագործողի պետությանը քննության անցկացման լիազորությունների փոխանցման հարցը, մասնավորապես, այն դեպքերում, երբ քննության անցկացումը կարող է օգտակար կամ ավելի նպատակահարմար լինել այդ պետություններից որևէ մեկի համար:».

4) 19-րդ կետում`

i

ա. «ա» և «բ» ենթակետերից հանել «աղետի» բառը,

բ. «ա» ենթակետում «աղետի» բառը փոխարինել «պատահարի կամ միջադեպի» բառերով, իսկ «օդանավը» բառը` «օդանավ» բառով,

գ. «բ» ենթակետում «աղետի» բառը փոխարինել «պատահարի կամ միջադեպի» բառերով,

դ. «ե» ենթակետում «աղետի» բառը փոխարինել «պատահարի կամ միջադեպի» բառերով.

5) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին կետով.

i

«19.1. Քննությունը կարող է ներառել`

ա) այդ ավիացիոն պատահարի կամ միջադեպի վերաբերյալ ամբողջ համապատասխան տեղեկատվության հավաքումը, գրանցումը և վերլուծությունը,

բ) անհրաժեշտության դեպքում` անվտանգության ապահովմանն ուղղված առաջարկությունների մշակումը,

գ) հնարավորության դեպքում պատճառների և (կամ) ուղեկցող գործոնների բացահայտումը,

դ) վերջնական հաշվետվության նախապատրաստումը:

Այն դեպքում, երբ դա գործնականորեն իրագործելի է, անհրաժեշտ է այցելել ավիացիոն պատահարի վայրը, ուսումնասիրել բեկորները և բացատրություններ վերցնել ականատեսներից:

Քննության ծավալները և դրա անցկացման կարգը որոշվում են ավիացիոն պատահարների քննությունն իրականացնող լիազորված մարմնի կողմից` կախված դասերից, որոնք ակնկալվում է քաղել քննությունից` թռիչքների անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով:

Ցանկացած քննություն, որը կատարվում է սույն կարգի դրույթների համաձայն, անցկացվում է ցանկացած դատական կամ վարչական վարույթից առանձին, որն ուղղված է որևէ մեկի մեղքի կամ պատասխանատվության չափի որոշմանը:

Անհրաժեշտ է ապահովել, որպեսզի, համաձայն սույն կարգի դրույթների, քննության անցկացման ժամանակ անհապաղ ապահովվի իրեղեն ապացույցների անսահմանափակ մատչելիությունը, և, որպեսզի այդ քննությանը չխոչընդոտեն վարչական կամ դատական հետաքննություններն ու վարույթները:».

i

6) 20-րդ կետից հանել «Այն դեպքերում, երբ ոչ գրանցման, ոչ նախագծող, ոչ արտադրող և ոչ էլ շահագործող պետությունները չեն նշանակում լիազորված ներկայացուցիչ, հանձնաժողովը քննությանը մասնակցելու համար հրավիրում է օդանավ շահագործողին և այն կազմակերպություններին, որոնք պատասխանատու են օդանավի տիպի կառուցվածքի և վերջնական հավաքման համար:

Իր լիազորված ներկայացուցիչներին օգնություն ցույց տալու նպատակով` նախագծող պետությունն ու արտադրող պետությունն իրավունք ունեն նշանակելու օդանավի տիպի կառուցվածքի և վերջնական հավաքման համար պատասխանատու կազմակերպությունների կողմից առաջարկված մեկ կամ մի քանի խորհրդատու:» նախադասությունները.

i

7) 21-րդ կետում «հետաքննություն», «հետաքննության», «հետաքննությանն», և «հետաքննությանը» բառերը համապատասխանաբար փոխարինել «քննություն», «քննության», «քննությունն», «քննությանն» և «քննությանը» բառերով.

8) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«23. Պետությանը, որն ավիացիոն պատահարի նկատմամբ ցուցաբերում է հատուկ հետաքրքրություն` այն պատճառով, որ զոհվածների կամ ծանր մարմնական վնասվածքներ ստացած անձանց թվում կան իր քաղաքացիները, տրվում է փորձագետի նշանակման իրավունք, որը լիազորված է`

ա) այցելելու պատահարի վայրը,

բ) ծանոթանալու համապատասխան փաստացի տեղեկատվությանը, որը հաստատված է եղել հրապարակման համար քննությունն անցկացնող պետության կողմից, և քննության ընթացքի մասին տեղեկատվությանը,

գ) ստանալու վերջնական հաշվետվության օրինակը:

Դա չի խոչընդոտի տվյալ պետությանը ցուցաբերել օգնություն զոհերի ճանաչման և տվյալ պետության` ողջ մնացած ուղևորների հետ հանդիպումների կազմակերպման հարցում:

Ավիացիոն պատահարներում տուժածներին և նրանց ընտանիքներին օգնության ցուցաբերման վերաբերյալ հրահանգչական նյութը ներկայացված է Ավիացիոն պատահարներում տուժածներին և նրանց ընտանիքներին օգնության ցուցաբերման վերաբերյալ հրահանգչական նյութերում (Cir 285):».

9) 33-րդ կետի`

i

ա. «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) օդանավի հրամանատարի որակավորումը, առաջադրանքի բնույթը, չվերթի համարը,»,

բ. «ժբ» ենթակետն «ուղևորների քաղաքացիությունը,» բառերից առաջ լրացնել «անձնակազմի անդամների և» բառերով.

i

10) 35-րդ կետն «օդանավի» բառից հետո լրացնել «կամ տուրբառեակտիվ օդանավի» բառերով.

11) 36-րդ կետի`

i

ա. «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) օդանավի հրամանատարի և անձնակազմի անդամների կարգը, թռիչքաժամերի ընդհանուր թիվը, այդ թվում` տվյալ տիպի օդանավով.»,

բ. «ե» ենթակետն «օդանավում» բառից առաջ լրացնել «անձնակազմի անդամների և» բառերով.

12) 55-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Ելնելով ավիացիոն պատահարների կանխարգելման նկատառումներից` անհրաժեշտ է հրապարակել վերջնական հաշվետվությունը` հնարավորինս սեղմ ժամկետներում և, եթե հնարավոր է, պատահարից կամ լուրջ միջադեպից հետո 12 ամսվա ընթացքում: Եթե հնարավոր չէ վերջնական հաշվետվությունը հրապարակել 12 ամսվա ընթացքում, հարկավոր է հրապարակել միջանկյալ տեղեկատվություն` պատահարի յուրաքանչյուր տարին լրանալուն պես` մանրամասն շարադրելով քննության ընթացքը` ներառյալ թռիչքային անվտանգության վերաբերյալ առաջացող ցանկացած հարցի մասին տեղեկատվությունը: Վերջնական հաշվետվությունը կարող է հրապարակվել ինտերնետում դրա տեղադրմամբ, որի դեպքում վերջնական հաշվետվության թղթային եղանակով հրապարակումը պարտադիր չէ:».

13) 57-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«57. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական օդանավերի հետ տեղի ունեցած պատահարի կամ լուրջ միջադեպի քննություն անցկացնող հանձնաժողովի նախագահը վերջնական հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը:

Ավիացիոն պատահարի (միջադեպի) մասին նախնական հաշվետվություն և տեղեկատվական հաշվետվություն կազմելիս` քննությունն անցկացնող պետության պատասխանատվությունը նախատեսված է կոնվենցիայի N 13 հավելվածում:

Նախնական հաշվետվությունը, տեղեկատվական հաշվետվությունն ավիացիոն պատահարի (միջադեպի) մասին կազմվում են կոնվենցիայի N 13 հավելվածի և Ավիացիոն պատահարների և միջադեպերի հետաքննության ձեռնարկին (Դոկ 9756 AN/965) համապատասխան, որը պարունակում է ավիացիոն պատահարի (միջադեպի) մասին նախնական հաշվետվությունը և տեղեկատվական հաշվետվություն կազմելու վերաբերյալ ուղեցույց նյութերը:».

14) 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«58. Վերջնական հաշվետվության նախագիծը հանձնաժողովի կողմից հնարավորինս արագ ուղարկվում է հետևյալ պետություններ փաստաթղթի նախագծի վերաբերյալ իրենց էական և հիմնավոր դիտողություններն անելու առաջարկությամբ`

ա) քննությունը նշանակած պետություն,

բ) գրանցման պետություն,

գ) շահագործողի պետություն,

դ) նախագծողի պետություն,

ե) արտադրողի պետություն,

զ) համաձայն սույն կարգի` քննությանը մասնակցած յուրաքանչյուր պետություն:

Նախագիծն ուղարկելու պահից 60 օրվա ընթացքում ստացված դիտողությունները քննարկվում են հանձնաժողովի կողմից:

Դիտողությունները, որոնք հաշվետվության տեքստում ընդգրկելը ճանաչվել է աննպատակահարմար, կցվում են հաշվետվության վերջնական տարբերակին` դիտողությունները ներկայացրած պետության ցանկությամբ: Եթե առաջին ուղեկցական նամակից սկսած 60 օրվա ընթացքում հանձնաժողովը չի ստանում կարծիք, ապա հաշվետվությունը հրապարակվում է` բացառությամբ այն դեպքերի, երբ քննության ժամկետը, բոլոր երկրների համաձայնությամբ, երկարաձգվել է:

Անվտանգության ապահովման միջոցառումները ենթակա են ներառման վերջնական հաշվետվության նախագծում:».

i

15) 59-րդ կետի 7-րդ ենթակետը լրացնել «(երբ օդանավի առավելագույն զանգվածը գերազանցում է 2250 կգ)» բառերով.

16) 60-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

i

«5) քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն (երբ օդանավի առավելագույն զանգվածը գերազանցում է 5700 կգ).».

17) 68-րդ կետում`

i

ա. կետը «պատահարի» բառից հետո լրացնել «կամ լուրջ միջադեպի» բառերով,

բ. կետը «պատահարների» բառից հետո լրացնել «և միջադեպերի» բառերով,

գ. «բնագավառի» բառը հանել.

18) 69-րդ կետը «պատահարի» բառից հետո լրացնել «կամ միջադեպի» բառերով.

i

19) 70-րդ կետում`

i

ա. «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) օդային երթևեկության կառավարման ձայնագրությունները և դրանց վերծանումները.»,

բ. «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) օդանավի գրանցող սարքերի թռիչքային անձնակազմի խցիկում տեսանելի իրադրության գրանցումները և այդպիսի գրանցումների ցանկացած մասը կամ դրանց վերծանումը.»,

գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.

«է) վերլուծության ժամանակ արտահայտված կարծիքների մասին տեղեկատվությունը` ներառյալ օդանավային ինքնագրերի գրանցումները, կարող են հրապարակվել միայն պատահարի փաստի առիթով` նախաքննություն իրականացնող իրավապահ մարմնի որոշման դեպքում:»,

դ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ավիացիոն պատահարը քննող լիազորված մարմինը չի հրապարակում ավիացիոն պատահարում կամ միջադեպում ներգրավված անձանց ազգանունները:».

i

20) 71-րդ կետի առաջին և երկրորդ պարբերությունները «պատահարի» և «պատահարը» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «կամ միջադեպի» և «կամ միջադեպը» բառերով.

21) 91-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«Երբ պաշտոնական որոնումներից հետո կորած համարվող օդանավը հետագայում հայտնաբերվում է, այդ դեպքում կարող է ուսումնասիրվել քննության վերսկսման հարցը:».

22) 97-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«97. Քննության ընթացքում ստացված տեղեկատվության վերլուծության հիման վրա պատահարների և միջադեպերի քննության հանձնաժողովը մշակում է հանձնարարականներ թռիչքների անվտանգության մակարդակի բարձրացման վերաբերյալ: Հանձնարարականների մշակման ժամանակ հաշվի են առնվում ավիացիոն տրանսպորտային համակարգի գործունեության բոլոր բացահայտված շեղումները, այդ թվում` տվյալ թռիչքի ժամանակ առանձնահատուկ իրավիճակի առաջացման և զարգացման վրա անմիջական ազդեցություն չունեցող, սակայն թռիչքների անվտանգության համար վտանգ ներկայացնողները:

Ավիացիոն պատահարի կամ միջադեպի քննության արդյունքներով անվտանգության ապահովման միջոցառումների մշակման հարցում առաջնությունը պետք է տրվի քննությունն անցկացնող պետությանը, սակայն, ելնելով անվտանգության նկատառումներից, քննությանը մասնակցող այլ պետություններ կարող են մշակել անվտանգության ապահովման միջոցառումներ` քննությունն անցկացնող պետության հետ համաձայնեցմամբ:

Քննության ընթացքում թռիչքների անվտանգության ապահովմանն ուղղված առաջարկություններն անհրաժեշտության դեպքում գլխավոր վարչության կողմից թվագրված` հղված նամակով կարող են ուղարկվել համապատասխան պետություններ կամ քննություն իրականացնող կազմակերպություններ և ԻԿԱՕ, երբ առաջարկություններն ԻԿԱՕ-ի փաստաթղթերի վերաբերյալ են:

Միաժամանակ նմանատիպ դեպքերում քննություն անցկացրած այլ պետությունից առաջարկություններ ստանալու դեպքում գլխավոր վարչությունն այդ պետությանը տեղեկացնում է իրականացված միջոցառումների մասին:

Պետությունը, որն ստանում է անվտանգության ապահովման վերաբերյալ առաջարկություններ, հղված նամակի ամսաթվից 90-օրյա ընթացքում տեղեկացնում է առաջարկությունները ներկայացրած պետությանը կատարված կամ քննարկվող կանխարգելիչ միջոցառումների կամ որևէ միջոցառման չկատարման պատճառների մասին:».

23) 98-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«98. Պատահարների և միջադեպերի քննության արդյունքներով միջոցառումները մշակվում են վերջնական հաշվետվությունում նշված հանձնաժողովի հանձնարարականների հիման վրա:

Հանձնաժողովի հանձնարարականներով օպերատիվ միջոցառումները մշակվում և ներդրվում են մինչև քննության ավարտը և վերջնական հաշվետվության հաստատումը:

Քննությունն անցկացնող պետությանը կամ անվտանգության ապահովման միջոցառումներ սահմանող ցանկացած այլ պետության անհրաժեշտ է կատարել իր կողմից մշակված անվտանգության ապահովման միջոցառումների իրականացման մասին արձանագրության ընթացակարգը:

Պետությանը, որն ստանում է անվտանգության ապահովման միջոցառումը, անհրաժեշտ է կատարել տվյալ անվտանգության ապահովման միջոցառման իրականացմանն ուղղված գործողությունների նկատմամբ հսկողության ընթացակարգերը:

Հայաստանի Հանրապետությունում մշակված միջոցառումների իրագործման նկատմամբ հսկողությունն իրականացնում է գլխավոր վարչությունը:».

i

24) սխեմայում «Գլխավոր վարչության թռիչքային անվտանգության տեսչական վարչության պետ» բառերը փոխարինել «Գլխավոր վարչության թռիչքային պիտանիության վարչության պետ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.06.2011
N 871-Ն
Որոշում