Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.0888.070711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2011 թվականի N 888-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի միջոցներով գնված և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում գտնվող 2 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2010 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական կայքում և www.azdarar.am հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`

1) գույքի վաճառքի գումարը վճարել աճուրդի արձանագրությունն ստանալուց 5-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին.

2) իր միջոցների հաշվին վճարել գույքի օտարումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` գույքի վաճառքից ստացված ամբողջ գումարը «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին փոխանցվելուց հետո մեկամսյա ժամկետում կազմել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն գույքի օտարումից ստացված միջոցների չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար կհատկացվի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:

(5-րդ կետը փոփ. 22.03.12 թիվ 339-Ա որոշում)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 30-ի

N 888-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

.______________________________________________________________________

|NN |Ավտո-    |Պետական  |Թողարկ|Շարժիչի   |Նույնացման       |Սկզբնական|

|ը/կ|մեքենայի |համարա-  |ման   |համարը    |(թափքի) համարը   |արժեքը   |

|   |մակնիշը  |նիշը     |տարե- |          |                 |(դրամ)   |

|   |         |         |թիվը  |          |                 |         |

|___|_________|_________|______|__________|_________________|_________|

|1. |Հոնդայի  |552 LL 01|1997թ.|4056DL7477|KNXKPS1DPWU223225|9,904,050|

|   |Գալլոպեր |         |      |          |                 |         |

|___|_________|_________|______|__________|_________________|_________|

|2. |Շկոդա    |008 SU 10|2005թ.| BSF007049|TMBDA21ZX62153196|6,216,468|

|   |Օկտավիա  |         |      |          |                 |         |

.______________________________________________________________________

.____ _____________________________________________.

|NN | |Գնահատված|Գույքի    |Գույքի     |Տեխնիկական |

|ը/կ| |արժեքը   |արժեքի    |մեկնարկային|վիճակը     |

|   | |(դրամ)   |որոշման   |գինը (դրամ)|(սարքին,   |

|   | |         |հետ կապված|           |անսարք,    |

|   | |         |վճարները` |           |շահագործման|

|   | |         |ներառյալ  |           |ոչ պիտանի) |

|   | |         |ԱԱՀ-ն     |           |           |

|   | |         |(դրամ)    |           |           |

|___| |_________|__________|___________|___________|

|1. | |1,121,000|    18,000|  1,121,000|սարքին     |

|___| |_________|__________|___________|___________|

|2. | |2,897,000|    18,000|  2,897,000|սարքին     |

.____ _____________________________________________.

____________________

Ծանոթագրություն

1-ին կետում նշված ավտոմեքենայի մաշվածության աստիճանը բարձր է 70 տոկոսից, իսկ 2-րդ կետինը` 50 տոկոսից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.06.2011
N 888-Ա
Որոշում